Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.02.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Համայնքին տրվող նվիրատվությունները կոռուպցիոն ռիսկեր են պարունակում

ԱԺ-ի օրենսդրական լուծումները

Ազգային ժողովի 7-րդ գումարման 4-րդ նստաշրջանի աշխատանքները նշանավորվեցին առանցքային օրինագծերի քննարկումներով։ Չնայած նիստերի օրակարգը մեծ չէ՝ ընդամենը 20 հարց, սակայն բովանդակային առումով հագեցած է, եւ նախագծերն առնչվում են հանրապետությունում առկա ու առաջնային լուծում պահանջող հիմնարար երեւույթներին։ Խորհրդարանը միանգամից երկու օրենքի նախագիծ է քննարկում, որոնցով նպատակ ունի թուլացնել տեղական ինքնակառավարման մարմիններում՝ համայնքներում հնարավոր կոռուպցիոն ռիսկերը։ Օրինագծերը պարունակում են հիմնահարցի կարգավորման էական գործիքներ, սակայն չեն ընդգրկում կարգավորման ենթակա ամբողջ դաշտը՝ ունենալով հատվածական բնույթ։
Այսպես, ԱԺ պատգամավորներ Սերգեյ Բագրատյանը, Վարդան Վարդանյանը, Տիգրան Ստեփանյանը, Դավիթ Մանուկյանը, Ջանիբեկ Հայրապետյանը եւ Սոնա Ղազարյանը հեղինակել են «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծ։ Օրինագծով նախատեսված է համայնքին պարտադրել նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը գերազանցող նվիրատվություն ստանալու օրվանից մեկ շաբաթվա ընթացքում այդ մասին տեղեկատվություն հրապարակել զանգվածային լրատվության միջոցներով ու սեփական պաշտոնական կայքում։ Համայնքապետարանի պատի համապատասխան՝ տեսանելի մասում նվիրատվության վերաբերյալ տեղեկանքի փակցնելը նույնպես կդիտվի պահանջի կատարում։
Առաջարկվող փոփոխությունը հիմնավորվում է նրանով, որ շատ դեպքերում տնտեսավարողները կամ առանձին ֆիզիկական անձինք կատարում են նվիրատվություններ՝ ակնկալելով հետագայում համայնքներից ստանալ սեփական մասնավոր շահերի համար նպաստավոր որոշում կամ իրավական ակտ։ Հնարավոր է նաեւ, որ համայնքապետարանի ներկայացուցչի աջակցությունը նվիրատուին չունենա փաստաթղթային տեսք, այլ լինի նպատակային գործողություն, որի բացահայտումը դյուրին գործ չէ։ Նման երեւույթները կոռուպցիոն դասական մեխանիզմի դրսեւորումներ են։ Երեւույթի բարդությունը հիմնավորվում է այն փաստով, որ Հայաստանի օրենսդրությամբ համայնքներին չի արգելվում ստանալ նվիրատվություն։
Օրենքի նախագծի ընդունման նպատակը ոչ միայն նման ռիսկային գործարքների բացառումն է, այլեւ տեղական ինքնակառավարման մարմինների հաշվետվողականությունը եւ գործունեության հրապարակայնությունը բարձրացնելը։
Նախագծի շուրջ ծավալված քննարկումների ժամանակ վեր հանվեց մեկ այլ հիմնարար հարց՝ թե ինչո՞ւ նույն կարգավորումը չկիրառել նաեւ պետական մարմինների նկատմամբ, քանի որ նրանք ունեն որոշումներ կայացնելու ավելի շատ լիազորություններ, ինչը ինքնաբերաբար բարձրացնում է կոռուպցիոն գործարքների ռիսկերը։ Օրենքի համահեղինակները փաստարկում են, որ այն ավելի համապարփակ օրենքով կարգավորելու անհրաժեշտություն ունի եւ նման նախագիծ բերելու ուղղությամբ աշխատում են։
Բարձր ռիսկային այս գործընթացները միանշանակ պետք է կանխվեն, եւ ավելի տրամաբանական ու արդյունավետ կլիներ, եթե այն արվեր մեկ ընդհանուր փաթեթով՝ ընդգրկելով նաեւ պետական կառույցները։ Պետական մարմինների հարցի լուծման հնարավոր տարբերակ է նաեւ մեկ այլ՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 7—րդ հոդվածի 3—րդ կետում փոփոխություններ կատարելը, ինչի մասին նույնպես առաջարկ հնչեց խորհրդարանում։
Պատգամավորները վերոնշյալ օրինագծերով շրջանցել էին պետական մարմինները եւ թիրախավորել համայնքներին, քանի որ առնչվել էին Երեւանի քաղաքապետարանին «ԿԱՄԱԶ» մակնիշի մեքենաների նվիրատվության դեպքի հետ։ Մեծ հնչեղություն ստացած այդ գործողությունն ընթացել էր օրենքի շրջանակներում, սակայն օրենսդրական բացի հետեւանքով նվիրատվությունը ստացվել էր առանց ավագանու գիտության։
Հենց այս սողանցքի վերացմանն է միտված օրակարգում ընդգրկված «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած նույնանուն մյուս օրենքի նախագիծը, որը խորհրդարանը քննարկեց փետրվարի 12—ի նիստում։ Առաջարկվող կարգավորումով համայնքների ավագանիներին իրավունք է վերապահվում հավանություն տալ այն նվիրատվությանը, երբ համայնքը նվիրառու է, որից հետո նոր կարող է համարվել, որ նվիրատվության պայմանագիրը կնքվել է։ Բանն այն է, որ գործող օրենքով համայնքի ավագանու լիազորությունները սահմանափակված են, եւ մինչեւ առաջարկվող կարգավորման ուժի մեջ մտնելը համայնքային այս ինստիտուտը չի կարող իրավական ազդեցություն ունենալ, օրինակ, համայնքի ղեկավարի կողմից նվիրատվություններ ստանալու պրոցեսի վրա։ Նման լիազորությունների հաստատումը ոչ միայն նվազեցնելու է կոռուպցիոն ռիսկերը, այլեւ կնպաստի որոշումների ընդունմանը մասնակցելու՝ համայնքի բնակիչների իրավունքի իրացմանը։
Հատկանշական է, որ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր պատգամավորները դրական արձագանքեցին օրենսդրական նախաձեռնությանը։ Սակայն կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործունեության ձեւերը բազմաթիվ են, եւ, իրավիճակով թելադրված, դրանց լուծումներ տալը կարող է խաթարել ընդհանուր մարտավարական գաղափարախոսության հիմքերը եւ գործողությունների արդյունավետությունը։ Մյուս կողմից էլ օրենսդրական գործիքները պետք է համադրելի լինեն հիմնահարցի լուծման համար պետության կիրառած մյուս միջոցների հետ։ Հետեւաբար, ակնկալվող արդյունքներ ստանալու համար կարեւոր է համալիր օրենսդրական լուծումների մշակումը՝ չբացառելով նաեւ զուգահեռ առանձին ճյուղային լուծումներ տալու հետագա քայլերը։
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

13-02-2020





15-02-2020
Շուկան բաց կլինի նաեւ միջազգային խոշոր ներդրողների համար
Պարտատոմսերի աճուրդային համակարգը թարմացվում է

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Որպեսզի պարտատոմսերի ...


15-02-2020
Հազարների փոխարեն՝ միլիոններ ու քրեական պատասխանատվություն
Շարունակական խստացումնե՛րը կզսպեն տնտեսավարողի ախորժակը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

Մենք մեր ...


15-02-2020
Հայաստանի ազգային հերոս
Յուրի Պողոսյան

«Մի անգամ, երբ ջոկատի տղաներով Մեծ ...


15-02-2020
Ի՞նչ կփոխվի ադրբեջանական քաղաքականության մեջ
Ընտրություններից առաջ եւ հետո

«ՀՀ»-ի հյուրն է ԱԺ ...


15-02-2020
Հայաստանն ու Գերմանիան շահագրգիռ են խորացնելու տնտեսական համագործակցությունը
Նիկոլ Փաշինյանն այցելել է «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամ

Աշխատանքային ...


15-02-2020
Խոշոր վթար Նովոսելցովո-Վանաձոր ջրատարում
Փետրվարի 13-ի ցերեկը խոշոր վթար տեղի ունեցավ Նովոսելցովո—Վանաձոր ...


15-02-2020
Տուրիզմը կմտնի Խաչփար
Այստեղ բացվեց ԱՐՏ-թակարդ տուն-արվեստանոցը

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ...



15-02-2020
Ինչո՞ւ Չոպանյանը Կոմիտասին խորհուրդ տվեց Կ. Պոլիս հեռանալ
Կամ՝ ինչ պատճառով «Անուշ» օպերան այդպես ...

15-02-2020
Քաղաքական որոշում տնտեսական աճի ակնկալիքներով
Որո՞նք են Հայաստանի եւ Սերբիայի ...

15-02-2020
Սիրիան փոքր մարտադաշտ է
Որտեղ բախվում են բավականաչափ լուրջ ...

15-02-2020
«Սա երկկողմանի համաձայնությամբ որոշում էր»
Փետրվարի 12-ին հայտարարվեց, որ Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO