Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.04.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Տերյանը կոչում է «հոգեւոր Հայաստան»

Պարզապես վեճ է բոլոր նրանց դեմ, ովքեր խոսում են «ֆիզիկական Հայաստանի» մասին

Տերյանի «քրիստոնեական աշխարհը» հստակ կառուցվածքը չունի։ Կարելի է նույնը ասել նաեւ առհասարակ Տերյանի «աշխարհի» կառուցվածքի մասին, սակայն դա հարցի մյուս կողմն է, որ սովորաբար քննարկման առարկա չի դառնում անգամ ամենաակադեմիական մոտեցումներում։ Մանավանդ «աշխարհի պատկերացումը» այլ է, ասենք, աստվածաբանական մեկնություններում, միանգամայն այլ աշխարհագրական եւ աստղագիտական հայացքներում, ինչ անհնար է պահանջել ո՛չ բանաստեղծից, ո՛չ էլ ընդհանրապես որեւէ արվեստագետից։ Չենք խոսում ֆիզիկայի կամ քիմիայի աշխարհի մասին։ Իհարկե, կա աշխարհի պատկերացման «մաքուր կրոնական» հայեցողություն, երբ խնդիր է դառնում հենց Ինքը՝ Աստված։ Ճիշտ է, բոլոր այդ աշխարհները ինչ—որ անթափանցելի միջնորմներով չեն զատվում, դրանով է հիմնավորվում «աշխարհի միասնականության» դրույթը։
Աստծո հայեցողությունը Տերյանի համար խնդիր չէ։ Չնայած նրա «բոլշեւիկ» լինելուն, չկա մի ձեւակերպում, որտեղ բանաստեղծը կասկածի ենթարկի կամ հաստատի Աստծո գոյությունը։ Կարելի է վստահաբար ասել մի բան. նրա համար աշխարհը գոյություն ունի, եւ այնքան էլ կարեւոր չէ, այդ աշխարհը արարչությո՞ւն է, թե՞ ինքնագո վիճակ։ Ոչ մի մետաֆիզիկա նրան չի հալածում, ոչինչ նրան չի ստիպում երկյուղել կամ «զղջալ» իր պատկերացումների համար։ Բազմաթիվ են այն տողերը, որոնք ուղղակիորեն մատնանշում են՝
Չեմ հավատում էլ մարդուն
Եվ չունեմ աստված…
Սա գուցե համադրական վիճակն է. նա կարող է «չունենալ աստված», որ բնավ չի նշանակում, թե «չկա Աստված»։ Սակայն նույն հաջողությամբ կարող ենք ցույց տալ՝
Խենթ մարտիրոսներ, պայծառ հերոսներ,
Ձեր կարմիր ճամփան քարերի միջից
Ցրեց իմ հոգու տենչերը չնչին,
Բացեց իմ հոգում ուրիշ փարոսներ։
Իմ ջլատ հոգու վիշտը քարացավ,
Ես խորն զգացի իղձը ձեր հոգու,
Կյա՜նք ձեր անունին, որ այս ահարկու
Գիշերին բերիք նոր լույսի համբավ։
Բարի կուռքերն են մեզ շրջապատում,
Կենդանի Աստված, ես Քեզ եմ կանչում,
Ինձ Քո կարոտն է անդադար տանջում,
Բարի կուռքերին ես չեմ հավատում։
Կարելի է աներկբա պնդել, որ Տերյանը մեր իրականության մեջ առաջինն է, որ խոսում է «հոգեւոր Հայաստան» հասկացության մասին, սակայն դա, պարզվում է, միայն հասկացություն չէ, այլ մի ողջ փիլիսոփայություն, որովհետեւ այն, ինչ Տերյանը կոչում է «հոգեւոր Հայաստան», պարզապես վեճ է բոլոր նրանց դեմ, որոնք խոսում են «ֆիզիկական Հայաստանի» մասին։ Եվ այդ վեճը այնքան լուրջ չէ, ինչքան կարող է թվալ, «ֆիզիկական Հայաստան» պահանջողները, ըստ Տերյանի, նրանք են, ովքեր ցանկանում են ապահովել «Հայաստանի» ֆիզիկական գոյությունը, մինչդեռ նա՝ այդպիսի «...հայրենիք ես չեմ ուզում։ Որովհետեւ, մի՞թե դիակ է իմ կամեցածը»։
Այնքան վստահ չեմ ուրվագծածին, սակայն կարելի է գոնե մեկ անգամ փորձել։ Անվստահությունս գալիս է հենց իր՝ բանաստեղծի անվստահությունից։ Կյանքը լույսի եւ ստվերի խաղ է։ Լույսի աղբյուրները՝ արեգակը, լուսինը, աստղերը՝ բարդ հարաբերությունների մեջ են, սակայն մի բան ակնհայտ է՝ լույսը պարտվում է։ Ամենուր, ուր հառված է բանաստեղծի հայացքը՝ բնապատկեր, մարդկային կյանք, սեր՝ նախորդում է «լույսի մահվանը»՝
Սարի ետեւում շողերը մեռան.
Անուշ դաշտերը պատեց կապույտ մեգ...... Արդյոք ո՞ւր ես դու, իմ անուշ երազ։
Սիրտ իմ, այդ ո՞ւմն ես դու իզուր կանչում,
Տե՛ս՝ գիշերն անցավ, աստղերը մեռան,
Մենավոր իմ սիրտ, մոլորված թռչուն,
Կարոտիդ կանչը չի հասնի նրան...
Ժամանակի նախընտրած պահը Տերյանի համար գիշերն է, ավելի մեղմ՝ երեկոն կամ մթնշաղը։ «Մթնշաղը» զուտ բանաստեղծական գյուտ կարելի էր համարել, եթե պարզ չլիներ նրա բուն իմաստը. մթնշաղը ոչ թե հնարանք է, այլ ժամանակի ստույգ պահ, ընդ որում հայկական ժամանակացույցում իր «աղջամուղջ» զույգով, օրվա, թերեւս, միակ պահն է, որ որոշակի երկակիություն ունի. այն կամ երեկոյան ժամ է, երբ արեւը մայրամուտ է թեքվում, կամ առավոտյան ժամ, երբ այն դեռեւս չի ծագել։ Կարելի էր խորանալ բանաստեղծի «ժամանակային պատկերացման» այդ անորոշության մեջ եւ որոշակի փիլիսոփական եզրակացությանների գալ։
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am

17-03-2020





09-04-2020
Հնարավոր է նվազագույն կորուստներով չեզոքացնել վնասները
Այդ նպատակով ի՞նչ լուծումներ են առաջարկում հայ տուրօպերատորները



09-04-2020
«Այդ նյութերն իմ հայ ժողովրդից եմ վերցրել եւ նրան էլ վերադարձնում եմ»
Սերունդներին են փոխանցվել հայրենազրկված եւ ունեզրկված հայ գաղթականների ...


09-04-2020
Հոգեւոր անկյուն
Եթե չկա հստակ նպատակամղվածություն առ աղոթքը, ապա մարդը թողնվում ...


09-04-2020
Նոր իրական հնարավորություններ
Գիտություն-տնտեսություն շղթայի ձեւավորման համար

Սովորաբար դժվարին իրավիճակները հաղթահարվում ...


09-04-2020
Մեր այս օրերը կարող ենք դարձնել տանելի, նույնիսկ հետաքրքիր
Տանը մնալով՝ ինչ-որ մարտավարական հնարքներ բանեցնելու միջոցով

Կորոնավիրուսի ...


09-04-2020
Հայաստանն ավելացրել է կոնյակի արտահանման ծավալները
2019 թ. 10 ամսվա արտահանումը գերազանցել է 2018 ...


09-04-2020
Բանականության սահմանից այն կողմ
ՍԻԱՄԱՆԹՈ (Ատոմ Հովհաննեսի Յարճանյան). բանաստեղծ, գրող, լրագրող, քաղաքական գործիչ ...



09-04-2020
Վերանորոգվում է Մելիքատունը
Աղավնո-Արքունագետ գետի ափին է հայոց պատմական ...

09-04-2020
Նա ապրում էր իր զարմանալի խոհերով…
Մեծանուն հայագետ Ղեւոնդ Ալիշանի ...

09-04-2020
Լիբիայի ԱՀԿ-ի պարտությունը հարված կլինի նաեւ Թուրքիայի հեղինակությանը
Ազգային բանակը ռազմական ակնհայտ ...

09-04-2020
Ռոնալդինյոյի խափանման միջոցը փոխել են
Կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակում ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +11... +13

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO