Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

02.06.2020
ՍՈՑԻՈՒՄ


Խորհրդածություններ

Ընտանեկան բռնությունների եւ ազգային արժեքների մասին

Հայ էթնոսի միֆականացման բաղադրիչներից է նաեւ ավանդական հայկական ընտանիքի գաղափարը, որ ակտիվորեն շրջանառվում է վերջին տարիներին։
Անշուշտ, այս հարցը կապ չունի հայ ժողովրդի ինքնության ընդգծման, նրա էթնիկ առանձնահատկությունների ընկալման, ազգային արժանիքների գիտակցման փաստի հետ։ Պարզապես, վերջին տարիներին, հիմնականում՝ քաղաքական նպատակներով, շրջանառվում է այս՝ ավանդական հայկական ընտանիքի հարցը։ Եվ փորձ է արվում մարդկանց գիտակցության մեջ այն ամրակայել ինչպես սուրբ կովի գաղափարը՝ անձեռնմխելի, անհասանելի, անմեկնելի…
Երբ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը հասավ այնպիսի մակարդակի, որ յուրաքանչյուր լուր հասանելի դարձավ ամենքին, այլեւս հնարավոր չեղավ թաքցնել, կոծկել կամ գոնե տեղայնացնել, շատ աչքեր բացվեցին, մարդիկ տեսան, թե իրականում ինչեր են կատարվում, կամ որ նույնն է՝ ինչեր կարող են կատարվել մեր սրբացրած հայկական ավանդական ընտանիքներում։
Ու այստեղ է արդեն, որ երեւույթը ամրակցվեց մարդու իրավունքների պաշտպանության հետ ու ակամա դարձավ քաղաքական բնույթի հարց։ Եվ երբ մի քանի տարի առաջ փորձ արվեց ընտանեկան բռնությունները կանխարգելելու վերաբերյալ օրենսդրություն մշակել, ընդդիմադիրների մի մեծ բանակ, որոնք, չգիտեմ՝ իրականում հայկական ավանդական ընտանեկան բարքերի ջատագով էին, թե պարզապես առկա քաղաքական իրավիճակը անփոփոխ թողնելու նախանձախնդիրներ, հանդես եկան օրենքի դեմ։
Մեջտեղ նետվեցին մի շարք գաղափարներ, որոնք կարող էին հեշտությամբ ազդել շարքային մարդու արժեքային պատկերացումների վրա, եւ, մանիպուլյացնելով խնդիրը, այն հանգեցնել հայրենասիրության պարզունակ դրսեւորումների։
Սակայն եթե կարողանայինք բաց աչքերով նայել իրականությանը, ապա կտեսնեինք, որ մեր ժողովուրդը՝ հայ ժողովուրդն այնպիսին է, ինչպիսին է Երկիր մոլորակի վրա ստեղծված ցանկացած ինքնություն. մի քիչ ավելի՝ այս հարցում, մի քիչ պակաս՝ այն հարցում։ Եվ մեր ազգային գաղափարի ֆետիշացումը բնավ չի բխում հենց մեր իսկ ազգային շահերից։
Եվ եթե ցանկանում ենք մաքրել մեր տունը, ազգային մեր տեսակին հաղորդել նոր ներուժ, արժեքային ու բարոյական նոր նշաձող սահմանել մեզ համար, պետք է խիզախություն ունենանք ու գնանք նախ եւ առաջ ինքնաճանաչման ճանապարհով, հայացքներս չփախցնենք, երբ երեւում են ոչ այնքան հաճելի ու հատկապես մեր պատկերացումների մեջ չտեղավորվող պատկերներ։
Եթե տղամարդու ձեռքը չի դողում մահացու հարված հասցնել կնոջը, եթե նա կնոջը եւ երեխային ընդունում է որպես սեփականություն, որոնց հետ կարող է անել այն, ինչ ինքն է ուզում, եւ այդպես է, որովհետեւ կենսաբանորեն ինքն ուժեղ է վերջիններից, ապա այստեղ գործ ունենք հիվանդ հասարակության ու անառողջ հանրային ընկալումների հետ։
Իսկ ինչո՞ւ է տղամարդն իրեն արտոնյալ զգում կենսաբանորեն իրենից թույլ էակի նկատմամբ։ Որովհետեւ կենսաբանական այդ թույլ էակը պաշտպանություն չի գտնում ոչ հասարակության եւ ոչ էլ պետության կողմից։
Եվ ցավալին այն է, որ պետությունը մի քանի տարի առաջ, ինչպես ասացինք, փորձեց ստանձնել այդ գործը՝ ընդունելով ընտանեկան բռնությունների վերաբերյալ օրենքը։ Սակայն, որքան էլ ցավալի է, հասարակական որոշ շերտերի ճնշման տակ ընտանեկան բռնություն երեւույթը չքրեականացվեց։
Եվ այսօր կրկին առնչվում ենք դեպքերի, որոնք, մեղմ ասած, չեն խոսում մեր քաղաքակրթական որակների մասին։ Ու մարդիկ էլ սովոր աչքով հանգիստ նայում են, թե ինչ է կատարվում ուրիշի հետ՝ չմտածելով, որ այդ նույնը մի օր կարող է դառնալ իր կամ իր մերձավորի ողբերգությունը։
Իսկ այժմ կրկին անդրադառնանք հայկական ավանդական ընտանիքի թեմային։ Օրերս հայտնի դարձավ, որ Մոսկվայում 47—ամյա հայ բժիշը սպանվել է սեփական ամուսնու կողմից։ Տեղեկացանք, որ 43—ամյա կնոջը մահվան հասցրեց զուգընկերը, իսկ նրա անչափահաս դուստրը կյանքի ու մահվան կռիվ է տալիս հիվանդանոցում։ Մեր «հայրենասերներին» հիշեցնեմ Խաչատրյան քույրերի պատմությունը՝ բռնարար, անասնորեն սրբապիղծ հայ տղամարդ—հոր կերպարով։ Հարկ չկա էլի հիշել—թվարկել. բոլորն էլ ինձնից շատ լավ գիտեն։
Հիմա ժամանակային առումով մի քիչ հետ գնանք։ Ազգագրագետ Երվանդ Լալայանը, անդրադառնալով հայկական տարբեր գավառների սովորույթներին, պատմում է, որ շատ տեղերում, այդ թվում նաեւ Ջավախքի կողմերում, երբ ընտանիքի միանձնյա ղեկավարը, տվյալ դեպքում՝ նահապետը, մեծանում ու այլեւս չէր կարողանում իր ֆունկցիաները կատարել, ընտանիքի անդամները նրան դնում էին պարկի մեջ ու տանում թողնում անտառում։ Կամ եթե անտառ չէին տանում, առանձնացնում էին տան որեւէ անկյունում, թողնում անխնամ. որքան կապրեր՝ կապրեր։
Իսկ 19—րդ դարի երկրոդ կեսի մամուլում շատ են հրապարակումները, երբ հեղինակները կոչ են անում, հորդորում են ծնողներին՝ ծեծելով չխեղել, չհաշմել երեխաներին։ Հիմա եկեք ծուռը նստենք, դուզը խոսենք՝ արժե՞ երեսներս թեքել ու չտեսնելու տալ, թե ինչ է կատարվում մեր շուրջը, մեր կողքին, փաստացի՝ մեր մեջ։ Թե բաց աչքերով նայենք իրականությանը ու գտնենք անհրաժեշտ դեղամիջոցը, որը կբուժի մեջ։ Թեկուզ այդ բուժումը մեզ կիջեցնի ազգայինի միֆականացման բարձունքներից, եւ կհայտնվենք գետնի վրա։
Հ. Գ. Այն տիկնոջը, որ նեղվել էր «ԱՅՈ»—ի նախընտրական բուկլետի գույնից։ Տիկի՛ն, բա երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրն էր ստեղծվում—տպագրվում, դուք այն ժամանակ չէ՞իք տեսնում նրա գույնը։ Թե՞ այն ժամանակ թրենդային չէր հայկական ավանդական ընտանիքի անխաթար պահպանման «սուրբ» թեման։
Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

10-03-2020





02-06-2020
Կուժեղացվեն աշխատողի իրավունքի պաշտպանության դրույթները
Օրենսգրքի բարեփոխումներն ուղղված են աշխատանքի կայունությանը, որակի եւ ...


02-06-2020
Ծանի՛ր զքեզ
Այս պատգամի կատարումը հասուն անհատից պահանջում է յուրացման ...


02-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 517 նոր դեպք
Հայաստանում հունիսի 2-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է ...


02-06-2020
«Որդիքը Տիրոջ ժառանգութիւնն են...»
Մայրությունը կարեւորագույն դեր է, որ Աստված հատկացրել է կանանց ...


02-06-2020
Ավարտվեց ուստարին
Անցնող ուստարում Քաշաթաղի շրջանի 52 հանրակրթական դպրոցներում սովորող 2050 ...


02-06-2020
Քաշաթաղի շրջվարչակազմը նոր ղեկավար ունի
Երեկ Արցախի Հանրապետության տարածքային կառավարման եւ զարգացման նորանշանակ նախարար ...


02-06-2020
Կատարելագործել, այլ ոչ թե շուռ գալ ու հեռանալ
«Կազմակերպությունը, որը մենք ֆինանսավորում ենք, աջակցում եւ որի ...



02-06-2020
Ինչ է ասում ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքը
Մեր հասարակությունն իրավունք ունի ...

02-06-2020
Մեր շքեղ բուսաշխարհն ու անշուք վերաբերմունքը
Երբ ոչ ճանաչում ենք, ոչ բուժվում, ոչ ...

02-06-2020
Մերկելը չի ընդունել Թրամփի առաջարկը
«Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը կանցկացվի ...

02-06-2020
Գաբրիել Սարգսյանը՝ առաջին առցանց առաջնության բրոնզե մեդալակիր
Երեւանցի գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը դարձել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO