Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

01.04.2020
ԶԱՆԱԶԱՆ


Արթուր Ալեքսանյանը մոտենում է համաեվրոպական ռեկորդին

Եվ մտածում օլիմպիական «ոսկու» մասին

28-ամյա գյումրեցի Արթուր Ալեքսանյանը 5-րդ անգամ հռչակվելով հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն՝ նոր նշաձողի հասցրեց այդ մրցաշարում հաղթանակների քանակով ազգային ռեկորդը։ Միաժամանակ, նա ընդգրկվեց եվրոպական ստուգատեսներում առավել հաճախ հաղթած ըմբիշների լավագույն հնգյակում։ Բացարձակ ռեկորդից մեր մարզիկին բաժանում է մի քանի տիտղոս, ինչը նոր սպասումներ եւ հաղթանակներ է խոստանում հայ մարզասերներին։
Արթուրն արդեն 4-րդ տեղն է բաժանում բուլղարացի Ալեքսանդր Տոմովի հետ, որը Եվրոպայի չեմպիոն է դարձել 1972, 1973, 1976, 1979 եւ 1984 թվականներին։ 6-ական անգամ Հին աշխարհամասում ուժեղագույնն են ճանաչվել շվեդ Իվար Յուհանսոնը (1931, 1934, 1935, 1937, 1938, 1939) եւ խորհրդային ըմբիշ Նիկոլայ Բալբոշինը (1973, 1975, 1976, 1977, 1978, 1979)։ Դե, իսկ բացարձակ ռեկորդը պատկանում է թուրք Համզա Երլիկային՝ 8 ոսկե մեդալ, որոնք նա նվաճել է 1996, 1997, 1998, 1999, 2001, 2002, 2005 եւ 2006 թվականներին։ Արդյոք Ալեքսանյանը ձեռնամուխ կլինի այդ ցուցանիշը գերազանցելուն՝ դժվար է ասել։ Հստակ է միայն, որ նա արդեն դասվում է ոչ միայն Եվրոպայի, այլեւ աշխարհի ամենատիտղոսավոր դասական ոճի ըմբիշների շարքում։
Իսկ ահա Հայաստանում նա արդեն նկատելիորեն առաջ է անցել անվանի նախնիներից։ Դժվար է պատկերացնել, բայց հայրենի ըմբշամարտի մյուս երեւելիները երկու անգամից ավելի չեն հաղթել Եվրոպայի առաջնություններում։ Նման հաջողության են հասել Բենուր Փաշայանը (1981 եւ 1982 թվականներին), Մնացական Իսկանդարյանը (1991, 1992), Արմեն Նազարյանը (1994, 1995) եւ Ռոման Ամոյանը (2006, 2011)։ Հետաքրքիր է նաեւ, որ Եվրոպայի քառակի չեմպիոն է գերծանր քաշային Յուրի Պատրիկեեւը, բայց նա միայն 2008 եւ 2009 թվականներին է բարձունքը նվաճել Հայաստանի հավաքականի անդամի կարգավիճակում։ Իսկ նրա նախորդ հաղթանակների պատվին հնչել է Ռուսաստանի օրհներգը։ Եվրոպայի կրկնակի չեմպիոն է նաեւ Գյումրիի դպրոցի մեկ այլ սան Արմեն Վարդանյանը, որը, սակայն, 2004 եւ 2008 թվականներին հաղթել է Ուկրաինայի դրոշի ներքո։
Ինչ վերաբերում է Արթուր Ալեքսանյանին, ապա նա, կարծես, առանձնապես չի հետեւում վիճակագրական հաշվարկներին՝ նախընտրելով ամեն անգամ գործնականում ապացուցել իր առավելությունը։ Զուրօրինակ, Հռոմում տեղի ունեցած այս առաջնությունում նա ոսկե մեդալից բացի նվաճեց նաեւ 20 վարկանիշային միավոր՝ հավասարվելով մինչեւ 97 կգ քաշային կարգի համաշխարհային դասակարգման սանդղակը 60 նիշով գլխավորող ռուսաստանցի Մուսա Եվլոեւին։ Հռոմում տարած հաղթանակից հետո այդ թեման արծարծվել է Ըմբշամարտի միացյալ աշխարհի (մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի) պաշտոնական կայքին մեր հայրենակցի տված համառոտ հարցազրույցում։ «Ինձ այնքան էլ չի հետաքրքրում, թե որ տեղն եմ զբաղեցնում վարկանիշային սանդղակում։ Ամենից կարեւորն այն է, որ նվաճել եմ օլիմպիական խաղերի ուղեգիր եւ ընդգրկվել այն 16 ըմբիշների շարքում, որոնք այս ամառ Տոկիոյում վիճարկելու են մարզական բարձրագույն տիտղոսը»,–նշել է Արթուրը։
Անդրադառնալով իր վերջին հաղթանակին՝ գյումրեցին նկատել է. «Շատ ուրախ եմ, որ ոսկե մեդալ ապահովեցի իմ երկրին։ Այս երեկո դա մեր երկրորդ բարձրագույն տիտղոսն էր։ Կարծում եմ, այսօր լավ ըմբշամարտ ցուցադրեցինք։ Այս պահին իմ առաջնային նպատակն էր դառնալ Եվրոպայի հնգակի չեմպիոն։ Սակայն, առջեւում օլիմպիական խաղերն են, որոնցում երազում եմ երկրորդ անգամ բարձրանալ պատվո պատվանդանի ամենաբարձր աստիճանին»։
Ընդ որում՝ հայ չեմպիոնը դժվարացել է ասել, թե արդյոք մինչեւ Տոկիոյի 2020 թվականի խաղերը երկրպագուներն իրեն վերստին կտեսնեն մրցագորգում։ Հարցին, թե արդյոք չի պատրաստվում առաջիկայում նախատեսված Լեհաստանի բաց առաջնությունում վարկանիշային սանդղակի առաջին հորիզոնականից դուրս մղել Եվլոեւին, մեր հայրենակիցը պատասխանել է, որ մրցաշարերին մասնակցելու հարցը որոշում են հավաքականի մարզիչները, իսկ ինքը կատարում է նրանց առաջադրանքը։ Հստակ է միայն, որ հայրենիք վերադառնալուց հետո Արթուրը վերսկսելու է ամենօրյա քրտնաջան մարզումները։
Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

14-02-2020





31-03-2020
Արցախն այսօր նախագահ եւ խորհրդարան է ընտրում
Դիտարկումներ նախընտրական բանավեճի առիթով

Այսօր՝ մարտի 31-ին, Արցախում ...


31-03-2020
Հայկականը համաշխարհային գանձի բաղկացուցիչն է
Այն ոչ միայն մշակութային ժառանգություն է, այլեւ հզոր ...


31-03-2020
Հայտարարվեցին օլիմպիական խաղերի նոր ժամկետները
Ամառային օլիմպիական խաղերը կմեկնարկեն 2021 թ. հուլիսի 23-ին, իսկ ...


31-03-2020
Կարող են փոխանակել Պոգբային եւ Ռեմսիին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» եւ իտալական «Յուվենթուս» ակումբներն այս ամառ ...


31-03-2020
Ատլետիկայի աշխարհի առաջնությունը կկայանա 2 տարուց ոչ շուտ
Օլիմպիական խաղերի անցկացման նոր ժամկետների հրապարակումից հետո Համաշխարհային ատլետիկական ...


31-03-2020
Արվեստագետները խիստ լավատես են
ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը՝ արտակարգ դրության պայմաններում

Հանրապետությունում ...


31-03-2020
Բուժքույրեր՝ գթության քույրեր
Պատանեկությանս տարիներին, երբ գեղարվեստական գրքեր էի կարդում, հատկապես՝ ...



31-03-2020
Ապագան ՏՏ ոլորտինն է
Ըստ կանխատեսումների, այս ուղղությունն ...

31-03-2020
Ապրելով հոգու, մտքի եւ ֆիզիկական դրսեւորումների ներդաշնակության մեջ
Շռայլ նվիրումի, հավատարմության ու ...

31-03-2020
Հերթապահությունը շարունակվում է
Արցախում նոր տիպի կորոնավիրուսային ...

31-03-2020
ԱՄՆ-ն Իրաքում իրանամետ ուժերի դեմ ռազմական գործողություններ կիրականացնի՞
Իրաքը Միջին Արեւելքի այն երկրներից է, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO