Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.04.2020
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


«Եվրոպական միությունը մեր բարեփոխումների իրականացման հիմնական գործընկերն է»

Քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ ՀՀ կառավարության ղեկավարը նախ հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Տեսալուսանկարահանման արարողությունից հետո Հայաստանի վարչապետը եւ Եվրոպական խորհրդի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Քննարկման առանցքում է եղել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների լայն օրակարգը։
Շառլ Միշելը ողջունել է վարչապետի այցը եւ նշել, որ այն լավ հնարավորություն է քննարկելու համագործակցության հետագա քայլերը, այդ թվում՝ Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման ուղղությամբ։
Վարչապետը կարեւորել է ԵՄ—ի կողմից Հայաստանի բարեփոխումներին աջակցությունը եւ վստահություն հայտնել, որ պարոն Միշելի՝ Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո եւս ՀՀ—ԵՄ գործակցությունը կշարունակի զարգանալ արդյունավետ։ «Եվրոպական միությունը մեր բարեփոխումների իրականացման հիմնական գործընկերն է, դրանց իրականացման գործում մենք ամեն պահի զգացել ենք ԵՄ—ի օգտակար աջակցությունը»,–ասել է Նիկոլ Փաշինյանը։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել էլ ավելի զարգացնել ՀՀ—ԵՄ հետագա համագործակցությունը, այդ թվում՝ առեւտրատնտեսական կապերը։ Եվրոպական խորհրդի նախագահն ընդգծել է, որ կարեւորում է Հայաստանի ընտրած բարեփոխումների ճանապարհը եւ հավելել, որ Եվրոպական միությունը շարունակելու է ակտիվորեն համագործակցել եւ աջակցել մեր երկրին՝ ժողովրդավարական, այդ թվում՝ դատաիրավական ոլորտում բարեփոխումները կյանքի կոչելու համար։
Նիկոլ Փաշինյանը եւ Շառլ Միշելը մտքեր են փոխանակել հունիս ամսին Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության առաջիկա գագաթնաժողովից իրենց սպասելիքների շուրջ։
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է՝ Հայաստանը հետեւողականորեն առաջ է շարժվելու ժողովրդավարության զարգացման ու այն ամրապնդելու ուղղությամբ՝ մարդու իրավունքների պաշտպանությունը եւ օրենքի լիարժեք գերակայությունն ապահովելու նպատակով։

***
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության գրասենյակում հանդիպում է ունեցել ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի հետ։
Ողջունելով վարչապետին՝ Դոնալդ Տուսկը նշել է. «Պարոն վարչապետ, ուրախ եմ ողջունել Ձեզ իմ նոր պաշտոնում, բայց հին ավանդական ընկերությամբ։ Եվ խոսքը ոչ միայն Ձեր, այլեւ Հայաստանի հետ մեր ավանդական բարեկամության մասին է։ Դուք կարող եք ինձ վրա հույս դնել իմ նոր պաշտոնում»։ Դոնալդ Տուսկն ընդգծել է, որ Եվրոպայում, այդ թվում տեղի հանրության եւ քաղաքական գործիչների շրջանում ՀՀ նոր իշխանությունների եւ անձամբ ՀՀ վարչապետի նկատմամբ առկա է բարձր վստահություն, ինչը քաղաքական կարեւորագույն կապիտալ է։
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության եւ վերաբերմունքի համար՝ նշելով. «Բարձր ենք գնահատում Ձեր դերը Հայաստան—ԵՄ հարաբերությունների զարգացման գործում։ Վստահ ենք, որ ԵԺԿ նախագահի պաշտոնում եւս կնպաստեք համագործակցության հետագա զարգացմանն ու առաջընթացին»։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ—ԵՄ հարաբերությունների շուրջ՝ կարեւորելով Եվրոպական խորհրդարանում հայ խորհրդարանականների եւ ԵԺԿ խմբակցության պատգամավորների միջեւ սերտ ու ակտիվ համագործակցությունը։
Վարչապետն անդրադարձել է երկրում իրականացվող դատաիրավական բարեփոխումների ընթացքին, այդ թվում՝ առաջիկա սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հանգամանքներին։

***
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաեւ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հետ։
Զրուցակիցները կարեւորել են Հայաստան—Եվրոպական միություն հարաբերությունների ինտենսիվ զարգացումը եւ քննարկել Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին հետագա աջակցությանը վերաբերող հարցեր։ Ժոզեֆ Բորելը հաստատել է Եվրոպական միության պատրաստակամությունը՝ աջակցելու բարեփոխումների իրականացմանը։ Պարոն Բորելը ողջունել է կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական եւ այլ ոլորտներում Հայաստանում տեղի ունեցող զարգացումները եւ ՀՀ կառավարության հաստատակամ ու հետեւողական քայլերն այդ ուղղութամբ։
Որպես ՀՀ—ԵՄ համագործակցության կարեւոր բաղադրիչ ՀՀ վարչապետը եւ Ժոզեֆ Բորելն անհրաժեշտ են համարել Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ ԵՄ պետությունների կողմից հնարավորինս արագ վավերացումն ու դրա լիարժեք կիրարկումը։
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաեւ Հայաստան—Եվրամիություն մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հնարավորություններին։
Մտքեր են փոխանակվել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի շուրջ։

10-03-2020





09-04-2020
Հնարավոր է նվազագույն կորուստներով չեզոքացնել վնասները
Այդ նպատակով ի՞նչ լուծումներ են առաջարկում հայ տուրօպերատորները



09-04-2020
«Այդ նյութերն իմ հայ ժողովրդից եմ վերցրել եւ նրան էլ վերադարձնում եմ»
Սերունդներին են փոխանցվել հայրենազրկված եւ ունեզրկված հայ գաղթականների ...


09-04-2020
Հոգեւոր անկյուն
Եթե չկա հստակ նպատակամղվածություն առ աղոթքը, ապա մարդը թողնվում ...


09-04-2020
Նոր իրական հնարավորություններ
Գիտություն-տնտեսություն շղթայի ձեւավորման համար

Սովորաբար դժվարին իրավիճակները հաղթահարվում ...


09-04-2020
Մեր այս օրերը կարող ենք դարձնել տանելի, նույնիսկ հետաքրքիր
Տանը մնալով՝ ինչ-որ մարտավարական հնարքներ բանեցնելու միջոցով

Կորոնավիրուսի ...


09-04-2020
Հայաստանն ավելացրել է կոնյակի արտահանման ծավալները
2019 թ. 10 ամսվա արտահանումը գերազանցել է 2018 ...


09-04-2020
Բանականության սահմանից այն կողմ
ՍԻԱՄԱՆԹՈ (Ատոմ Հովհաննեսի Յարճանյան). բանաստեղծ, գրող, լրագրող, քաղաքական գործիչ ...



09-04-2020
Վերանորոգվում է Մելիքատունը
Աղավնո-Արքունագետ գետի ափին է հայոց պատմական ...

09-04-2020
Նա ապրում էր իր զարմանալի խոհերով…
Մեծանուն հայագետ Ղեւոնդ Ալիշանի ...

09-04-2020
Լիբիայի ԱՀԿ-ի պարտությունը հարված կլինի նաեւ Թուրքիայի հեղինակությանը
Ազգային բանակը ռազմական ակնհայտ ...

09-04-2020
Ռոնալդինյոյի խափանման միջոցը փոխել են
Կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակում ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +11... +13

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO