Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.08.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Փորձագիտական հանրույթին համախմբելու ժամանակն է

Կստեղծվի մասնագիտական խորհուրդ արտաքին քաղաքականության հարցերով

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովին կից կստեղծվի «Արտաքին քաղաքականության խորհուրդ» աշխատանքային խումբ, որի կազմում կընդգրկվեն փորձագիտական հանրույթի ներկայացուցիչները։
Հանձնաժողովի անդամ եւ խորհրդի ստեղծման նախաձեռնող Սոս Ավետիսյանը «ՀՀ»—ի հետ զրույցում անդրադարձավ ստեղծվելիք աշխատանքային խմբի գործունեությանը՝ նշելով, որ արտաքին քաղաքականության ուղղությամբ առավել արդյունավետ բանաձեւեր մշակելու համար նպատակահարմար է ունենալ փորձագիտական խմբեր։ Խորհրդարանը գործում է մեկ տարուց ավելի, մարտահրավերներն էլ նոր չեն, սակայն ամենօրյա աշխատանքի ընթացքում շատ անգամ աղճատվում են ընդհանուր պատկերները, եւ խնդիր են ունենում նոր հայացք եւ միտք լսելու. «Այս խորհրդարանը, որն արտաքին քաղաքականության, հատկապես խորհրդարանական դիվանագիտության ավելի մեծ կարողություններ ունի, կկարողանա ավելի լավ իրականացնել սեփական ներուժը, եթե իրապես ճիշտ փորձագիտական միտք լինի։ Հասել ենք մի կետի, որտեղ լրացուցիչ քննարկումը կարող է ավելի լավ արդյունքներ գրանցել։ Այդ տեմպը պահելը եւ ինստիտուցիոնալ մակարդակի հասցնելը չափազանց կարեւոր է»։
Խորհուրդը դեռեւս չի ստեղծվել, սակայն օրեր առաջ տեղի է ունեցել քննարկում—հանդիպում, որի ընթացքում փորձագիտական հանրույթի հետ քննարկվել խորհրդի գաղափարը՝ հասկանալու համար ռազմավարական կարեւոր ուղղությունները, ինչպես նաեւ մշակելու այնպիսի աշխատակարգ, որի շնորհիվ խորհուրդը կլինի գործող կառույց։ Ս. Ավետիսյանը տեղեկացրեց, որ փորձագետների կողմից առաջարկներ են հնչել բովանդակության, աշխատանքի մեթոդոլոգիայի շուրջ, որը քննարկում են հանձնաժողովում։
Բացի պատգամավորներից եւ փորձագետներից, խորհրդի մեջ կոնկրետ թեմաների շուրջ քննարկումների ժամանակ կարող են լինել նաեւ հրավիրյալ մարդիկ։ «Ոլորտի փորձառու մասնագետների ներգրավումը խիստ կարեւոր է նախեւառաջ քննադատական միտք լսելու համար։ Դրա հետ մեկտեղ կան նաեւ երիտասարդներ, որոնք շատ տաղանդավոր են, եւ այս խորհրդի ձեւավորման միջոցով կկարողանանք աջակցել նրանց՝ ներգրավելով այս գործընթացներում»,–շեշտեց զրուցակիցս։ Թեեւ խորհրդարանական հանձնաժողովները նույնպես ունեն փորձագետներ, սակայն աշխատանքի ծավալը հուշում է, որ առկա ռեսուրսը բավարար չի լինելու։ «Փորձագիտական հանրության մեջ կան տարբեր սերունդներ, տարբեր գաղափարախոսությունների կրողներ, եւ մենք փորձելու ենք բոլորին հավաքել մեկտեղ եւ բանաձեւել Հայաստանի պետականության զարգացմանն ուղղված քայլերը։ Շատ կարեւոր է, որ փորձագիտական կարծիքները հավասարակշռվեն, եւ միջին ճանապարհն ավելի լավ ուրվագծվի։ Փորձագետները պետք է զբաղվեն այդ ուղղություններով աջակցություն տրամադրել պատգամավորներին»,–շարունակեց Ս. Ավետիսյանը։ Նա այս հարցում կարեւորեց նաեւ ԱԳՆ—ի դերը եւ մասնակցությունն այն առումով, որ խորհրդարանն ունի վերահսկողական գործառույթ եւ պետք է կարողանա պատշաճ ուսումնասիրել, թե ինչ է տեղի ունենում արտաքին քաղաքականության ոլորտում։
Խորհրդի ձեւավորումը դրական ազդակ կարող է հաղորդել մասնագիտական համայնքին, քանի որ, պատգամավորի խոսքով, քաղաքագիտական դպրոցներ, կենտրոններ, որոնք խնդիրներ են լուծել, այդպես էլ չեն ձեւավորվել։ Ընդհակառակը՝ մեզ մոտ քաղաքագիտական եւ միջազգայնագիտական միտքը, որպես կանոն, նախկինում կրել է քաղաքական որոշակի նպատակահարմարության դրոշմը, գործել քարոզչական տիրույթում, հետեւաբար, ժամանակն է դուրս գալ այդ կարգավիճակից։ «Հետազոտությունների եւ առհասարակ բուհական կրթության որակը մեզ մոտ փայլուն չէ։ Ճիշտ է, ունենք տարբեր մասնագետներ, որոնք առանձին ուղղություններով փայլուն են, բայց դա ի հեճուկս կրթական համակարգի է տեղի ունեցել։ Հիմա մարդկանց պետք է համախմբենք մեկ ընդհանուր պետական նպատակի շուրջ, այդտեղից բանաձեւեր դուրս բերենք եւ այդ ազդակները կարողանանք հաղորդել հասարակությանը»,–ասաց նա։
Ս. Ավետիսյանը նշեց, որ, ամենայն հավանականությամբ, մինչեւ հունիս խորհուրդը կձեւավորվի, կգործեն կայուն ենթախմբեր, քանի որ փոքր խմբերով ավելի արդյունավետ է լինում աշխատանքը։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am

07-03-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO