Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

08.04.2020
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Քննարկվել է զինված ուժերում սննդի մատակարարման նոր համակարգի ներդրման ծրագրի ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերում սննդի մատակարարման նոր կարգին վերաբերող հարցեր։ Քննարկմանը մասնակցել են պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, պաշտպանության փոխնախարար Մակար Ղամբարյանը, պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունները կատարող Արգիշտի Քյարամյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանը եւ ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար կազմի պաշտոնատար անձինք, սննդի մատակարարման գործընթացում ներգրավված տեղական մասնավոր հատվածի կազմակերպությունների ներկայացուցիչները, պաշտոնատար այլ անձինք, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Բացելով խորհրդակցությունը՝ վարչապետը նշել է. «Հարգելի գործընկերներ, այսօր հավաքվել ենք քննարկելու զինված ուժերում սննդի մատակարարման նոր կարգին վերաբերող հարցերը։ Հատկապես հիմա այս քննարկումն առավել կարեւորվում է, որովհետեւ մենք ի սկզբանե այս ծրագիրը դիտարկել ենք որպես աջակցություն մեր ներքին շուկային, եւ մանավանդ այսօրվա ճգնաժամի պայմաններում շատ կարեւոր է, որ մենք կարողանանք արդյունավետ շարունակել այս ծրագիրը, բայց նաեւ պատասխան ունենանք բոլոր հարցերին»։
Խորհրդակցությանն արծարծվել են ԶՈՒ—ում սննդի մատակարարման նոր կարգի ներդրման ընթացքին առնչվող հարցեր։ Ներկայացվել են պիլոտային ծրագրի շրջանակում պաշտպանության նախարարության, մասնավոր հատվածի կազմակերպությունների կողմից իրականացվող աշխատանքները, ինչպես նաեւ դրանց վերաբերյալ ՊՎԾ կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքները։ Քննարկումը ծավալվել է, մասնավորապես, գործընթացի լիարժեք կազմակերպման արդյունավետ մեխանիզմների, ծառայությունների մատուցման ամբողջական շղթայի ձեւավորման ուղղությամբ անելիքների, առկա խնդիրների եւ հետագա քայլերի շուրջ։
Վարչապետը նկատել է՝ պետության առաջնահերթություններից է զինված ուժերին որակյալ սննդի մատակարարման արդյունավետ համակարգի ձեւավորումը, եւ այս գործընթացը պետք է կազմակերպել առավելագույնս թափանցիկ՝ բացառելով որեւէ չարաշահում։ Հետագա անելիքների համատեքստում Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է գործընթացն իրականացնել մրցութային ընթացակարգերով՝ ընդգծելով, որ մրցույթների օրինականության եւ թափանցիկության առումով որեւէ կասկած չպետք է լինի, եւ առկա խնդիրների լուծմանը պետք է ցուցաբերել համակարգային մոտեցում։
Կառավարության ղեկավարը ողջունել եւ կարեւորել է փոխգործակցության մթնոլորտում աշխատանքների շարունակականությունը եւ տվել համապատասխան հանձնարարականներ։

18-03-2020





07-04-2020
«Ոչ տեր եմ ունեցել, ոչ ծանոթ, բայց վերեւում Աստված կա»
«Հիմա ինձ հաղթող եմ զգում, որովհետեւ ինձ համար ...


07-04-2020
Աջակցության փաթեթներն ընդգրկում են ամենամեծ սոցիալական խմբերը
Քաղաքացին կարող է ընտրել այն ծրագիրը, որն իր ...


07-04-2020
Կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն ավելացել է 20-ով, առողջացել է ևս 25 քաղաքացի
Հայաստանում առաջին անգամ կորոնավիրուսից մեկ օրում առողջացած պացինտների թիվն ...


07-04-2020
Հայոց սպորտի հմայքն ու հպարտությունը
Կանայք բազմիցս են ապացուցել, որ լինելով նուրբ եւ փխրուն ...


07-04-2020
Տասնհինգ արտահայտություն այն մասին
Թե ինչ է նշանակում լինել մայր

Աշխարհում մայրն է ...


07-04-2020
Շնորհավո՛ր տոնդ, հայ կանգուն
Երբ արդեն այն տարիքին էի, որ ամառային մի ...


07-04-2020
«Հայրենասիրությունը արժանապատվության խնդիր է»
Սվազլյան գերդաստանի հավատամքը

Հարցազրույց հայ բանագետ, ժողովրդագետ, բանահավաք, ...



07-04-2020
Երազում էր մայր դառնալ, որից զրկված էր 7 երկար տարի
Հրաշքով այսօր բազմազավակ մայր ...

07-04-2020
Արցախում տեղի ունեցած ընտրությունները
Կայացած քաղաքական համակարգի մասին են ...

07-04-2020
Մարիամ Աստվածածին
Նրան տարբեր անուններով են կոչում. Աստվածամայր, ...

07-04-2020
Ոսկե միջինի բանաձեւը
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO