Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

11.07.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Բացառիկ հնարավորություն

Տեսնելու Դալիի եւ Պիկասոյի գլուխգործոցները

Համաշխարհային մեծության երկու խոշորագույն դեմքի՝ Սալվադոր Դալիի եւ Պաբլո Պիկասոյի գլուխգործոցները մարտի 7-ից ապրիլի 26-ը կցուցադրվեն Հայաստանի ազգային պատկերասրահում։ Ցուցանմուշների թվում են հանճարեղ իսպանացիների 260 կերամիկական, գրաֆիկական աշխատանքներ ու քանդակներ՝ «Ազգերի արվեստ» հիմնադրամի նախագահ, մեկենաս եւ հավաքորդ Ալեքսանդր Շադրինի մասնավոր հավաքածուից։
«Եթե ցուցահանդեսը հաջողություն ունենա, գուցե երկարաձգվի»,–լրագրողների հետ հանդիպմանը ընդգծեց պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը։ «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանն ասաց, որ տնօրենի պարտականությունները ստանձնելուց հետո՝ հայ—ռուսական բարեկամության ամրապնդման նպատակով որոշեցին Հայաստանում կազմակերպել «Դալի եւ Պիկասո» ցուցահանդեսը։ Ասաց, որ Մոսկվայում գտնվելու ընթացքում հաճախ է այցելել ցուցահանդեսներ, լսել Շադրինի դասախոսությունները. «Ձմռանը հստակեցվեց, որ ցուցահանդեսն անպայման պետք է կազմակերպվի Երեւանում՝ Հայաստանի ազգային պատկերասրահում»։
Ալ. Շադրինը խոստովանեց, որ Հայաստանում ցուցահանդեսի հետ կապված կոմերցիոն մեծ հետաքրքություն չի ունեցել, սակայն չի կարողացել մերժել ընկերների առաջարկը, իսկ Ռուսաստանում ցուցահանդեսը մշտապես երկարաձգվել է մեծ պահանջարկի շնորհիվ։ Շադրինը նաեւ պատմեց, թե ինչպես է ձեռք բերել ցուցանմուշները. «Սալվադոր Դալիի բրոնզե քանդակները ձեռք եմ բերել 2006 թ. «Դալիի աշխարհ» փարիզյան հիմնադրամից, որը ստեղծել էր նկարչի բարեկամ Բենյամին Լեւին, վիմագրանկարները՝ հայտնի հավաքորդ եւ Դալիի ընկեր Պիեռ Ալժիերի ընտանիքից՝ 2011 թ.։ Պիկասոյի խեցեգործական լավագույն աշխատանքները ձեռք եմ բերել հեղինակավոր «Քրիսթի» աճուրդային տնից, որոնք վաճառքի էր ներկայացրել Ռամյե ընտանիքը»։
Ցուցահանդես—նախագիծը ներկայացվել է բազմաթիվ երկրներում։ Հավաքածուն մեծությամբ չորրորդն է մասնավոր հավաքածուների մեջ, ընդ որում, Դալիի քանդակի ամենախոշոր, իսկ Պիկասոյի խեցեգործական աշխատանքների ամենաներկայանալի հավաքածուներից է։ «Դալի եւ Պիկասո» ցուցահանդեսը երկու մեծագույն արվեստագետի յուրօրինակ երկխոսություն է, արվեստագետներ, որոնք կենդանության օրոք այդպես էլ համատեղ ցուցահանդես չեն ունեցել։ Սալվադոր Դալին փարիզյան ավանգարդիստական խառնարան է մուտք գործել Պիկասոյի շնորհիվ։ Նրանց առաջին հանդիպումը կայացել է 1926 թ., Պիկասոյի արվեստանոցում։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am

04-03-2020





10-07-2020
«Լիճք» ենթակայանի ամբողջական վերակառուցումն անհրաժեշտություն է
Այն նաեւ Արցախի էներգետիկ անվտանգության հետ կապված կարեւոր ...


10-07-2020
Գյուղոլորտի ապագա կադրերը՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանից
Ուսուցում՝ նաեւ լսարանից դուրս, «գործնական դաշտում»

Շուշիի տեխնոլոգիական ...


10-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 557 նոր դեպք․ապաքինվել է ևս 709, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


10-07-2020
Ժառանգելու են ե՛ւ գենետիկ, ե՛ւ հոգեւոր, ե՛ւ նյութական արժեքները
Այն, ինչ այսօր պատկանում է մեզ՝ ծնողներիս, վաղը պատկանելու ...


10-07-2020
«Առողջ անդամները հոսանքին հակառակ են ծնվում»
Կամ որտե՞ղ փնտրենք Ռուբեն Հախվերդյանին

Երգիչ-երգահանի հետ «ՀՀ»-ն ...


10-07-2020
Ազգի եւ մարդկության բարերարը
Ալեք Մանուկյանը տաժանակիր աշխատանքից հետո հայոց լեզվի դասընթացներ ...


10-07-2020
Պետությունը պատասխանատվություն է ստանձնում
Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն անվճար սովորելու հնարավորություն կունենան




10-07-2020
«Թուֆենկյանը»՝ Քաշաթաղի շրջանին
«Ազատագրված տարածքները պիտի բնակեցվեն, ...

10-07-2020
«Դերասանուհին, որը դերասանություն չի անում...»
«Նա երբեք չի ստել, չի կեղծել, նրա ոչ մի ...

10-07-2020
Տուֆով սալարկումն ընդօրինակելի է
Անցած տարի սուբվենցիոն միջոցներով Ջրաշեն ...

10-07-2020
Ալոյանը կվիճարկի աշխարհի չեմպիոնի կոչումը
Ռուսաստանցի Միխայիլ Ալոյանը հոկտեմբերի 15-ին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO