Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

01.04.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Ժողովուրդն իշխանությանը պատվիրակել է՝ մաքրի'ր ավգյան ախոռները

«ՀՀ»-ի հյուրն է քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Շիրինյանը

–Պարոն Շիրինյան, առաջին անգամ մեր երկրում առանձին հարցի վերաբերյալ հանրաքվե է անցկացվելու։ Դա մեր հասարակական ընկալումներին, մեր քաղաքական դաշտին նոր որակ կարո՞ղ է հաղորդել։
–Հանրաքվեն ավելին է, քան նույնիսկ ընտրություններն են։ Այն ժողովրդի կամարտահայտությունն է։ Հանրաքվեն ժողովրդավարության բարձրագույն դրսեւորումն է, որից առավելը գոյություն չունի։ Եվ այս պարագայում իր իրական դեմքն է ցույց տալու «գողապետությունը», կյանքի գնով դիմադրելու է հանրաքվեին։ Այսինքն՝ խորքային պետությունը երեւան է գալու իր ողջ ուժով։ Ինչպես, որպես կազմակերպված մի ուժ, ժամանակին դուրս էր եկել հեղափոխության դեմ, այժմ էլ պետական շինարարության դեմ է ելնելու։
–Իսկ ժողովուրդը կկարողանա՞ կողմնորոշվել ու հարցին ճիշտ պատասխան տալ. ի վերջո, այն նաեւ իրավական խնդիր է։
–Ժողովուրդը, ինչպես աշխարհի ցանկացած երկրում, այդպես էլ մեզ մոտ, կանի այնպես, ինչպես ինքն է ուզում, կկողմնորոշվի այնպես, ինչպես ինքն է ճիշտ կարծում։ Վե՛րջ։ Ուրիշ ճիշտ ու սխալ չկա։ Ում դեմ քվեարկեց, այն կհայտնվի պատմության աղբանոցում, ում օգտին քվեարկեց, նրանք կմնան իշխանության գլխին ու կկառավարեն երկիրը։ Ընդհանրապես, դեմոկրատական բոլոր երկրների սահմանադրություններն ունեն երեք պարտադիր հոդված, որ գրեթե անփոփոխ են մնում։ Դրանցից է Սահմանադրության երկրորդ կետը, որն ասում է՝ ժողովուրդը սուվերեն է, այն իր կամքը դրսեւորում է տարբեր ձեւերով, այդ թվում՝ նաեւ հանրաքվեների միջոցով։ Հետեւաբար, հանրաքվեն ինչպիսի արդյունք ամրագրում է, ուրեմն դա էլ ճիշտն է։
–Շատերը կարծում են, որ հանրաքվեն իրավական առումով անխոցելի չէ, ավելին՝ խոցելի է։ Բա հետո ի՞նչ ենք պատասխանելու եվրոպական կառույցներին, ասենք՝ Վենետիկի հանձնաժողովին։
–Դա նույնն է, ինչ ասես, որ մարդն իր ընտանիքում իր կնոջ հետ ապրում է հարեւանի կարծիքի համաձայն։ Ընդ որում, միջազգային բոլոր կառույցներն ունեն խորհրդատվական բնույթ։ Եվ գիտե՞ք, թե ձեր նշած մարդիկ ինչու են հիշատակում դրսի այդ կառույցներին։ Ենթադրում եմ, որ կարող են հետո այդ կառույցներին դոլարներով «լողացնել», նրանց կարծիքը փաստացի «գնել» ու բերել—փաթաթել մեր ժողովրդի վզին։ Բայց ժողովուրդն ինքնիշխան է, եւ այս պարագայում մեր երկիրը որեւէ միջազգային պարտականություն չի խախտում։ Արեւմտյան չափորոշիչներով էլ անում է լավագույն քայլը՝ հարցը լուծելով հանրաքվեի միջոցով։ Կամ այսպես ասեմ՝ ժողովրդավարական պրոցեդուրա է իրականացնում՝ ժողովրդի կամարտահայտմամբ։ Ամեն մի հայ պետք է հետ գնա ու հիշի՝ 1915—ին, երբ Հայաստանը ոչնչացվում էր, միջազգային որեւէ կառույց ձա՞յն է հանել։ Իհարկե, ոչ։ Իսկ դա նշանակում է, որ ամենը, ինչ արվում է մեր երկրում, պետք է արվի հենց մե՛ր, մե՛ր ժողովրդի կամքով։
–Բայց ոչ մի երկիր աշխարհից մեկուսացված չէ։ Հետագայում բացասական ազդեցություններ չե՞նք կրի։
–Միանշանակ՝ ոչ։ Ավելին, հանրաքվեի փաստը դրականորեն կանդրադառնա մեր վարկանիշի վրա։ Ողջ արեւմուտքը կողջունի մեր հանրաքվեն, ինչպես ժամանակին ողջունեց հեղափոխությունը։ Է՛լի եմ կրկնում. ժողովրդի կամքի դրսեւորումը մշտապես բարձր է գնահատվում, այն բարձր արժեք է համարվում ցանկացած քաղաքական իրողության մեջ։ Իսկ պետությունն էլ հենց ժողովրդի կամքով է ստեղծվում, որովհետեւ սուվերենը ժողովուրդն է։ Այսպես է՝ միապետական երկրներում սուվերենը միապետն է ու նրա կամքը, իսկ հանրապետություններում սուվերենը ժողովուրդն է։ Եվ Վենետիկի հանձնաժողովը, միջազգային մյուս կառույցները չեն կարող հովանավորել «գողապետությունը», որը մեր պարագայում այսօր, ըստ էության, դարձել է խորքային պետություն։
–Իսկ հանրաքվեի փաստը կնպաստի՞ մեր երկրի ինքնիշխանության մակարդակի բարձրացմանը միջազգային քաղաքական ասպարեզում։
–Անշուշտ, կնպաստի։ Այսպես է՝ նախկին իշխանության ներկայացուցիչները, այսպես ասած՝ Հայաստանը կողոպտածները, հերթական անգամ բարիկադավորվել են Սահմանադրական դատարանում եւ հերթական անգամ իրավական խորքի մեջ ոճիր են գործում պետության դեմ։ Նրանք Սահմանադրական դատարանի՝ մեզ հայտնի կեղծ միջոցներով ընտրված եւ մեզ հայտնի ձեւերով արդարադատություն իրականացրած անդամներին պաշտպանելով՝ փաստացի գնում են ժողովրդի կամքի դեմ։ Քանզի 2018 թ. մայիսի 2—ին ժողովուրդը նոր իշխանությանը պատվիրակեց՝ մաքրիր ավգյան ախոռները։ Իսկ հիմնական «ախոռներից» մեկը Սահմանադրական դատարանն է՝ իր ներկա կազմով։ Եվ այստեղ իրավական առումով եւս սխալ է թույլ տրվում։ Խորհրդարանական հանրապետության մեջ առաջնային ու բարձրագույն մանդատով ժողովրդից հետո օժտված է միայն խորհրդարանը։ Նրանից բարձր ոչ մի կառույց չի կարող լինել։ Իսկ տվյալ ուժերը, փաստորեն, Սահմանադրական դատարանը հանել են ժողովրդի կամարտահայտման դեմ։ Նրանք նաեւ քաղաքական սխալ են գործում, որի համար կարող են պատժվել հենց ժողովրդի քվեով։ Խորհրդարանը բարձր է, նրա որոշումները կատարման են ենթակա։ Իսկ մեր խորհրդարանն իր որոշումը կայացրել է։ Այլեւս ինչի՞ մասին կարող է խոսք լինել։ Այնպես որ, սա քաղաքական հարց է, մինչդեռ իրենք ցանկանում են իրավական ֆետիշ ստեղծել։
Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

13-02-2020





31-03-2020
Արցախն այսօր նախագահ եւ խորհրդարան է ընտրում
Դիտարկումներ նախընտրական բանավեճի առիթով

Այսօր՝ մարտի 31-ին, Արցախում ...


31-03-2020
Հայկականը համաշխարհային գանձի բաղկացուցիչն է
Այն ոչ միայն մշակութային ժառանգություն է, այլեւ հզոր ...


31-03-2020
Հայտարարվեցին օլիմպիական խաղերի նոր ժամկետները
Ամառային օլիմպիական խաղերը կմեկնարկեն 2021 թ. հուլիսի 23-ին, իսկ ...


31-03-2020
Կարող են փոխանակել Պոգբային եւ Ռեմսիին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» եւ իտալական «Յուվենթուս» ակումբներն այս ամառ ...


31-03-2020
Ատլետիկայի աշխարհի առաջնությունը կկայանա 2 տարուց ոչ շուտ
Օլիմպիական խաղերի անցկացման նոր ժամկետների հրապարակումից հետո Համաշխարհային ատլետիկական ...


31-03-2020
Արվեստագետները խիստ լավատես են
ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը՝ արտակարգ դրության պայմաններում

Հանրապետությունում ...


31-03-2020
Բուժքույրեր՝ գթության քույրեր
Պատանեկությանս տարիներին, երբ գեղարվեստական գրքեր էի կարդում, հատկապես՝ ...



31-03-2020
Ապագան ՏՏ ոլորտինն է
Ըստ կանխատեսումների, այս ուղղությունն ...

31-03-2020
Ապրելով հոգու, մտքի եւ ֆիզիկական դրսեւորումների ներդաշնակության մեջ
Շռայլ նվիրումի, հավատարմության ու ...

31-03-2020
Հերթապահությունը շարունակվում է
Արցախում նոր տիպի կորոնավիրուսային ...

31-03-2020
ԱՄՆ-ն Իրաքում իրանամետ ուժերի դեմ ռազմական գործողություններ կիրականացնի՞
Իրաքը Միջին Արեւելքի այն երկրներից է, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO