Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

08.04.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Վրաստանի վարչապետի՝ որակական փոփոխությունների մասին ակնարկը

Հուշում է, թերեւս, որ իրենք եւս դեմ չեն ռազմավարական հարաբերություններին

Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության՝ Վրաստան կատարած պաշտոնական այցի գրանցած արդյունքների ու ձեռքբերումների առնչությամբ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է վրացագետ Ջոնի Մելիքյանի հետ։
–Պարոն Մելիքյան, ինչպե՞ս կգնահատեք վարչապետ Փաշինյանի՝ Վրաստան կատարած այցը եւ դրա արդյունքները։
–Այցը դրական է, եւս մեկ անգամ ցույց տվեց, որ հայ-վրացական հարաբերությունները ջերմանում են, դինամիկան պահպանվում է, բարիդրացիական հարաբերություններն էլ ավելի խորացնելու, ակտիվացնելու միտում կա։ Ընդ որում, առաջին հերթին հենց հայկական կողմն է դրա մասին որոշ «մեսիջներ» հնչեցնում։ Այս այցի ժամանակ արդեն ավելի վստահ, ավելի կոնկրետ սահմանում եղավ մեր վարչապետի կողմից, որ հարաբերությունները ռազմավարական լինեն։ Վրաստանի վարչապետը մի փոքր ավելի մեղմ ասաց, որ հարաբերությունները փոփոխվում են դրական իմաստով, ուստի, այս ամենը, իմ կարծիքով, դրական է, եւ փորձ է արվում երկու կողմից հարաբերությունների շրջանակը ընդլայնել։ Այսօր արդեն օգտագործում են ժողովրդավարացման եզրույթը, որ երկու երկրին ավելի է մոտեցնում ժողովրդավարական տենդենցը, որն առկա է երկուստեք։ Երկրորդ շեշտադրումն այն է, որ տարածաշրջանային անվտանգության հասնելու համար բոլոր երկրները պետք է ակտիվ համագործակցեն։ Այստեղ էլ, իմ կարծիքով, կարելի էր Թուրքիայի պահը շեշտել, որ եթե Վրաստանի ռազմավարական դաշնակիցը Ռուսաստանի հետ խնդիր ունենալով փորձի տարածաշրջանում խնդիր ստեղծել Ռուսաստանի համար, Արցախում՝ ավելի կոնկրետ, ապա այս ամենը տարածաշրջանային անվտանգության վրա կարող է ազդել, ինչը կվնասի նաեւ Վրաստանին։ Վրաստանի ազգային շահերի համար կարեւոր է, որ կայունություն լինի մեր տարածաշրջանում, որ իրենք կարողանան ներդրումներ, տնտեսական աճ ապահովել եւ, զարգացնելով տնտեսությունը, ի վերջո, իշխանություն պահել։
–Վարչապետի հայտարարության ենթատեքստում, այնուամենայնիվ, հասկանալի էր այդ մեսիջը։
–Այո, բայց ոչ թե այն էր, որ Թուրքիան ձեզ համար վտանգ է ներկայացնում, այլ որ կարող է լինել վտանգավոր իրավիճակ Թուրքիայի պատճառով, որն անուղղակիորեն ձեզ վրա ազդելու է, քանի որ տարածաշրջանային անվտանգությունը կախված է մեր երեք պետությունից, եւ երեքից երկուսն իրար հետ խնդիր ունեն։ Եվ Վրաստանը պետք է աշխատի թե՛ նրանց, թե՛ մեզ հետ։ Հարցն այն է, որ երեքից երկուսի միջոցով դու չես կարող ապահովել անվտանգություն։ Միգուցե մենք ու Ադրբեջանը միմյանց հակակշռելով ինչ—որ կայունություն ապահովում ենք, բայց եթե Վրաստանն ապակառուցողական է լինում, ինչպես 2008 թ. այլ կերպ ստացվեց, դա ցույց է տալիս, որ երեք պետությունն էլ պետք է կողմ լինեն տարածաշրջանի անվտանգ, կայուն զարգացմանը։ Հիմքը մի կողմից այդ անվտանգային համընդհանուր միջավայրի ստեղծումն էր, մյուս կողմից այն, որ մենք ունենք դարավոր բարեկամություն, այդ հենասյուների վրա հիմնված շահեր, տնտեսական համագործակցություն եւ այլն, ուստի, ինչու ոչ, եկեք խորացնենք հարաբերությունները դեպի ռազմավարական նպատակներ։
–Նմանատիպ դիտարկում հնչեց նաեւ ինտեգրացիոն մոդելների առնչությամբ։
–Կապ չունի, թե մենք ինչպես ենք տեսնում մեր ինտեգրման մոդելները։ Անվտանգային հարցերը լուծելու անվտանգային մոդելները թեեւ տարբեր են, բայց բոլորիս միացնում է այն, որ ուզում ենք տարածաշրջանն անվտանգ լինի, ինչը նշանակում է, որ բոլորիս ազգային շահերը պետք է պաշտպանված լինեն։ Եվ դա իր հերթին նշանակում է, որ պետք է համընդհանուր քայլեր ձեռնարկվեն։ Պարզ է, որ յուրաքանչյուրս մի ուղով ենք շարժվում, բայց զուգահեռ պետք է համատեղ համագործակցություն տեղի ունենա, ինչը կայունացնում է մեր տարածաշրջանը։ Մինչեւ այդ էլ Նիկոլ Փաշինյանը մի թեզ էր առաջ քաշում, որ ուժեղ Հայաստանը ուժեղացնում է Վրաստանին, ուժեղ Վրաստանը ուժեղացնում է Հայաստանին, եւ այս անգամ հնչեց այլ ձեւով՝ ասվեց, որ նրանք մեզնից հարված չեն ստանալու, եւ մենք էլ պիտի հարված չստանանք իրենցից։ Վարչապետը կարծես թե ցույց է տալիս, որ եկեք վստահենք միմյանց, վստահության մակարդակը, հարաբերությունները հասցնենք այն մակարդակի, որ ապագայում մեկս մյուսի հաշվին անվտանգային հարցեր չլուծենք։
–Իսկ Վրաստանը պատրա՞ստ է այդ ձեւաչափով հարաբերություններ կառուցելուն։
—Հաշվի առնելով այն, թե այսօր ինչ ունենք, կարծում եմ՝ այո։ Ի վերջո, ժողովրդավարական տենդենցները որ կան, իրոք, նման ենք, էլիտան ընկալում է այդպես, միգուցե, նախկինում այլ կերպ էր, բայց այսօր ավելի մոտիկ ենք, սակայն ռազմավարական համագործակցության առումով իրենք դեռ զգուշանում են։ Ի վերջո, մեր կողմից էլ ասվեց, որ հասկանում ենք՝ կարճ ժամանակի հարց չէ, երկար պրոցես է, բայց պետք է հասկանանք, թե ինչ ենք ուզում։ Հայաստանն այս պարագայում սկսել է՝ այս հարաբերություններում ուզում ենք այս տիպի մակարդակ։ Եվ արդեն վրացական կողմը պետք է ռեֆլեկցիա անի, հասկանա՝ պե՞տք է իրեն, թե՞ ոչ, եւ արդեն քայլ առ քայլ մեզ հետ ինչ—որ գործընթաց սկսի։ Վրաստանի վարչապետի՝ որակական փոփոխությունների մասին այս ակնարկը միգուցե կարող է հուշել, որ իրենք եւս դեմ չեն, բայց փորձում են հասկանալ՝ ինչպես արվի, որ այլ գործընկերների հաշվին չլինի կամ այլ կերպ չընկալեն այս ամենը։ Այստեղ գալիս է եւս մի թեզ։ Այն է, որ մեր միջպետական հարաբերությունները պետք է զերծ մնան երրորդ երկրների կողմերի ազդեցությունից։
–Իսկ դա հնարավո՞ր է անել՝ հաշվի առնելով, որ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը խնդիրներ ունի Վրաստանի հետ, իսկ Վրաստանի գործընկեր երկրներ Թուրքիան ու Ադրբեջանը չլուծված խնդիրենր ունեն Հայաստանի հետ։
–Մեր մասով ավելի հեշտ է, քանի որ նույն Ռուսաստանի հետ հաղորդակցվում ենք Վրաստանի միջոցով։ Այդտեղ գուցե որոշ բաներ իրենց դուր չգա, բայց իրենք այդ մասին չեն խոսի։ Իսկ Վրաստանի դեպքում, միգուցե՝ Սաակաշվիլու ժամանակ կտրուկ որոշ հայտարարություններ լինեին, որոնք կանխեին հետագա զարգացումները, բայց այս իշխանությունները փորձում են բալանսավորել արտաքին քաղաքականությունը, դրա համար փնտրտուքների մեջ են, թե ինչպես այդ մոդելը կառուցվի։ Գուցե, այն չկոչվի ռազմավարական, համագործակցությունը տեղի ունենա, հասնենք ինչ—որ մակարդակի, մեր պաշտոնական փաստաթղթերում լինի ռազմավարական դոկտրինը, հետո նոր կարողանանք ֆիքսել։ Համենայնդեպս, դա փոխադարձ պետք է լինի։
Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ

06-03-2020





07-04-2020
«Ոչ տեր եմ ունեցել, ոչ ծանոթ, բայց վերեւում Աստված կա»
«Հիմա ինձ հաղթող եմ զգում, որովհետեւ ինձ համար ...


07-04-2020
Աջակցության փաթեթներն ընդգրկում են ամենամեծ սոցիալական խմբերը
Քաղաքացին կարող է ընտրել այն ծրագիրը, որն իր ...


07-04-2020
Կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն ավելացել է 20-ով, առողջացել է ևս 25 քաղաքացի
Հայաստանում առաջին անգամ կորոնավիրուսից մեկ օրում առողջացած պացինտների թիվն ...


07-04-2020
Հայոց սպորտի հմայքն ու հպարտությունը
Կանայք բազմիցս են ապացուցել, որ լինելով նուրբ եւ փխրուն ...


07-04-2020
Տասնհինգ արտահայտություն այն մասին
Թե ինչ է նշանակում լինել մայր

Աշխարհում մայրն է ...


07-04-2020
Շնորհավո՛ր տոնդ, հայ կանգուն
Երբ արդեն այն տարիքին էի, որ ամառային մի ...


07-04-2020
«Հայրենասիրությունը արժանապատվության խնդիր է»
Սվազլյան գերդաստանի հավատամքը

Հարցազրույց հայ բանագետ, ժողովրդագետ, բանահավաք, ...



07-04-2020
Երազում էր մայր դառնալ, որից զրկված էր 7 երկար տարի
Հրաշքով այսօր բազմազավակ մայր ...

07-04-2020
Արցախում տեղի ունեցած ընտրությունները
Կայացած քաղաքական համակարգի մասին են ...

07-04-2020
Մարիամ Աստվածածին
Նրան տարբեր անուններով են կոչում. Աստվածամայր, ...

07-04-2020
Ոսկե միջինի բանաձեւը
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO