Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.04.2020
ՍՈՑԻՈՒՄ


Առողջ սնունդ ընդունած երեխաները

Ավելի խելացի են, առավել կարողունակ

Վաճառվող պատրաստի մանկական սննդով երեխաներին կերակրելու, ինչպես նաեւ առհասարակ երեխաների սննդակարգի հարցերը մեր օրերում բավական մտահոգիչ են ու խնդրահարույց։
Շատ է խոսվում այն մասին, թե ինչքանով է նպատակահարմար մանկահասակ երեխաներին կերակրել դեղատներում ու խանութներում վաճառվող պատրաստի, տեխնոլոգիական մշակման ենթարկված կերերով։ Ծնողների զբաղվածությունը, ինչ խոսք, շատ դեպքերում այլընտրանքի հնարավորություն չի էլ թողնում։
Տարիներ առաջ լրատվամիջոցներից մեկը հրապարակել էր հոդված «Համաճարակաբանություն եւ համայնքային առողջություն» ամսագրի հրապարակած տվյալների վերաբերյալ։ Այդ տվյալների համաձայն՝ այն երեխաները, որոնք իրենց կյանքի առաջին երեք տարիների ընթացքում ընդունել են պատրաստի սնունդ, հետագայում ցուցաբերել են ավելի ցածր մտավոր կարողություններ։ Գիտնականների ուսումնասիրության առարկա են դարձել տասնչորս հազար երեխայի ունակությունները ութուկես տարեկան հասակում։ Մի խմբում ներառվել են այն երեխաները, որոնք կյանքի առաջին տարիներին սնվել են ավանդական սննդակարգով (բանջարեղեն, մրգեր, աղցաններ, կաթնամթերք), իսկ մյուս խմբում այն երեխաներն են, որոնք սնվել են պատրաստի սննդով։ Ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ առողջ սնունդ ընդունած երեխաներն ավելի խելացի են, քան տեխնոլոգիական մշակման ենթարկված սնունդ ընդունածները։ Ընդ որում՝ որոշիչ ընթացքը կյանքի առաջին երեք տարիներն են։
Այս առնչությամբ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է սննդի անվտանգության փորձագետ Դավիթ Պիպոյանի հետ։ Նա նշել է, որ երեխայի սննդակարգը ոչ միայն ուղեղի, այլեւ երեխայի զարգացման գործընթացում ունի շատ կարեւոր նշանակություն։ Դա վերաբերում է երեխայի ե՛ւ հենաշարժիչ համակարգին, ե՛ւ ներքին օրգաններին, ե՛ւ, բնականաբար, ուղեղին ու նրա մտավոր ունակություններին։
–Պարոն Պիպոյան, մեր հասարակությունը որքանո՞վ է հետեւում ճիշտ, առողջ սնվելուն, հատկապես՝ երեխայի պարագայում։
–Մեր հասարակությունը 21—րդ դարում բաժանված է երկու բեւեռի, ինչի մասին շատ ցավով եմ ասում։ Նոր մայրիկներ, որոնք հետեւում են բոլոր գրքերին, բոլոր խմբերին, Առողջապահության համաշխարհային կազմակերպության բոլոր ուղեցույցներին եւ մի փոքր, անգամ հիվանդագին են վերաբերվում այդ ամեն ինչին։ Մյուս կողմից, հասարակության մեջ կա մարդկանց որոշակի տոկոս, որոնց սոցիալական պայմաններն այնքան անբավարար են, որ նրանք ոչ միայն ժամանակ եւ հնարավորություն չունեն այդ ամենին հետեւելու, այլեւ ֆինանսական ռեսուրսներ չունեն՝ իրենց երեխաների համար անհրաժեշտ սննդակարգն ապահովելու։
–Մե՞ծ տոկոս են կազմում այդ շերտի անձինք։
–Երկու խմբի՝ ե՛ւ ֆինանսապես կայուն եկամուտներ ունեցող, ե՛ւ ֆինանսապես անկայուն մարդկանց թիվը բարձր է։ Այսինքն՝ շարունակում է բարձր մնալ աղքատների եւ ծայրահեղ աղքատների թիվը, որը մեկ տոկոս է։ Իսկ աղքատները կազմում են բնակչության շուրջ 23 տոկոսը, ինչը, եթե պատկերավոր ասեմ, կազմում է բնակչության մոտ մեկ քառորդը։ Նրանք եթե անգամ տիրապետեն աշխարհի բոլոր մեթոդներին եւ իրազեկված լինեն, միեւնույն է, ֆինանսական վիճակը թույլ չի տա, որ ապահովեն երեխաների պատշաճ սնուցումը։ Եվ պետք է ասեմ, որ երեխաների թերսնման սանդղակում Հայաստանը վատ առումով աշխարհի առաջատարներից է։
–Դա կապված է միայն աղքատությա՞ն, թե՞ նաեւ կրթվածության հետ։
–Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ դա առավելապես պայմանավորված է սոցիալ—տնտեսական մակարդակով։ Եթե հաշվի առնենք, որ երեխայի սննդակարգում կաթն ու մսամթերքը շատ կարեւոր նշանակություն ունեն, ապա ֆինանսական առումով ընտանիքը պետք է ունենա համապատասխան միջոցներ։ Հաճախ կարծիք է հնչում, թե երեխայի համար գնում կոնֆետ են առնում։ Այստեղ մենք ունենք խնդիր, որ երեխաները պետք է ունենան նաեւ մանկություն։ Երեխայի մանկության մեջ մտնում է նաեւ կոնֆետը, այսինքն, պետք չէ ամեն ինչ ծայրահեղացնել։ Այո, ինչպես փող ունեցողն է կարողանում իր երեխային ապահովել ե՛ւ կաթով, ե՛ւ մսով, ե՛ւ կոնֆետով, այնպես էլ այն ընտանիքը, որն այդ հնարավորությունը չունի, գոնե մեկ անգամ իր երեխային պետք է կոնֆետ առնի։ Չպետք է նրան քննադատել եւ ասել, որ երեխայի համար կոնֆետի փոխարեն թող կաթ առնի։ Դա ես համարում եմ անթույլատրելի։
Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հ. Գ. Նշենք, որ պետությունը նախաձեռնել է անապահովության նպաստ ստացող 29000 ընտանիքներից 1000—ին 2020 թ. ընթացքում տրամադրել ընտանի կենդանիներ (հավեր, հնդկահավեր, խոզեր, կովեր, ոչխարներ, այծեր եւ այլն), որպես օգնություն։ Կենդանիների հետ տրամադրվում է նաեւ անասնակեր, ինչպես նաեւ անասնաբույժի ծառայություններից օգտվելու հնարավորություն։ Կառավարության գործնական քայլերից մեկն աղքատությունը հաղթահարելու ուղղությամբ նվազագույն աշխատավարձի բարձրացումն է։ 2020 թ. հունվարի 1—ից նվազագույն աշխատավարձը Հայաստանում բարձրացել է 13 000 դրամով՝ հասնելով 68 000 դրամի։

07-03-2020





09-04-2020
Հնարավոր է նվազագույն կորուստներով չեզոքացնել վնասները
Այդ նպատակով ի՞նչ լուծումներ են առաջարկում հայ տուրօպերատորները



09-04-2020
«Այդ նյութերն իմ հայ ժողովրդից եմ վերցրել եւ նրան էլ վերադարձնում եմ»
Սերունդներին են փոխանցվել հայրենազրկված եւ ունեզրկված հայ գաղթականների ...


09-04-2020
Հոգեւոր անկյուն
Եթե չկա հստակ նպատակամղվածություն առ աղոթքը, ապա մարդը թողնվում ...


09-04-2020
Նոր իրական հնարավորություններ
Գիտություն-տնտեսություն շղթայի ձեւավորման համար

Սովորաբար դժվարին իրավիճակները հաղթահարվում ...


09-04-2020
Մեր այս օրերը կարող ենք դարձնել տանելի, նույնիսկ հետաքրքիր
Տանը մնալով՝ ինչ-որ մարտավարական հնարքներ բանեցնելու միջոցով

Կորոնավիրուսի ...


09-04-2020
Հայաստանն ավելացրել է կոնյակի արտահանման ծավալները
2019 թ. 10 ամսվա արտահանումը գերազանցել է 2018 ...


09-04-2020
Բանականության սահմանից այն կողմ
ՍԻԱՄԱՆԹՈ (Ատոմ Հովհաննեսի Յարճանյան). բանաստեղծ, գրող, լրագրող, քաղաքական գործիչ ...



09-04-2020
Վերանորոգվում է Մելիքատունը
Աղավնո-Արքունագետ գետի ափին է հայոց պատմական ...

09-04-2020
Նա ապրում էր իր զարմանալի խոհերով…
Մեծանուն հայագետ Ղեւոնդ Ալիշանի ...

09-04-2020
Լիբիայի ԱՀԿ-ի պարտությունը հարված կլինի նաեւ Թուրքիայի հեղինակությանը
Ազգային բանակը ռազմական ակնհայտ ...

09-04-2020
Ռոնալդինյոյի խափանման միջոցը փոխել են
Կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակում ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +11... +13

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO