Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.04.2020
ՍՈՑԻՈՒՄ


Ընդլայնված իրավունքներ աշխատող մայրերի համար

Վճարովի արձակուրդ կունենան նաեւ հայրերը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների  նախաձեռնությամբ առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել ՀՀ աշխատանքային օրենսգրքում։ Նախագծի ընդունման առաջնային նպատակն է իրավակիրառ պրակտիկայում կյանքի կոչել ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածը, ըստ որի՝ «ընտանիքը, որպես հասարակության բնական եւ հիմնական բջիջ, բնակչության պահպանման եւ վերարտադրման հիմք, ինչպես նաեւ մայրությունը եւ մանկությունը պետության հատուկ պաշտպանության եւ հովանավորության ներքո են»։
Ծովինար Վարդանյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում նշեց, որ նախագիծը բաղկացած է երկու մասից. նախ՝ օրենսգրքի մակարդակով երաշխիքներ են նախատեսել հղի կանանց եւ երեխային փաստացի խնամող՝ արձակուրդում չգտնվող, մինչեւ մեկ տարեկան երեխա խնամող անձանց համար. «Փորձել ենք ավելի հավասարակշիռ կետի բերել այն կանանց իրավունքները, որոնք աշխատանքի են անցնում ֆիզարձակուրդից հետո։ Հավասարակշիռ ասելով ի նկատի ունենք, որ պետք է պաշտպանվեն ոչ միայն աշխատող կանանց իրավունքները, այլեւ գործատուի շահերը»։ Նշենք, որ կանանց՝ հղիության եւ ծննդաբերության արձակուրդից աշխատանքի վերադառնալու դեպքում, անկախ երեխայի տարիքից, աշխատանքի պահպանման երաշխիքային ժամկետը գործող օրենսդրությամբ ընդամենը մեկ ամիս է, ինչը նախագծի հեղինակները բավարար ժամկետ չեն համարում։ Հետեւաբար, նախագծի փոփոխությունը ապահովելու է կանանց երաշխիքային ժամկետի երկարաձգումը մինչեւ երեխայի մեկ տարին լրանալը։
Պատգամավորի խոսքով, ներկայումս օրենքում կան որոշ կետեր, որոնք սողանցք են թողնում ֆիզարձակուրդից աշխատանքի վերադառնալու դեպքում էական պայմաններ փոփոխելու համար։ Մասնավորապես, աշխատանքային օրենսգրքի 105—րդ հոդվածի 2—րդ մասում ամրագրված էական պայմանների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ աշխատանքի էական պայմանների փոփոխությունը եւս կարող է տեղի ունենալ գործատուի նախաձեռնությամբ եւ սուբյեկտիվ պատճառներով, ինչից ապահովագրված չեն հղիության եւ ծննդաբերության արձակուրդից վերադարձող եւ երեխային փաստացի խնամող՝ արձակուրդում չգտնվող անձինք։ Նման կարգավորումը փաստացի խոցելի է դարձնում նրանց եւ աշխատանքային երաշխիքները, եւ չարաշահումների համար սողանցք թողնում անբարեխիղճ գործատուների համար։
Նախագծի երկրորդ մասը վերաբերում է երեխայի ծնվելուց հետո նորածնի հորը տրամադրվելիք վճարովի արձակուրդին։ Այն հնարավորություն կտա նորածնի հորը՝ երեխայի ծնվելու օրվանից հետո 30 օրվա ընթացքում, իր իսկ ցանկությամբ ստանալ գործատուի հաշվին վճարովի արձակուրդ մինչեւ 5 աշխատանքային օր տեւողությամբ։ Դա հնարավորություն կտա նորածնի հորը մասնակից դառնալ երեխայի խնամքին եւ աջակցել նոր ծննդաբերած կնոջը։ Նմանօրինակ օրենսդրական կարգավորումներն ամրագրված են մի շարք երկրների օրենսդրությամբ, ինչպես օրինակ՝ Ֆրանսիան, Իռլանդիան, Պորտուգալիան եւ Իսպանիան։
Առաջարկվող կարգավորմամբ ակնկալվում է օրենսդրական դաշտում է՛լ ավելի ապահովել աշխատող կանանց իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաեւ խրախուսել նրանց տնտեսական գործունեությամբ զբաղվելը՝ բարձրացնելով պաշտպանվածության մակարդակը աշխատանքային միջավայրում։ «Երբ կինը գիտի, որ իր երաշխիքային ժամկետը մինչեւ երեխայի մեկ տարեկան դառնալը ապահովված է, ապա ավելի հանգիստ կլինի իր աշխատանքային գործունեությունն իրականացնելիս։ Միաժամանակ պետք է հաշվի առնենք գործատուի շահերը, որպեսզի հանկարծ դա չվերածվի ամենաթողության։ Հաշվի առնելով այն, որ դա երաշխիք է, եւ այդ ժամանակահատվածում գործատուն իրավասու չէ աշխատանքից ազատել աշխատողին, հետեւաբար պետք է բացառվեն չարաշահումները նրանց կողմից,–ասաց պատգամավորը՝ մանրամասնելով, որ չարաշահման հիմքերը սահմանված են օրենքով, օրինակ՝ պարբերաբար հանձնարարությունները չկատարելու հանգամանքը։–Մեկ օրվա անհարգելի բացակայությունը հանվել է հիմքերի ցուցակից, քանի որ մինչեւ մեկ տարեկան երեխայի մայրը քիչ հավանական է, որ անհարգելի բացակայի, իսկ դա կարող էր տեղ թողնել գործատուի համար այդ մեկ օրը անհարգելի համարել։ Մինչդեռ եթե պարբերական բնույթ կկրի, ապա պատկերը կփոխվի»։
Նախորդ շաբաթ ԱԺ պատգամավորներ Ծովինար Վարդանյանը, Սոնա Ղազարյանը, Նարեկ Զեյնալյանը նախաձեռնել էին օրենքի նախագծի վերաբերյալ աշխատանքային քննարկում, որին մասնակցել են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հաշվապահներ, փորձագետներ, իրավաբաններ։
Զրուցակիցս նշեց, որ գործատուների, հաշվապահ համայնքի եւ ՀԿ—ների ներկայացուցիչների կողմից մտահոգություն հնչեց, որ երեխայի հորը վճարովի արձակուրդ տրամադրելը գործատուի հաշվին է, եւ վատ չէր լինի պետությունն իր վրա վերցներ այդ ծախսը, բայց Ծ. Վարդանյանը հիշեցրեց, որ պետությունն արդեն իսկ ֆինանսական աջակցություն է տալիս մայրերին. «Միեւնույն ժամանակ հաշվարկելով թե որքան գումար ստիպված կլինի վճարել գործատուն հայրերին, նկատենք, որ հանրապետության մասշտաբով այդ գումարը կկազմի մինչեւ 50 հազար դրամ, իսկ ծնելիությունը մեզ մոտ, ցավոք սրտի, այնքան էլ բարձր չէ եւ հաճախականությունը, որ գործատուն կվճարի այդ գումարը, այնքան էլ մեծ չէ։ Սա լավ մշակույթ է ձեւավորելու երեխայի հորը նրա խնամքին մասնակից դարձնելու առումով»։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am

17-03-2020





09-04-2020
Հնարավոր է նվազագույն կորուստներով չեզոքացնել վնասները
Այդ նպատակով ի՞նչ լուծումներ են առաջարկում հայ տուրօպերատորները



09-04-2020
«Այդ նյութերն իմ հայ ժողովրդից եմ վերցրել եւ նրան էլ վերադարձնում եմ»
Սերունդներին են փոխանցվել հայրենազրկված եւ ունեզրկված հայ գաղթականների ...


09-04-2020
Հոգեւոր անկյուն
Եթե չկա հստակ նպատակամղվածություն առ աղոթքը, ապա մարդը թողնվում ...


09-04-2020
Նոր իրական հնարավորություններ
Գիտություն-տնտեսություն շղթայի ձեւավորման համար

Սովորաբար դժվարին իրավիճակները հաղթահարվում ...


09-04-2020
Մեր այս օրերը կարող ենք դարձնել տանելի, նույնիսկ հետաքրքիր
Տանը մնալով՝ ինչ-որ մարտավարական հնարքներ բանեցնելու միջոցով

Կորոնավիրուսի ...


09-04-2020
Հայաստանն ավելացրել է կոնյակի արտահանման ծավալները
2019 թ. 10 ամսվա արտահանումը գերազանցել է 2018 ...


09-04-2020
Բանականության սահմանից այն կողմ
ՍԻԱՄԱՆԹՈ (Ատոմ Հովհաննեսի Յարճանյան). բանաստեղծ, գրող, լրագրող, քաղաքական գործիչ ...



09-04-2020
Վերանորոգվում է Մելիքատունը
Աղավնո-Արքունագետ գետի ափին է հայոց պատմական ...

09-04-2020
Նա ապրում էր իր զարմանալի խոհերով…
Մեծանուն հայագետ Ղեւոնդ Ալիշանի ...

09-04-2020
Լիբիայի ԱՀԿ-ի պարտությունը հարված կլինի նաեւ Թուրքիայի հեղինակությանը
Ազգային բանակը ռազմական ակնհայտ ...

09-04-2020
Ռոնալդինյոյի խափանման միջոցը փոխել են
Կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակում ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +11... +13

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO