Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.02.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Սիրիայում այսօր գործող ահաբեկիչները

Հայոց ցեղասպանությունն իրագործածների հետնորդներն են

Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմն այսօր Սիրիայի տարածքում գործող ահաբեկիչներին համարում է հայերի եւ մյուս ժողովուրդների նկատմամբ 20—րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության կողմից կազմակերպված ցեղասպանությունն իրագործածների հետնորդը։ «Արմենպրեսի» տեղեկացմամբ՝ այս մասին դեսպանը հայտնեց երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում։
«Այսօր ահաբեկչական խմբավորումները, որոնք սարսափելի արարքներ են իրականացնում Սիրիայի ժողովրդի նկատմամբ, թոռներն են նրանց, որոնք ժամանակին ցեղասպանություն իրագործեցին հայերի եւ մյուսների դեմ։ Հայերը, երբ Հայոց ցեղասպանության ժամանակ հասան Սիրիա, կազմեցին սիրիական հասարակության անքակտելի մասը, նրանք իրենց կյանքն այնտեղ ապահով շարունակեցին՝ պահպանելով իրենք ինքնությունը, կրոնը, սովորելով հայկական դպրոցներում։ Բազմաթիվ եկեղեցիներ կան, որոնք հավերժացնում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, դրանցից ամենակարեւորն են Դեր զորում Հայոց ցեղասպանության զոհերի եկեղեցին, Հալեպում 40 մանկանց եկեղեցին, ինչպես նաեւ Դամասկոսում Հայոց զոհերի հրապարակը։ Այս տարի Սիրիայի դպրոցական դասագրքերում ներառվեցին Հայոց ցեղասպանության մասին նյութեր»,–ասաց դեսպանը։
Անդրադառնալով Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունմանը, դեսպանը նշեց, որ Սիրիան միշտ է հարգել հայերի նկատմամբ տեղի ունեցած ջարդերի զոհերի հիշատակը։
«Այս հարցն ուսումնասիրվել է երկար ժամանակ առաջ, եւ Սիրիայի կառավարությունն ամենայն հարգանքով է վերաբերվել այն սիրիացիներին, ովքեր հայկական արմատներ ունեն։ Նրանք միշտ եղել են սիրիական հասարակության անքակտելի մասը։ Հայոց ջարդերը միշտ հիշատակվել են Սիրիայում՝ այն միջոցառումների միջոցով, որոնք տեղի են ունեցել հայաբնակ շրջաններում»,–նշեց Մոհամմեդ Հաջ Իբրահիմը։

14-02-2020





15-02-2020
Շուկան բաց կլինի նաեւ միջազգային խոշոր ներդրողների համար
Պարտատոմսերի աճուրդային համակարգը թարմացվում է

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Որպեսզի պարտատոմսերի ...


15-02-2020
Հազարների փոխարեն՝ միլիոններ ու քրեական պատասխանատվություն
Շարունակական խստացումնե՛րը կզսպեն տնտեսավարողի ախորժակը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

Մենք մեր ...


15-02-2020
Հայաստանի ազգային հերոս
Յուրի Պողոսյան

«Մի անգամ, երբ ջոկատի տղաներով Մեծ ...


15-02-2020
Ի՞նչ կփոխվի ադրբեջանական քաղաքականության մեջ
Ընտրություններից առաջ եւ հետո

«ՀՀ»-ի հյուրն է ԱԺ ...


15-02-2020
Հայաստանն ու Գերմանիան շահագրգիռ են խորացնելու տնտեսական համագործակցությունը
Նիկոլ Փաշինյանն այցելել է «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամ

Աշխատանքային ...


15-02-2020
Խոշոր վթար Նովոսելցովո-Վանաձոր ջրատարում
Փետրվարի 13-ի ցերեկը խոշոր վթար տեղի ունեցավ Նովոսելցովո—Վանաձոր ...


15-02-2020
Տուրիզմը կմտնի Խաչփար
Այստեղ բացվեց ԱՐՏ-թակարդ տուն-արվեստանոցը

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ...



15-02-2020
Ինչո՞ւ Չոպանյանը Կոմիտասին խորհուրդ տվեց Կ. Պոլիս հեռանալ
Կամ՝ ինչ պատճառով «Անուշ» օպերան այդպես ...

15-02-2020
Քաղաքական որոշում տնտեսական աճի ակնկալիքներով
Որո՞նք են Հայաստանի եւ Սերբիայի ...

15-02-2020
Սիրիան փոքր մարտադաշտ է
Որտեղ բախվում են բավականաչափ լուրջ ...

15-02-2020
«Սա երկկողմանի համաձայնությամբ որոշում էր»
Փետրվարի 12-ին հայտարարվեց, որ Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO