Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.09.2020
ԼՂՀ


Հանրապետական օլիմպիադա՝ օտար լեզվից

Երեկ Ստեփանակերտի Հովհ. Թումանյանի անվ. թիվ 9 հիմնական դպրոցում կայացավ հերթական առարկայական օլիմպիադան Արցախի շրջանների (բացառությամբ՝ Քարվաճառի—Նոր Շահումյանի) եւ մայրաքաղաքի աշակերտների մասնակցությամբ։ Այս անգամ դպրոցականների առարկայական օլիմպիադայի Արցախի հանրապետական (ՀՀ մարզային) փուլին իրենց ուժերը փորձեցին օտար լեզվի շրջանային եւ մայրաքաղաքային փուլում բարձր միավորներ հավաքած աշակերտները։
Օլիմպիադայի պատասխանատու, ԱՀ կրթության, գիտության եւ սպորտի փոխնախարար Միքայել Համբարձումյանի տեղեկատվությամբ, համեմատաբար մեծ է մասնակիցների թիվը. ընդհանուրը՝ 81 հոգի, որից 60—ը՝ անգլերենից, 18—ը՝ ֆրանսերենից եւ 8—ը՝ գերմաներենից։ Վերջին առարկայի մասնակիցներից 6 աշակերտ ներկայացել էին Ստեփանակերտի թիվ 3 հիմնական եւ 2—ը՝ Քաշաթաղի շրջանի Միջնավան քաղաքի Գալինա Ստարովոյտովայի անվ. միջնակարգ դպրոցներից։ Ֆրանսերենի մասնակիցները, բացառությամբ Վիկտորյա Սարգսյանի (Մարտունու միջն. դպրոցի 8—րդ դասարան), Ստեփանակերտի 4 դպրոց էին ներկայացնում։ Այս անգամ համեմատաբար մեծ է 12—րդ դասարանցիներրի թիվը՝ 19։ Անգլերենից մասնակցում էին 17 հոգի, որից 10—ը՝ Ստեփանակերտից, 3—ը՝ Քաշաթաղի, 3—ը՝ Հադրութի, 1—ը՝ Մարտունու եւ 2—ը՝ Ասկերանի շրջաններից։ Ֆրանսերենի օլիմպիադային մասնակցեցին 2 հոգի՝ Ստեփանակերտի թիվ 11 ավագ դպրոցից։
Ընդհանրապես, առարկայական օլիմպիադաները, բացառությամբ՝ մաթեմատիկայի, կայանում են 9—12—րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ, սակայն կազմակերպիչները խրախուսում են նաեւ 7—րդ եւ 8—րդ դասարանցիներին, ովքեր ցուցաբերել են բարձր արդյունք շրջանային փուլում։ 7—րդ դասարանցի 2 մասնակից էին։ Ասկերանի շրջանի Նորագյուղի միջն. դպրոցից Էլեն Ղահրամանյանը շրջանային փուլում անգլերենից հավաքել է 18,15 միավոր, իսկ Տիգրան Սաֆարյանը (Ստեփանակերտի թիվ 3 հիմն. դպրոց) գերմաներենից՝ 12 միավոր։ Փոքր էր նաեւ ութերորդցիների թիվը՝ ընդհանուր 5 հոգի, որից 4—ը՝ անգլերենից։
Ընդունված կարգի համաձայն՝ կազմակերպիչները ներկայացրեցին օլիմպիադայի կանոնները, գրատախտակին գրեցին սկսվելու եւ ավարտի ժամերը։ Գործում էր 5 դասասենյակ, եւ յուրաքանչյուր սենյակից մեկ մասնակից բացեց հարցաթերթիկների ծրարը։ Այնուհետեւ ներկայացվեց հարցաթերթիկի կառուցվածքը, որը բաղկացած է 7 բաժնից։ Ընդհանուր գնահատվում է 20 միավոր։ Մասնակիցներին տրամադրվեց 150 րոպե ժամանակ։ Քաշաթաղի շրջանից օտար լեզվի օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցեցին ընդհանուր 9 հոգի՝ Բերձորի Վ. Թեքեյանի անվ. թիվ 1, Վ. Զատիկյանի անվ. թիվ 2, Վուրգավանի, Քարոտանի եւ Միջնավանի միջն. դպրոցներից։ Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության եւ սպորտի բաժնի վարիչ Վարդուշ Մովսիսյանը տեղեկացրեց՝ հունվարի 14—ից Քաշաթաղի շրջանի հանրակրթական դպրոցների աշակերտներն իրենց ուժերը փորձեցին դպրոցական առարկայական օլիմպիադայի շրջանային փուլում։ Շրջանում ձեւավորվել էր 2 կենտրոն՝ Բերձորի Վահան Թեքեյանի անվ. թիվ 1 եւ հարավային թեւի Իշխանաձորի Հովհ. Թումանյանի անվ միջնակարգ դպրոցներում։ Շրջանային փուլի արդյունքներից հանրապետականի (հիմնականում՝ հումանիտար առարկաներից) մասնակցության իրավունք ստացել են 33 աշակերտ։ Տեղեկացրեց նաեւ՝ շրջանային փուլի 35 մասնակից շրջվարչակազմի ղեկավարի կողմից արժանացել են գովասանագրի եւ մրցանակային տեղերի։
Այսօր կկայանա դպրոցականների առարկայական օլիմպիադայի Արցախի հանրապետական փուլի վերջին մրցույթը ՆԶՊ առարկայից։ Քաշաթաղի շրջանից կմասնակցեն 4 աշակերտ՝ Բերձորի թիվ 1, Քարեգահի, Ուռեկանի եւ Աղաձորի Հակոբ Խաչատրյանի անվան միջն. դպրոցներից։ Անցած տարի նույն մասնակիցներից Դավիթ Միքայելյանը՝ Ուռեկանից եւ Դավիթ Նազարյանը՝ Քարեգահից հանրապետական փուլում արժանացել են մրցանակի։ Վ. Մովսիսյանը հույս հայտնեց՝ այս անգամ նույնպես կգրանցվեն հաջողություններ բոլոր առարկաներից։
Զոհրապ ԸՌՔՈՅԱՆ

14-02-2020





23-09-2020
Անտառները փրկելու ներուժ ունենք, որովհետեւ ունենք վառելափայտի այլընտրանքի հումքը
Իսկ մատչելիության խնդրին պետք է լուծում տրվի

Որպես ...


23-09-2020
Ուսանելի մի պատմություն
Նման մարդկանցով անուշ է դառնում կյանքն ու քաղցրանում աշխարհը


23-09-2020
ԱՄՆ-ն դաշնակիցներ է հավաքագրում՝ ընդդեմ գազամուղի
«Հյուսիսային հոսք-2»-ից հրաժարվելու դեպքում Բեռլինն ստիպված կլինի 10 մլրդ ...


23-09-2020
Մարդն անոթ է
Մարմինը՝ փակուղի

«Մի՞թէ բրուտը իշխանութիւն չունի հողի վերայ, ...


23-09-2020
Երկիրը կարո՞ղ է գոյատեւել Արեւի մահանալուց հետո
«Ջեյմս Վեբ» տիեզերական աստղադիտակը տիեզերք կուղարկվի հաջորդ տարվա հոկտեմբերին


23-09-2020
Մարզիչը գոհ է
Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան խոստովանել է, որ ...


22-09-2020
Վարդի ու աշնանային ռոմանտիկայի արարիչը
Սեպտեմբերի 19-ը Ռոմանոս Մելիքյանի ծննդյան օրն է

«Նրա ...



23-09-2020
Ինքնորոշման իրավունքի մերժումը կարող է հանգեցնել նոր բռնությունների
«Մեր իսկ սահմանած օրենքին ենթարկվելն ազատություն ...

23-09-2020
Արոնյանը եւ Մովսիսյանը՝ Գերմանիայի չեմպիոն
Լեւոն Արոնյանը եւ Սերգեյ Մովսիսյանը շախմատի ...

23-09-2020
Վարազդատ Հարոյան, այնուհանդերձ, հեռացավ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան ...

23-09-2020
Էրդողանը հայտնվել է անելանելի վիճակում
Թուրքիան համաձայնել է զորքերի ու ռազմական ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO