Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.03.2021
ԵՐԵՎԱՆ


Ինչպես նեղ սենյակում ապրող մարդը նախագծեց շքեղ մայրաքաղաք

Եվ ամեն գնով ջանաց ծաղկեցնել այն՝ սեփական անձը չկարեւորելով

Ալեքսանդր Թամանյանի մանկությունը կարիքի մեջ է անցել։ Ընտանիքում եղել է չորրոդ զավակը (հինգ եղբայր եւ երեք քույր)։ Հայրը ստիպված միաժամանակ չորս տեղ է աշխատել, որպեսզի կարողանա բազմանդամ ընտանիքի ապրուստը հոգալ։ Անհանգստանալով որդու համար՝ մայրը դեմ է եղել Ալեքսանդրի՝ մայրաքաղաքում սովորելու ցանկությանը. հասկանում էր, որ այդ նեղ օրերին չեն կարող իրենց որդիներին օգնել։ Սակայն ապագա ճարտարապետն անդրդվելի էր իր որոշման մեջ եւ եղբոր հետ մեկնել է Սանկտ Պետերբուրգ։ Մասնավոր դասեր անցկացնելով ցածր դասարանների աշակերտների հետ՝ տնտեսել են գումար, որով եւ մեկնել են։
1897 թ. տասնիննամյա Ալեքսանդրը հայտ է ներկայացրել Սանկտ Պետերբուրգի Թագավորական գեղարվեստի ակադեմիա ընդունվելու համար։ Ընդունելության օրն Ալեքսանդրի հետ եղել է նաեւ մի տղա, ում ճանաչել է ընդամենը մի քանի օր։ Քննության ժամանակ նկատել է, որ այդ տղան թերություններով եւ դժվարությամբ է կատարում առաջադրանքը։ Սեփական գծանկարը կիսատ թողնելով՝ սկսել է շտկումներ կատարել ընկերոջ ուրվանկարում։ Այնպես է տարվել ընկերոջ գծանկարն ավարտելու աշխատանքով, որ չի հասցրել ավարտել սեփական հանձնարարությունը։ Ընդունելության հանձնաժողովը գերազանց է գնահատել ընկերոջ աշխատանքը, իսկ Ալեքսանդրին «կտրել» են քննությունից...
Երկար ժամանակ չի պահանջվել, որ նա դառնար տվյալ ակադեմիայի ուսանող։ Առավոտյան դասի գնալով՝ վերադարձել է ուշ գիշերին, եւ այսպես շարունակ։ Տուն վերադառնալով՝ սիրել է թեյել, զրուցել։ Լիցքաթափվել է երաժշտություն լսելով, որեւէ գրքի ընթերցանությամբ։ Շուտով դարձել է մայրաքաղաքի հայտնի ճարտարապետներից մեկը. Յարոսլավլի հոբելյանական ցուցահանդեսի, Կոչուբեյի եւ իշխան Շչերբատովի մենատների հեղինակն է եղել, նախագծել է Մոսկվա—Կազան երկաթուղու հիվանդանոցային համալիրը։
***
1919 թվական։
—Ո՞վ եք, ու՞ր եք գնում։
—Ճարտարապետ եմ, Ղրիմ եմ գնում, ընտանիքիս մոտ։
—Կպարզենք, վեցրե՛ք Ձեր ճամպրուկները եւ հետեւեք մեզ։
Կարմիր բանակայինների զինված խումբն Ալեքսանդր Թամանյանին գնացքից իջեցնելով՝ հափշտակել են իրերը, զննել գրպանները։ Նույն կերպ վարվել են մի քանի այլ ուղեւորների հետ։ Առանց որեւէ բացատրության՝ որոշել են գնդակահարել «կասկածելի» ուղեւորներին։ Նրանք անգամ չեն հասցրել հասկանալ թե ինչո՞ւ են իրենց մահվան դատապարտում։ Գնացքից հեռու տանելով՝ բոլորին շարել են ուս ուսի եւ լարել հրացանները։ Այդ ժամանակ հակառակորդ զինված խումբը մոտեցել է բանդիտին, եւ սկսվել է փոխհրաձգություն։ Մահվան դատապարտված ուղեւորները պատահական դիպվածով փրկվել են։ Սանկտ Պետերբուրգից Հարավ ընթացող գնացքի այս դիպվածը հետագայում հոգեբանորեն խոր հետք է թողել Ալեքսանդր Թամանյանի վրա, ում հուշ—վկայությամբ մահվան սպասման ընթացքում իր մազերն ամբողջությամբ «սպիտակել» են։ Այս դեպքից հետո Թամանյանը ընտանիքով Երեւան տեղափոխվելու որոշման մեջ համոզվել է եւ իրականացրել. չէ՞ որ մեկնում էր նորանկախ եւ անվտանգ հայրենիք։
…Մեծ ճարտարապետը սիրել է ուսումնասիրել հայկական հուշակոթողները։ Հուշագիրների վկայությամբ՝ ամեն պատմական արշավից հետո ցավով է լցվել, որ հուշարձաններն անխնամ են մնում. «Ինչպե՞ս կարելի է այդ հարստությունը փչացնել։ Չէ՞ որ դրանք դարերի բարձր ստեղծագործություններ են եւ անկրկնելի։ Մեր պատմությունն ու գրքերն ամենքը, մանավանդ օտարները չեն կարող կարդալ, բայց պատմական այդ հին հուշարձաններն ավելի պերճախոս եւ ամենքին ավելի հասկանալի գրքեր են։ Անտարբերությունը դեպի այդ կոթողները՝ հանցանք է...»։ Զարմանալի չէ, որ Թամանյանը կարեւորել է հայկական ճարտարապետական առանձնահատկությունները։ Հայկականությունը պահելու, խնամելու, վերստեղծելու ձգտումը նրա՝ հայի մեջ է եղել։ Կառավարական տունը կառուցելու ընթացքում մի շարք հոդվածներով, ծաղրանկարներով պախարակել են Թամանյանին. «Թամանյանը սովետական օրով եկեղեցի է կառուցում»։ Քննադատություններից որոշ ժամանակ անց Թամանյանը ասել է. «Ոչինչ։ Երիտասարդ են... թո՛ղ գրեն։ Երբ հասակ առնեն եւ աշխարհ տեսնեն, կհասկանան, որ հայկական ճարտարապետական ոճը աշխարհի գեղեցիկ ոճերից մեկն է»։ Հավատարիմ մնալով այս սկզբունքին՝ նույն ոգով կազմել է քաղաքի գլխավոր հատակագիծը՝ նշելով քաղաքի կենտրոնն ու առանցքները. Գլխավոր պողոտան, Հանրապետության հրապարակը, Օղակաձեւ զբոսայգին, Հյուսիսային պողոտան։ Նրա նախագծով կառուցվել է նաեւ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի շենքը։
Ալեքսանդր Թամանյանը, սակայն, ժամանակ չի ունեցել անձնական բարօրության համար։ Իր բնակարանը բավականին փոքր է եղել։ Տան ընդարձակ սենյակը եղել է միաժամանակ սեղանատունը, ընդունարանը, ննջարանը։ Որդին ամբողջ տարին քնել է բաց պատշգամբում։ Այս ամենը խոսում է մեծ ճարտարապետի համեստության մասին, ով ամեն գնով փորձել է ծաղկեցնել մայրաքաղաքը՝ սեփական անձը չկարեւորելով։
Ալ. Թամանյանի առողջական վիճակը վատացել է երիտասարդ դստեր մահվանից հետո։ Հարվածը հարվածի ետեւից, երբ մի քանի տարի անց մահացել է երկրորդ դուստրը։ Փետրվարյան մի օր էլ այցելել է դստրերի շիրիմներին բավականին թեթեւ հագնված։ Հաջորդ օրը, աշխատանքի ժամանակ, դողէրոցքի մեջ է ընկել։ Նրան բուժել են մրսածության դեմ, որը վատթարացել է թոքերի բորբոքումով։ Վիճակը բարդացել է, եւ Ալ. Թամանյանը մահացել է։
Թեեւ չի հասցրել տեսնել իր իսկ նախագծով գեղեցկացած Երեւանը, բայց այսօրվա մայրաքաղաքի առանձնահատկությունը վկայում է, որ Մեծ ճարտարապետի աշխատանքը զուր չի եղել։
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

04-03-2020





05-03-2021
ԱՄՆ-ը որոշել է չվիճել Թուրքիայի հետ
Բայդենի վարչակազմը մտադիր է շարունակել համագործակցությունն Էրդողանի հետ



05-03-2021
Մասնավորեցվում է «Ընդերքաբանի Աղբյուրակի տեղամասը»
100 տոկոս պետական սեփականության բաժնեմասը կվաճառվի աճուրդով

«Ընդերքաբանի ...


05-03-2021
Իտալացի ժողովուրդը կանգնած է արցախցու կողքին
Իտալիայում համայնքային մակարդակով շարունակում են ճանաչել Արցախի անկախությունը



05-03-2021
Կբացի՞, արդյոք, ՆԱՏՕ-ն իր դռները Ուկրաինայի ու Վրաստանի առջեւ
Թուրք-ադրբեջանական ուսումնական վարժանքներ, այս անգամ` Սպարտայում

ՆԱՏՕ-ի գլխավոր ...


05-03-2021
Համանախագահ երկրների դեսպանատների մոտ
Արցախի Հադրութի շրջանն ամբողջությամբ մնացել է ադրբեջանական տիրապետության տակ, ...


05-03-2021
Ձախորդ օրերի հանճարեղ երգիչը
«…Անհետ չկորչեի մահիցս հետո»

Այսպիսին են մեծերը՝ ինչ ...


05-03-2021
«Աճեցէք եւ շատացէք, եւ լցրէք երկիրը, եւ տիրեցէք նորան...»
Աստծո արարածներից՝ Ադամից եւ Եվայից, անցնենք մեր՝ սովորական ընտանիքներին: ...



05-03-2021
Կարող ենք հարցը լուծված համարել
Եթե խորհրդարանական ուժերը կայացնեն արտահերթ ...

05-03-2021
Եռաբլուրում կստեղծվի հուշահամալիր
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում կստեղծվի ...

05-03-2021
Օպտիմալ ձեւաչափը՝ «Բոլորը՝ բոլորի դիմաց»
Գերիների փոխանակման օպտիմալ ձեւաչափը հնչում է ...

05-03-2021
Սենատորի կոչը
ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO