Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.02.2020
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Գերմանիան աջակցում է ՀՀ-ում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին

Վարչապետը հանդիպում է ունեցել Բունդեսթագի նախագահի հետ

Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ։
Բունդեսթագի նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի այցը եւ ուրախությամբ նշել, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում տված խոստումը կատարվել է. Բունդեսթագը վավերացրել է Հայաստան—ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Վոլֆգանգ Շոյբլեն վստահություն է հայտնել, որ վարչապետի այցը Բեռլին նոր ազդակ կհաղորդի հայ—գերմանական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը։
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել վերը նշված համաձայնագիրը վավերացնելու համար եւ նշել, որ այն կնպաստի Հայաստանում տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանը։ «Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանը ժողովրդավարության վերաբերյալ բոլոր վարկանիշային աղյուսակներում մեծ առաջընթաց է գրանցել։ Մեր կառավարությունը Գերմանիայի հետ հարաբերությունների զարգացման եւս մի կարեւոր նպատակադրում ունի։ Ձեր երկիրը մեզ համար հետաքրքիր է որպես կայացած խորհրդարանական պետություն, քանի որ 2018 թվականից Հայաստանը կիսանախագահական կառավարման համակարգից եւս անցում է կատարել խորհրդարանական համակարգի»,–ասել է վարչապետը՝ կարեւորելով այս ուղղությամբ գերմանական փորձի փոխանակումը՝ համակարգը մեր երկրում ավելի ֆունկցիոնալ դարձնելու նպատակով։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ իր գլխավորած կառավարության նպատակն է, որպեսզի Հայաստանում եւս ժողովրդավարությունը, անկախ, վստահելի դատական համակարգը նույնքան անշրջելի լինեն, որքան Գերմանիայում է։
Վարչապետն անդրադարձել է Հայաստանում ապրիլի 5—ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների առաջիկա հանրաքվեին եւ դրա հանգամանքներին։ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի Բունդեսթագի ներկայացուցիչներին որպես դիտորդ հրավիրել է հետեւելու ինչպես հանրաքվեի ընթացքին, այնպես էլ հետագայում Սահմանադրական դատարանի համալրման գործընթացին։
Վոլֆգանգ Շոյբլեն գերմանական կողմի աջակցությունն է հայտնել մեր երկրում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին եւ ժողովրդավարական գործընթացին՝ ընդգծելով, որ ուշադրությամբ հետեւում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Եվրասիական տնտեսական միության եւ Եվրոպական միության միջեւ համագործակցության զարգացմանը։ Վոլֆգանգ Շոյբլեն հույս է հայտնել, որ Հայաստանը, անձամբ վարչապետ Փաշինյանը կշարունակի ջանքերը նպաստելու երկու միությունների միջեւ հարաբերությունների խթանմանը։
ՀՀ կառավարության ղեկավարը եւս կարեւորել է ԵԱՏՄ—ԵՄ համագործակցության նոր բանաձեւերի որոնումը եւ նշել, որ ԵԱՏՄ շրջանակում եւս հարցը քննարկվում է։

14-02-2020





21-02-2020
Հարկային խստացումներով կիրականացվի կանխարգելման գործառույթ
Կենսառեսուրսների ողջամիտ օգտագործում՝ հանուն գալիք սերունդների

Երկիր մոլորակի ...


21-02-2020
Անկախ Արցախի ուղին
Իրադարձություններ, փաստեր, դեպքեր

Հարցազրույց մարդու իրավունքների նախկին պաշտպան ...


21-02-2020
Հայաստանի ազգային հերոս
Շառլ Ազնավուր

«Աշխատասիրությունը հայի գենի իմ ամենակարեւոր գծերից ...


21-02-2020
Նիկոլ Փաշինյանը նոր մոտեցումների, հայացքների մասին էր բարձրաձայնում
Իսկ Իլհամ Ալիեւն իր սերտած «հին երգն էր ...


21-02-2020
Մաթեւոսյանական դպրոցը
Հերոսները քաղաքում չեն կարոտում գյուղին, ոչ էլ գյուղում ...


21-02-2020
Ավելի արագ, ավելի մատչելի
Հյուպատոսական որոշ ծառայություններ կմատուցվեն նաեւ տեսակապի միջոցով

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am ...


21-02-2020
Արցախ պուրակը… վերադարձվում է Վանաձորին
Վանաձորի Արցախ պուրակը, որի մի զգալի մասը դեռ ...



21-02-2020
Առանձնակի կարեւոր է զինվորների հետ ճիշտ աշխատանքը
Ինչպես նաեւ նրանց գիտելիքների ...

21-02-2020
Արդյունավետ քաղաքականություն վարելու համար պետք են օբյեկտիվ տվյալներ
Ինչպես բժշկին է անհրաժեշտ ճիշտ ...

21-02-2020
Գրքի հետ, գրքից անբաժան
«Սուտ է, աշխարհում ոչ մեկից ու ոչ մի ...

21-02-2020
Հավաքականն սկսում է նույն դիրքից
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO