Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

01.04.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Տերյանը եւ քրիստոնեությունը

Համո Սահյանը մի առիթով ասել է. «Եթե ես տիեզերագնաց լինեի, եւ ինձ հետ վերցնելու միայն մի գրքի հնարավորություն տրվեր, Տերյանի գիրքը կվերցնեի»

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Տերյանի մասին գրելը ինձ համար հեշտ չէ։ Ոչ այն պատճառով, որ գրվել են տաղանդավոր կամ անտաղանդ ուսումնասիրություններ, շատ է գրվել, թե քիչ։ Վաղ պատանեկությունից գրեթե ամբողջությամբ անգիր իմանալով նրա սիրերգությունը, տարիներ անց վերհիշելով, գիտակցում եմ, որ անգիր իմացությունը մեկ անսակարկելի առավելություն ունի՝ անմիջական, անմիջնորդ շփում պոեզիայի հետ, երբ հասկանալը կարեւոր չէ, եւ մեկ, գրեթե անհաղթահարելի թերություն՝ անհնար է թափանցել բանաստեղծության իմաստի մեջ՝ ենթարկելով վերլուծության, առավել եւս խորանալ համակարգի մեջ այն նույն բանաստեղծության, որ անգիր գիտես։ Կարելի էր բանաստեղծությունը հենց այդպես էլ ընդունել՝ որպես ենթագիտակցության վրա խորապես ազդող մի արվեստ, որ ընկալումը գիտական մտքի վիրահատությամբ կամ գրականագիտական միջնորդությամբ, այլ բան չէ, քան ազատագրում հմայանքից, բուն իմաստով՝ կախարդանքից, այսինքն՝ մի գործողություն, որով պոեզիան ոչ թե ավելի սիրելի է դառնում, այլ ավելի մատչելի, հետեւաբար, շատ կողմերով էժան, անիմաստ եւ ապարդյուն։
Գիտական մտքի համար գրեթե պատմական պոստուլատ է, որ եթե չլիներ ինքնին պոեզիայի գոյության փաստը, տեսականորեն հնարավոր չէր լինի ենթադրել նրա գոյությունը։ Գոյաբանական այս առեղծվածայնությունը անհնար է, մեկնաբանության մասին չէ, այլ հնարավոր այն մոտավորապեսությունների, որոնցից խուսափելը, նույնիսկ մաթեմատիկական ճշգրիտ հաշվարկներով, անկարելի է։ Թվում է, մոտ է սահմանումը. պոեզիան մոտավորապեսությունների արվեստ է՝ մի քիչ ճիշտ, մի քիչ սխալ, այսինքն՝ միջանկյալ դիրքորոշում։ Ֆորմալիստական, ապա՝ կառուցվածքային գրականագիտության մեջ տրվում է հենց այդպիսի սահմանում՝ այն ոչ ճիշտ է, ոչ սխալ։ Սակայն այս բանաձեւը ընդամենը ընդդիմություն է ավանդական գրականագիտությանը, որը արվեստի մեջ ճշմարտություն էր որոնում՝ ըստ գաղափարախոսության ուղղվածության, եւ սխալ, եթե չէր համապատասխանում նույն գաղափարախոսության հրահանգին։
Այս իմաստով գրեթե տարբերություններ չկան բուրժուական եւ սոցիալիստական գաղափարախոսության միջեւ։ Եվ չէր էլ կարող լինել, որովհետեւ երկուսն էլ արվեստը դիտում են որպես միջոց, որ պետք է օգտագործել, եւ ոչ ինքնին նպատակ, որ անհնար է օգտագործել։ Այս ուղղությամբ զգալի տեղաշարժ է արձանագրում արվեստի նշանագիտական մոտեցումը. արվեստը, մասնավորապես եւ առաջին հերթին պոեզիան, «հնարավոր աշխարհի» պարագծումն է։ Այս մոտեցումը հետաքրքիր է այնքանով, որ այդպիսի եզրակացության են եկել բնական գիտություններում՝ «հնարավոր աշխարհը» դիտարկելով որպես առկա, գիտակցելի աշխարհի հակադրույթ, նաեւ նրանով, որ արվեստի հումանիտար դրույթի այսպիսի եզրահանգումը ուրվագծել է դեռեւս Արիստոտելը։
Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ այս մոտեցումը կարող է հեղաշրջել մեր բոլոր պատկերացումները աշխարհի եւ արվեստի մասին, եւ այս իմաստով իսկապես օրախնդիր է ազատվել զանազան պոզիտիվիստական մեկնաբանություններից՝ լինեն դրանք մարքսիստական, իռացիոնալ թե ինտուիցիոն, եւ դնել մեր ժամանակների համար խիստ պարտադիր՝ արժեքների վերարժեքավորման խնդիր։ Իհարկե, ես այն կարծիքին չեմ, որ այդ կարգի մեկնաբանությունները սխալ են եւ մերժելի, խոսքն ընդամենը այն մասին է, որ մեր գիտակցության, գիտական մտքի եւ վերլուծական մեթոդների մեջ դրանք գիրիշխող են եւ թելադրողական։ Թե չէ ինձ համար բանաստեղծության եւ արվեստի վերլուծության իդեալը ոչ միակ հնարավոր, հավերժական եւ անբեկանելի մեկնությունն է, ինչով առաջնորդվում ենք ցայսօր, այլ բոլոր հնարավոր մեկնությունները, որտեղ միտք է աշխատում, համակարգ է գործում, մեխանիզմ է դրված, եւ համոզելու ու ապացույցների կռվաններն են զորավոր, ի վերջո, գիտության համար գուցե անընդունելի՝ հետաքրքիր են։ Որովհետեւ բոլոր այս պարամետրերը ոչ միայն հարստացնում են բանաստեղծական տեքստը, ինչին միանգամայն արժանի են իսկապես ճշմարիտ արվեստի գործերը, այլեւ ընդլայնում են ճանաչողության հնարավորությունները։ Հակառակ վերաբերմունքի պատճառով մենք արդեն իսկ սպանել ենք մեր հին եւ միջնադարյան գրականությունը, այժմ գրեթե չենք բացում նոր գրականության դասականներին, խրթին ենք համարում եւ անհաղորդ ենք նորագույն գրականությանը։
Առավել դժվար է Տերյանի մասին գրել այն կտրվածքով, ինչպես վերնագրված է՝ «Տերյանը եւ քրիստոնեությունը»։ Սա կարելի է համարել հավուր պատշաճի մի խնդիր, սակայն խնդիրը ոչ այնքան Տերյանն է, որքան քրիստոնեությունը, այն էլ՝ Առաքելական եկեղեցու դավանաբանության տեսանկյունից։
Աշխարհի պատկերացման իմաստով Տերյանը մեր ամենաամփոփ բանաստեղծն է. ուրվագծերը հստակ են, պատկերները տեւական եւ հետեւողական, ժամանակային եւ տարածական կառուցվածքը՝ արձանագրված, տողի, տան, չափի, ռիթմի հորինվածքները՝ կանոնիկ, եթե չասենք՝ դասական, բառի բազմիմաստ որակումներով։
Տերյանի ստեղծագործությունը եւ քրիստոնեությունը հնարավոր է քննել ինչպես անմիջական (ընդհանուր—մշակութային ենթատեքստում), այնպես էլ կողմնակի՝ միջնորդավորված եղանակով։ Կա եւս մի ահռելի խոչընդոտ՝ ինչպե՞ս է հնարավոր քննել 20—րդ դարի բանաստեղծի ստեղծագործության քրիստոնեական ենթատեքստը՝ այն տարբերակելով ընդհանրապես կրոնական ենթատեքստից։ Ասենք, կարելի է քննել Տերյանի քրիստոնեական առնչությունները՝ ելնելով սոսկ այն փաստից, որ Տերյանը հայ է, հայը՝ քրիստոնյա (թող ներեն ինձ մեր կաթոլիկ եւ այլադավան եղբայրները), ուստի չի կարող Տերյանի բանաստեղծությունը «քրիստոնեական» չլինել։ Այս նաիվ սիլլոգիզմը, պարզվում է, մեր ոչ միայն իմացությունների, այլեւ ելքի ակունքն է, այդ պատճառով ես կսահմանափակվեմ միայն Տերյանի աշխարհի կառուցվածքը մատնանշելով, եզրակացությունները թողնում եմ առկախ։ Որեւէ ստեղծագործության կրոնական ակունքների հայտնաբերումը այլ կարգի դժվարություններ էլ ունի, ընդ որում, այս հանգամանքը մեզ համար գրեթե ավանդական է։ Ես կարող եմ նշել այս կարգի երեք դեպք, մնացածները ինքներդ հիշեք. Նարեկացու, Պետրոս Դուրյանի եւ արեւմտահայ, այսպես կոչված, «հեթանոս շարժման» իրողությունները։ Երեք դեպքում էլ նշված հեղինակների «քրիստոնեականությունը», գրեթե երջանիկ բացառություններով, քննվել է ոչ թե որպես «զուտ քրիստոնեական» իրողություններ, այլ շեղումներ, եթե չասենք՝ ընդդեմ—քրիստոնեական։ Նարեկացին դարձել է հերձվածող, Դուրյանը՝ աստվածամերժ, Վարուժանը, Սիամանթոն՝ հեթանոս (ենթատեքստում՝ անհավատ—աթեիստ)։
Շարունակելի

13-02-2020





31-03-2020
Արցախն այսօր նախագահ եւ խորհրդարան է ընտրում
Դիտարկումներ նախընտրական բանավեճի առիթով

Այսօր՝ մարտի 31-ին, Արցախում ...


31-03-2020
Հայկականը համաշխարհային գանձի բաղկացուցիչն է
Այն ոչ միայն մշակութային ժառանգություն է, այլեւ հզոր ...


31-03-2020
Հայտարարվեցին օլիմպիական խաղերի նոր ժամկետները
Ամառային օլիմպիական խաղերը կմեկնարկեն 2021 թ. հուլիսի 23-ին, իսկ ...


31-03-2020
Կարող են փոխանակել Պոգբային եւ Ռեմսիին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» եւ իտալական «Յուվենթուս» ակումբներն այս ամառ ...


31-03-2020
Ատլետիկայի աշխարհի առաջնությունը կկայանա 2 տարուց ոչ շուտ
Օլիմպիական խաղերի անցկացման նոր ժամկետների հրապարակումից հետո Համաշխարհային ատլետիկական ...


31-03-2020
Արվեստագետները խիստ լավատես են
ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը՝ արտակարգ դրության պայմաններում

Հանրապետությունում ...


31-03-2020
Բուժքույրեր՝ գթության քույրեր
Պատանեկությանս տարիներին, երբ գեղարվեստական գրքեր էի կարդում, հատկապես՝ ...



31-03-2020
Ապագան ՏՏ ոլորտինն է
Ըստ կանխատեսումների, այս ուղղությունն ...

31-03-2020
Ապրելով հոգու, մտքի եւ ֆիզիկական դրսեւորումների ներդաշնակության մեջ
Շռայլ նվիրումի, հավատարմության ու ...

31-03-2020
Հերթապահությունը շարունակվում է
Արցախում նոր տիպի կորոնավիրուսային ...

31-03-2020
ԱՄՆ-ն Իրաքում իրանամետ ուժերի դեմ ռազմական գործողություններ կիրականացնի՞
Իրաքը Միջին Արեւելքի այն երկրներից է, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO