Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.04.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Կարագի ինքնաբավության աստիճանը 7 տոկոսով բարձրացել է

ՏՄՊՊՀ-ի ուշադրությունից չեն վրիպել նաեւ իրացման պայմանները

Հայաստանում կարագի ինքնաբավության աստիճանը 2018 թ. բավականին ցածր է եղել՝ 15 տոկոս։ 2019 թ. հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածը համեմատելով նախորդող ժամանակահատվածի հետ՝ կարող ենք նկատել, որ կարագի տեղական արտադրության զգալի ավելացման պայմաններում Հայաստանում կարագի ինքնաբավության աստիճանը բարձրացել է 7 տոկոսային կետով՝ կազմելով 22 տոկոս։
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից տեղեկանում ենք, որ կարագի ապրանքային շուկայի կառուցվածքը դիտարկելիս, հաշվարկել են կարագի իրացման մեջ ընկերությունների ունեցած մասնաբաժինները։
2018 թ. կարագի իրացում արվել է 58 ընկերության կողմից, ընդ որում՝ կարագ իրացնող առաջին 3 խոշոր ընկերության ընդհանուր մասնաբաժինը կարագի իրացման մեջ կազմել է 79 տոկոս։ 2019 թ. հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում կարագ իրացրել է 54 ընկերություն՝ 2018 թ. նույն ժամանակահատվածի 56 ընկերության փոխարեն։ Կարագի իրացման ծավալը կրճատվել է մոտ 15 տոկոսով։
Իրացման գործընթացն ուսումնասիրելով՝ իրացման պայմաններին ՏՄՊՊՀ—ն ուշադրություն դարձրե՞լ է։ Ըստ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանի՝ այո, այդ ընթացքում անհրաժեշտություն ծագել է ուշադրություն դարձնել նաեւ առեւտրի կետերում կարագի իրացման պայմաններին։ ՏՄՊՊՀ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շատ հաճախ առեւտրի կետերում (հատկապես խոշոր առեւտրային ցանցերում) կարագը, սփրեդն ու մարգարինը (ինչպեսեւ կարագի հումքով արտադրված ապրանքները) ներկայացված են միասին։ Շատ դեպքերում, երբ կարագն ու սփրեդը վաճառվում են կիլոգրամով, հնարավոր է նաեւ արտադրող կամ իրացնող ընկերության կողմից անբարեխիղճ գործողությունների դրսեւորում, ինչը կարող է մոլորություն առաջացնել սպառողների շրջանում։
Ինչ վերաբերում է կարագի իրացման ինքնարժեքի կառուցվածքին, ապա ուսումնասիրությունն արվել է թե՛ ներմուծված եւ թե՛ արտադրված կարագի մասով։ Պարզվել է՝ ԱՊՀ անդամ չհանդիսացող երկրներից ներմուծված կարագի իրացման ինքնարժեքի մեծ մասը 2018 թ. հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում՝ 88 տոկոսը (2019 թ. նույն ժամանակահատվածում՝ 87 տոկոսը) բաժին է ընկնում կարագի ձեռքբերման գնին, 10 տոկոսը (2019 թ. նույն ժամանակահատվածում՝ 11 տոկոսը)՝ մաքսատուրքին, իսկ բեռնափոխադրմանը եւ այլ ծախսերին՝ 1—ական տոկոս։ 2018 եւ 2019 թթ. հունվարից հունիս ընկած ժամանակահատվածների ընթացքում ԱՊՀ անդամ երկրներից ներմուծված կարագի իրացման ինքնարժեքի զգալի մասը եւս կազմել է կարագի ձեռքբերման գինը՝ 93 տոկոսը։
2018 եւ 2019 թթ. հունվարից հունիս ընկած ժամանակահատվածների ընթացքում արտադրված կարագի իրացման ինքնարժեքի 94 տոկոսը բաժին է ընկել օգտագործվող հումքին եւ նյութերին, 2—ական տոկոս՝ փաթեթավորմանը եւ էներգակիրներին, իսկ 1—ական տոկոս՝ արտադրական աշխատավարձին ու այլ ծախսերին։ Մեզ մեկ այլ հարց էլ էր հետաքրքրում. կարագի ապրանքային շուկայում կարագի առավել մեծ իրացման ծավալ ունեցող ընկերությունների վարքագիծն ուսումնասիրվե՞լ է։ ՏՄՊՊՀ նախագահը վստահեցնում է՝ այո, սակայն դա առեւտրային գաղտնիք է եւ ենթակա չէ հրապարակման։
Միով բանիվ, եթե փորձենք հակիրճ ի մի բերել կարագի ապրանքային շուկայի խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկները, ապա հատկապես ի՞նչը կշեշտադրի ՏՄՊՊՀ—ն։ Ըստ հանձնաժողովի նախագահ Գ. Գեւորգյանի, օրինակ, չափազանց կարեւոր է շտկել օրենսդրաիրավական բացերը։
Բանն այն է, որ անհամապատասխանություններ կան ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկով եւ «Կաթի ու կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգով ներկայացվող «կարագ սերուցքային» եզրույթի սահմանման եւ ներկայացվող պահանջների մեջ։ Մասնավորապես, ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկով «կարագ սերուցքային» եզրույթը մեկնաբանվում է որպես բնական յուղ, շիճուկային յուղ կամ վերահամակցված յուղ (թարմ, աղի կամ կծված, ներառյալ պահածոյացված յուղ)՝ պատրաստված բացառապես կաթից, կաթնային ճարպի 80 տոկոս զանգվածային բաժին կամ ավելի, բայց 95 տոկոս զանգվածային բաժնից ոչ ավելի պարունակությամբ, չոր (ճարպազերծված) կաթի մնացորդի 2 տոկոս զանգվածային բաժնի առավելագույն պարունակությամբ եւ ջրի՝ 16 տոկոս զանգվածային բաժնի առավելագույն պարունակությամբ։ Կարագը չի պարունակում էմուլգատորների հավելումներ, բայց կարող է պարունակել նատրիումի քլորիդ, սննդային ներկանյութեր, չեզոքացնող աղեր եւ անվնաս բակտերիաների կուլտուրաներ, որոնք առաջացնում են կաթնաթթու։
Մինչդեռ «Կաթի եւ կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգով «կարագ սերուցքային» եզրույթը ներկայացվում է որպես կովի կաթից պատրաստված կարագ, որում ճարպի զանգվածային բաժինը կազմում է ոչ պակաս, քան 50 տոկոս։ «Իսկ սա կարող է անհամապատասխանություններ առաջացնել ներմուծման ժամանակ նշված ապրանքի նույնականացման, ինչպես նաեւ կարագի ապրանքային շուկայի ապրանքատեսակային սահմանների որոշման հարցում։ Բացի այդ, հանձնաժողովի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այնպիսի դեպքեր կան, երբ ներմուծվող սերուցքային կարագի նկարագրությունում յուղայնությունը 80 տոկոսից ցածր է նշված»,— ասաց ՏՄՊՊՀ նախագահը։
Մյուս խնդիրը, որից խոսեց պաշտոնյան, հետեւյալն է։ Չնայած այն հանգամանքին, որ ԵԱՏՄ անդամ հանդիսացող կամ երրորդ երկրներից անձնական օգտագործման ապրանքների՝ առանց հայտարարագրման եւ մաքսատուրքի Հայաստանի տարածք ներմուծումը կարգավորվում է ինչպես ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով եւ «Մաքսային կարգավորման մասին» օրենքով, այնպես էլ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի եւ մեր կառավարության տարբեր որոշումներով, այնուհանդերձ, մի բաց կա։ Այս իրավական ակտերում առկա չէ միեւնույն ֆիզիկական անձի կողմից անձնական օգտագործման ապրանքները առանց մաքսատուրքի օդային տրանսպորտով Հայաստան ներմուծելու հաճախականության եւ միեւնույն ֆիզիկական անձի կողմից որոշակի ժամանակահատվածում (օրինակ, մեկ ամսում) տվյալ ապրանքի ներմուծման քանակական եւ արժեքային հստակ կարգավորում։
«Մինչդեռ այդ կարգավորումն անհրաժեշտություն է,–ասաց Գ. Գեւորգյանը,–ինչը հնարավորություն կտա խուսափել հնարավոր առեւտրային նպատակների համար օգտագործվող ապրանքի (մասնավորապես՝ կարագի) ներմուծումից՝ ապահովելով հավասար մրցակցային պայմաններ»։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

14-03-2020





09-04-2020
Հնարավոր է նվազագույն կորուստներով չեզոքացնել վնասները
Այդ նպատակով ի՞նչ լուծումներ են առաջարկում հայ տուրօպերատորները



09-04-2020
«Այդ նյութերն իմ հայ ժողովրդից եմ վերցրել եւ նրան էլ վերադարձնում եմ»
Սերունդներին են փոխանցվել հայրենազրկված եւ ունեզրկված հայ գաղթականների ...


09-04-2020
Հոգեւոր անկյուն
Եթե չկա հստակ նպատակամղվածություն առ աղոթքը, ապա մարդը թողնվում ...


09-04-2020
Նոր իրական հնարավորություններ
Գիտություն-տնտեսություն շղթայի ձեւավորման համար

Սովորաբար դժվարին իրավիճակները հաղթահարվում ...


09-04-2020
Մեր այս օրերը կարող ենք դարձնել տանելի, նույնիսկ հետաքրքիր
Տանը մնալով՝ ինչ-որ մարտավարական հնարքներ բանեցնելու միջոցով

Կորոնավիրուսի ...


09-04-2020
Հայաստանն ավելացրել է կոնյակի արտահանման ծավալները
2019 թ. 10 ամսվա արտահանումը գերազանցել է 2018 ...


09-04-2020
Բանականության սահմանից այն կողմ
ՍԻԱՄԱՆԹՈ (Ատոմ Հովհաննեսի Յարճանյան). բանաստեղծ, գրող, լրագրող, քաղաքական գործիչ ...



09-04-2020
Վերանորոգվում է Մելիքատունը
Աղավնո-Արքունագետ գետի ափին է հայոց պատմական ...

09-04-2020
Նա ապրում էր իր զարմանալի խոհերով…
Մեծանուն հայագետ Ղեւոնդ Ալիշանի ...

09-04-2020
Լիբիայի ԱՀԿ-ի պարտությունը հարված կլինի նաեւ Թուրքիայի հեղինակությանը
Ազգային բանակը ռազմական ակնհայտ ...

09-04-2020
Ռոնալդինյոյի խափանման միջոցը փոխել են
Կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակում ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +11... +13

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO