Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

01.04.2020
ԱՅԼՔ...


Կիլոգրամների նվազեցումը խնդիրը լիովին չի կարգավորի

ՊԵԿ նախագահն այլ գործիք էլ է առաջարկում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Կառավարությունը երեկվա նիստում որոշեց փոփոխություններ կատարել առանց մաքսատուրքերի ներմուծվող ապրանքների սահմանաչափերում։ Սահմանվել են մեր երկրում օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ՀՀ ներմուծվող ապրանքների ակնհայտ առեւտրային չափաքանակներն ու ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնելու եւ անուղղակի հարկերի վճարումն իրականացնելու պարտավորության վերաբերյալ ծանուցման oրինակելի ձեւը։
Ինչու էր անհրաժեշտ սահմանաչափերի փոփոխությունը։ Պարզվում է՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի համապատասխան որոշումում փոփոխությամբ պայմանավորված՝ 2019 թ. հունվարի 1—ից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ԵԱՏՄ մաքսային տարածք ապրանքների ներմուծման չափաքանակները նվազեցվել են։ ՀՀ կառավարության որոշմամբ էլ առաջարկվեց նվազեցնել ֆիզիկական անձանց կողմից ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծվող ապրանքների ակնհայտ առեւտրային չափաքանակները։ Որոշման նպատակն է կանխարգելել ապօրինի ձեռնարկատիրությանն առնչվող ռիսկերը, քանի որ գործնականում առկա է ֆիզիկական անձանց կողմից թույլատրելի չափաքանակների շրջանակում առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման անձնական օգտագործման նպատակով ապրանքների ներմուծման, իսկ հետագայում՝ այդ ապրանքները առեւտրային շրջանառության մեջ ներգրավման ռիսկ։ Որոշմամբ ներկայացված կարգավորումները տարածվելու են ԵԱՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծման նկատմամբ։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը չհերքեց, որ, այո, սահմանափակումները բացասաբար կազդեն այդ ճանապարհով տարատեսակ ապրանքներ ներմուծող անձանց գործունեության վրա։ «Պարզապես պետք է նաեւ հստակ գիտակցենք,–ասաց նա,–որ այդ ներմուծումներն ուղղակիորեն խաթարում են այն բարեխիղճ հարկատուների աշխատանքը, ովքեր նույն ապրանքները ներմուծում են, վճարում են բոլոր մաքսատուրքերը, վճարում են հարկերը»։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ 2015 թ. կայացվել էր որոշում, որը կարգավորում էր ՀՀ տարածք ներմուծվող ապրանքների սահմանաչափերը, որոնց գերազանցման դեպքում՝ գերազանցված չափերի համար ավելացված արժեքի հարկ էր հաշվարկվում։ Այդ չափը 25 կգ—ից դարձավ 50 կգ, ինչը բացասաբար ազդեց շուկայի վրա։ «Մասնավորապես, մեր քաղաքացիները փորձեցին ուղեկցող բեռների անվան տակ ներմուծել ակնհայտ բիզնես մտադրությամբ ներմուծվող ապրանքներ,–հայտնեց Դ. Անանյանը,–շատ տնտեսավարողների իրենց ապրանքների ներմուծման ժամանակ մինչեւ սահմանը հատելը ֆիզիկական անձանց ուղղորդում էին, որ նրանք 50 կգ—ներով այդ ապրանքը ներմուծեն որպես ուղեկցող բեռ։ Սա ներքին շուկայի համար շատ մեծ ցնցումներ առաջացրեց եւ մեծ մտորումների տեղիք տվեց»։
2018 թ. նոյեմբերին այդ սահմանաչափը «դարձ ի շրջանս յուր եղավ»՝ 50 կգ—ից կրկին իջնելով 25 կգ—ի։ Եվ 2019 թ. հունվարի 1—ից դա կիրառվեց մաքսատուրքերի գանձման համար։
Իսկ երեկ ընդունվածի նպատակը մեկն էր. ներքին տեղեկատվության ուսումնասիրության արդյունքում վեր հանված ռիսկերի հիման վրա որոշ ապրանքների համար այնպիսի սահմանաչափեր սահմանել, որոնք ակնհայտորեն սեփական օգտագործման համար բավական նորմալ սահմանաչափեր են, սակայն բիզնեսի համար չեն կարող դիտվել որպես շահեկան։
Օրինակ, ըստ ՊԵԿ նախագահի, միս եւ մսային որոշ ենթամթերքների համար սահմանված է 30 կգ, իջեցնում են 25 կգ—ի։ Ձկներ, խեցգետնանմաններ, կակղամորթներ ներմուծելիս սահմանաչափը 30 կգ—ից նվազեցնում են 25 կգ—ի։ Կաթնամթերք, թռչնի ձու, բնական մեղր ապրանքների համար եւս սահմանաչափը 30—ից դարձնում են 25 կգ։ Սուրճ ու թեյ ներմուծելու համար սահմանաչափը 15 կգ—ից դարձնում են 10 կգ։ «Փոփոխությունների հիմնական նպատակը ստվերային տնտեսության դեմ պայքարն է»,–շեշտեց Դավիթ Անանյանը։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նկատեց, թե ինքը տեղեկացված է, որ սա բիզնես է դարձել, ու որ անհատապես ավտոմեքենաներով մարդիկ կան, որ աշխատում են այս ուղղությամբ, եւ հիմա չափաքանակները նվազեցնելով, ուղղակի ավելի շատ մարդ է ներգրավվելու գործընթացում։ Նա ցանկացավ ՊԵԿ նախագահից ճշտել՝ հատկապես որ ապրանքատեսակների դեպքում է այդ մեխանիզմը գործում։
Այդ ապրանքները շատ են՝ պարզաբանեց Դավիթ Անանյանը։ Օրինակ, միրգը, փամփերսները, բժշկական պարագաները, ներարկիչները...
Այստեղ այլ հարց է ծագում՝ եթե նախկինում բեռնատարը գալիս, բեռնաթափվում էր ու իր ապրանքը 50 կգ—ներով ներմուծում, հիմա նույնը կարող է անել 25 կգ—ներով (ինչպես փոխվարչապետը նկատեց)։ Արդյո՞ք կգ—ների նվազեցումը լրիվ կկարգավորի խնդիրը։
ՊԵԿ նախագահի պարզաբանման համաձայն, այո՛, այս փոփոխությունը այն դեղատոմսը չէ, որ լրիվ կարգավորելու է այս հարցը։ «Դրա համար նախորդ տարվա հոկտեմբերին սահմանեցինք այնպիսի նորմ, որով ՊԵԿ նախագահին իրավասություն տվեց գաղտնի պրոֆիլներ սահմանել, որով կարող ենք կարգավորել հաճախականությունների հարցը,– ասաց Դ. Անանյանը,–ներկայումս սահմանափակում չկա, թե նույն անձը քանի անգամ կարող է 50 կամ 25 կգ բեռ ուղեկցել Հայաստան։ Բայց մենք անձի նկատմամբ սահմանելու ենք ամսական հաճախականությունների քանակ եւ հսկողություն ենք իրականացնելու»։
Ի դեպ, մեկ այլ հարց էլ է ՊԵԿ—ը փորձել կարգավորել։ Երկար ժամանակ միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով ներմուծվող ապրանքների համար չհարկվող շեմ էին հաստատել 30 կգ—ն, իսկ արժեքային առումով 200 հազար դրամը։ Այժմ կարգավորումները խստացվում են։ Բանն այն է, որ, ըստ ՊԵԿ նախագահի, «ԵՏՄ շրջանակներում սա միշտ վիճարկվում էր, որ գուցե անհրաժեշտություն կա համապատասխանեցնելու ԵՏՄ շրջանակներում չհարկվող շեմի հետ։ Դա 200 եվրո եւ 31 կգ—ն է։ Հիմա մենք դա գրեթե համապատասխանեցնում ենք՝ կլիոգրամի առումով 31 կգ, իսկ արժեքի առումով՝ 150 հազար դրամ, որը 200 եվրոյից մի քիչ ավելի է»։

14-02-2020





31-03-2020
Արցախն այսօր նախագահ եւ խորհրդարան է ընտրում
Դիտարկումներ նախընտրական բանավեճի առիթով

Այսօր՝ մարտի 31-ին, Արցախում ...


31-03-2020
Հայկականը համաշխարհային գանձի բաղկացուցիչն է
Այն ոչ միայն մշակութային ժառանգություն է, այլեւ հզոր ...


31-03-2020
Հայտարարվեցին օլիմպիական խաղերի նոր ժամկետները
Ամառային օլիմպիական խաղերը կմեկնարկեն 2021 թ. հուլիսի 23-ին, իսկ ...


31-03-2020
Կարող են փոխանակել Պոգբային եւ Ռեմսիին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» եւ իտալական «Յուվենթուս» ակումբներն այս ամառ ...


31-03-2020
Ատլետիկայի աշխարհի առաջնությունը կկայանա 2 տարուց ոչ շուտ
Օլիմպիական խաղերի անցկացման նոր ժամկետների հրապարակումից հետո Համաշխարհային ատլետիկական ...


31-03-2020
Արվեստագետները խիստ լավատես են
ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը՝ արտակարգ դրության պայմաններում

Հանրապետությունում ...


31-03-2020
Բուժքույրեր՝ գթության քույրեր
Պատանեկությանս տարիներին, երբ գեղարվեստական գրքեր էի կարդում, հատկապես՝ ...



31-03-2020
Ապագան ՏՏ ոլորտինն է
Ըստ կանխատեսումների, այս ուղղությունն ...

31-03-2020
Ապրելով հոգու, մտքի եւ ֆիզիկական դրսեւորումների ներդաշնակության մեջ
Շռայլ նվիրումի, հավատարմության ու ...

31-03-2020
Հերթապահությունը շարունակվում է
Արցախում նոր տիպի կորոնավիրուսային ...

31-03-2020
ԱՄՆ-ն Իրաքում իրանամետ ուժերի դեմ ռազմական գործողություններ կիրականացնի՞
Իրաքը Միջին Արեւելքի այն երկրներից է, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO