Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

08.04.2020
ՄԱՅՐ ԱԹՈՌ


Բարեկենդանը կնշվի փետրվարի 23-ին

Այս տոնին խրախուսվում են խրախճանքները, ուրախությունները, ժամանակին գյուղերում մեծ տոներ են կազմակերպվել

Ուրախություն եւ զվարճանք խորհրդանշող Բարեկենդանի տոնի շրջանակում Երեւանում հետաքրքիր տոնակատարություններ են սպասվում՝ համերգային ծրագրեր, ցուցահանդես—վաճառք, ազգագրական երգ ու պար։ Հարկ է ընդգծել, որ վերջին տարիներին հայ հասարակությունում ավելի շատ հայկական տոներն են նշում՝ մերժելով օտարածին տոները։
Արարատյան հայրապետական թեմի (ԱՀԹ) առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու եւ ԱՀԹ երիտասարդաց միությունների հոգեւոր հովիվ տեր Պետրոս ավագ քահանա Մայիլյանի տեղեկացմամբ, Բարեկենդանի տոնը նշվում է փետրվարի 23—ին, իսկ փետրվարի 24—ին սկսվում է Մեծ պահքը։
Սովորաբար, Բարեկենդան է կոչվում շաբաթապահքի եւ Մեծ պահքի նախընթաց օրը։ Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան։ Այն նաեւ դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները՝ բացի բարու եւ չարի, գիտության ծառի պտուղից։ Ադամն ու Եվան ճաշակեցին այդ պտուղը, ինչի պատճառով էլ արտաքսվեցին դրախտից։ Պահքի ամենամեծ խորհուրդն այն էր, որ արգելված էր պտուղն ուտելը։ Մեծ պահքը բաղկացած է յոթ կիրակիից, եւ Բարեկենդանին հաջորդող կիրակին արտաքսման կիրակին է։
Մեր ժողովուրդը հիմնականում Մեծ պահքը զուգորդում է սննդակարգի փոփոխության հետ, այնինչ Մեծ պահքի շրջանում ոչ միայն պետք է հրաժարվել որոշ կերակրատեսակներից, այլեւ վատ սովորություններից՝ շատախոսությունից, հայհոյանքներից, ստից, գողությունից եւ այլ մեղքերից։ Ի տարբերություն Մեծ պահքի, Բարեկենդանին խրախուսվում են խրախճանքները, ուրախությունները։ Ժամանակին գյուղերում մեծ տոներ են կազմակերպել։ Այդ ամենը վերականգնելու համար թեմի երիտասարդները Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ փետրվարի 23—ին, ժամը 13։00—ին կհավաքվեն առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ, որտեղ ելույթներ կունենան ազգագրական խմբեր, տարբեր վարչական շրջանների մշակույթի կենտրոնների սաներ։ Եկեղեցուց կշարժվեն դեպի Ազատության հրապարակ, որտեղ մեծ միջոցառում է նախատեսվում։ Կանցկացվեն կոխի ցուցադրական մրցաշար, ազգային խաղեր, թատերական ներկայացումներ, ելույթներ կունենան ազգագրական պարային խմբեր, որոնք կներկայացնեն Բարեկենդանին նվիրված ծեսեր։
Նախկինում դրանք հեթանոսական տոնախմբությունների օրեր էին, կատարվում էին փետրվարին կամ մարտի սկզբին։ Տոնը, հավանաբար, կապ ուներ գարնան սկսվելու հետ։ Եվ պատահական չէին զվարճությունները, որոնք արթնացող բնությունն ուրախ դիմավորելու, մարդկանց վերակենդանացնելու խորհուրդ ունեին։ Մարդիկ միմյանց մաղթում էին բարի կենդանություն։ Հետագայում քրիստոնեությունը հարմարեցրեց իրեն եւ դարձրեց Մեծ պահքի նախորդող շաբաթվա տոն, որը նշվում էր կերուխումով, մասսայական խաղերով, մրցումներով, թատերախաղերով, պարերով եւ այլն։ Այն տեւում էր երկու շաբաթ՝ անմիջականորեն հաջորդելով Ս. Սարգսի տոնին եւ ավարտվելով Մեծ պասով։ Մեծ պահքին նախորդող կիրակին Բուն բարեկենդանի օրն էր։ Պահքի կարեւոր լինելը մարդկանց ցույց է տվել Քրիստոսը։ Նա անապատում 40 օր է անցկացրել։ Մարդիկ Հիսուս Քրիստոսի օրինակով են պահում Մեծ պահքը։ Մեծ պահքի 40 օրերին գումարվել են նաեւ Զատկին նախորդող 9 օրերը, եւ այն տեւում է 49 օր։ Մեծ պահքն ավարտվում է Զատկի՝ Հիսուս Քրիստոսի Հարության տոնով։

22-02-2020





07-04-2020
«Ոչ տեր եմ ունեցել, ոչ ծանոթ, բայց վերեւում Աստված կա»
«Հիմա ինձ հաղթող եմ զգում, որովհետեւ ինձ համար ...


07-04-2020
Աջակցության փաթեթներն ընդգրկում են ամենամեծ սոցիալական խմբերը
Քաղաքացին կարող է ընտրել այն ծրագիրը, որն իր ...


07-04-2020
Կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն ավելացել է 20-ով, առողջացել է ևս 25 քաղաքացի
Հայաստանում առաջին անգամ կորոնավիրուսից մեկ օրում առողջացած պացինտների թիվն ...


07-04-2020
Հայոց սպորտի հմայքն ու հպարտությունը
Կանայք բազմիցս են ապացուցել, որ լինելով նուրբ եւ փխրուն ...


07-04-2020
Տասնհինգ արտահայտություն այն մասին
Թե ինչ է նշանակում լինել մայր

Աշխարհում մայրն է ...


07-04-2020
Շնորհավո՛ր տոնդ, հայ կանգուն
Երբ արդեն այն տարիքին էի, որ ամառային մի ...


07-04-2020
«Հայրենասիրությունը արժանապատվության խնդիր է»
Սվազլյան գերդաստանի հավատամքը

Հարցազրույց հայ բանագետ, ժողովրդագետ, բանահավաք, ...



07-04-2020
Երազում էր մայր դառնալ, որից զրկված էր 7 երկար տարի
Հրաշքով այսօր բազմազավակ մայր ...

07-04-2020
Արցախում տեղի ունեցած ընտրությունները
Կայացած քաղաքական համակարգի մասին են ...

07-04-2020
Մարիամ Աստվածածին
Նրան տարբեր անուններով են կոչում. Աստվածամայր, ...

07-04-2020
Ոսկե միջինի բանաձեւը
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO