Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.02.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Ծանր ու երկարատեւ պայքարը

Երբեմն մոռացության է տալիս իրական նպատակը՝ ստեղծելով նոր խնդիրներ

Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում օրեր առաջ հրապարակել էր նախորդ տարի օգոստոսին Արցախում հնչեցրած 6 կոնսենսուսային կետ, որոնք, ըստ վարչապետի, համազգային միասնականությունն ապահովելու անկյունաքարերը պետք է դառնան։
Եվ այսպես, վեցերորդ կետը վերաբերում է Արցախի խնդրի կարգավորմանը, որի գերնպատակը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման ու անվտանգության ապահովումը։
«Կոնսենսուս 6. Ամենագլխավոր կոնսենսուսը՝ Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ անվտանգության համար մղված արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունը։ Բանակցությունների արդյունքում Հայաստանի եւ Արցախի կառավարությունների համար ընդունելի համարված որեւէ լուծում կարող է ընդունելի դիտվել միայն Հայաստանում եւ Արցախում ժողովրդական հավանության դեպքում»,–ասված է վարչապետի ֆեյսբուքյան գրառման մեջ։
Այս կետով վարչապետն անդրադառնում է տարիներ շարունակ չարչրկված ու այժմ էլ հաճախակի շահարկումների առիթ դարձող այն մեղադրանքներին, թե իշխանությունները գործարքի են գնում ԼՂ հարցում հակառակ կողմի հետ, ենթարկվում են ճնշումների, հանձնում են հողերը եւ այլն։ Ըստ որում, դա խնդիր է եղել նաեւ նախորդ իշխանությունների համար։ Այժմ վարչապետը հստակ նշում է, որ Արցախի խնդրի ընդունելի լուծում կարող է դառնալ միայն այն տարբերակը, որը կարժանանա Արցախի ու Հայաստանի ժողովուրդների հավանությանը։ Իսկ թե դա ինչպես կարվի՝ հանրաքվեի միջոցով, թե այլ, դա արդեն, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է։
Այս մոտեցման մեջ, անշուշտ, արդարության մեծ տարր կա, քանի որ այնպիսի գլոբալ ու համազգային խնդիր, ինչպիսին է Արցախի հարցի կարգավորումը, չի կարող իրականացվել միանձնյա կամ որեւէ քաղաքական վերնախավի որոշմամբ։ Արցախի հարցում տարվող պայքարն ամբողջ հայ ժողովրդի եւ ՀՀ ու Արցախի յուրաքանչյուր քաղաքացու՝ անհատապես վերցրած, խնդիրն ու անելիքն է։ Յուրաքանչյուր քաղաքացի իր բաժին ծանրությունն է կրել պայքարի ավելի քան 30 տարվա ընթացքում, եւ որեւէ մեկը չպետք է իրեն խաբված ու արժանապատվությունը նսեմացված զգա Արցախի խնդրի որեւէ լուծման դեպքում։ Եվ այդ պատճառով շատ կարեւոր է, որ լուծումը, որպես այդպիսին, ընկալելի լինի յուրաքանչյուրին։
Վարչապետն իր խոսքում հենց այս մասին է խոսում՝ միեւնույն ժամանակ ակնարկելով, որ այդ պայքարը ինքնանպատակ չպետք է լինի, այլ պետք է հետապնդի հստակ լուծումներ, այն է՝ արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունը։ Այս դրվագին եւս հարկ է հատուկ ուշադրություն դարձնել, քանի որ ծանր ու երկարատեւ պայքարը երբեմն մոռացության է տալիս իրական նպատակը՝ շեղելով կողմերի ու մարդկանց ուշադրությունը իրական խնդրից՝ այդպիսով ստեղծելով նորերը։
Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ

13-02-2020





15-02-2020
Շուկան բաց կլինի նաեւ միջազգային խոշոր ներդրողների համար
Պարտատոմսերի աճուրդային համակարգը թարմացվում է

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Որպեսզի պարտատոմսերի ...


15-02-2020
Հազարների փոխարեն՝ միլիոններ ու քրեական պատասխանատվություն
Շարունակական խստացումնե՛րը կզսպեն տնտեսավարողի ախորժակը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

Մենք մեր ...


15-02-2020
Հայաստանի ազգային հերոս
Յուրի Պողոսյան

«Մի անգամ, երբ ջոկատի տղաներով Մեծ ...


15-02-2020
Ի՞նչ կփոխվի ադրբեջանական քաղաքականության մեջ
Ընտրություններից առաջ եւ հետո

«ՀՀ»-ի հյուրն է ԱԺ ...


15-02-2020
Հայաստանն ու Գերմանիան շահագրգիռ են խորացնելու տնտեսական համագործակցությունը
Նիկոլ Փաշինյանն այցելել է «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամ

Աշխատանքային ...


15-02-2020
Խոշոր վթար Նովոսելցովո-Վանաձոր ջրատարում
Փետրվարի 13-ի ցերեկը խոշոր վթար տեղի ունեցավ Նովոսելցովո—Վանաձոր ...


15-02-2020
Տուրիզմը կմտնի Խաչփար
Այստեղ բացվեց ԱՐՏ-թակարդ տուն-արվեստանոցը

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ...



15-02-2020
Ինչո՞ւ Չոպանյանը Կոմիտասին խորհուրդ տվեց Կ. Պոլիս հեռանալ
Կամ՝ ինչ պատճառով «Անուշ» օպերան այդպես ...

15-02-2020
Քաղաքական որոշում տնտեսական աճի ակնկալիքներով
Որո՞նք են Հայաստանի եւ Սերբիայի ...

15-02-2020
Սիրիան փոքր մարտադաշտ է
Որտեղ բախվում են բավականաչափ լուրջ ...

15-02-2020
«Սա երկկողմանի համաձայնությամբ որոշում էր»
Փետրվարի 12-ին հայտարարվեց, որ Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO