Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

08.04.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Վիրահայ համայնքը Վրաստանը պետք է դիտարկի որպես հայրենիք

Եվ սա նրա որոշակի առանձնահատկությունն է սփյուռքի այլ համայնքների համեմատությամբ

Վրաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Շոթա Ռուսթավելիի անվան թատրոնի շենքում, որտեղ ընթանում էր հանդիպումը, ներկա էին ինչպես թբիլիսահայության, այնպես էլ ջավախահայության ներկայացուցիչներ։
Նիկոլ Փաշինյանը մի քանի կարեւոր մեսիջներ է հղել վիրահայ համայնքին, որոնցից առավել կարեւորն այն էր, որ հայ ժողովրդի այդ հատվածը Վրաստանը պետք է դիտարկի որպես հայրենիք, եւ սա վիրահայ համայնքի որոշակի առանձնահատկությունն է սփյուռքի այլ համայնքների համեմատությամբ. «Մենք շահագրգիռ ենք, որ Վրաստանի հայությունը լինի լիարժեք պատասխանատու Վրաստանի քաղաքացի, որովհետեւ դա մեր հարաբերությունների բնականոն զարգացման կարեւորագույն նախապայմաններից մեկն է»։
«Մեր հաջորդ առաջարկն այն է, որ մենք մեր հարաբերությունները դիտարկենք հարյուրամյակների կտրվածքով՝ դեպի ապագա, այսօրվանից կարողանանք ընդհանուր պատկերացումներ ունենալ իրար հետ, որովհետեւ այս տարածաշրջանում հազարամյակներով ապրել ենք կողք կողքի»,— ասել է վարչապետը՝ հավելելով, որ պատմության շատ փուլերում երկու ժողովուրդներն ունեցել են ընդհանուր մարտահրավերներ, ստիպված են եղել դրանց դիմակայել միասին, ուստի լավ կլինի, որ երկու պետություններն իրենց ապագան դիտարկեն այս տեսանկյունից։ Հիրավի, պատմության ընթացքում բազմաթիվ են դեպքերը, երբ Հայաստանն ու Վրաստանն ունեցել են մեկ ընդհանուր թշնամի կամ ընդհանուր մարտահրավեր։ Հարավից եկող սպառնալիքների դեպքում Հայաստանն է պաշտպանել Վրաստանին, հյուսիսից եկող սպառնալիքների դեպքում Վրաստանը՝ Հայաստանին։
Եվ տարբեր փուլերում հայ—վրացական սերտ համագործակցությունը՝ ընդհուպ մեկ միասնական պետական կազմավորմամբ հանդես գալը, տվել է իր դրական արդյունքները երկու ժողովուրդների համար էլ։ Նման օրինակներ ունենք թե՛ հին դարերում, թե՛ միջնադարում, թե՛ նոր շրջանում։ Եվ դա ցույց է տալիս, որ այդ համագործակցության արդյունավետությունը պայմանավորված է ոչ այնքան ընդհանուր հակառակորդի ով լինելով, որքան աշխարհագրական պայմաններով ու գլոբալ գեոպոլիտիկ զարգացումներով։ Այսօր եւս, որքան էլ Վրաստանը ջերմ հարաբերություններ պահպանի Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ու լուծի լոկալ, ժամանակավոր խնդիրներ, միեւնույն է, երկարաժամկետ կտրվածքով Վրաստանի համար առկա են այլ մարտահրավերներ, որոնց դեպքում Հայաստանը շատ ավելի հուսալի դաշնակից կարող է լինել։
«Վրաստանը եւ վրաց ժողովուրդը պետք է համոզված լինեն, որ Հայաստանը եւ հայ ժողովուրդը չեն ներգրավվի որեւէ հակավրացական դավադրության մեջ, չունեն ոչ մի վատ տրամադրվածություն Վրաստանի եւ վրաց ժողովրդի նկատմամբ, հակառակը՝ շահագրգիռ են, որ Վրաստանը լինի զարգացած, կայուն երկիր։ Նաեւ այդ բանաձեւին համապատասխան Հայաստանը եւ հայ ժողովուրդը պետք է համոզված լինեն, որ Վրաստանը եւ վրաց ժողովուրդը չեն ներգրավվի որեւէ հակահայկական դավադրության մեջ, չունեն նեգատիվ տրամադրվածություն, հակառակը՝ շահագրգիռ են, որ Հայաստանի Հանրապետությունը լինի զարգացած պետություն»,— նշել է վարչապետը։ Փաստացի առաջ քաշված այս ֆորմուլան հայ—վրացական երկարաժամկետ հարաբերությունների համար ֆունդամենտալ իմաստ ու նշանակություն ունի։
Այնուհետեւ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է թիֆլիսահայության կարեւոր նշանակությունը հայկական մշակույթի ու ինքնության զարգացման գործում՝ ասելով. «Մեր մշակույթի, ինքնության բազմաթիվ հսկաներ ձեւավորվել եւ գործել են Թիֆլիսում, թիֆլիսահայության միջավայրում։ Դժվար է ասել, թե ինչպիսին կլիներ մեր ինքնությունը Հայաստանում, եթե չլիներ այն մեծ մշակութային ժառանգությունը, որը ստեղծվել է Թիֆլիսում։ Ընդհանրապես, մեր ժամանակակից ինքնությունը երեք հենասյուներ ունի, խոշոր մշակութային հենասյուներ՝ Թումանյանը, Թամանյանը եւ Կոմիտասը։ Կարծում եմ, որ Թումանյանն, ըստ էության, ուղնուծուծով թիֆիլիսահայության ամենավառ օրինակն է եւ արտահայտում է թիֆլիսահայության կարեւորությունը մեր ժողովրդի համար»։
Սա յուրահատուկ ակնարկ էր՝ ուղղված վիրահայ համայնքին, որպեսզի այն գիտակցի իր ներդրումը հայ մշակույթի գործում։ Գիտակցի եւ շարունակի առկա ավանդույթների պահպանումն ու զարգացումը։ Բայց այս հարցում Թբիլիսիի հայ համայնքին հարկավոր է ջավախահայ համայնքի օգնությունը։ Այն մի տեսակ սնուցող, այսպես ասած, դոնորի դեր է արդեն իսկ ստանձնել թբիլիսահայ համայնքի համար, քանի որ Թբիլիսիի վրացական միջավայրում հայկականությունը պահպանելը որոշակի օբյեկտիվ ու սուբյեկտիվ դժվարությունների է հանդիպում։ Արդյունքում դա հնարավոր է դառնում միայն Ջավախքից եկող ազգային ինքնության գիտակցության նոր պաշարի միջոցով։ Թբիլիսին տալիս է ջավախքահայերին կրթության հնարավորություն, զարգացած, առաջադեմ միջավայր, իսկ ջավախահայությունը Թբիլիսիի հայ համայնքին՝ հայկական կոլորիտ՝ հարստացնելով թբիլիսահայ մշակույթը։ Նկատենք, որ Թբիլիսիի հայ համայնքն ավելի շատ ունի ջավախահայության, քան Հայաստանի կարիքը, թեեւ դրանց նշանակությունները խիստ տարբեր են, բայց Ջավախքն այսօր անփոխարինելի դեր է ստանձնել թբիլիսահայ համայնքի համար։
Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ

05-03-2020





07-04-2020
«Ոչ տեր եմ ունեցել, ոչ ծանոթ, բայց վերեւում Աստված կա»
«Հիմա ինձ հաղթող եմ զգում, որովհետեւ ինձ համար ...


07-04-2020
Աջակցության փաթեթներն ընդգրկում են ամենամեծ սոցիալական խմբերը
Քաղաքացին կարող է ընտրել այն ծրագիրը, որն իր ...


07-04-2020
Կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն ավելացել է 20-ով, առողջացել է ևս 25 քաղաքացի
Հայաստանում առաջին անգամ կորոնավիրուսից մեկ օրում առողջացած պացինտների թիվն ...


07-04-2020
Հայոց սպորտի հմայքն ու հպարտությունը
Կանայք բազմիցս են ապացուցել, որ լինելով նուրբ եւ փխրուն ...


07-04-2020
Տասնհինգ արտահայտություն այն մասին
Թե ինչ է նշանակում լինել մայր

Աշխարհում մայրն է ...


07-04-2020
Շնորհավո՛ր տոնդ, հայ կանգուն
Երբ արդեն այն տարիքին էի, որ ամառային մի ...


07-04-2020
«Հայրենասիրությունը արժանապատվության խնդիր է»
Սվազլյան գերդաստանի հավատամքը

Հարցազրույց հայ բանագետ, ժողովրդագետ, բանահավաք, ...



07-04-2020
Երազում էր մայր դառնալ, որից զրկված էր 7 երկար տարի
Հրաշքով այսօր բազմազավակ մայր ...

07-04-2020
Արցախում տեղի ունեցած ընտրությունները
Կայացած քաղաքական համակարգի մասին են ...

07-04-2020
Մարիամ Աստվածածին
Նրան տարբեր անուններով են կոչում. Աստվածամայր, ...

07-04-2020
Ոսկե միջինի բանաձեւը
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO