Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.02.2020
ՄԱՐԶԵՐ


Նա հայ արձակը դուրս բերեց չնահանջող թմբիրից

Այս օրերին լոռեցիները խոնարհումով են նշում անվանի հայրենակցի՝ Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան 85-ամյակը։ Ամենուր՝ հանրակրթական դպրոցներում, մշակութային օջախներում, գրադարաններում երեկույթ-ցերեկույթների գլխավոր հերոսը Լոռու պարծանքն է։ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնն այս օրերին իր խաղացանկում վերաընդգրկել է գրողի «Աշնան արեւ» ստեղծագործության հիմամբ ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանի ջանքերով կյանքի կոչված թատերախաղը։
Գլխավոր միջոցառումը շուքով նշվեց Լոռու մարզային գրադարանում։ Կազմակերպիչները Հայաստանի գրողների միության Հովհաննես Թումանյանի անվան Լոռու մարզային բաժանմունքը եւ մարզային գրադարանի հանրույթներն էին։ Վանաձորի պոեզիայի թատրոնի արտիստ, բանաստեղծուհի Հրաչուհի Լոռեցյանը ներկայացրեց մի հատված Հրանտ Մաթեւոսյանի «Աշնան արեւ» վիպակից, իսկ ցերեկույթը վարող բանաստեղծուհի Մանուշակ Քոչարյանը հիշեցրեց Հ. Մաթեւոսյանի մասին Վիլյամ Սարոյանի եւ ռուս նշանավոր գրող Անդրեյ Բիտովի գնահատանքի խոսքերը։
Իսկ իր գնահատանքի խոսքում Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյանն ասաց. «Հրանտ Մաթեւոսյանը տպագրված հենց առաջին գործերով հավաստեց, որ նոր խոսք է բերում հայ գրականություն։
Նա հայ արձակը դուրս բերեց սոցռեալիզմի համառորեն չնահանջող թմբիրից, ստեղծեց նոր՝ մաթեւոսյանական գրականություն՝ ներքին մենախոսության, կենսափիլիսոփայության հզոր ներուժով։ Դեռ կենդանության օրոք նա արդեն դասական էր ոչ միայն որպես արձակագիր»։
«Հրանտ Մաթեւոսյանը խղճի հետ կապված խնդիրներ չուներ, բայց չէր համարում, որ իր խիղճը մաքուր է, որովհետեւ մաքուր չէր երկրի, աշխարհի խիղճը։ Նա կարողացել է կյանքին, աշխարհին նայել ուրիշ տեսանկյունով, ստեղծել անկրկնելի գրականություն, որը երբեք չի հնանալու»,–այս խոսքերն էլ Վանաձորի Հրանտ Մաթեւոսյանի անվան գրադարանների կենտրոնացված համակարգի տնօրեն, բանաստեղծ, թարգմանիչ Խորեն Գասպարյանինն են։
Վանաձորի պետական համալսարանի գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վալերի Փիլոյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գուրգեն Խաչատրյանը բարձր գնահատեցին Հ. Մաթեւոսյանի գրականությունը՝ համարելով այն տվյալ ժամանակի լավագույն արձագանքը, որն արդիական է նաեւ այսօր։
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
Լոռի

14-02-2020





15-02-2020
Շուկան բաց կլինի նաեւ միջազգային խոշոր ներդրողների համար
Պարտատոմսերի աճուրդային համակարգը թարմացվում է

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Որպեսզի պարտատոմսերի ...


15-02-2020
Հազարների փոխարեն՝ միլիոններ ու քրեական պատասխանատվություն
Շարունակական խստացումնե՛րը կզսպեն տնտեսավարողի ախորժակը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

Մենք մեր ...


15-02-2020
Հայաստանի ազգային հերոս
Յուրի Պողոսյան

«Մի անգամ, երբ ջոկատի տղաներով Մեծ ...


15-02-2020
Ի՞նչ կփոխվի ադրբեջանական քաղաքականության մեջ
Ընտրություններից առաջ եւ հետո

«ՀՀ»-ի հյուրն է ԱԺ ...


15-02-2020
Հայաստանն ու Գերմանիան շահագրգիռ են խորացնելու տնտեսական համագործակցությունը
Նիկոլ Փաշինյանն այցելել է «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամ

Աշխատանքային ...


15-02-2020
Խոշոր վթար Նովոսելցովո-Վանաձոր ջրատարում
Փետրվարի 13-ի ցերեկը խոշոր վթար տեղի ունեցավ Նովոսելցովո—Վանաձոր ...


15-02-2020
Տուրիզմը կմտնի Խաչփար
Այստեղ բացվեց ԱՐՏ-թակարդ տուն-արվեստանոցը

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ...



15-02-2020
Ինչո՞ւ Չոպանյանը Կոմիտասին խորհուրդ տվեց Կ. Պոլիս հեռանալ
Կամ՝ ինչ պատճառով «Անուշ» օպերան այդպես ...

15-02-2020
Քաղաքական որոշում տնտեսական աճի ակնկալիքներով
Որո՞նք են Հայաստանի եւ Սերբիայի ...

15-02-2020
Սիրիան փոքր մարտադաշտ է
Որտեղ բախվում են բավականաչափ լուրջ ...

15-02-2020
«Սա երկկողմանի համաձայնությամբ որոշում էր»
Փետրվարի 12-ին հայտարարվեց, որ Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO