Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

08.04.2020
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Կրծքագեղձի քաղցկեղով հիվանդներն անվճար բուժում կստանան

Համապատասխան դեղամիջոցը ներառված է կյանք փրկող դեղամիջոցների ցանկում

Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի 1-3-րդ փուլերի ախտորոշում ունեցող կանայք հնարավորություն կունենան անվճար բուժում ստանալու թիրախային՝ թանկարժեք դեղամիջոցով։ Այս մասին օրեր առաջ տեղեկացրել էին ոլորտի պատասխանատուները։ Հանրության շրջանում, սակայն, քիչ էր իրազեկվածությունն այն մասին, թե կրծքագեղձի քաղցկեղի որ տեսակի դեպքում է այս դեղը կիրառելի, իսկ բուժումը՝ անվճար։
ՀՀ առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գյոքչյանը «ՀՀ»-ի հետ զրույցում պարզաբանեց, որ կրծքագեղձի ագրեսիվ HER2 դրական քաղցկեղի I-III փուլերի ախտորոշում ունեցող պացիենտները միայն առայժմ հնարավորություն կունենան բուժում ստանալու թիրախային «Տրաստուզումաբ» դեղով՝ պետական ծրագրի շրջանակում։ Ծրագիրը նոր է ներդրվել եւ կգործարկվի առաջիկա ամսում։
Ծրագրի իրականացման համար 250 մլն դրամ է ներդրվել, եւ դեղարտադրող ընկերության հետ բարեհաջող բանակցությունների արդյունքում հնարավոր է եղել դեղամիջոցը ձեռք բերել այն գնով, որպեսզի հնարավոր լինի ծրագիրն իրագործել առաջիկա 3 տարում։ Ըստ Գյոքչյանի՝ այս դեղամիջոցը բավական թանկարժեք է, եւ, ցավոք, շատ քիչ պացիենտների էր հաջողվում քիմիաթերապիային զուգահեռ ձեռք բերել այն սեփական միջոցներով։
Մի խոսքով՝ մինչեւ 3 փուլում նոր հայտնաբերված դեպքերի համար պետությունն իր վրա է կրելու այս դեղամիջոցի անվճար տրամադրումն առաջիկա տարիներին, բոլոր հերթագրված հիվանդների համար։ Իսկ մարտից նախատեսվում է բարձրացնել նաեւ ճշգրիտ ախտորոշման համար խիստ անհրաժեշտ իմունահիստոքիմիական հետազոտության հասանելիությունը։
2020 թ. ընթացքում կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշում ունեցող բոլոր հիվանդների համար, անկախ հիվանդության փուլից, քաղցկեղի ագրեսիվությունը որոշող մարդու էպիդերմալ աճի գործոնի՝ HER2 ռեցեպտորների ստատուսի որոշումը կկատարվի անվճար՝ ՀՀ ԱՆ Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում։
Կրծքագեղձի քաղցկեղը Հայաստանում, ինչպես եւ աշխարհում, կանանց շրջանում իր տարածվածությամբ եւ հիվանդացությամբ գրավում է առաջին տեղը։ Ինչպես նկատեց Հայկուհի Գյոքչյանը, եթե տարիներ առաջ Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղն ավելի շատ հայտնաբերվում էր ուշ՝ չորրորդ փուլում, ապա այժմ հարաբերակցությունը փոխվել է, եւ հիվանդությունը հնարավոր է հայտնաբերել ավելի վաղ փուլերում։
Կանայք ավելի իրազեկված են դարձել, մամոգրաֆիկ ծառայություններն են առավել հասանելի դարձել բոլորի համար։ Վաղ հայտնաբերելիության պատճառներից մեկն էլ, ըստ Հ. Գյոքչյանի, սոցփաթեթի շրջանակներում պարբերաբար անցկացվող ստուգումներն են. «Դրանց շնորհիվ մենք կարողացանք վաղ ախտորոշում ապահովել, իսկ վաղ ախտորոշումն արդեն իսկ կյանքը փրկելու գրավականն է»։
«Գոյություն ունի կրծքագեղձի քաղցկեղի 4 ենթատիպ,–շարունակեց նա,–որից ամենաթանկարժեք բուժում պահանջող տեսակը՝ HER2, հանդիպում է հիվանդների 20 տոկոսի դեպքում, եւ որի ժամանակ էլ պահանջվում է վերոնշյալ պրեպարատով բուժում։ Ցավոք, հիվանդների ավելի քան 50 տոկոսը թանկարժեք լինելու պատճառով հրաժարվում էր այդ դեղամիջոցով բուժում ստանալ, ինչի հետեւանքով հիվանդությունը հետագայում ագրեսիվանում էր ու մետաստազավորվում։ Այն կինը, ով մեզ դիմում էր հիվանդության երկրորդ փուլում եւ բուժման լիարժեք հնարավորություն ուներ, սակայն քիմիաթերապիային զուգահեռ հրաժարվում էր այս դեղամիջոցով բուժումից, թերի բուժման պատճառով առաջիկա երկու տարում մահանում էր։ Իզուր չէ, որ 2014 թ. ԱՀԿ—ն այս դեղամիջոցը ներառել է կյանք փրկող դեղամիջոցների ցանկում»։
Մասնագետը հավելեց, որ Հայաստանում երբեւիցե նմանատիպ ծրագիր չի իրականացվել, այն աննախադեպ է եւ բազմաթիվ կյանքեր կարող է փրկել։ Նշենք, որ ծրագրում դեռեւս ներառված չեն մետաստատիկ հիվանդները։ Սակայն նմանատիպ ծրագրերը, ըստ ԱՆ ուռուցքաբանության գծով խորհրդատուի, շատ ցանկալի է, որ լինեն շարունակական, եւ սա դեռ միայն սկիզբն է։
Նպատակ ունեն նմանատիպ ծրագրերը կիրառելի դարձնել նաեւ մյուս հիվանդությունների դեպքերում։ Շեշտադրում են անում նաեւ քաղցկեղի սքրինինգային ծրագրերի վրա, իսկ առաջիկայում կրծքագեղձի սքրինինգային հետազոտություններ պատրաստվում են իրականացնել նաեւ մարզերում։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am

07-03-2020





07-04-2020
«Ոչ տեր եմ ունեցել, ոչ ծանոթ, բայց վերեւում Աստված կա»
«Հիմա ինձ հաղթող եմ զգում, որովհետեւ ինձ համար ...


07-04-2020
Աջակցության փաթեթներն ընդգրկում են ամենամեծ սոցիալական խմբերը
Քաղաքացին կարող է ընտրել այն ծրագիրը, որն իր ...


07-04-2020
Կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն ավելացել է 20-ով, առողջացել է ևս 25 քաղաքացի
Հայաստանում առաջին անգամ կորոնավիրուսից մեկ օրում առողջացած պացինտների թիվն ...


07-04-2020
Հայոց սպորտի հմայքն ու հպարտությունը
Կանայք բազմիցս են ապացուցել, որ լինելով նուրբ եւ փխրուն ...


07-04-2020
Տասնհինգ արտահայտություն այն մասին
Թե ինչ է նշանակում լինել մայր

Աշխարհում մայրն է ...


07-04-2020
Շնորհավո՛ր տոնդ, հայ կանգուն
Երբ արդեն այն տարիքին էի, որ ամառային մի ...


07-04-2020
«Հայրենասիրությունը արժանապատվության խնդիր է»
Սվազլյան գերդաստանի հավատամքը

Հարցազրույց հայ բանագետ, ժողովրդագետ, բանահավաք, ...



07-04-2020
Երազում էր մայր դառնալ, որից զրկված էր 7 երկար տարի
Հրաշքով այսօր բազմազավակ մայր ...

07-04-2020
Արցախում տեղի ունեցած ընտրությունները
Կայացած քաղաքական համակարգի մասին են ...

07-04-2020
Մարիամ Աստվածածին
Նրան տարբեր անուններով են կոչում. Աստվածամայր, ...

07-04-2020
Ոսկե միջինի բանաձեւը
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO