Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.04.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Հյուսիսի ու հարավի միջեւ տրանզիտային կապ ապահովելու գործում

Էական նշանակություն ունեն Վրաստանի հետ հարաբերությունները

Վաստակաշատ պատմաբան Ա. Տեր-Ղեւոնդյանն իր աշխատություններից մեկում հայոց պետականության աստիճանական թուլացման, իսկ ավելի ուշ պետականության կորստի հիմնական պատճառներին անդրադառնալով՝ հետեւյալ եզրակացությունն է անում՝ հայկական պետականության բացակայության եւ տնտեսական անկման ու կեղեքումների, կրոնական հալածանքների պայմաններում առաջացած գաղթականությունը, որը զանգվածային դարձավ սելջուկյան աղետալի արշավանքներից հետո։
Դարձյալ պետականության բացակայության պայմաններում՝ մահմեդական ամիրայությունների հաստատումը Հայաստանի տարբեր գավառներում, որն սկսվեց VIII դարի վերջին, սակայն խիստ լուրջ վտանգ դարձավ XI դարի վերջից, երբ հաստատվեցին սելջուկյան վայրագ ամիրայությունները։ Հայաստանի խիստ աննպաստ աշխարհագրական դիրքը, որի բացասական ազդեցությունն առավել մեծ չափով զգացվեց XI դարից հետո, նախորդ երկու ազդակների առկայության պայմաններում։
Ա. Տեր—Ղեւոնդյանի այս դիտարկումները խիստ արդիական են ու ուսանելի նաեւ ներկայում։ Անցյալ դարերի մեր պատմությունը հուշում է, որ էթնիկ տարրի առկայությունը մեծապես պայմանավորում է տվյալ հողի, տարածքի պատկանելությունը։ Դա տեսանելի է նաեւ Արցախի ու Նախիջեւանի օրինակներով։ Արցախն այսօր մերն է, քանի որ այդտեղ բնակվում են հայեր, իսկ Նախիջեւանը Ադրբեջանի կազմում է, քանի որ Ադրբեջանը ժամանակին կարողացավ խաղաղ պայմաններում հայաթափ անել այն ու վերացնել Նախիջեւանի Ինքնավար Մարզի՝ անկախություն ձեռք բերելու վտանգը։
Անդրադառնանք Հայաստանի աշխարհագրական դիրքին։ Այսօր թեեւ պահպանվում են աշխարհագրական դիրքի հետ կապված խնդիրները, մարտահրավերներն ու անհարմարությունները, բայց օտար, այսպես ասած, ամիրայությունների հաստատումը կանխվել է։ Սակայն իրականությունն այն է, որ քանի դեռ չի լուծվել Արցախի հակամարտությունը, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ սահմանները մնալու են փակ, իսկ դա նշանակում է, որ Հայաստանն ունի արտաքին աշխարհի հետ շփվելու երկու ուղղություն՝ հարավ եւ հյուսիս։ Իրանը, թեեւ պատրաստակամ է Հայաստանի հետ զարգացնել տնտեսական հարաբերություններ, բայց այն որպես արտահանման շուկա ունի իր սպեցիֆիկան ու բարդությունները, իսկ որպես տրանզիտային տարածք եւս ունի ոչ միանշանակ նշանակություն՝ իր հարեւանների ու հատկապես Արեւմուտքի հետ ունեցած խնդիրների պատճառով։
Միակ հուսալի ուղին մնում է Վրաստանը, որը թեեւ Ռուսաստանի հետ այս փուլում ունի չկարգավորված հարաբերություններ, բայց գոնե Հայաստանի համար ապահովում է ծովային կապ արտաքին աշխարհի հետ։ Ուրախալին այստեղ այն է, որ մի քանի տարածաշրջանային խոշոր նախագծերից դուրս մնալուց հետո Հայաստանը ներգրավվեց ՌԴ—Վրաստան—Հայաստան—Իրան էներգետիկ տրանզիտային նախագծում։ Այս օրինակը հետաքրքիր է եւ հուսադրող այն առումով, որ գործնականում հնարավոր է նմանատիպ նախագծեր կյանքի կոչել։
Իրանն ու Ռուսաստանը հատկապես Սիրիայում վերջին տարիների զարգացումներից հետո ինչ—որ առումով հայտնվել են բարիկադների միեւնույն կողմում, եւ այս երկրների միջեւ թեեւ կա ծովային կապ Կասպից ծովի միջոցով, բայց ցամաքային կապը կարող է իրականացվել Հայաստանի ու Վրաստանի միջոցով։ Սա այն դեպքում, քանի որ Ադրբեջանը, լինելով Թուրքիայի դաշնակից, թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի համար մնում է որոշ առումով ոչ հուսալի։ Այս համատեքստում է հենց, որ Հայաստանի համար գերկարեւոր է Վրաստանի հետ հուսալի ու փոխվստահության վրա հիմնված հարաբերությունների ստեղծումը։ Դա էապես կարժեւորի Հայաստանի տրանզիտային հնարավորությունները թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի ու Մերձավոր Արեւելքի այլ երկրների համար։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս Վրաստան կատարած այցի ընթացքում ընդգծեց Հայաստանի պատրաստակամությունը՝ հայ—վրացական հարաբերությունները հասցնել մինչեւ ռազմավարական մակարդակի։ Թեեւ վրացական կողմն իր ձեւակերպումներում որոշակի զգուշավորություն ցուցաբերեց, այդուհանդերձ, հարաբերությունների ակտիվացման հարցում պատրաստակամություն հայտնեց։ Այս առումով կարելի է նշել, որ գործընթացն արդեն մեկնարկել է։ Մնացածը ժամանակի ու դիվանագիտական նուրբ աշխատանքի հարց է։ Այսպիսով, չնայած աշխարհագրական բարդ պայմաններին, որը հազարավոր տարիների պատմություն ունի, Հայաստանը կարծես թե փորձում է լուծման ուղիներ գտնել։
Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ

06-03-2020





09-04-2020
Հնարավոր է նվազագույն կորուստներով չեզոքացնել վնասները
Այդ նպատակով ի՞նչ լուծումներ են առաջարկում հայ տուրօպերատորները



09-04-2020
«Այդ նյութերն իմ հայ ժողովրդից եմ վերցրել եւ նրան էլ վերադարձնում եմ»
Սերունդներին են փոխանցվել հայրենազրկված եւ ունեզրկված հայ գաղթականների ...


09-04-2020
Հոգեւոր անկյուն
Եթե չկա հստակ նպատակամղվածություն առ աղոթքը, ապա մարդը թողնվում ...


09-04-2020
Նոր իրական հնարավորություններ
Գիտություն-տնտեսություն շղթայի ձեւավորման համար

Սովորաբար դժվարին իրավիճակները հաղթահարվում ...


09-04-2020
Մեր այս օրերը կարող ենք դարձնել տանելի, նույնիսկ հետաքրքիր
Տանը մնալով՝ ինչ-որ մարտավարական հնարքներ բանեցնելու միջոցով

Կորոնավիրուսի ...


09-04-2020
Հայաստանն ավելացրել է կոնյակի արտահանման ծավալները
2019 թ. 10 ամսվա արտահանումը գերազանցել է 2018 ...


09-04-2020
Բանականության սահմանից այն կողմ
ՍԻԱՄԱՆԹՈ (Ատոմ Հովհաննեսի Յարճանյան). բանաստեղծ, գրող, լրագրող, քաղաքական գործիչ ...



09-04-2020
Վերանորոգվում է Մելիքատունը
Աղավնո-Արքունագետ գետի ափին է հայոց պատմական ...

09-04-2020
Նա ապրում էր իր զարմանալի խոհերով…
Մեծանուն հայագետ Ղեւոնդ Ալիշանի ...

09-04-2020
Լիբիայի ԱՀԿ-ի պարտությունը հարված կլինի նաեւ Թուրքիայի հեղինակությանը
Ազգային բանակը ռազմական ակնհայտ ...

09-04-2020
Ռոնալդինյոյի խափանման միջոցը փոխել են
Կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակում ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +11... +13

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO