Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.02.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Կառավարության նոր առաջնահերթությունները համարժեք լուծումներ են պահանջում

Բնությանը հասցվող վնասների նվազեցման ուղին ապօրինությունների կանխարգելման նոր միջոցների ներդրումն է

Նորանկախ Հայաստանում, մինչեւ վերջին տարիները, հանքարդյունաբերության զարգացումը համարվում էր տնտեսության առաջնահերթությունը։ Նոր կառավարությունն իր առաջնահերթություններում արմատական շրջադարձ է կատարել դեպի բնապահպանություն, կանաչ տնտեսություն եւ կայուն զարգացում։ 2018 թ. կառավարության տարեկան գործունեության ծրագրի ուղենիշների մեջ նշվում էին շրջակա միջավայրի պահպանությունը եւ բնական ռեսուրսների ողջամիտ օգտագործումը, իսկ 2019 թ. ծրագրում ամրագրված է այսպիսի դրույթ. «Բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխան, արտահանմանը միտված մրցունակ եւ ներառական տնտեսության կառուցում»։ Հանքարդյունաբերության առաջնահերթության դրույթը հանված է ծրագրից՝ ի տարբերություն նախորդների։ Նոր ճանապարհով գնալու համար ոլորտի ինստիտուցիոնալ եւ օրենսդրական փոփոխություններն այլընտրանք չունեն։ Բնագավառը կարգավորող օրենսդրությամբ տրված են այնպիսի կարգավորումներ, որոնք լիովին նպաստում են հանքարդյունաբերության զարգացմանը՝ որպես տնտեսության առաջնային ճյուղի։ Այսպես, գործող իրավական նորմերով տնտեսավարողն իրավունք ունի տնտեսական գործունեության հետեւանքով սահմանված չափով աղտոտել շրջակա միջավայրը եւ վճարել դրա համար։ Վարչական եւ քրեական պատասխանատվություն էր նախատեսված միայն շրջակա միջավայրը սահմանված չափաբաժիններից ավելի աղտոտելու դեպքերի համար։ Այդ տույժերը, սակայն, այնքան փոքր էին, որ շատ դեպքերում տնտեսավարողներին ձեռնտու էր աղտոտել եւ վճարել, այլ ոչ թե պահպանել բնապահպանական սահմանված չափանիշները։
Հռչակված սկզբունքները կյանքի կոչելու համար ոլորտի կարգավորման առաջնայնությունների շարքում պետք է ընդգրկել նաեւ բնապահպանական վերահսկողության ընթացակարգերը։ Գործող իրավական նորմերի համակարգով վերահսկողություն իրականացնող մարմինների լիազորությունները թույլ են։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնին շատ դեպքերում տրված է օրինախախտումներն արձանագրողի եւ նյութական տույժի ենթարկողի գործառույթ։ Համարվելով քաղծառայողներ՝ տեսուչները իրավունք չունեն գործունեություն ծավալել աշխատանքային ժամերից դուրս եւ ոչ աշխատանքային օրերին։ Բնական էր, որ բնապահպանական խախտումների ճնշող մեծամասնությունը բաժին էր ընկնում հենց այդ ժամանակահատվածին։ Իրավիճակն էականորեն չի մեղմում նաեւ ներկայում ոստիկանական ուժերի հետ համատեղ հերթապահությունների իրականացումը։ Գործող օրենսդրությունը բավարար լծակներ չի տալիս բնապահպանական խախտումները կանխարգելելու համար, ինչն առաջնային է առկա խնդիրները լուծելու համար։
Կառավարության նոր առաջնահերթությունները կյանքի կոչելու համար օրենսդրական փոփոխություններով պետք է ուժեղացնել կանխարգելման գործառույթը, որն էականորեն կբարձրացնի շրջակա միջավայրի պահապանությունը, եւ կուժեղացվի պետության վերահկողական գործառույթը։ Կառավարությանն առընթեր տեսչական մարմնի նախաձեռնած վերջին փոփոխությունների նպատակն է ուժեղացնել հենց վերահսկողական գործառույթը եւ, մասնավորապես, խախտումները կանխարգելող միջոցները։
Կառավարությունն այսօր շրջանառվող օրենքի նախագծի փաթեթով նախատեսում է փոփոխություններ կատարել մի շարք օրենքներում, այդ թվում նաեւ «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում՝ նպատակ ունենալով ուժեղացնել տեսչական մարմնի կանխարգելման լիազորությունները։ Փոփոխություններով սահմանվում է բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնին տալ տնտեսավարողների գործունեությունը կասեցնելու իրավունք։ Նախկինում եղել են բազմաթիվ դեպքեր, երբ ստուգումների ժամանակ արձանագրվում էին բնապահպանական նորմերի այնպիսի խախտումներ, երբ շրջակա միջավայրին հասցվող վնասը կանխարգելելու համար անհապաղ անհրաժեշտ էր լինում կասեցնել տնտեսավարողի գործունեությունը, որի իրավունքը տեսուչը չուներ։
Օրենսդրական փոփոխությունների առանցքում վերահսկող մարմնի կանխարգելող գործառույթի իրականացման լիազորությունների ուժեղացումն է։ Շրջակա միջավայրին վնաս հասցնող գործողությունների կանխարգելումն առաջնային է, քանի որ բնությանը հասցվող վնասները, սովորաբար, անդառնալի են լինում։
Տեսչական մարմինը գործող կարգավորումներով ունի հիմնականում վնասի արձանագրման, հաշվարկման եւ փոխհատուցման պահանջի լիազորություն, իսկ վնասի փոխհատուցումը սովորաբար լինում է դրամի տեսքով։ Ոլորտը կարգավորող օրենքներով սահմանված են տույժի տարբեր չափեր կենդանական, բուսական աշխարհին, հողին, ջրին ու օդին հասցված վնասների դիմաց։ Դրանց չափերը վերջին տարիներին մեծացվել են։ Օրինակ՝ կովկասյան ընձառյուծի որսի համար սահմանվեց 10 մլն դրամ տույժ։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատանքների՝ հրապարակվող շաբաթական պարբերական հաշվետվությունները փաստում են մի քանի հարյուր միլիոնը գերազանցող շրջակա միջավայրին հասցված վնասների մասին։ Սակայն կենդանական աշխարհի ոչնչացման, ապօրինի ծառահատումների դեպքերի համար հաշվարկված մեծ վնասները, եթե դրամի տեսքով փոխհատուցվում էլ են, անհամեմատ ավելի մեծ ու անդառնալի են Հայաստանի հարուստ էկոհամակարգի համար։ Եթե սրան գումարենք այն փաստը, որ շատ դեպքերում իրավապահ մարմիններին չի հաջողվում բացահայտել այդ դեպքերի մեղավորներին, եւ վնասը չի փոխհատուցվում, ապա պատկերն ավելի պարզ կլինի։
Կանխարգելման լիազորությունների ուժեղացմամբ հնարավոր կլինի առավելագույնս նվազեցնել բնությանը հասցվող անդառնալի հետեւանքները։ Օրենքների փոփոխության նախագծի փաթեթով տեսուչին տրվում է տնտեսավարողի գործունեությունն անհապաղ կասեցնելու լիազորություն, քանի որ նախկին կարգավորմամբ վերջինս կարող էր որոշման բողոքարկման միջոցով կանխել կասեցումը։ Տեսուչների այս գործողությունների իրավունքը հիմնավորվում է առաջին հերթին հանրայի շահերի պահպանությամբ։
Նախատեսվող փոփոխությունների շնորհիվ այս գործառույթը հնարավոր կլինի կիրառել բնապահպանության գեթե բոլոր հնարավոր ռիսկերի համար՝ կենդանական եւ բուսական աշխարհի, ջրերի, հողերի, ընդերքի շահագործման, ինչպես նաեւ վնասակար նյութերի հետ սահմանված նորմերին չհամապատասխանող գործողությունների իրականացման դեպքերում։
Վերոհիշյալ բնագավառները կարգավորվում են տարբեր օրենքներով եւ լիարժեք կանոնակարգելու համար, բացի «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքից, փաթեթով նախատեսվում է նաեւ Հայաստանի ջրային եւ ընդերքի օենսգրքերի, «Մթնոլորտային օդի պահպանության» օրենքի վերանայում։
Տեսչական մարմնի կանխարգելող գործառույթն ուժեղացնելու համար առաջնային կարեւորություն ունի նաեւ իրավական կարգավորումներով աշխատանքային ժամերից դուրս եւ ոչ աշխատանքային օրերին տեսուչներին գործելու հնարավորության տրամադրումը, ինչը թույլ կտա նվազեցնել այդ ժամանակահատվածներում գրանցվող ապօրինությունների ծավալները։
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

13-02-2020





15-02-2020
Շուկան բաց կլինի նաեւ միջազգային խոշոր ներդրողների համար
Պարտատոմսերի աճուրդային համակարգը թարմացվում է

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Որպեսզի պարտատոմսերի ...


15-02-2020
Հազարների փոխարեն՝ միլիոններ ու քրեական պատասխանատվություն
Շարունակական խստացումնե՛րը կզսպեն տնտեսավարողի ախորժակը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

Մենք մեր ...


15-02-2020
Հայաստանի ազգային հերոս
Յուրի Պողոսյան

«Մի անգամ, երբ ջոկատի տղաներով Մեծ ...


15-02-2020
Ի՞նչ կփոխվի ադրբեջանական քաղաքականության մեջ
Ընտրություններից առաջ եւ հետո

«ՀՀ»-ի հյուրն է ԱԺ ...


15-02-2020
Հայաստանն ու Գերմանիան շահագրգիռ են խորացնելու տնտեսական համագործակցությունը
Նիկոլ Փաշինյանն այցելել է «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամ

Աշխատանքային ...


15-02-2020
Խոշոր վթար Նովոսելցովո-Վանաձոր ջրատարում
Փետրվարի 13-ի ցերեկը խոշոր վթար տեղի ունեցավ Նովոսելցովո—Վանաձոր ...


15-02-2020
Տուրիզմը կմտնի Խաչփար
Այստեղ բացվեց ԱՐՏ-թակարդ տուն-արվեստանոցը

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ...



15-02-2020
Ինչո՞ւ Չոպանյանը Կոմիտասին խորհուրդ տվեց Կ. Պոլիս հեռանալ
Կամ՝ ինչ պատճառով «Անուշ» օպերան այդպես ...

15-02-2020
Քաղաքական որոշում տնտեսական աճի ակնկալիքներով
Որո՞նք են Հայաստանի եւ Սերբիայի ...

15-02-2020
Սիրիան փոքր մարտադաշտ է
Որտեղ բախվում են բավականաչափ լուրջ ...

15-02-2020
«Սա երկկողմանի համաձայնությամբ որոշում էր»
Փետրվարի 12-ին հայտարարվեց, որ Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO