Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.04.2020
ՍՈՑԻՈՒՄ


Օրենքում ամենակարեւոր բացն այն է

Որ չունենք ընտանեկան բռնության քրեականացում

Օրերս Գյումրիում գրանցված դաժան միջադեպի, ինչպես նաեւ ՀՀ-ում ընտանեկան բռնության դեմ տարվող պայքարի առնչությամբ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի հետ։
–Տիկին Հովհաննիսյան, օրերս Գյումրիում ընտանեկան բռնության հերթական դեպքն է գրանցվել, որի հետեւանքով մեկ կին է մահացել, իսկ անչափահաս աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց, տեղյա՞կ եք, ինչ վիճակում է նա։
–Աղջիկը Երեւանում է, վիճակը դեռեւս կայուն ծանր է, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Նրա հարազատներից դեռ որեւէ մեկն ի հայտ չի եկել կամ չի այցելել այս պահին։
–Հայտնի՞ են վեճի պատճառները։
–Գիտեք, ընտանեկան բռնությունը երբեք «ինչու է վեճ եղել» հասկացության մեջ չի տեղավորվում, որովհետեւ եթե մարդկանց կյանքում անընդհատ բռնությունն առկա է, եւ դա պարբերաբար տեղի է ունենում, արդեն պատճառ ունենալ չի կարող, արդեն տվյալ անձի վարքի խնդիր է, որ ինքն ընտանեկան բռնարար է։ Այդ մասին վկայում են նաեւ նրանց հարեւանները, որ կինը պարբերաբար կապտուկներով է ման եկել։ Դա դասական ընտանեկան բռնության դեպք է։ Այն հանգամանքը, որ այդ դաժան վերաբերմունքից հետո ժամեր շարունակ թե՛ մայրը, թե՛ աղջիկն անօգնական են մնացել, վկայում է այն մասին, որ դա պարբերաբար բնույթ է կրել այդ տանը։
–Այս խնդիրն, արդյոք, ավելի սուր է արտահայտված մարզերում, ի՞նչ է ասում վիճակագրությունն այդ մասին։
–Երեւանում եւս առկա է, բայց Երեւանում կինը հնարավորություն ունի փախչելու խնդրից, փոխելու բնակության վայրը, դիմելու տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների։ Ոստիկանություն դիմելու պարագայում հնարավորություն ունի նաեւ պարսավանքի չենթարկվելու հարեւանների կամ հարազատների կողմից։ Երեւանում իրավիճակն այդ տեսանկյունից այլ է, բայց Երեւանում եւս նման դեպքեր տեղի են ունենում եւ, ի միջի այլոց, մահացության ելքով։
–Ընտանեկան բռնութան դեպքերի մեծ թվով պայմանավորված՝ իրավապաշտպան կազմակերպություններն այժմ ունեն նաեւ ապաստարանների ու բռնության ենթարկվածներին օժանդակություն ցույց տալու ռեսուրսների խնդիր։
–Այո, դեպքերը շատ ավելի շատ են։ Խնդիրն այն է, որ Հայաստանում միայն հասարակական կազմակերպությունների շրջանակներում է գործում ապահով տուն հասկացությունը, ապաստարանը։ Երկու ապաստարան է գործում, որոնք բավարար չեն այն պահանջարկի հետ համեմատ, որը Հայաստանում առկա է։ Իրականում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը նախաձեռնում է որոշակի գործողություններ, օրինակ, մի քանի ճգնաժամային կենտրոններ են արդեն գործում, որոնք կարողանում են ինչ—որ կերպ արձագանքել ընտանեկան բռնության դեպքերին։ Սակայն գիշերն այդտեղ մնալ կամ առավել մեծ աջակցություն ակնկալել արդեն հնարավոր չէ, եւ նրանք արդեն ուղղորդում են դեպի ՀԿ—ներ։
–Որքանո՞վ է ճիշտ, որ այդ խնդիրը մնա հասարակական կազմակերպությունների ուսերին։
–Իրականում մենք ունենք ընտանեկան բռնության կանխարգելման օրենսդրության այդպիսի պահանջ, որ պետությունը քայլեր ձեռնարկի, բայց դա կապված է նաեւ պետության միջոցների ու հնարավորության հետ, թե որքան կարող է միջոցներ հատկացնել, որ ապաստարան ստեղծվի կամ անձնակազմ վերապատրաստվի։ Որովհետեւ ամեն քաղաքացի կամ ամեն սոցիալական աշխատող չի կարող աշխատել ընտանեկան բռնության դեպքերի հետ։ Այնպես որ, դրա համար բավական լուրջ ռեսուրսներ են պետք, եւ դա կապված է պետության հնարավորությունների հետ։
–Իսկ օրենսդրական մակարդակում ինչպիսի՞ իրավիճակ է։ Բավական շատ քննարկվեց նաեւ Ստամբուլյան կոնվենցիայի ընդունման հարցը։
–Մինչ Ստամբուլյան կոնվենցիային հասնելը մենք ունենք ներպետական օրենսդրություն։ Դա ընտանեկան բռնության կանխարգելման օրենսդրությունն է, որը, մեղմ ասած, բավարար չէ, որպեսզի էֆեկտիվորեն կանխարգելի ընտանեկան բռնությունը։ Այն ունի որոշակի բացեր, ինչի մասին տարիներ շարունակ բարձրաձայնվել է։ Արդեն երրորդ տարին է, որ օրենքը գործում է, եւ արդեն նկատվում են այդ բացերը, որոնց պատճառով էլ կանխարգելումն արդյունավետ չի իրականացվում երկրում։
–Ի՞նչ բացերի մասին է խոսքը։ Կարո՞ղ եք մի քանի օրինակ բերել։
–Իհարկե։ Օրինակներից մեկն այն է, որ ընտանեկան բռնության դեպքերի պարագայում ոստիկանության արձագանքը լինում է առաջին հերթին նախազգուշացումը, ապա անհետաձգելի միջամտության որոշումը։ Հատկապես նախազգուշացման պարագայում այն էֆեկտիվ չի կիրառվում եւ հանգեցնում է նրան, որ ոստիկանությունը մտնում—նախազգուշացնում՝ դուրս է գալիս, եւ բռնությունն ընտանիքում կրկնվում է։ Դա ինքնին խնդիր է։ Երկրորդ խնդիրն այն է, որ վերջին սպանության պարագայում դեպքը ընտանեկան բռնություն, որպես այդպիսին, չի ճանաչվում, որովհետեւ զուգընկերային հարաբերությունները օրենքում չունենք ամրագրված որպես ընտանեկան հարաբերություններ։ Ուստի եւ ոստիկանությունը, եթե անգամ տեղյակ լինի, կասի՝ սա մեր կողմից ճանաչված ընտանիք չէ, եւ չենք կարող այդ բռնությունը կանխարգելել։ Եվ երրորդ ամենակարեւոր բացն այն է, որ չունենք ընտանեկան բռնության քրեականացում։ Ընտանեկան բռնության քրեականացման պարագայում է, որ կարելի է տարիներ շարունակ տեւած բռնությունը ճանաչել ոչ որպես մեկանգամյա դաժան վերաբերմունքի գործողություն։ Մենք քրեական օրենսգրքում չունենք այդ ընտանեկան բռնության քրեականացումը։
–Այս պահին այդ բացերը լրացնելու նախաձեռնություններ կա՞ն։
–Իրականում նախաձեռնություններ կան, բազմիցս դիմել ենք, որ ցանկանում ենք փոխել։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը որոշակի փոփոխությունների փաթեթ է մշակել եւ ներկայացրել «e—draft.am» կայքում։ Այն ունի այս օրենքի փոփոխության եւ ներպետական օրենսդրությունը կանխարգելման գործընթացում առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ գործուն նշանակություն։ Կարծում եմ, որ այդ օրենսդրությունը փոփոխելու պարագայում կունենանք առավել էֆեկտիվ կանխարգելում։
–Արդյոք մեր քաղաքացիները պատրաստ են նման դեպքերում իրավական լուծումների գնալ։
–Կան որոշ շերտեր, որոնք դեռեւս մինչեւ վերջ չեն հասկանում, թե ինչում է այս օրենսդրության կարեւորությունը, ու ինչպիսի հարաբերություններ է կարգավորում։ Անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը սահմանադրորեն ամրագրված է, եւ որեւէ մեկը մարդու ներընտանեկան կյանքին, անձնական կյանքին խառնվելու իրավունք չունի։ Սակայն երբ մարդու նկատմամբ բռնություն է տեղի ունենում, եւ նա մնում է անպաշտպան իր խնդրի հետ, իհարկե, պետության պոզիտիվ պարտականությունն է մարդու կյանքի, առողջության եւ բռնությունից զերծ ապրելու իրավունքի պաշտպանությունը։ Հստակորեն պիտի բացատրվի հանրությանն այս երկու հանգամանքի տարբերությունը, որպեսզի հանրությունը թյուրըմբռնման մեջ չընկնի անձնական կյանքի անձեռնմխելիության եւ կյանքի, առողջության ու բռնությունից զերծ ապրելու այս երկու հատումների արանքում։
–Նորից անդրադառնանք Ստամբուլյան կոնվենցիային. մեր ներպետական օրենսդրությունը կատարելագործեու դեպքում ի՞նչ կավելացնի այս կոնվենցիան։
–Եթե այդ բոլոր շտկումներն անենք, որոնք մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից միջազգային ստանդարտներին համապատասխան են, կոնվենցիայի ընձեռած հնարավորությունների տեսանկյունից ունենում ենք, օրինակ, մասնագիտական աջակցություն, երբ բոլոր երկրներում կիրառված պրակտիկաները կարողանում են արդյունավետորեն կիսվել Հայաստանի հետ։ Հաջորդը՝ տարբեր միջոցների աղբյուրների հնարավորությունն է։ Պետությունն այսպիսով հնարավորութուն է ունենում տարբեր միջոցներ ներգրավել հենց կանխարգելման գործառույթ իրականացնելու, ապաստարաններ կառուցելու, արդյունավետորեն նպաստելու ընտանեկան բռնության ոլորտում իրավապահ համակարգի գիտելիքների բարձրացման, սոցիալական աշխատողի ինստիտուտն ապահովելու համար։ Այդպիսով ունենում ենք կարեւորագույն ռեսուրսներ միջազգային հանրության կողմից։
Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ

10-03-2020





09-04-2020
Հնարավոր է նվազագույն կորուստներով չեզոքացնել վնասները
Այդ նպատակով ի՞նչ լուծումներ են առաջարկում հայ տուրօպերատորները



09-04-2020
«Այդ նյութերն իմ հայ ժողովրդից եմ վերցրել եւ նրան էլ վերադարձնում եմ»
Սերունդներին են փոխանցվել հայրենազրկված եւ ունեզրկված հայ գաղթականների ...


09-04-2020
Հոգեւոր անկյուն
Եթե չկա հստակ նպատակամղվածություն առ աղոթքը, ապա մարդը թողնվում ...


09-04-2020
Նոր իրական հնարավորություններ
Գիտություն-տնտեսություն շղթայի ձեւավորման համար

Սովորաբար դժվարին իրավիճակները հաղթահարվում ...


09-04-2020
Մեր այս օրերը կարող ենք դարձնել տանելի, նույնիսկ հետաքրքիր
Տանը մնալով՝ ինչ-որ մարտավարական հնարքներ բանեցնելու միջոցով

Կորոնավիրուսի ...


09-04-2020
Հայաստանն ավելացրել է կոնյակի արտահանման ծավալները
2019 թ. 10 ամսվա արտահանումը գերազանցել է 2018 ...


09-04-2020
Բանականության սահմանից այն կողմ
ՍԻԱՄԱՆԹՈ (Ատոմ Հովհաննեսի Յարճանյան). բանաստեղծ, գրող, լրագրող, քաղաքական գործիչ ...



09-04-2020
Վերանորոգվում է Մելիքատունը
Աղավնո-Արքունագետ գետի ափին է հայոց պատմական ...

09-04-2020
Նա ապրում էր իր զարմանալի խոհերով…
Մեծանուն հայագետ Ղեւոնդ Ալիշանի ...

09-04-2020
Լիբիայի ԱՀԿ-ի պարտությունը հարված կլինի նաեւ Թուրքիայի հեղինակությանը
Ազգային բանակը ռազմական ակնհայտ ...

09-04-2020
Ռոնալդինյոյի խափանման միջոցը փոխել են
Կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակում ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +11... +13

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO