Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.04.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Մարտավարական առումով կարող են տարբեր կարծիքներ լինել

Սակայն հիմնական հարցերում Հայ դատի մոտեցումները համընկնում են

Փետրվարի 24-ից մինչեւ փետրվարի 28-ը ընթանում է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովը՝ Հայ դատի կենտրոնական խորհրդի կազմակերպությամբ։ Խորհրդաժողովի ընթացքում քննարկվող հարցերի եւ Հայ դատի գործունեության առնչությամբ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի հետ։
–Պարոն Մանոյան, արդեն մեկնարկել, ընթանում է Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովը, ո՞ր երկրներից են պատվիրակություններ ժամանել։
–Բոլորը չթվարկեմ, բայց շուրջ 20 երկրից եկել են պատվիրակություններ՝ Միացյալ Նահանգներ, Լատինական Ամերիկա, Կանադա, Եվրոպայի մի քանի երկրներ, Լիբանան եւ այլն։
–Այսինքն, Հայ դատի բոլոր գրասենյակներից ներկա՞ են։
–Բոլորը չեն եկել, բայց մեծ մասը եկել են։ Պարզապես ոմանք չեն կարողացել գալ տեխնիկական պատճառներով։ Օրինակ՝ Թեհրանից պետք է գային, չեկան, օդանավակայանի խնդիրը կար, սահմանի հավանական փակվելու խնդիրը կար, որը փակվեց։
–Խորհրդաժողովի օրակարգում ի՞նչ հարցեր կան։
–Այն բավական ընդգրկուն է. Հայաստանի արտաքին քաղաքական մարտահրավերների մասին զեկույց, հարց—պատասխան, Հայաստանի ներքաղաքական իրավիճակի եւ կուսակցության անելիքների մասին զեկույց, հար—պատասխան, բայց սրանք ավելի շատ ներկայացման համար են, հիմնականը Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների անցած ճանապարհի եւ անմիջական ապագայի անելիքների մասին է։ Մարդիկ շատ հաճախ տպավորություն ունեն, որ Հայ դատ ասելով միայն ցեղասպանության հարցն է, բայց դա այդպես չէ։ Այսօր արդեն բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր—Խաչատուրյանը բարձրացրեց այդ հարցը, որ հիմնականը հայկական երկու պետությունների միջազգային վարկի բարձրացման, Արցախի դեպքում նաեւ միջազգային ճանաչման ուղղությամբ տարվող աշխատանքներն են, ցեղասպանության ճանաչումն ու հատուցումն է, Ջավախքի եւ Թուրքիայի հայության իրավունքների պաշտպանությունն է, ինչպես նաեւ մի շարք այլ անելիքներ, ինչպես նաեւ Հայ դատի հանձնախմբերի հնարավորությունների մեծացում, երիտասարդ կադրերի պաշտպանության խնդիր։ Բացի այդ, այս տարի Սեւրի իրավարար վճռի հարյուրամյակն է, այն նշելու հարցն է։ Օրակարգը բավական ընդգրկուն է։ Ժողովը տեւելու է մինչեւ ամսի 28—ը։ Մի մասը տեղի է ունենալու Արցախում, որոշ հարցեր այնտեղ կքննարկենք, ամսի 26—ին կվերադառնանք Երեւան, 27—28—ին Երեւանում կգումարենք եւ կավարտենք ժողովը։
–Իսկ Հայաստանի ղեկավար շրջանակներին հրավեր ուղարկվե՞լ է, մասնակիցներ լինելո՞ւ են։
–Մենք ԱԳՆ—ից ունեինք զեկուցում ունեցող, երեկ էլ մոտ 6 ժամի չափ արտգործնախարարության ղեկավարության հետ՝ նախարարի գլխավորությամբ, ունեցել ենք հանդիպում՝ ավելի նեղ խմբով։
–Պարոն Մանոյան, Դուք նշեցիք մի քանի կարեւոր ուղղություններ, որոնք ներառված են օրակարգում։ Կա՞ն տարբեր կարծիքներ տարբեր գրասենյակների ներկայացուցիչների կողմից, թե՞ հիմնականում պատվիրակությունները համերաշխ են։
–Տարբեր կարծիքներ լինում են, բայց մարտավարական մակարդակում։ Չեն կարող Արցախի ճանաչման հարցի շուրջ տարբերություններ լինել՝ ուզում ենք ճանաչում, թե ոչ։ Ընդհանուր մոտիվները կուսակցության ընդհանուր ժողովն արդեն գծել է, մնացածը մարտավարական հարցեր են, այդտեղ կարող են տարբեր կարծիքներ ու մոտեցումներ լինել՝ կախված տվյալ պետության քաղաքական համակարգից ու քաղաքական մշակույթից։
–Դուք նշեցիք հիմնական ռազմավարական ուղղությունները, բայց Հայ դատի գրասենյակը Հայաստանի համար կարեւորագույն խնդիրները որո՞նք է համարում։
–Դա էլ կախված է, թե որ երկրի Հայ դատի հանձնախմբի մասին ենք խոսում, տվյալ երկրի հետ Հայաստանն ինչ հարաբերություններ ունի։ ՀՀ—ԵՄ հարաբերություններում կան հարցեր, որոնք չկան ՀՀ—ԱՄՆ հարաբերություններում։ Կա համագործակցության պայմանագիր, եւ այլն, եւ այլն։ Բայց հիմնական առաջնահերթությունները ՀՀ—ի եւ Արցախի միջազգային հեղինակության բարձրացումն է, Արցախի ճանաչումը, ցեղասպանության ճանաչումն ու հատուցումը։ Բայց էլի եմ ասում՝ ամեն երկրի հետ տարբեր է՝ նայած որ երկրի հետ ինչ կարող ենք անել։ Այնպես չէ, որ ամեն մի երկրի հետ նույն բանն ենք անում։ Նայած այդ երկրի քաղաքական համակարգն ինչպիսին է, քաղաքական մշակույթն ինչպիսին է։ Մի տեղ կարող է միայն ակադեմիական ուղղությամբ, մի տեղ կարող է ե՛ւ ակադեմիական, ե՛ւ քաղաքական, ե՛ւ հանրային դաշտերում աշխատես։
–Անդրադառնանք ԱՄՆ—ին. վերջին շրջանում Սենատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Դա ի՞նչ է մեզ գործնականում տալիս։
–Հիմա հաջորդ հանգրվանն այն է, որ Սպիտակ տունն էլ այդպիսի կեցվածք որդեգրի։ Ոչ թե մի անգամ ասեն ու վերջանա, այլ ուղղակի որդեգրեն այդ կեցվածքը, որ այդ դեպքերը ցեղասպանություն էին։ Օրենսդիրի երկու պալատում արդեն ընդունված բանաձեւերը նաեւ որոշ այլ հնարավորություններ կտան, որ որոշ օրենքներ ընդունվեն՝ ոչ միայն դաշնային, այլեւ նահանգային մակարդակում։ Ինչպես որ սրանից առաջ ապահովագրական ընկերությունների հաճախորդների իրավահաջորդներին իրավունք է տրվել, որպեսզի կարողանան ցեղասպանության պատճառով անհետ կորածների այդ ապահովագրական փաստաթղթերից օգտվել։ Սա մի ուղղություն է, դատարանը որոշում էր կայացրել, որ դա դաշնային մակարդակի լիազորություն է, բայց հիմա արդեն դաշնային երկու օրենսդիր մարմին՝ Ներկայացուցիչների պալատն ու Սենատն այդ մասին արդեն հստակ եզրակացություն ունեն։ Այսինքն, հիմա քաղաքական նոր հնարավորություններ են ստեղծվել, որպեսզի որոշ դեպքերում իրավական քայլերի համար հող նախապատրաստեն։
–Իսկ Սպիտակ տունը որքանո՞վ է տրամադրված՝ հետեւելու Ներկայացուցիչների պալատին ու Սենատին։
–Սպիտակ տան գործունեությունը կանխատեսելը բավական ապերախտ գործ է։ Սենատում մեծամասնությունը Սպիտակ տան նույն քաղաքական կուսակցության ներկայացուցիչներն են, Ներկայացուցիչների պալատում՝ հակառակը, բայց պարզ չէ դեռ, թե ԱՄՆ նախագահն ինչ ցանկություն կունենա եւ ինչ կորոշի։
–Այս տարի Վիլսոնի իրավարար վճռի հարյուրամյակն է լրանում, ի՞նչ միջոցառումներ են նախապատրաստվում ձեր կողմից։
–Այստեղ որոշ գիտական միջոցառումներ են նախատեսվում՝ Եվրոպայից ու Սեւրից մինչեւ Միացյալ Նահանգներ ու Հայաստան, ինչպես նաեւ որոշ նախաձեռնություններ, որոնք մեկը մյուսին ինչ—որ իմաստով լրացնելու են։ Նախընտրելի է, որ այս աշխատանքներին մասնակցեն տարբեր քաղաքական ուժեր եւս, ինչպես նաեւ պետությունը՝ Հայաստանը։
–Կա՞ն նախադրյալներ կամ քննարկումներ պետական իշխանությունների հետ համագործակցության առումով։
–Կարծում եմ՝ որոշ հարցերի շուրջ կլինի համագործակցություն կամ աշխատանքների համադրում։
Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ

26-02-2020





09-04-2020
Հնարավոր է նվազագույն կորուստներով չեզոքացնել վնասները
Այդ նպատակով ի՞նչ լուծումներ են առաջարկում հայ տուրօպերատորները



09-04-2020
«Այդ նյութերն իմ հայ ժողովրդից եմ վերցրել եւ նրան էլ վերադարձնում եմ»
Սերունդներին են փոխանցվել հայրենազրկված եւ ունեզրկված հայ գաղթականների ...


09-04-2020
Հոգեւոր անկյուն
Եթե չկա հստակ նպատակամղվածություն առ աղոթքը, ապա մարդը թողնվում ...


09-04-2020
Նոր իրական հնարավորություններ
Գիտություն-տնտեսություն շղթայի ձեւավորման համար

Սովորաբար դժվարին իրավիճակները հաղթահարվում ...


09-04-2020
Մեր այս օրերը կարող ենք դարձնել տանելի, նույնիսկ հետաքրքիր
Տանը մնալով՝ ինչ-որ մարտավարական հնարքներ բանեցնելու միջոցով

Կորոնավիրուսի ...


09-04-2020
Հայաստանն ավելացրել է կոնյակի արտահանման ծավալները
2019 թ. 10 ամսվա արտահանումը գերազանցել է 2018 ...


09-04-2020
Բանականության սահմանից այն կողմ
ՍԻԱՄԱՆԹՈ (Ատոմ Հովհաննեսի Յարճանյան). բանաստեղծ, գրող, լրագրող, քաղաքական գործիչ ...



09-04-2020
Վերանորոգվում է Մելիքատունը
Աղավնո-Արքունագետ գետի ափին է հայոց պատմական ...

09-04-2020
Նա ապրում էր իր զարմանալի խոհերով…
Մեծանուն հայագետ Ղեւոնդ Ալիշանի ...

09-04-2020
Լիբիայի ԱՀԿ-ի պարտությունը հարված կլինի նաեւ Թուրքիայի հեղինակությանը
Ազգային բանակը ռազմական ակնհայտ ...

09-04-2020
Ռոնալդինյոյի խափանման միջոցը փոխել են
Կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակում ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +11... +13

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO