Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

02.04.2020
ԱՅԼՔ...


Քյոլնի հայ համայնքը

Ինչքան միասին լինենք, այնքան ուժեղ կլինենք

Ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշելու, Քյոլնի հայ համայնքը եկեղեցական համայնք է, այսինքն, համայնքը եւ եկեղեցին միասին են գործում։ Երկուսն էլ մի կալվածքի տարածքում են, որը վարձակալել են կաթոլիկ եկեղեցուց։ Հենց եկեղեցու կողքին՝ նույն ցանկապատ տարածքում, համայնքի երկհարկանի շենքն է։
Հայ համայնքի շուրջ իմ զրույցը համայնքի փոխատենապետ Պետրոս սարկավագ Կարինյանի հետ է։ Տեղեկացնեմ, որ անցյալ տարվա վերջին կազմվել էր համայնքի նոր վարչություն, եւ առաջին անգամ վարչության անդամ էր ընտրվել հայաստանցի երիտասարդ։ Ամանորի տոնահանդեսը կազմակեպել էին հիմնականում Կարինյանը եւ վարչության քարտուղար Շաքե Զեհնալյանը։ Պետրոս Կարինյանն ինձ հրավիրեց համայնքի գրադարան, որտեղ սկսեցինք մեր զրույցը։
–Հայ համայնքը հիմնականում կազմված է պոլսահայերից։ Դուք երբվանի՞ց եք համայնքում աշխատում։
–Ես արդեն քառասուն տարի է այստեղ եմ, տասնութ տարեկանում եկել եմ Գերմանիա աշխատելու ու չեմ վերադարձել։ Այն ժամանակ Թուրքիայում փոքր ազգերի նկատմամբ ճնշումներ սկսվեցին։ Շատ հայեր աշխատանքի պատրվակով եկան ու չվերադարձան։ Ոմանք էլ, վախենալով իրենց հարազատների համար, վերադարձան Թուրքիա։ Ես համայնքի գրեթե բոլոր հանձնաժողովներում աշխատել եմ՝ երիտասարդական խմբերում, վարչությունում եւ այլն։ Փոխվել է համայնքի դեմքը, եւ շատ արագ է ամեն ինչ կատարվում։ Ես համայնք եմ եկել մեկ գաղափարով՝ Մենք։ Պարսկահայ կլինի, թե սիրիահայ, հայաստանցի, թե պոլսահայ՝ միեւնույն է, ինչքան միասին լինենք, այնքան ուժեղ կլինենք։ Անցյալ տարի փոխվեց վարչության կազմը, եւ բոլորս մի միտք ունենք՝ լինել միասին եւ ուժեղ։ Եթե մենք մեր գաղափարախոսությունն այսպես չպահենք՝ չենք կարող աշխատել։
Մեր զրույցին միացավ համայնքի ղեկավարը՝ ատենապետ Գրիգոր Սագլամերը։
–Պարոն ատենապետ, կցանկանայի իմանալ՝ այս միասնությունը կապ ունի՞, արդյոք, Հայաստանում տեղի ունեցող փոփոխություննեերի եւ վարչապետի այցի հետ։
 –Ես այս կառույցում եմ արդեն քառասուն տարուց ավելի։ 1962 թվականից համայնքում չի եղել ոչ պարսկահայ, ոչ սիրիահայ, ոչ էլ հայաստանցի հայ։ Նրանք ավելի ուշ են միացել մեզ։ Սակայն մեզ համար նշանակություն չի ունեցել, թե որտեղից է։ Հայը մեզ համար հայ է, ի՞նչ կապ ունի՝ որտեղի հայ է։ Անշուշտ, հետեւում ենք Հայաստանում կատարվող դրական փոփոխություններին եւ ուրախ ենք վարչապետի այցելության համար, բայց միասնության գաղափարը միշտ ունեցել ենք։ Եթե չլինի միասնություն, չի լինի նաեւ համայնք։ Պարզապես, այս վերջին տարիներին հայերի հոսքը Գերմանիա ավելացել է։ Մեզ միացել են սիրիահայեր, իրաքի հայեր, հայաստանցիներ եւ այլք։ Ես՝ որպես վարչության ատենապետ, ասում եմ, որ որեւէ տարբերություն չկա՝ հայը հայ է, եւ հակառակը մեզ համար ընդունելի չէ։
–Ի՞նչ խնդիրներ ունի հայ համայնքը։
–Հայ համայնքի խնդիրները բազմազան են, եւ մենք փորձում ենք լուծել մանր ու մեծ խնդիրները։ Սակայն այսօր մեր ամենամեծ խնդիրն այս կալվածքի խնդիրն է։ Այս կալվածքը շատ հին է, եւ մենք օգտագործում ենք այն արդեն 32 տարի։ Այս ամբողջ ընթացքում մեծածավալ նորոգումների չի ենթարկվել։ Վերանորոգման կարիք ունի։ Այդ ծախսերը մի քանի հազար եվրոյով հնարավոր չէ կատարել. գրեթե հինգ հարյուր հազար եվրոյից ավելի գումար են կազմում։ Սա ամենամեծ մտահոգությունն ու խնդիրն է մեզ համար։ Այս կալվածքը մեզ է տրամադրել կաթոլիկ եկեղեցին անհատույց։ Մոտակա երեք տարիներին պետք է այս պայմանագիրը կամ թարմացնել, կամ այս կալվածքը գնել։ Մենք այժմ էլ բանակցում ենք կաթոլիկ եկեղեցու հետ։ Այս խնդիրների հիմքը ֆինանսական է, որովհետեւ մեր եկամուտը գոյանում է անդամավճարներով, դրամահավաքներով եւ նվիրատվություններով։ Դրանք բավականին քիչ են մեր ծախսերը հոգալու համար։ Օրինակ՝ ամեն ամիս երեք հազար եվրո ենք վճարում կոմունալ ծախսերի, տարբեր վճարների եւ միջոցառումների համար։ Փառք Աստծո, մինչեւ հիմա կարողանում ենք միջոցներ գտնել եւ պահել համայնքը։ Այս վիճակի մեջ են գրեթե ամբողջ Գերմանիայի մեջ գտնվող հայ համայնքները։ Մեզ մոտ աշխատանքներ կատարողները չեն վճարվում, ամբողջը բարեգործական հիմունքներով է կատարվում։ Կարող ենք ասել, որ վարչության եւ համայնքի բոլոր աշխատողները նվիրյալներ են։
–Համայնքը ինչպիսի՞ կապեր ունի Հայաստանի հետ։
–Մենք Բեռլինում գտնվող դեսպանատան հետ, իսկապես, մտերիմ հարաբերության մեջ ենք։ Երբ հրավիրում ենք, պարոն դեսպանն անձամբ մեզ հետ հանդիպում է, եւ տարբեր հարցերով խորհրդակցում ենք նրա հետ։ Մեզ օգնել է նաեւ դասագրքերի հարցում։
–Ի՞նչ հարցերով են դիմում հայերը համայնքին։
–Հայաստանցի հայեր կան,–պատասխանեց փոխատենապետ Կարինյանը,–ովքեր իրենց փախստականի կարգավիճակի հարցերով են դիմում եւ ուզում են, որ համայնքն ու եկեղեցին այդ հարցերը լուծեն։ Սակայն համայնքն ու եկեղեցին իրավասու չեն միջամտելու միգրացիոն ծառայության գործերին։
–Համայնքին դիմող հարյուր մարդուց իննսունութը,–իր հերթին ասաց ատենապետ Սագլամերը,–անձնական խնդիրներով են դիմում։ Միայն երկուսը, հնարավոր է, դիմեն մշակութային եւ այլ հարցերով։
Երվանդ ՊՈՂՈՍՅԱՆ
Գերմանիայում «ՀՀ» սեփական թղթակից

04-03-2020





02-04-2020
Արցախում ապրիլի 14-ին կանցկացվի նախագահի ընտրության երկրորդ փուլ
ԱՀ համապետական ընտրությունները՝ դիտորդների գնահատմամբ

Նախօրեին մինչեւ ...


02-04-2020
Հաճընցին էլի նույն մարտիկն է՝ պատրաստ կյանքը դնելու հայրենիքի զոհասեղանին
Հաճընի ութամսյա հերոսամարտի 100-ամյակի առթիվ

1920 թ. մարտի ...


02-04-2020
Խրիմյան Հայրիկի սոցիալ-փիլիսոփայական դիտարկումները
4. «Ինքնաշխատ յառաջադիմութիւն»

Մարդոյն կոչումն եւ գործ
շատ մեծ է ...


02-04-2020
Օրվա զարկերակ
Սարդարապատի ճակատամարտից մինչեւ... կորոնավիրուս

Ապրիլյան քառօրյայի ժամանակ հարյուրավոր ...


02-04-2020
Ֆինանսական աջակցություն են ստանում վերջին մեկ տարում Հայաստանում գործող տնտեսավարողները
Առաջնայնություն է տրվում արտադրության միջոցների եւ պարենի ներմուծմանը



02-04-2020
Աշխարհավարակի սոցիա–տնտեսական սանիտարիան
COVID-19-ը անվերապահորեն կփոխի աշխարհը եւ իր լոկալ ու ...


02-04-2020
Հեռավար կրթությո՞ւն, թե՞ առցանց դասախոսություն
Ինչ առանձնահատկություններ ունի կրթության այս եղանակը

Հայաստանում արտակարգ ...



02-04-2020
Հայաստանը ձեռք է բերել 23 օդերեւութաբանական գերժամանակակից ավտոմատ կայան
Այս ոլորտի տեղեկատվությունը հասանելի ...

02-04-2020
Մարդկությունը կշահի միայն միասնականության շնորհիվ
Ինչպիսին կլինի աշխարհը կորոնավիրուսից ...

02-04-2020
Արցախում ընտրությունները մրցակցային էին
Ժողովրդի մեջ ընտրությամբ փոփոխության ...

02-04-2020
Տոկիոյի օլիմպիադան վերջնականապես վտանգված է
Համաճարակի պայմաններում, երբ թվում է մարդկությունը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO