Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.02.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Հայաստանյան իրողությունների պարագայում

Հանրաքվեին դեմ արտահայտվողների կեցվածքն անհասկանալի է

Ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է քաղտեխնոլոգ Ռուբեն Մեհրաբյանի հետ։
–Պարոն Մեհրաբյան, որքանո՞վ էին քաղաքական, մասնավորապես ընդդիմադիր ուժերի դիրքորոշումները՝ կապված սահմանադրական հանրաքվեի հետ, սպասելի։
–Ճիշտն ասած, ներքին շարժառիթները կդժվարանամ մեկնաբանել, բայց, դատելով հայտարարություններից, իրենց բերած փաստարկները, եթե հաշվի առնենք Հայաստանի քաղաքական իրողությունները եւ այն հրամայականը, որ այդ իրողությունները պետք է օր առաջ փոխվեն, ապա նման կեցվածքն առնվազն անհասկանալի կգնահատեմ։
–Ի՞նչ եք կարծում, այս կոշտ կեցվածքով նրանք ինչ—որ սահման չե՞ն անցնում։
–Ընդդիմություն ասածը խիստ խայտաբղետ է, չեմ կարող ասել, թե որ սեգմենտի հետ կարելի է համեմատել եւ չեմ էլ ուզում համեմատել, բայց, կարծում եմ, ռացիոնալության տեսակետից նրանց դիրքորոշումը որեւէ քննության չի դիմանում։ Հասարակության սպասելիքներին, գոնե, իրենց ընտրողների սպասելիքներին, չեմ կարծում, դա համահունչ է։
–Հանրաքվեի գործընթացը լուսանցք մղված կամ մղվելու եզրին գտնվող քաղաքական ուժերի համար, արդյոք, ակտիվանալու եւ քաղաքական գործընթացների մեջ ներգրավվելու բարենպաստ առիթ չէ։
–Գիտեք ինչ, սա բավական դինամիկ գործընթաց է խոստանում, եւ, կարծում եմ, սկզբունք ունեցող քաղաքական ուժերը, որոնք տարաձայնություններ ունեն հանրաքվեի գաղափարի կամ հանրաքվեի դրված հարցի հետ, պետք է տրամաբանորեն իրենց մոտեցումները դրսեւորեն։ Ես կհասկանամ, եթե նրանք կոչ անեն բոյկոտի, եթե «ոչ»—ի քարոզչություն կազմակերպեն, միայն չեմ հասկանա մի կեցվածք, երբ պարզապես զբաղվում են «օդը պղտորելով»՝ խուսափելով որեւէ պատասխանատվությունից։ Դա ե՛ւ սկզբունքայնության տեսանկյունից է խոցելի, ե՛ւ քաղաքական պատասխանատվության, ե՛ւ, ընդհանրապես, բարոյականության տեսանկյունից։ Վստահ եմ, որ իրենց թե՛ բուն ընտրողները, թե՛ պոտենցիալ ընտրողները դա շատ լավ տեսնում եւ հասկանում են։
–Իրենց կողմից ներկայացվող որպես ռեալ հակափաստարկ ո՞րը կնշեիք։
–Ես, գուցե, սուբյեկտիվ լինեմ, բայց չեմ տեսնում, քանի որ հնարավոր չէ հիմնավորել այն, որ սահմանադրականն այն է, որ Հրայր Թովմասյանը պետք է մնա մինչեւ 2035 թվականը, եւ ցանկացած այլ տարբերակ հակասահմանադրական է։ Ցանկացած, այսպես ասած, «ոտնձգություն» նրա աթոռին, թեկուզեւ՝ հանրաքվեի ճանապարհով, հակաժողովրդավարակա՞ն է։ Ես այլ փաստարկ չեմ տեսնում՝ ինչ պետք է ասել, որովհետեւ այս օրենսդրական ծուղակը, խցանումը, այո՛, արել են Հրայր Թովմասյանն ու իր ընկերները, արել են Սերժ Սարգսյանի համար ու նրա «հագով», եւ մենք չենք կարող իրենց դրած «պարագրաֆների» ձեռքին պատանդ լինել։
–Սահմանադրության մեջ նմանատիպ ծուղակների, ինչպես ասացիք, խնդրահարույց դրույթների մասին տարբեր գործիչներ պարբերաբար նշել են։ Ճիշտ չէր լինի, արդյոք, միանգամից ամբողջ Սահմանադրությունը վերանայել եւ փոփոխել։
–Սահմանադրությունը մի լավ սրբագրման, մաքրագրման, վերաբալանսավորման կարիք ունի, ինչի համար էլ ստեղծվել է սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը։ Բայց դրա համար պետք է երկար ժամանակ։ Երկար՝ ես հասկանում եմ ամիսներ, մեկ տարի, մինչդեռ այս հարցը հրատապ է, որովհետեւ Սահմանադրական դատարանն այս կազմով ու այս վարքով Հայաստանի ազգային անվտանգության համար դարձել է սպառնալիք եւ Հայաստանում հիբրիդային պատերազմ վարող շրջանակների ձեռքի գործիք՝ ընդդեմ ժողովրդի։ Այո՛, Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, եւ սա հենց Սահմանադրության անփոփոխելի հոդվածն է։ Հայաստանը պետք է դիմագրավի այդ մարտահրավերներին ամենաարժանապատիվ ձեւով, եւ որեւէ մեկը թող չփորձի այդ իրավունքը կասկածի տակ դնել։
Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ

14-02-2020





21-02-2020
Հարկային խստացումներով կիրականացվի կանխարգելման գործառույթ
Կենսառեսուրսների ողջամիտ օգտագործում՝ հանուն գալիք սերունդների

Երկիր մոլորակի ...


21-02-2020
Անկախ Արցախի ուղին
Իրադարձություններ, փաստեր, դեպքեր

Հարցազրույց մարդու իրավունքների նախկին պաշտպան ...


21-02-2020
Հայաստանի ազգային հերոս
Շառլ Ազնավուր

«Աշխատասիրությունը հայի գենի իմ ամենակարեւոր գծերից ...


21-02-2020
Նիկոլ Փաշինյանը նոր մոտեցումների, հայացքների մասին էր բարձրաձայնում
Իսկ Իլհամ Ալիեւն իր սերտած «հին երգն էր ...


21-02-2020
Մաթեւոսյանական դպրոցը
Հերոսները քաղաքում չեն կարոտում գյուղին, ոչ էլ գյուղում ...


21-02-2020
Ավելի արագ, ավելի մատչելի
Հյուպատոսական որոշ ծառայություններ կմատուցվեն նաեւ տեսակապի միջոցով

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am ...


21-02-2020
Արցախ պուրակը… վերադարձվում է Վանաձորին
Վանաձորի Արցախ պուրակը, որի մի զգալի մասը դեռ ...



21-02-2020
Առանձնակի կարեւոր է զինվորների հետ ճիշտ աշխատանքը
Ինչպես նաեւ նրանց գիտելիքների ...

21-02-2020
Արդյունավետ քաղաքականություն վարելու համար պետք են օբյեկտիվ տվյալներ
Ինչպես բժշկին է անհրաժեշտ ճիշտ ...

21-02-2020
Գրքի հետ, գրքից անբաժան
«Սուտ է, աշխարհում ոչ մեկից ու ոչ մի ...

21-02-2020
Հավաքականն սկսում է նույն դիրքից
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO