Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

01.04.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Հանրաքվեն միակ տրամաբանական ձեւն է

Որով կարող ենք ժողովրդավարության սկզբունքներին եւ միջազգային պրակտիկային համապատասխան լուծել սահմանադրական ճգնաժամը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնած հանրաքվեի գործընթացի եւ ՍԴ ճգնաժամի լուծման վերաբերյալ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է խմբակցության անդամ Անուշ Բեղլոյանի հետ։
–Տիկին Բեղլոյան, ինչո՞ւ իշխանությունն ընտրեց ՍԴ ճգնաժամը կարգավորելու հենց այս տարբերակը՝ հանրաքվեն, չէ՞ որ խոսվում էր նաեւ հնարավոր այլ եղանակների մասին։
–Վարչապետն իր ելույթում շատ մանրամասն բացատրեց, թե ինչպիսին է մեր Սահմանադրությամբ նախատեսված միջոցների այն սպեկտորը, որով կարող ենք շարժվել առաջ։ Այս Սահմանադրությամբ (եթե խոսում ենք իշխանության տարբեր ճյուղերի փոխզսպման ու հաշվետվողականության մեխանիզմների մասին) ՍԴ—ի պարագայում շատ սահմանափակ են այն միջոցները, որոնցով հնարավոր էր շարժվել։ Չկա իշխանության որեւէ ճյուղ, որը կարող է հաշվետվողականություն պահանջել ՍԴ—ից, ինչը համաշխարհային պրակտիկայում եզակի դեպք է։ Եթե ուշադիր կարդանք Վենետիկի հանձնաժողովի դեռեւս 2015 թ. հնչեցված տեսակետը, իրենք խորհուրդ էին տալիս հանրապետության նախագահին լիազորություններ վերապահել, որպեսզի նա կարողանա մեխանիզմներ կիրառել ՍԴ—ի նկատմամբ, եթե ՍԴ—ի ու ԱԺ—ի միջեւ անհամաձայնություն լինի։ Բայց, ինչպես տեսնում ենք, այդ կետը դուրս է մնացել Սահմանադրությունից։ Փաստացի, ստացվում է, որ նախկին իշխանությունների կողմից Վենետիկի հանձնաժողովի այդ կարծիքն անտեսվել է։ Իսկ այսպիսի վիճակում միակ ամենաբարձր իշխանությունը, որ ի վերջո ի վիճակի է փոխզսպել իշխանության բոլոր ճյուղերին, դա ժողովուրդն է, եւ հանրաքվեն միակ տրամաբանական ձեւն է, որով կարող ենք ժողովրդավարության սկզբունքներին եւ միջազգային պրակտիկային համապատասխան լուծել սահմանադրական ճգնաժամը։
–Առկա է այսպիսի քննադատություն, որ գնալով հանրաքվեի ճանապարհով, որը ենթադրում է նաեւ քարոզարշավի փուլ, վնասում ենք ներդրումների ակտիվացմանն ու տնտեսական զարգացմանը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։
–Դա կեղծ օրակարգ է եւ մանիտպուլյատիվ պնդում է։ Պետք է ասեմ, որ հակառակը, այդ հանրաքվեն ցույց է տալիս, որ Հայաստանում կուլիսային, կամայական ու ոչ թափանցիկ որոշումներ չեն կայացնում, եւ ՀՀ իշխանությունը հետաքրքրված է դատական համակարգի առավել կարեւոր ինստիտուտի՝ ՍԴ—ի աշխատանքը միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու խնդրով։ Ըստ որում, դա անում է ժողովրդի լայն մասնակցությամբ։ Դա ցույց է տալիս մեր պետության շատ լուրջ մտադրությունը՝ կանոնակարգել ու վերականգնել վստահությունը դեպի արդարադատությունը։ Դրանով ներդրողների վստահությունը կարող է միայն աճել, որովհետեւ այդ պրոցեսը բաց է եւ թափանցիկ ու տեղի է ունենում համահունչ մեր պետության մեջ վերջին երկու տարում տեղի ունեցող գործընթացներին։
–Այս փուլում, երբ իշխանությունն է օրակարգ ձեւավորում եւ բարեփոխումների գործընթացի շուրջ հատկապես ընդդիմությունը քննադատությունների քիչ առիթ է ունենում, հանրաքվեի գործընթացով իշխանությունն ընդդիմությանը կարծես թե մղում է ակտիվացման, առիթ է տալիս քննադատելու եւ ակտիվանալու, դա իշխանություններին չի՞ մտահոգում։
–Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, եւ այս իշխանությունն իր ամբողջ խորությամբ հակասում է նախկինի գոյությանը։ Մեր ցանկացած քայլ եւ խոսք, լայն իմաստով, առիթ են տալիս նախկիններին՝ քննադատելու։ Նրանք իրականում ունեն քննադատելու շատ սահմանափակ առիթներ՝ երկու—երեք հիմնական թեզ, որոնք հիմնված են թվացյալ վախերի վրա, ու նրանք այդ թեզերը առաջ տանելով՝ ցանկացած, նույնիսկ ամենաանմեղ գրառումը կարող են քննադատության առիթ դարձնել։ Մենք մեր գոյությամբ արդեն իսկ առիթ ենք այդ հարձակումների։ Պետք է առաջ շարժվենք, անենք մեր անելիքները։ Եթե ուշադիր նայեք, կտեսնեք, որ տեղեկատվական դաշտում առկա այդ աղմուկը երբեք չի լռում եւ իրականում շատ քիչ ազդեցություն է ունենում իրական գործընթացների վրա։ Իշխանությունը պետք է ավելի արագ ու հաստատուն քայլերով իրականացնի մեր բոլոր պլանավորած բարեփոխումները։ Մենք որեւէ այդպիսի շեղող քննադատություն չենք կարող դիտարկել որպես խոչընդոտ։
–Ի՞նչ եք կարծում, բարեփոխումների գործընթացը իշխանությունները չպե՞տք է ավելի արագացնեն, արդյոք, իշխանությունն այս հարցում չի՞ դանդաղում։
–Մի կողմից այդ քննադատությունն ունի հիմք, բայց եկեք մի քանի տեսակետից դիտարկենք։ Այստեղ կան նաեւ օբյեկտիվ պատճառներ, ես պետք է ասեմ, որ շատ կարեւոր է դատական համակարգի առողջացումը։ Շատ ռեֆորմներ արվում են բավականաչափ արագ, կան մի շարք խորքային բարեփոխումներ, որոնք կապված են արդարադատության ու ՍԴ աշխատանքի հետ։ Այդ խորքային բարեփոխումները պահանջում են հետեւողական եւ փուլային աշխատանք։ Սահմանադրական ճգնաժամի լուծումը խթան կդառնա, որ այդ բարեփոխումներն ավելի արագ ընթանան։ Մենք կարող ենք շատ արագ PR—ի ոլորտում շարժվել։ Եթե նախկին իշխանության շրջանի մամուլը նայենք, նրանք էին հարցազրույցներ տալիս, որ մեկ տարուց, ասենք, արբանյակներ ենք արտադրելու, բայց դա տեղի չէր ունենում։ Այդ մեթոդը մարդկանց մեջ տպավորություն էր ստեղծում, թե ինչ—որ բան է տեղի ունենում, բայց իրականում դա այդպես չէր։ Մենք այդ մեթոդով չենք աշխատում։ Պետք է հիմքեր ստեղծենք եւ հիմնավորված հայտարարություններ անենք։
–Իշխանությունը վստա՞հ է, որ ժողովուրդն այս հարցում էլ է սատարելու իշխանություններին։
–Քանի որ մենք ժողովրդի լեգիտիմ քվեն ստացած իշխանություն ենք, համոզված ենք, որ ժողովուրդը, տեսնելով այն պրոցեսները եւ լսելով մեր փաստարկները, կշարունակի տեր կանգնել իր իսկ բռնած ճանապարհին եւ սատարել իշխանություններին։ Ոչ թե այն պատճառով, որ մենք ենք իշխանությունը, այլ որովհետեւ այն պրոցեսները, որոնք տեղի են ունենում այսօր, տրամաբանական շարունակությունն են այն գործընթացների, որոնք տեղի են ունեցել երկու տարի առաջ։ Այսօր շատ կարեւոր է, որ մարդիկ հասկանում են տարբերությունն այս իրողության եւ այն իրողության միջեւ, որ իրենք ապրել են երկու տարի առաջ։ Վստահ ենք, որ մեր ընտրողները կկանգնեն իրենց իսկ արած քաղաքական ընտրության համար եւ իրենց քվեն կտան այս կարեւորագույն ինստիտուտը բերելուն այն տրամաբանության մեջ, որով ապրում է այսօրվա Հայաստանը։
Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ

13-02-2020





31-03-2020
Արցախն այսօր նախագահ եւ խորհրդարան է ընտրում
Դիտարկումներ նախընտրական բանավեճի առիթով

Այսօր՝ մարտի 31-ին, Արցախում ...


31-03-2020
Հայկականը համաշխարհային գանձի բաղկացուցիչն է
Այն ոչ միայն մշակութային ժառանգություն է, այլեւ հզոր ...


31-03-2020
Հայտարարվեցին օլիմպիական խաղերի նոր ժամկետները
Ամառային օլիմպիական խաղերը կմեկնարկեն 2021 թ. հուլիսի 23-ին, իսկ ...


31-03-2020
Կարող են փոխանակել Պոգբային եւ Ռեմսիին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» եւ իտալական «Յուվենթուս» ակումբներն այս ամառ ...


31-03-2020
Ատլետիկայի աշխարհի առաջնությունը կկայանա 2 տարուց ոչ շուտ
Օլիմպիական խաղերի անցկացման նոր ժամկետների հրապարակումից հետո Համաշխարհային ատլետիկական ...


31-03-2020
Արվեստագետները խիստ լավատես են
ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը՝ արտակարգ դրության պայմաններում

Հանրապետությունում ...


31-03-2020
Բուժքույրեր՝ գթության քույրեր
Պատանեկությանս տարիներին, երբ գեղարվեստական գրքեր էի կարդում, հատկապես՝ ...



31-03-2020
Ապագան ՏՏ ոլորտինն է
Ըստ կանխատեսումների, այս ուղղությունն ...

31-03-2020
Ապրելով հոգու, մտքի եւ ֆիզիկական դրսեւորումների ներդաշնակության մեջ
Շռայլ նվիրումի, հավատարմության ու ...

31-03-2020
Հերթապահությունը շարունակվում է
Արցախում նոր տիպի կորոնավիրուսային ...

31-03-2020
ԱՄՆ-ն Իրաքում իրանամետ ուժերի դեմ ռազմական գործողություններ կիրականացնի՞
Իրաքը Միջին Արեւելքի այն երկրներից է, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO