Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.02.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Ներկրվող ցեմենտի մասով պետտուրք պե՞տք է, թե՞ ոչ

Եվս 3 ամսով երկարաձգում՝ ավելի խորքային ուսումնասիրության համար

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

Կառավարությունը երեկվա նիստում 3 ամսով երկարաձգեց ներկրվող ցեմենտի վրա 14 հազար դրամի պետական տուրք կիրառելու մեխանիզմի ժամկետը (կառավարությունը հավանության արժանացրեց պետտուրքի մասին եւ գործունեության իրականացման ծանուցման մասին օրենքներում փոփոխությունները)։
«Մենք ցեմենտի ներմուծման համար 14 հազար դրամ տուրք էինք սահմանել,–ասաց էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը,–նախնական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տուրքի սահմանման հետեւանքով Իրանից ցեմենտի ներմուծման ամսական ծավալները որոշակիորեն նվազել են, բայց դրա փոխարեն աճել են կլինկերի ներմուծման ծավալները։ Ուստի առաջարկում ենք ավելի լավ կարգավորում տալու նպատակով երկարաձգել այս միջոցի գործունեության ժամկետը մինչեւ հուլիսի 1—ը՝ այդ ընթացքում նպատակ ունենալով ավելի խորքային ուսումնասիրություն կատարել եւ վերջնական գնահատական տալ այս մեխանիզմի մրցակցային ազդեցությանը։ Դրա արդյունքում արդեն եթե անհրաժեշտություն առաջանա, տալ լրացուցիչ կարգավորում»։
2019 թ. հունիսի 3—ին ԱԺ—ն ընդունել էր «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքները, որոնցով ցեմենտի ներմուծումը համարվել է ծանուցման ենթակա գործունեություն, որի համար սահմանվել է պետական տուրք։ Օրենքների ընդունման նպատակն է եղել ցեմենտի ներքին արտադրությունը խթանելու եւ ներմուծվող ու տեղում արտադրվող ցեմենտի համար հավասար մրցակցային դաշտի ստեղծումը (պաշտոնական ձեւակերպմամբ)։
Էկոնոմիկայի նախարարությունն ուսումնասիրել է ցեմենտի ներքին շուկայում 2019 թ. (այդ թվում՝ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքն ուժի մեջ մտնելուց հետո) տեղի ունեցած փոփոխությունները, քննարկել տեղական եւ ներմուծվող ցեմենտի շուկայում հավասար մրցակցային պայմաններ ապահովելու մեխանիզմները։
Նշված համատեքստում քննարկվել էր նաեւ ցեմենտային կլինկերի ներմուծումը ծանուցման ենթակա գործունեություն սահմանելու նպատակահարմարության հարցը։
«Եվ այո, մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պետտուրքի սահմանումից հետո կրճատվել է ցեմենտի ներմուծումը, սակայն ավելացել է կլինկերի ներմուծումը։ Բայց առավել իրատեսական գնահատականներ տալու համար նպատակահարմար է գտնվել եւս որոշակի ժամանակահատված դիտարկել շուկայում ընթացող զարգացումները, որից հետո կայացնել վերջնական որոշում»,–երկրորդեց փոխնախարարը։
Նա որոշ տվյալներ հրապարակեց։ Ըստ այդմ, եթե 2018 թ. Իրանից ամսական ներմուծվում էր 19 մլն տոննա ցեմենտ, ապա 2019 թ. այդ ցուցանիշը հասել է 16,8 մլն տոննայի, սակայն դրա փոխարեն եռակի աճել է կլինկերի ներմուծումը։ Եթե 2018 թ. ամսական ներկրվել է 2,8 մլն տոննա կլինկեր, հիմա դա հասել է 10 հազար տոննայի։ «Զուգահեռաբար, չնայած հայկական ցեմենտի արտադրության ծավալները որոշակիորեն նվազել են, կազմակերպություններից մեկում տեղի է ունեցել ծավալների որոշակի աճ։ Ուստի կարող ենք փաստել, որ այդ մեխանիզմը, որ կիրառել ենք, որոշակի ազդեցություն ունեցել է, սակայն ավելի երկարաժամկետ ազդեցությունը հասկանալու համար պետք է երկարաձգել ժամկետը»,–պնդեց փոխնախարարը։
Այս կարգավորմամբ տուրք էր նախատեսվել միայն ցեմենտի ներմուծման համար, իսկ կլինկերի համար որեւէ տուրք սահմանված չէր՝ հիշեցրեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը. «Հայաստանում ընկերություններ կան, որոնք ցեմենտ են արտադրում ներմուծված կլինկերի հիման վրա։ Ընդամենը այս նախագծով երեք ամսով է երկարաձգվում մեխանիզմի կիրառումը, որի ընթացքում կհասկանանք հետագայում կարգավորումների չափը, եւ նաեւ այն, թե արդյո՞ք կլինկերի համար նույնպես պետք է պետտուրք սահմանել»։ Փոխվարչապետը համոզված է, այս կարգավորումն անհրաժեշտություն էր, քանզի ցեմենտի ներկրումը վտանգում էր ՀՀ—ում ցեմենտի արտադրությունը։
Այնուամենայնիվ, պետտուրքի հետ կապված այլ առաջարկ արեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, այն է՝ հետագայում այնպիսի կարգավորում գտնել, որպեսզի պետտուրք չլինի, «որովհետեւ տուրք սահմանելն այնքան էլ համահունչ չէ ԵՏՄ կանոնների տրամաբանությանը։ Եվ որովհետեւ սա, ըստ էության, մաքսատուրք է, որը զսպում է ներմուծումը, այսինքն, ընդհանուր ԵՏՄ քննարկման հարց է»։

14-02-2020





15-02-2020
Շուկան բաց կլինի նաեւ միջազգային խոշոր ներդրողների համար
Պարտատոմսերի աճուրդային համակարգը թարմացվում է

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Որպեսզի պարտատոմսերի ...


15-02-2020
Հազարների փոխարեն՝ միլիոններ ու քրեական պատասխանատվություն
Շարունակական խստացումնե՛րը կզսպեն տնտեսավարողի ախորժակը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

Մենք մեր ...


15-02-2020
Հայաստանի ազգային հերոս
Յուրի Պողոսյան

«Մի անգամ, երբ ջոկատի տղաներով Մեծ ...


15-02-2020
Ի՞նչ կփոխվի ադրբեջանական քաղաքականության մեջ
Ընտրություններից առաջ եւ հետո

«ՀՀ»-ի հյուրն է ԱԺ ...


15-02-2020
Հայաստանն ու Գերմանիան շահագրգիռ են խորացնելու տնտեսական համագործակցությունը
Նիկոլ Փաշինյանն այցելել է «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամ

Աշխատանքային ...


15-02-2020
Խոշոր վթար Նովոսելցովո-Վանաձոր ջրատարում
Փետրվարի 13-ի ցերեկը խոշոր վթար տեղի ունեցավ Նովոսելցովո—Վանաձոր ...


15-02-2020
Տուրիզմը կմտնի Խաչփար
Այստեղ բացվեց ԱՐՏ-թակարդ տուն-արվեստանոցը

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ...



15-02-2020
Ինչո՞ւ Չոպանյանը Կոմիտասին խորհուրդ տվեց Կ. Պոլիս հեռանալ
Կամ՝ ինչ պատճառով «Անուշ» օպերան այդպես ...

15-02-2020
Քաղաքական որոշում տնտեսական աճի ակնկալիքներով
Որո՞նք են Հայաստանի եւ Սերբիայի ...

15-02-2020
Սիրիան փոքր մարտադաշտ է
Որտեղ բախվում են բավականաչափ լուրջ ...

15-02-2020
«Սա երկկողմանի համաձայնությամբ որոշում էր»
Փետրվարի 12-ին հայտարարվեց, որ Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO