Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.09.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Սիրիան ճանաչում եւ դատապարտում է

Պատգամավորները բուռն ու հոտնկայս ծափողջույններով են ընդունել պատմական բանաձեւը

Սիրիայի խորհրդարանը, որը երեկ միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւը, կոչ է արել աշխարհի խորհրդարաններին եւ միջազգային հանրությանը հետեւել իր օրինակին։
«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր, բանաձեւի ընդունման նախաձեռնող, Սիրիա—Հայաստան խորհրդարանական բարեկամական հանձնախմբի անդամ Նորա Արիսյանը, ներկայացնելով բանաձեւի մանրամասները, նշել է, որ փաստաթղթում հստակ օգտագործված է «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը եւ այն դատապարտելու, ճանաչելու հանգամանքը։
«Խորհրդարանը դատապարտում է ցեղասպանության ուրացման եւ պատմության նենգափոխման յուրաքանչյուր փորձ եւ հաստատում, որ Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ գործադրված ամենից դաժան ոճիրն է։ Խորհրդարանը կիսում է բարեկամ հայ ժողովրդի ցավը»,–նշված է բանաձեւում։
Նորա Արիսյանը շեշտել է, որ խորհրդարանի պատգամավորները բուռն ու հոտնկայս ծափողջյուններով են ողջունել Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Հայազգի պատգամավորը շնորհակալություն է հայտնել խորհրդարանի գործընկերներին, որոնք չորս տարվա խորհրդարանական աշխատանքի ընթացքում զորակցություն եւ աջակցություն են ցուցաբերել Հայ դատի հարցերին ու հատկապես Հայոց ցեղասպանության բանաձեւին. «Ցանկանում եմ մեծ շնորհակալություն ու երախտագիտություն հայտնել Սիրիայի Հանրապետության նախագահ Բաշար ալ—Ասադին, ցուցաբերած նախ անսահման վստահության, ինչպես նաեւ իր զորավոր հավատի՝ մարդկային իրավունքի արժեքների, մարդկային արդարության, բարության նկատմամբ ու մանավանդ հայ ժողովրդի ոտնահարված իրավունքները պաշտպանելու համար»։

14-02-2020





23-09-2020
Անտառները փրկելու ներուժ ունենք, որովհետեւ ունենք վառելափայտի այլընտրանքի հումքը
Իսկ մատչելիության խնդրին պետք է լուծում տրվի

Որպես ...


23-09-2020
Ուսանելի մի պատմություն
Նման մարդկանցով անուշ է դառնում կյանքն ու քաղցրանում աշխարհը


23-09-2020
ԱՄՆ-ն դաշնակիցներ է հավաքագրում՝ ընդդեմ գազամուղի
«Հյուսիսային հոսք-2»-ից հրաժարվելու դեպքում Բեռլինն ստիպված կլինի 10 մլրդ ...


23-09-2020
Մարդն անոթ է
Մարմինը՝ փակուղի

«Մի՞թէ բրուտը իշխանութիւն չունի հողի վերայ, ...


23-09-2020
Երկիրը կարո՞ղ է գոյատեւել Արեւի մահանալուց հետո
«Ջեյմս Վեբ» տիեզերական աստղադիտակը տիեզերք կուղարկվի հաջորդ տարվա հոկտեմբերին


23-09-2020
Մարզիչը գոհ է
Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան խոստովանել է, որ ...


22-09-2020
Վարդի ու աշնանային ռոմանտիկայի արարիչը
Սեպտեմբերի 19-ը Ռոմանոս Մելիքյանի ծննդյան օրն է

«Նրա ...



23-09-2020
Ինքնորոշման իրավունքի մերժումը կարող է հանգեցնել նոր բռնությունների
«Մեր իսկ սահմանած օրենքին ենթարկվելն ազատություն ...

23-09-2020
Արոնյանը եւ Մովսիսյանը՝ Գերմանիայի չեմպիոն
Լեւոն Արոնյանը եւ Սերգեյ Մովսիսյանը շախմատի ...

23-09-2020
Վարազդատ Հարոյան, այնուհանդերձ, հեռացավ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան ...

23-09-2020
Էրդողանը հայտնվել է անելանելի վիճակում
Թուրքիան համաձայնել է զորքերի ու ռազմական ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO