Բանակում միջավայրի կարգավորմանն առնչվող խնդիրների լուծման գործում
Լրջագույն անելիք ունի նաեւ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը
Նախորդ տարի գրանցվեցին ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան նվազագույն դեպքեր, մինչդեռ 2020 թ. սկսվեց զորամասերում խաղաղ պայմաններում զինվորների մահվան դեպքերի անակնկալ աճով։ Հունվարի 1-ից մինչ այժմ զոհվել է 13 զինծառայող։ Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության մեջ նշվում է. «2020 թվականի հունվարի 1-ից մինչեւ փետրվարի 17-ը զինված ուժերում գրանցված 13 զինծառայողների մահվան դեպքերից 4-ը դժբախտ պատահարի հետեւանքով են, 4—ը պայմանավորված են ծառայության հետ առնչություն չունեցող հանգամանքներով՝ հիվանդություն, անձնական խնդիրներ։ Մնացած 5 դեպքերի առթիվ հարուցված են քրեական գործեր, հանգամանքները պարզվում են»։ Հատկապես ինքնասպանությունների առնչությամբ, որոնց հետ կապված կասկած կա, որ առկա է ծառայակիցների կողմից ինքնասպանության հասցնելու հանցակազմ, միանգամից առաջ քաշվեց զորամասերում ոչ կանոնադրային հարաբերությունների ու դրանց բացասական ազդեցության մասին թեզը։ Իհարկե, ոչ կանոնադրային հարաբերությունները բազմաթիվ դրսեւորումներ ու պատճառներ կարող են ունենալ, մինչդեռ այն հիմնավոր բուժելու համար հարկավոր է սկսել ոչ թե հենց բանակից, այլ հասարակությունից։ Հասարակությանը հարկավոր է կրթել, լուծել հանրության ներսում գոյություն ունեցող խնդիրները, որպեսզի այն իր բացասական ազդեցությունը չունենա բանակի վրա։ Երբ հանրության ներսում առկա է պոզիտիվ միջավայր, այն դրականորեն է ազդում ինչպես բանակի, այնպես էլ այդ հասարակության որեւէ շերտը ներկայացնող մարդկանց խմբերի վրա։ Եթե առկա է նեգատիվ միջավայր, բնականաբար, այդ խմբերում դրսեւորվելու են բացասական միտումներ։ Ինչո՞ւ ենք հեռուն գնում։ Մեր շրջապատում չե՞նք տեսնում ընդհանուր կենսամակարդակի, պայմանների, ինչպես նաեւ կենցաղում դրսեւորվող սովորությունների հետ կապված այն երեւույթները, որոնք խոչընդոտում են աշխատանքի կազմակերպմանը, աշխատանքի արդյունավետությանն ու նորմալ գործընկերային հարաբերությունների կառուցմանը։ Կամ ակնհայտ է աղքատության ազդեցությունը մարդկանց, այդ թվում՝ զինվորների վարքագծի վրա։ Եվ այդ երեւույթի սինդրոմները հնարավոր է վերացնել միմիայն հե՛նց աղքատության վերացմամբ։ Բնականաբար, այս խնդիրները մեկ—երկու օրվա, անգամ տարիների հարց չեն։ Այնպես որ, կոնկրետ արդյունքներ, հիմնարար արդյունքներ ունենալու համար տարիների աշխատանք է հարկավոր, ինչն, ի դեպ, նախկինում էլ ունեցել ենք։ Այս գործոնների շարքը կարելի է շատ երկար թվարկել։ Նկատենք, որ այստեղ շատ խոր ուսումնասիրություն է հարկավոր՝ հասկանալու համար, թե որ խնդիրը ինչպես է պետք լուծել կամ ինչպես է տրանսֆորմացվում ու ներազդում բանակի վրա։ Ու դա եւս մեկ—երկու օրում կատարել, արդյունքներ ունենալ հնարավոր չէ։ Բայց մի բան պարզ է՝ հանրության ներսում բազմաթիվ խնդիրների լուծման բանալին առաջին հերթին կրթական համակարգի ձեռքում է։ Կիրթ հասարակության հետ միանգամայն հեշտ է աշխատել։ Կրթությունը մարտունակ բանակ ունենալու, կենսունակ բանակ ունենալու, ներսից առողջ բանակ ունենալու նախապայմանն է։ Այնպես որ, առաջիկայում ինչպիսի ռազմավարություն էլ մշակվի, ամենայն հավանականությամբ, դրա կյանքի կոչման ճանապարհին անելիքի մի ահագին բաժինն էլ կունենա ԿԳՄՍ—ն։
Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ
21-02-2020
|

փակել >>
|