Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.09.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Հայրենիքը սկսվում է բնությունից

Բնապահպանական մշակույթի ձեւավորման հրամայականը

Յուրաքանչյուրս կհիշի, թե ժամանակին ինչ սպասումներով է թերթել պատմության դասագրքերը կամ Հայոց պատմության հանրագիտարանները՝ կրկին ու կրիկի գտնելու եւ հպարտանալու պատմական երբեմնի հզոր Հայաստանի քարտեզներով, որոնցում մեր հայրենիքի սահմանները ձգվում էին Հայկական լեռնաշխարհի սահմաններից շատ ավելի հեռու՝ հասնելով հարեւան ծովերը։ Սերունդներ են մեծացել այդ քարտեզները սերտելով, սերունդներ են դաստիարակվել երբեմնի հսկայական տարածքների, օտարին թողած գավառների պապենական գյուղերի մասին մեր պապերի ու հայրերի պատմություններով։ Այսօր էլ Հայաստանի հողին կանգնած՝ հայացքներս հառել ենք արեւմուտք՝ երազելով կորսված հայրենիքի մի հսկա հատվածի վերադարձի մասին։ Սակայն անընդհատ հեռուն նայելով՝ շատ դեպքերում չենք տեսնում ու գնահատում մեր պատմական բնօրրանից մեզ բաժին հասած մի քանի տասնյակ հազար քառակուսի կիլոմետրի արժեքը։
Երազելով կորցրած մեծ հայրենիքի մասին՝ այսօր կանգնած ենք ունեցածի պահպանման օրվա հրամայականի առաջ։ Խոսքը տարածքները կորցնելու մասին չէ։ Պետության տարածքները ժողովուրդների համար միայն քառակուսի կիլոմետրերով չեն գնահատվում, այն ապրելավայր է, որը սնում ու կենսագործունեության համար միջավայր է ապահովում սերունդների համար։ Հայրենի տարածքները սնում ու ուժ են տալիս նրա վրա ապրողին, եւ այդ առումով կենսական անհրաժեշտություն են տեղի բնական ռեսուրսները եւ առողջ միջավայրը։ Այսօր մարդկությունն ավելի հաճախ է ընդհարվում էկոլոգիական միգրացիայի երեւույթին, երբ բնական անբարենպաստ պայմանները եւ ռեսուրսների անբավարարությունը մարդկանց ստիպում են հեռանալ իրենց հիմնական բնակատեղիից եւ գտնել ապրելու հմար ավելի բարենպաստ տարածքներ։ Էկոմիգրացիայի պատճառը, բնականաբար, մարդն է՝ շրջակա միջավայրի նկատմամբ ունեցած իր վնասակար գործունեությամբ։ Ներկայում մարդկությունն ավելի մեծ ջանքեր է գործադրում բնությանը չվնասելու եւ նրա ռեսուրսները բանականորեն օգտագործելու համար։
Հայաստանը զերծ չէ համամարդկային այս խնդրից։ Պատմական մեծ հայրենիք կորցրած հայի համար մեր ունեցած տարածքների նկատմամբ հոգատար վերաբերմունք ցուցաբերելն այլընտրանք չունի։ Կենսամիջավայրը պահպանելու համար առաջնայնորեն պետք է սերունդների մեջ սեր սերմանել իր ապրելավայրի, բնական միջավայրի նկատմաբ՝ թույլ չտալով, որ գերիշխի բնական միջավայրի նկատմամբ սպառողական վերաբերմունքը։ Դատելով Հայաստանի էկոլոգիական վիճակից, աղտոտված բնությունից ու գետերից՝ կարելի է միանշանակ պնդել, որ մեզանում բնապահպանական մշակույթը ստորին մակարդակում է՝ առանց բացառության հասարակության բոլոր տարիքային եւ սոցիալական խմբերի ներկայացուցիչների մոտ։ Բնապահպանական մշակույթը շրջակա միջավայրում մարդու կենսագործունեության փորձն ու հմտություններն են, մտածողությունը ու վարքագիծը։ Բնության հանդեպ ոչ հոգատար վերաբերմունք է ցուցաբերում ե՛ւ անբարեխիղճ հանքարդյունաբերողը, ե՛ւ գետերն աղբ նետող քաղաքացին, ե՛ւ ծառերն ապօրինի կտրող գյուղացին, ե՛ւ շիշը մեքենայի պատուհանից դուրս նետող վարորդը, ե՛ւ իր բակն աղտոտող երեխան։
Էկոլոգիական մշակույթ ձեւավորելու համար անհրաժեշտ է սերունդներ կրթել, բայց միայն լիարժեք նախադպրոցական, դպրոցական ու բուհական կրթությունը բավարար չէ։ Մարդու էկոլոգիական գիտակցության առաջին տարրը՝ շրջապատի նկատմամբ անհատի՝ սեփականատիրոջ զգացումն է։ Խորհրդային գաղափարախոսությամբ դաստիարակված մեր հասարակության մի մեծ հատվածի մեջ այդ գիտակցումը շատ թույլ է, նույնիսկ՝ ենթագիտակցականի մակարդակում։ Խորհրդային գաղափարախոսությունը մարդու մեջ ներմուծել է հանրային շահի ու հանրային սեփականության առաջնայնության սկզբունքը։ Այսինքն՝ բնությունը բոլորի սեփականությունն է, բայց քանի որ անձնականը միշտ ենթակայացվել է հանրայինին, հետեւաբար՝ մի ողջ սերունդ բնությունը համարում է հասարակության, բայց ոչ իր անձնական սեփականությունը։ Այստեղից էլ հետեւում է համարժեք վերաբերմունքը շրջակա միջավայրի հանդեպ։ Այս գիտակցումով, շրջապատի հանդեպ նման արժեհամակարգով եւ մոտիվացիայով սերունդն այսօր էլ ընտանիքներում ու կրթական համակարգում նոր սերունդներ է դաստիարակում։ Դատելով աղտոտված շրջապատից՝ իրավիճակի վրա որակական ազդեցություն չի կարողանում նաեւ թողնել հայրենի բնությունը սիրողների օրեցօր աճող բանակը։
Բնապահպանական խնդիրները ողջ մարդկության ուշադրության կենտրոնում են, եւ դրանց լուծումն անհնար է առանց համապատասխան մտածողության ու մշակույթ կրող հասարակության։ Շրջապատի նկատմամբ վատ վերաբերմունքի պատճառ են նաեւ բնության մասին անբավարար գիտելիքները։ Աշխարհով մեկ արձանագրվում է անհամապատասխանություն տենտեսական աճի եւ շրջակա միջավայրի էկոլոգիական վիճակի միջեւ։ Օրինաչափ է, որ ՄԱԿ—ի սահմանած կայուն զարգացման սկզբունքների մեջ անխուսափելիորեն առաջնայնություն է տրվել էկոլոգիական կրթությանը։
Մեր հասարակության մոտ էկոլոգիական մշակույթի ձեւավորման համար առաջին հերթին պետք է շրջապատի նկատմամբ սեփականատիրոջ իրավունքի գիտակցում դաստիարակել։ Այն անելու համար համալիր կրթական մոտեցում է անհրաժեշտ, որը հնարավոր չէ իրականացնել միայն դպրոցներում եւ ուսումնական հաստատություններում ակադեմիական ֆորմալ կրթությամբ։ Առաջադեմ փորձը փաստում է ոչ ֆորմալ եւ ինֆորմալ կրթության համակարգի արդյունավետության մասին։ Վերջիններս դպրոցից դուրս, բակերում, ընտանիքներում եւ համայնքներում են իրականացվում։ Էկոլոգիական կրթության այս երկու մեխանիզմների զարգացման եւ կատարելագործման նպատակով 2018 թ. Հայաստանի կառավարությունն ընդունեց էկոլոգիական կրթության եւ զարգացման ռազմավարությունը։
Ռազմավարությամբ ամրագրված էկոլոգիական կրթության նպատակը մարդու մեջ բնապահպանական արժեհամակարգի ու վարքագծի ամբողջության ձեւավորումն է։ Փաստաթղթի հիմնական առանցքը ոչ ֆորմալ եւ ինֆորմալ կրթական համակարգի զարգացումն է, սակայն նրանում զգալի ծավալով ներկայացված են նաեւ ֆորմալ կրթության համակարգի զարգացման գործիքները, քանի որ Հայաստանի հանրակրթական համակարգում նույնպես ակադեմիական կրթությունը բավարար մակարդակի վրա չէ։
Այս խնդիրը չէր լուծվել նույնիսկ այն ժամանակ, երբ 2001 թ. Հայաստանը՝ հետխորհրդային երկրներից առաջինը, ընդունեց «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» օրենքը, որով սահմանվեց, որ անընդմեջ էկոլոգիական կրթությունը պարտադիր է կրթական համակարգի բոլոր մակարդակներում։
Մեր պետությունը մինչեւ ռազմավարության ընդունումը ձեռնարկել էր նաեւ մի շարք քայլեր էկոլոգիական կրթությունը զարգացնելու համար, սակայն դրանք մնացել են թղթի վրա։ Այսպես՝ դեռ 1998—ին կառավարության որոշմամբ ստեղծվել էր էկոլոգիական կրթության միջգերատեսչական հանձնաժողով, որի կազմը մի քանի անգամ կառավարության որոշումներով փոխվել էր, բայց այս կարեւորագույն կառույցը գործնականում այդպես էլ չի աշխատել։ Հանձնաժողովը գոյության ողջ ընթացքում գումարել է միայն երկու նիստ եւ, ըստ էության, չի կատարել հիմնական առաքելությունը՝ արդյունավետ էկոլոգիական կրթություն կազմակերպելու համար պետական մարմինների, հասարակական եւ մասնավոր կազմակերպությունների փոխգործակցության համակարգումը եւ ոլորտի զարգացման մեխանիզմների ձեւավորումը։ Երկու տասնամյակ միայն թղթի վրա գոյություն ունենալուց հետո նախորդ տարի կառավարությունը որոշեց դադարեցնել հանձնաժողովի աշխատանքները։
2009 թ. կառավարությունն ընդունեց էկոլոգիական կրթության եւ դաստիարակության միասնական ու ամբողջական ազգային համակարգ ձեւավորելու հայեցակարգը եւ 2011—15 թթ. միջոցառումների ծրագիրը։ Այս որոշման կատարման ընթացքը բազմաթիվ հիմնահարցեր վեր հանեց։
Շարունակելի
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

26-02-2020





26-09-2020
Կտրուկ քայլ՝ տեղական արտադրությունը պաշտպանելու համար
Արգելվում է Հայաստանի համար ռազմավարական նշանակության սեւ եւ գունավոր ...


26-09-2020
Ճնշում է գործադրվում Կիպրոսի վրա
ԱՄՆ-ը պնդում է այլեւս չարգելափակել Բելառուսի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցների ...


26-09-2020
Իդլիբը՝ Մոսկվայի ու Անկարայի միջեւ
Ստատուս-քվոն պահպանվում է

Մոսկվան ու Անկարան որոշում են ...


26-09-2020
Էներգախնայողությունը` էներգիայի նոր աղբյուր
Ինչ ներուժ ունի Հայաստանը եւ ինչ քայլեր է ձեռնարկում ...


26-09-2020
Նա՝ մեր անլռելի զանգակատունը
Սերմ էր, որ ընկնելու էր հողի մեջ, որպեսզի հողը ...


26-09-2020
Հումանիտար ականազերծման կենտրոն՝ Արցախում
Հիմնադիրներն արցախյան պատերազմի մարտական սպաներն են

Երկրորդ ամիսն ...


26-09-2020
Ինչպես ենք մենք վայելում Աստծուն
Որպեսզի ընդունենք Աստծուն, մենք պարտավոր ենք դեմքով շրջվել դեպի ...



26-09-2020
«Հայաստանի հետ պետք չէ խոսել ուժի եւ սպառնալիքի լեզվով»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ...

26-09-2020
Դավիթ Տոնոյանը ՌԴ-ում ներկա է «Կովկաս-2020» զորավարժության հիմնական փուլին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ...

26-09-2020
ՀՀ նախագահը շնորհավորել է «Ավրորա» մրցանակաբաշխության 5-ամյակը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

26-09-2020
Արոնյանը ձգտում է եզրափակիչ
Լեւոն Արոնյանը երկրորդ հաղթանակը տանելով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO