Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.04.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Հայաստանը չի կարող լինել փայտանյութ արտահանող երկիր

Արմատախիլ է արվում փայտանյութի ապօրինի բիզնեսը

Մոտ 11 տոկոս անտառապատ տարածքներ ունեցող մեր երկրի համար դրանց պահպանումը դարձել է պետության անվտանգության հարցերից մեկը։ Այն առանձնակի կարեւորություն է ստանում նաեւ գլոբալ կլիմայական փոփոխություններին դիմակայելու միջոցառումների համատեքստում, որի շրջանակներում Հայաստանն ստանձնել է հավակնոտ պարտավորություն՝ մինչեւ 2050 թ. կրկնապատկել իր անտառապատ տարածքները։ Այդ ուղղությամբ միջոցառումները մեկնակրել են, եւ արդեն այս տարվա ընթացքում նախատեսվում է 10 միլիոն ծառի տնկում։
Անտառտնկման եւ անտառվերականգնման գործընթացներին զուգահեռ դեռ խնդիր են մնում ապօրինի անտառհատումների դեպքերը։ Չնայած վերջին տարիներին ձեռնարկված աննախադեպ մեծ ծավալի կանխարգելող նպատակային միջոցառումներին, ապօրինի անտառհատումների դեպքերը դեռ շարունակվում են։ Միայն ուժեղացված ռեժիմով վերահսկողական աշխատանքները չեն կարող բացառել ապօրինի ծառահատումների դեպքերը։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը միայն 2019 թ. դեկտեմբերի 23—30—ն ընկած ժամանակահատվածի աշխատանքների արդյունքում արձանագրել է բուսական աշխարհին վնաս հասցնելու 40 դեպք, որից 38—ով հաշվարկվել է 110 մլն դրամից ավելի շրջակա միջավայրին հասցված վնաս։ Դրանց հիմնական մասը բաժին է հասնում ապօրինի ծառահատումներին։
Բազմիցս նշվել է, որ ապօրինի ծառահատումների նման ծավալները զուտ բնակչության վառելափայտի պահանջարկը բավարարելով չեն պայմանավորված, առավել եւս, որ շրջակա միջավայրի նախարարության ենթակայության տակ գործող անտառային կոմիտեն «Հայանտառի» հսկողության ներքո գտնվող անտառներում թափուկից, քամատապալ, ձյունակոտոր եւ սանիտարական հատումներից զգալի չափով գոյացած փայտանյութը տրամադրում է բնակչության վառելիքի պահանջները բավարարելուն, իսկ սահմանամերձ եւ հարակից համայնքներին վառելափայտը սահմանված չափաքանակներով նաեւ ձրի է տրամադրվում։ Ոլորտի պատասխանատուները բազմիցս հայտարարել են, որ երկար տարիներ Հայաստանում գործել է փայտանյութի ստվերային բիզնես։ Տասնամյակներ շարունակ մեր երկիրը համարվել է փայտանյութ, այդ թվում նաեւ հարթատախտակ եւ գերան արտահանող երկիր։ Այս իրավիճակին նպաստել են ոչ միայն ոլորտի թույլ վերահսկողությունը, պահպանության միջոցների անբավարարությունը, այլեւ հարկային դաշտը։ Տասնամյակներ շարունակ կիրառվող կարգավորումներով հարկվում էր ներմուծվող փայտանյուտը եւ անհամեմատ ավելի մեղմ հարկային պայմաններ էին սահմանված արտահանումների համար։
Շրջակա միջավայրի նախարարությունն այս հիմնարար խնդիրը լուծելու նպատակով այսօր շրջանառում է Հայաստանից երրորդ երկրներ արտահանման նպատակով արգելված ապրանքների ցանկը հաստատելու կառավարության որոշման նախագիծը։ Փաստաթղթում ընդգրկված են վառելափայտը, տակառագործական փայտանյութը, ճեղքած գերանները, ցցագերանները, չմշակված անտառանյութի եւ փայտանյութի հնարավոր բոլոր մյուս տեսակները, որոնց աղբյուրը կարող է լինել միայն տեղական հումքը։ Այն կարեւոր ու երկար սպասված կարգավորում է եւ միանշանակ էական ազդեցություն կունենա ապօրինի ծառահատումների դեպքերի նվազեցման վրա։
Երկար տարիներ գործող փայտի ստվերային բիզնեսը հանրապետության անտառային տարածքներին կից համայնքներում ձեւավորել էր մի սոցիալական շերտ, որի ներկայացուցիչներն ապրում էին միայն դրանով։ Սա էր պատճառը, որ կառավարության կողմից ապօրինի ծառահատումները կանխելու՝ վերջին շրջանում ձեռնարկած կտրուկ միջոցառումները բողոքների պատճառ դարձան։ Անտառին հարակից համայնքների բնակիչներն իրենց ապօրինի գործողությունները հիմնավորում էին գործազրկությամբ եւ սեփական սոցիալական խնդիրները լուծելու համար այլ հնարավորությունների բացակայությամբ։
Կառավարությունը ոլորտի պատասխանատու լիազոր մարմնի՝ շրջակա միջավայրի նախարարության միջոցով սկսեց այս խնդիրը կարգավորելու մի գործընթաց, որի շրջանակներում դրամաշնորհային միջոցներն ուղղվեցին թիրախային համայնքներին ու մարզերին։ Տեղի բնակչությանը մրցութային կարգով հատկացվեցին դրամաշնորհներ անտառի այլընտրանքային օգտագործմանն ուղղված փոքր բիզնես—ծրագրեր սկսելու նպատակով։ Նախորդ տարի շրջակա միջավայրի նախարարությունը Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի, ՄԱԿ—ի զարգացման ծրագրի եւ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ Տավուշի եւ Լոռու մարզերի անտառային տարածքներին հարակից 4 համայնքի համար իրականացրել է 70 մլն դրամի դրամաշնորհային ծրագիր։ Պետությունը դրամաշնորհների միջոցով ֆինանսավորել է մրցույթում հաղթած համայնքների բնակիչների այն ծրագրերը, որոնք նախատեսում են ապրուստի այլընտրանքային միջոցների ստեղծում՝ նպատակ ունենալով նվազեցնել անտառի վրա բնակչության բացասական ազդեցությունը։
Նմանատիպ խոշոր ծրագիր ներկայում իրականացվում է նաեւ անտառներով հարուստ մեկ այլ մարզում՝ Սյունիքում։ ԱՄՆ ներքո գործող, Գերմանական KfW բանկի կողմից ֆինանսավորվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր—Հայաստան» խոշոր՝ 8.25 մլն եվրո արժողությամբ ծրագրի սոցիալական բաղադրիչի միջոցները նույնպես ուղղվում են տեղի բնակչության համար ապրուստի այլընտրանքային միջոցներ նախատեսող փոքր բիզնես ծրագրերի եւ տեղական արտադրությունը խթանելու այլ միջոցառումներին։ Ծրագրի շրջանակներում գյուղական համայնքներն ապահովվում են նաեւ այլընտրանքային վառելիքով եւ էներգիայի լոկալ կայաններով։
Ընթացքի մեջ են նաեւ սոցիալական գործոնը մեղմող դրամաշնորհային այլ ծրագրեր։ Իրավական դաշտի կարգավորմանը, սոցիալական խնդիրների լուծմանը զուգահեռ էական քայլեր են արվում նաեւ անտառի հսկողության եւ վերահսկողության համակարգերը կատարելագործելու, այդ նպատակով նորարարական տեխնոլոգիաների ներդրման եւ պահպանության այլ մեխանիզմների ուժեղացման ուղղությամբ։
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

14-02-2020





04-04-2020
Անորոշություն նավթի շուկայում
Վերջին շուրջ 30 տարվա ընթացքում, ներկա դրությամբ, նավթի միջազգային ...


04-04-2020
Առաջին պլանում ՏՏ եւ գյուղատնտեսության ուղղություններն են
Որոնք կարճ ժամանակամիջոցում դրական ազդակներ կստանան

Համավարակի հետեւանքով ...


04-04-2020
ՀԴՄ կտրոնի նոր «թափառումները»
Մի ցավալի, շատ ցավալի բան կա այսօր։ Մտնում ես ...


04-04-2020
«Դա՛տ արա Տէր, դա՛տ արա...»
Հատվածներ ԽրիմյաՆ Հայրիկի «Ժամանակ եւ խորհուրդ իւր» գրքից



04-04-2020
Ժողովրդի Հայրիկը
Խրիմյան Հայրիկի ծննդյան 200-ամյակի առթիվ

Մի օր չորս ...


04-04-2020
Ամոքիչ Աղը
Աղը որպես մաքրող եւ մանրէազերծող սնունդ հիշատակվում է դեռեւս ...


04-04-2020
Հարգենք պարետի որոշումը
Եվ անհարմարություններ չստեղծենք մեր քաղաքացիների համար

«ՀՀ» օրաթերթի ...



04-04-2020
«Արցախը լուծեց բոլոր հայերի վրեժը»
Հիշողություններ գրողների առաջին ...

04-04-2020
Փոքր դերերի մեծ վարպետը
Ազատ Շերենց մարդու եւ դերասանի հմայքի ...

04-04-2020
«Ռոման» վերջին անգամ կդիմի Մխիթարյանի համար
Լոնդոնի «Արսենալը» մերժել է Հենրիխ Մխիթարյանի ...

04-04-2020
Անկարան դուրս է գալիս ընդհատակից
Թուրքիան, որպեսզի չթույլատրի իր դաշնակցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO