Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.02.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Երբ ռիսկերը լիուլի են, ռիսկ ստեղծողներն էլ՝ անպակաս

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը լուծումներ է առաջարկում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ըստ 2018 թ. եւ 2019 թ. 9 ամսվա ժամանակահատվածում արձանագրված իրավախախտումների, բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը թիրախավորել է առավել ռիսկային ուղղությունները։ Ըստ տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանի՝ առավել ռիսկային են համարվում՝ բուսական աշխարհի օգտագործման եւ պահպանության վերահսկողության, մթնոլորտային օդի պահպանության վերահսկողության, հողերի օգտագործման եւ պահպանության, սահմանված ժամկետում հաշվետվությունների ներկայացման, կենդանական աշխարհի օգտագործման եւ պահպանության վերահսկողության, ընդերքօգտագործման եւ պահպանության ուղղությունները։ Ընդերքօգտագործման եւ հողօգտագործման պահպանման ուղղությունների ռիսկերը ներկայացրել ենք։ Ի՞նչ ռիսկերի մասին է խոսքը այլ ուղղություններում։
Տեսչական մարմնի տրամադրած տվյալների համաձայն, մթնոլորտային օդի պահպանության մասով առավել բարձր ռիսկային են համարվում ցեմենտի, գաջի արտադրությամբ, հանքարդյունաբերությամբ, գունավոր մետաղների վերամշակմամբ զբաղվող կազմակերպությունները։ Մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումների բարձր կոնցենտրացիների պատճառը պայմանավորված է տնտեսավարող սուբյեկտներին տրված թույլտվության չափաքանակների արտանետումների գերազանցմամբ՝ հատկապես անօրգանական փոշու, ծծմբային անհիդրիդի, ածխածնի օքսիդի, ազոտի օքսիդների, ծանր մետաղների, ցիանաջրածնի եւ այլ վնասակար նյութերի արտանետումներով։ Հիմնականում խնդիրները սահմանային թույլատրելի արտանետումների նախագծով նախատեսված արտադրողականության ծավալների գերազանցման պատճառով են։ Որոշ տնտեսավարողներ աշխատում են առանց հեռացող գազերի մաքրման համակարգի։ Հատկապես գունավոր մետաղների վերամշակմամբ զբաղվողները չեն ապահովում մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի մաքրման համար սարքավորումների սարքինությունը, անընդմեջ աշխատանքը։ Իբրեւ այս ամենի հետեւանք էլ՝ մթնոլորտային օդում վնասակար նյութերի սահմանային թույլատրելի խտությունների բարձրացումը։
Սա փաստ է, որի մասին մեկ անգամ չէ, որ գրվել է։ Այդ իսկ պատճառով առավել հետաքրքիր է, թե ինչ լուծում են փորձում տալ խնդրին։ Ըստ Վ. Ավետիսյանի՝ խնդիրների վերացման կամ նվազեցման նպատակով 2020 թ. մթնոլորտային օդի պահպանության ոլորտում նախատեսվում է իրականացնել ստուգումներ։ Մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումների չափումները ժամանակակից սարքավորումներով կարվեն՝ ընկերությունների տված բնապահպանական հաշվարկ—հաշվետվություններում ներկայացված փաստացի ծավալների համապատասխանելիությունը սահմանված նորմատիվներին պարզելու նպատակով։ Արտանետումները նվազեցնելու նպատակով տնտեսավարողներին հանձնարարականներ կտրվեն, որպեսզի վերջիններս ապահովեն մաքրող սարքավորումների անխափան աշխատանքը։
Մթնոլորտային օդի պահպանման ողղությունում չենք կարող անտեսել ավտոտրանսպորտային միջոցների խնդիրը, որոնք շահագործվում են առանց վնասակար նյութերի արտանետումների սահմանված նորմատիվների կարգավորման։ Տեխնիկական զննման կետերում շահագործվող ավտոտրանսպորտային միջոցներից վնասակար նյութերի արտանետումների չափումների նկատմամբ պատշաճ վերահսկողություն չի իրականացվում։ Ուստի օրենսդրական փոփոխություն են նախատեսում Հայաստանում շահագործվող ավտոտրանսպորտային միջոցներից վնասակար նյութերի արտանետումների չափումների համար լիարժեք վերահսկողություն իրականացնելու նպատակով։
Ջրերի օգտագործման եւ պահպանության մասով. այստեղ այնքան ռիսկեր կան, որ չգիտենք՝ ինչն ասել, ինչը՝ ոչ։ Ռիսկերը՝ լիուլի, ռիսկ ստեղծողներն էլ՝ անպակաս։ Ովքեր են վերջիններս։ Արարատյան դաշտի արտեզյան ջրավազանից եւ, ընդհանրապես, մեր երկրի տարածքում ձկնատնտեսական նշանակության մակերեւութային ջրային ռեսուրսներից ջրառ իրականացնող, ինչպես նաեւ արտադրական կեղտաջրերը դեպի մակերեւութային ջրեր հեռացնողները։ Կամ՝ Արարատյան դաշտում ձկնաբուծության, ոռոգման եւ խմելու, կոմունալ—կենցաղային նպատակներով ստորգետնյա ջրատար հորիզոնից ջրառ իրականացնողները։ Կամ՝ Սեւանա լիճ եւ լճի ջրահավաք ավազան կեղտաջրեր հեռացնող տնտեսավարողները, ինչպես նաեւ ՋՕԸ—երը եւ փոքր հիդրոէլեկտրակայաններ շահագործող կազմակերպությունները (տեսչական մարմինը նրանց համարում է բարձր ռիսկային ջրօգտագործողներ)։
Ի՞նչ անել։ Իհարկե, ինչպես միշտ, հազարերորդ անգամ էլ կարող ենք կրկնել, որ անհրաժեշտ է, օրինակ, ՓՀԷԿ—երի շահագործման դեպքում գետերի էկոլոգիական թողքերի պահպանում, ձկնապաշտպան կառույցների ու սարքավորումների առկայություն եւ այլն։ Բայց փորձը ցույց է տալիս, որ ոչ հորդորը, ոչ էլ տուգանքը տնտեսավարողի վրա չեն ազդում։ Տուգանքն, իհարկե, կազդի, եթե այդ տուգանքի չափն ազդեցիկ լինի։
Տեսչական մարմինը իրավիճակը բարելավելու նպատակով կրկին անհրաժեշտ է համարում համապատասխան նորմատիվ իրավական դաշտի փոփոխություններն ու կարգավորումները, հստակեցումները։ Հստակեցումների ու կարգավորումների անհրաժեշտության կարիք տեսչական մարմինը նաեւ վտանգավոր նյութերի եւ թափոնների գործածության ոլորտում է տեսնում։
Գանք բուսական աշխարհի օգտագործման եւ պահպանության վերահսկողության ուղղությանը։ Ըստ տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանի՝ համատարած անտառհատման ենթարկված տարածքներում էկոլոգիական վիճակի բացասական փոփոխությունները երկարաժամկետ բնույթ են կրում. «Սոցիալ—տնտեսական տարբեր խնդիրների եւ փայտանյութի բարձր պահանջարկի հետեւանքով անտառհատումները դեռեւս գերազանցում են անտառի բնական վերականգնման ծավալները։ Դրան նպաստում են փայտանյութի մատչելիությունը, էներգակիրների գների բարձրացումը, բնակչության սոցիալապես անապահով խավերի ցածր վճարունակությունը»։
Եթե անտառհատումների հետեւանքի մասին հակիրճ խոսենք, ապա պատկերը, ըստ տեսչական մարմնի, սա է. «Ինտենսիվ բնույթ են կրում անտառի կազմի անցանկալի փոփոխությունները՝ անտառի նոսրացում, տնտեսապես բարձրարժեք կաղնուն եւ հաճարենուն փոխարինում է ցածրարժեք բոխին, անտառի ստորին գոտու տեսակների (այդ թվում՝ Կարմիր գրքում գրանցված) անհետացում։ Վերջին տարիներին անտառային զանգվածների հատված տեղամասերում եւ դրանց հարող տարածքներում նկատվում են հողմատապալ կամ ձնետապալ տարածքների ընդարձակում, հողատարման, ձորակառաջացման, սողանքների, էրոզիոն—սելավային պրոցեսների ակտիվացում, աղբյուրների չորացում, փոշու ամպերի գոյացում եւ այլ երեւույթներ, որոնք մեծ վնաս են հասցնում համայնքներին ու գյուղատնտեսական նշանակության հողատարածքներին։ Որպես անտառային էկոհամակարգերի որակական հատկանիշների փոփոխման հետեւանք կարող են դիտվել վնասատուների զանգվածային համաճարակները»։
Այս ամենին հավելենք անտառային հրդեհների ավելացող ծավալները Դրա դեմ պայքարի միջոցառումների արդյունավետ իրականացմանը խոչընդոտում են բարդ ռելիեֆը, անտառային ճանապարհային ցանցի անմխիթար վիճակը, հրդեհների մարման տեխնիկական սարքավորումների բացակայությունը եւն։
Հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ է, որ թափուկի դուրսբերումը կատարվի անտառտնտեսության կողմից եւ ցանկացած տիպի փայտանյութի տրամադրումն իրականացվի միայն պահեստից, ինչպես նաեւ վաճառված ու տեղափոխվող փայտանյութի վերահսկողությունն իրականացվի առցանց։ Եվ, ընդհանրապես, այս՝ բուսական աշխարհի օգտագործման եւ պահպանության վերահսկողության ուղղությունում վիճակը բարելավելու նպատակով, ըստ տեսչական մարմնի, դարձյալ անհրաժեշտ է կատարել համապատասխան նորմատիվ իրավական դաշտի փոփոխություններ ու կարգավորումներ, գործող ընթացակարգերի հստակեցումներ։ Ինչպես նաեւ ծառահատումների հետեւանքով շրջակա միջավայրին պատճառված վնասի փոխհատուցման բոլորովին այլ չափեր պետք է գործեն։

13-02-2020





15-02-2020
Շուկան բաց կլինի նաեւ միջազգային խոշոր ներդրողների համար
Պարտատոմսերի աճուրդային համակարգը թարմացվում է

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Որպեսզի պարտատոմսերի ...


15-02-2020
Հազարների փոխարեն՝ միլիոններ ու քրեական պատասխանատվություն
Շարունակական խստացումնե՛րը կզսպեն տնտեսավարողի ախորժակը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

Մենք մեր ...


15-02-2020
Հայաստանի ազգային հերոս
Յուրի Պողոսյան

«Մի անգամ, երբ ջոկատի տղաներով Մեծ ...


15-02-2020
Ի՞նչ կփոխվի ադրբեջանական քաղաքականության մեջ
Ընտրություններից առաջ եւ հետո

«ՀՀ»-ի հյուրն է ԱԺ ...


15-02-2020
Հայաստանն ու Գերմանիան շահագրգիռ են խորացնելու տնտեսական համագործակցությունը
Նիկոլ Փաշինյանն այցելել է «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամ

Աշխատանքային ...


15-02-2020
Խոշոր վթար Նովոսելցովո-Վանաձոր ջրատարում
Փետրվարի 13-ի ցերեկը խոշոր վթար տեղի ունեցավ Նովոսելցովո—Վանաձոր ...


15-02-2020
Տուրիզմը կմտնի Խաչփար
Այստեղ բացվեց ԱՐՏ-թակարդ տուն-արվեստանոցը

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ...



15-02-2020
Ինչո՞ւ Չոպանյանը Կոմիտասին խորհուրդ տվեց Կ. Պոլիս հեռանալ
Կամ՝ ինչ պատճառով «Անուշ» օպերան այդպես ...

15-02-2020
Քաղաքական որոշում տնտեսական աճի ակնկալիքներով
Որո՞նք են Հայաստանի եւ Սերբիայի ...

15-02-2020
Սիրիան փոքր մարտադաշտ է
Որտեղ բախվում են բավականաչափ լուրջ ...

15-02-2020
«Սա երկկողմանի համաձայնությամբ որոշում էր»
Փետրվարի 12-ին հայտարարվեց, որ Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO