Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.04.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Երկկողմ հարաբերությունները մնում են կենսական ու բարեկամական

Դրանք ամրանում են նաեւ ժողովրդավարական արժեքներին նվիրվածությամբ

Երեկ առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Վրաստան։ Վարչապետը հանդիպումներ է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, Համայն Վրաստանի կաթողիկոս–պատրիարք Իլյա Երկրորդի եւ Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ։
Ինչպես երեւում է տարածված պաշտոնական հաղորդագրություններից՝ հանդիպումներն անցել են բավական ջերմ մթնոլորտում։ Գիորգի Գախարիան նշել է, որ Հայաստանն ու Վրաստանն ապրում են բարդ տարածաշրջանում, եւ երկու երկրները հասկանում են, որ տարածաշրջանային կայունությունը պետությունների զարգացման հիմքն է։ «Մենք նախ պետք է հոգ տանենք մեր երկրների խաղաղության, ապա քաղաքական, տնտեսական, մշակութային հարցերի մասին»,– ասել է Վրաստանի վարչապետը։
Ի պատասխան Գ. Գախարիային՝ Ն. Փաշինյանն ասել է. «Վրաստանի հետ հարաբերությունների մեր պատկերացումներն ունեն ռազմավարական բնույթ։ Մեր երկրներն ունեն ավելի լայն համագործակցություն ե՛ւ ընդհանուր, ե՛ւ տարբերակվող, բայց տարածաշրջանային մեր հարաբերությունները մենք բոլորովին այլ հարթության վրա ենք դիտարկում։ Հայ—վրացական հարաբերություններն ամրացնող եւս մի գործոն նվիրվածությունն է ժողովրդավարական արժեքներին։ Այս հանգամանքը եւս մի կարեւոր անկյունաքար է»։
Այսպիսով, վարչապետն ընդգծել է հայ—վրացական հարաբերությունների խիստ բարձր մակարդակն ու այն էլ ավելի զարգացնելու՝ Հայաստանի միտվածությունը։
Նիկոլ Փաշինյանն իր խոսքում կատարել է նաեւ մի շատ կարեւոր ընդգծում, որը, կարելի է ասել, կարող է դառնալ հայ—վրացական հարաբերությունների հետագա զարգացման համար սկզբունքային ձեւակերպում։ «Մենք հարգանքով ենք վերաբերվում Վրաստանի՝ եվրաատլանտյան տարածքին ինտեգրվելու ձգտումներին։ Այնպես է ստացվել, որ մեր երկրներն անվտանգության համակարգերի վերաբերյալ տարբեր պատկերացումներ ունեն, բայց, իմ կարծիքով, մենք մեր անվտանգության մասին ունենք ընդհանուր պատկերացում։ Հայաստանը չի կարող անվտանգային սպառնալիք լինել Վրաստանի համար, իսկ Վրաստանը չի կարող սպառնալիք լինել Հայաստանի համար»,–նշել է ՀՀ վարչապետը՝ ցույց տալով, որ Հայաստանն ու Վրաստանը որքան էլ հարեն տարբեր անվտանգային համակարգերի, եւ ինչպիսի հակադրություն էլ լինի այդ համակարգերի միջեւ, երկու երկրների հարաբերությունները չեն կարող ենթարկվել այդ հակադրությունների տրամաբանությանը, եւ առանձին վերցված՝ Հայաստանի ու Վրաստանի հարաբերությունները բոլոր դեպքերում մնալու են բարեկամական։ Պարզ լեզվով ասած՝ երկու երկրները միմյանց թիկունք են պահելու տարածաշրջանային ու գեոպոլիտիկ ծանր իրավիճակներում։
Այնուհետեւ Ն. Փաշինյանը հավելել է. «Այն, որ մենք ԵԱՏՄ անդամ ենք, եւ այն, որ Վրաստանն ազատ առեւտրի համաձայնագիր է ստորագրել ԵՄ—ի հետ, ստեղծում են նոր հնարավորություններ մեր համագործակցության համար, եւ դրանք քննարկելը կլինի մեր քննարկումների առանցքում»։ Թերեւս, վարչապետի այս ակնարկն այն մասին է, որ վրացական կողմից համարժեք արձագանքի դեպքում երկու տարբեր ինտեգրացիոն գոտիներում ընդգրկված լինելը կարող է անգամ օգտագործվել հօգուտ կողմերի։
Կողմերը անհրաժեշտ են համարել նաեւ գործարար կապերի խորացմանը միտված միջոցառումների անցկացումը։ Այն գործնականում կարող է երկու երկրների գործարարներին իրական հնարավորություն ընձեռել ու նոր դաշտ բացել նոր գործարար հարաբերություններ կառուցելու, բիզնեսներ ընդլայնելու համար։ Թե՛ Հայաստանը, թե՛ Վրաստանը որպես առանձին շուկաներ ունեն սահմանափակ հնարավորություններ, մինչդեռ գործարարների համար կարող են ստեղծվել հնարավրություններ, ինչը թույլ կտա օգտվել երկու երկրների շուկաներից էլ։
Այնուհետեւ Նիկոլ Փաշինյանը եւ Գիորգի Գախարիան անդրադարձել են տրանսպորտի, էներգետիկայի եւ այլ ոլորտներում հեռանկարային նախագծերի իրականացմանը, կարեւորել երկու երկրների տրանզիտային ներուժի զարգացումը ցամաքային ճանապարհների, էլեկտրաէներգետիկ եւ հեռահաղորդակցային կապի ուղղությամբ։ Նկատենք, որ Հայաստանի համար Վրաստանի միջոցով ճանապարհային կապը, իսկ Վրաստանի համար Հայաստանով անցնող էներգետիկ տրանզիտի հնարավորությունները չափազանց կարեւոր նշանակություն ունեն։
Վարչապետի այցի առավել կարեւոր հատվածը եթե համարենք Վրաստանի վարչապետի հետ հանդիպումը եւ այդ ընթացքում հնչած հայտարարությունները, այդուհանդերձ, հարկ է հավելել, որ ջերմ մթնոլորտում է անցել նաեւ նախագահ Զուրաբիշվիլիի հետ հանդիպումը, որտեղ բարձրացվել են հայ—վրացական հարաբերությունների զարգացման ու հետագա խորացման հետ կապված հարցեր։ Խորհրդարանի նախագահ Թալակվաձեի հետ խոսվել է խորհրդարանական դիվանագիտության կարեւորության մասին։ Բացի այդ, վերջինս կարեւորել է վիրահայ համայնքի դերը՝ այն համարելով հայ—վրացական միջպետական կապերի խթանման ամուր կամուրջ։
Համայն Վրաստանի կաթողիկոս–պատրիարք Իլյա Երկրորդն էլ Ն. Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ նշել է. «Մենք ապրում ենք դժվար ժամանակներում, բայց այդ դժվարությունները պետք է հաղթահարենք միասին։ Հույս ունեմ, որ մեր եկեղեցիների հարաբերությունները կշարունակեն լինել եղբայրական եւ կնպաստեն երկու ժողովուրդների փոխգործակցության հետագա զարգացմանը»։
Ընդհանուր առմամբ, պետք է վարչապետի այցի ընթացքը համարել դրական՝ հաշվի առնելով հանդիպումների ներկայացուցչական լինելը եւ գործընկեր կողմի պաշտոնյաների կողմից հնչած դրական գնահատականները։ Իսկ թե գործնականում ինչպես կարձագանքի վրացական կողմը Ն. Փաշինյանի առաջ քաշած տեսակետներին, կարծում եմ, կտեսնենք ոչ ուշ ապագայում։
Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ

04-03-2020





09-04-2020
Հնարավոր է նվազագույն կորուստներով չեզոքացնել վնասները
Այդ նպատակով ի՞նչ լուծումներ են առաջարկում հայ տուրօպերատորները



09-04-2020
«Այդ նյութերն իմ հայ ժողովրդից եմ վերցրել եւ նրան էլ վերադարձնում եմ»
Սերունդներին են փոխանցվել հայրենազրկված եւ ունեզրկված հայ գաղթականների ...


09-04-2020
Հոգեւոր անկյուն
Եթե չկա հստակ նպատակամղվածություն առ աղոթքը, ապա մարդը թողնվում ...


09-04-2020
Նոր իրական հնարավորություններ
Գիտություն-տնտեսություն շղթայի ձեւավորման համար

Սովորաբար դժվարին իրավիճակները հաղթահարվում ...


09-04-2020
Մեր այս օրերը կարող ենք դարձնել տանելի, նույնիսկ հետաքրքիր
Տանը մնալով՝ ինչ-որ մարտավարական հնարքներ բանեցնելու միջոցով

Կորոնավիրուսի ...


09-04-2020
Հայաստանն ավելացրել է կոնյակի արտահանման ծավալները
2019 թ. 10 ամսվա արտահանումը գերազանցել է 2018 ...


09-04-2020
Բանականության սահմանից այն կողմ
ՍԻԱՄԱՆԹՈ (Ատոմ Հովհաննեսի Յարճանյան). բանաստեղծ, գրող, լրագրող, քաղաքական գործիչ ...



09-04-2020
Վերանորոգվում է Մելիքատունը
Աղավնո-Արքունագետ գետի ափին է հայոց պատմական ...

09-04-2020
Նա ապրում էր իր զարմանալի խոհերով…
Մեծանուն հայագետ Ղեւոնդ Ալիշանի ...

09-04-2020
Լիբիայի ԱՀԿ-ի պարտությունը հարված կլինի նաեւ Թուրքիայի հեղինակությանը
Ազգային բանակը ռազմական ակնհայտ ...

09-04-2020
Ռոնալդինյոյի խափանման միջոցը փոխել են
Կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակում ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +11... +13

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO