Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

02.04.2020
ԱՅԼՔ...


Համատեղ ուժերով փորձենք ճիշտ լուծումներ գտնել

Ըստ փորձագետի՝ ոլորտին պետք է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել

Այս օրերին հասկանալի պատճառներով բազմաթիվ արտասահմանյան այցեր, ճամփորդություններ, տուր փաթեթներ են չեղարկվել, ինչի արդյունքում շատ տուրիստական կազմակերպություններ հայտնվել են մեծ գումարների վերադարձման խնդրի առաջ։ Խոսքը նաեւ ավիատոմսերի վերադարձման ոչ ենթակա կամ մասամբ վերադարձման դեպքերին է վերաբերում, ինչով պայմանավորված՝ զբոսաշրջությամբ զբաղվող որոշ ընկերություններ, որոնք էական մասնաբաժին ունեն «տուր պրոդուկտներ» վաճառելու գործընթացում, կարող են սնանկացման եզրին հայտնվել կամ պարզապես անարդյունավետ համարել հետագա գործունեությունը։
Արդեն իսկ ոլորտում գործող բազմաթիվ տուրիստական ընկերությունների ղեկավարներ այս խնդրով դիմել են Տուրիզմի հայկական ֆեդերացիա եւ խնդրել հետամուտ լինել ստեղծված իրավիճակից ելքեր փնտրելու հարցում։ Այս ուղղությամբ է մեր զրույցը Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ, զբոսաշրջության ոլորտի մասնագետ Մեխակ Ապրեսյանի հետ։
–Պարոն Ապրեսյան, այս օրերին շատ ակտիվ քննարկվում է նաեւ բանկերի ու ֆինանսական այլ կառույցների կողմից վարկերի եւ տոկոսադրույքների սառեցման հարցը։ Ինչպե՞ս եք այս պահին դիտարկում այս խնդրի կարեւորությունը, երբ խոսքը տնտեսության կարեւոր ճյուղերից մեկի մասին է։
–Իհարկե, կա խնդիր, սակայն այն իրականում համահունչ չէ ստեղծված իրավիճակին, այսինքն, ըստ իս, անիրական է։ Այս ամենը, բնականաբար, իր բացասական ազդեցությունն է թողնում տնտեսության վրա՝ հատկապես հարվածելով զբոսաշրջության ոլորտին, որը սնում է տնտեսության նաեւ մյուս ճյուղերը։ Գաղտնիք չէ, որ զբոսաշրջությունն իր առանձնահատկություններով էապես նպաստում է տնտեսության կայուն զարգացմանը, եւ եթե ոլորտը վնասներ կրի, նույն տրամաբանությամբ վնասներ կկրի նաեւ տնտեսությունը։ Այս ամենը գիտակցելով, պետք է ոլորտին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերենք եւ թույլ չտանք, որ զբոսաշրջությունը վնասներ կրի, ինչը տարիներով պահպանել ու փայփայել ենք։ Պետք է արագ, արդյունավետ ու կազմակերպված դուրս գանք այս իրավիճակից, որպեսզի նույն մուլտիպլիկատիվ էֆեկտով այն չհասցնի վնասել տնտեսությանը։
–Ոլորտին աջակցությունը, մասնավորապես, ի՞նչ գործիքակազմով եք պատկերացնում, որպեսզի իրատեսորեն դրանում ընդգրկվեն ոչ միայն, վերջին հաշվով, ֆինանսական կառույցները, այլեւ պետական հատվածը։
–Առաջին հերթին պետք է ոլորտին համակարգված աջակցություն ցուցաբերենք, պետք է կարողանանք վնասի չափը հաշվարկել եւ, ըստ հնարավորությունների, անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել։ Առաջարկում եմ ոլորտում բարեխիղճ հարկատուներին ֆինանսական աջակցություն տրամադրել հարկային արտոնությունների, անտոկոս վարկերի տեսքով։ Օրինակ՝ 2019 թ. հարկային վճարումների արդյունքների հիման վրա։ Տնտեսավարողը մինչեւ ապրիլի 20—ը, ելնելով նախորդ տարվա շրջանառությունից, պետք է շահութահարկ վճարի ըստ իր ունեցած շահույթի։ Հարկային արտոնությունների մասով կարելի է քննարկել՝ տարաժամկետ երկարաձգել կամ վերանայել դրույքաչափերի նվազեցման հարցը։ Կան տրանսպորտային ընկերություններ, որոնք մեծ վարկեր ունեն վերցրած, ներդրումներ են կատարել, թարմացրել են տրանսպորտային պարկը բավական թանկարժեք մեքենաներով, եւ պետք է վարկերը ժամանակին վճարեն։ Այս պարագայում է պետք նրանց «վարկային արձակուրդ» տրամադրել։ Եվ խոսքը ոչ միայն տրանսպորտային ընկերությունների մասին է, այլեւ տուրօպերտորների, զբոսաշրջային ընկերությունների։ Նրանց կողմից ներդրումներ են արվել տարբեր միջազգային ցուցահանդեսների մասնակցելու նպատակով, եւ ձեւավորվել ու մշակվել են զբոսաշրջային պրոդուկտներ մարքեթինգային քաղաքականություն իրականացնելու համար։ Բնական է, մասսայական չեղարկումների դեպքում նրանք տարեսկզբից ակնկալվող ֆինանսական եկամուտներ այլեւս չեն ունենա։ Ի՞նչ է ստացվում։ Կատարել են նեդրումներ, ֆինանսական մուտքեր չունեն, բայց ունեն հարկային եւ վարկային պարտավորություններ։ Եղածը պահելու, վարձավճարները մուծելու, աշխատակիցներին աշխատավարձով ապահովելու, բիզնեսը պահելու բոլոր հնարավորությունները պետք է գնահատենք։ Այն կարող է բերել մի շարք ընկերությունների սնանկացման։ Պետք է ֆինանսական աջակցության մասին մտածել։
–Ի՞նչ մեխանիզմով եք պատկերացնում այդ աջակցությունը, երբ խոսքը ոչ թե մեկ կամ մի քանի, այլ գրեթե բոլոր տուրիստական ընկերություններին է վերաբերում։ Սնանկացում կամ գործունեության դադարեցում ավելի շատ ո՞ր տուրիստական ընկերություններին է սպառնում։
–Բոլորն էլ թիրախում են։ Այսօր խոշորների համար էլ շատ ծանր իրավիճակ է, որոնք մեծ գումարեր են ծախսել, մեծ ռիսկեր են ներդրել երկիրը միջազգային զբոսաշրջային շուկայում ներկայացնելու համար եւ իրատեսական ու խելամիտ ներդրումներ են արել՝ չկանխատեսելով այն, ինչ կարող էր լինել։ Այստեղ էլ հստակ պետք է լինել եւ նախապատվությունը տալ դաշտում առավել բարեխիղճ գործողներին։ Բանկը նույնպես տնտեսավարող սուբյեկտ է եւ տնօրինում է հանրային միջոցներ։ Սակայն ընդառաջելով՝ վարկային արձակուրդ տալով 2—3 ամսով եւ բարի կամքի դրսեւորում ցուցաբերելով՝ բանկերը կարող են նպաստել վարկառուների բնականոն գործունեության ապահովմանը եւ հետագա վարկառությանը։ Համոզված եմ, որ համատեղ քննարկումների արդյունքում բանկերը կընդառաջեն։ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի կողմից այս բոլոր առաջարկները ներկայացվել են ՀՀ վարչապետին դեռ այն ժամանակ, երբ ընդամենը 2—3 վարակված դեպք կար Հայաստանում։
–Առկա վիճակը, նկատենք, ազդում է, ընդհանրապես, համաշխարհային զբոսաշրջության վրա, բազմաթիվ ճամփորդություններ ու այցեր են չեղարկվում։ Որպեսզի հետագայում կարողանանք արագ ու արդյունավետ վերականգնել ոլորտում կրած վնասները, ի՞նչ մոտեցում եք առաջարկում։
–Այս իրավիճակում ճիշտ լուսաբանում է անհրաժեշտ, ռեպորտաժներ պետք է պատրաստվեն Հայաստանի մասին տիրող իրավիճակի մասին, որպեսզի աշխարհին ցույց տանք, որ երկրում համաճարակային իրավիճակն այդքան էլ վտանգավոր չէ, ինչպես ներկայացվում է։ Պետք է մեր ճիշտ գրառումներով վերացնենք կորոնավիրուսի շուրջ ստեղծված ավելորդ խուճապը, որպեսզի իրավիճակը հարթվելուց հետո կարողանանք արագ չեզոքացնել ոլորտի կրած ու սպասվող հետագա վնասները՝ ճիշտ մարքեթինգային քաղաքականության արդյունքում։ Այսօր միասնական տեղեկատվության ապահովումն է շատ անհրաժեշտ։ Որպեսզի լրատվական դաշտը դադարի սենսացիոն վերնագրերով հոդվածներ արտադրել ու էլ ավելի ապակողմնորոշել, խուճապ ստեղծել ե՛ւ երկրի ներսում, ե՛ւ դրսում։ Այս հանգամանքը շատ ծանր կարող է անդրադառնալ հետագայում երկրի զբոսաշրջային վարկանիշի վրա։ Պետք է այսուհետ միայն պաշտոնական միասնական տեղեկատվություն տարածենք եւ ներկայացնենք այն, ինչ կա, կամ ինչը էապես կնպաստի Հայաստանից դուրս նման իրավիճակի վերացմանը։ Առաջարկում եմ ստեղծել պետական—մասնավոր համագործակցությամբ համակարգող խորհուրդ ՀՀ վարչապետի կամ փոխվարչապետի գլխավորությամբ, ինչը կօգնի այդ գործընթացին։
Հարցազրույցը՝
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆԻ
l.nazaryan@hhpress.am

18-03-2020





02-04-2020
Արցախում ապրիլի 14-ին կանցկացվի նախագահի ընտրության երկրորդ փուլ
ԱՀ համապետական ընտրությունները՝ դիտորդների գնահատմամբ

Նախօրեին մինչեւ ...


02-04-2020
Հաճընցին էլի նույն մարտիկն է՝ պատրաստ կյանքը դնելու հայրենիքի զոհասեղանին
Հաճընի ութամսյա հերոսամարտի 100-ամյակի առթիվ

1920 թ. մարտի ...


02-04-2020
Խրիմյան Հայրիկի սոցիալ-փիլիսոփայական դիտարկումները
4. «Ինքնաշխատ յառաջադիմութիւն»

Մարդոյն կոչումն եւ գործ
շատ մեծ է ...


02-04-2020
Օրվա զարկերակ
Սարդարապատի ճակատամարտից մինչեւ... կորոնավիրուս

Ապրիլյան քառօրյայի ժամանակ հարյուրավոր ...


02-04-2020
Ֆինանսական աջակցություն են ստանում վերջին մեկ տարում Հայաստանում գործող տնտեսավարողները
Առաջնայնություն է տրվում արտադրության միջոցների եւ պարենի ներմուծմանը



02-04-2020
Աշխարհավարակի սոցիա–տնտեսական սանիտարիան
COVID-19-ը անվերապահորեն կփոխի աշխարհը եւ իր լոկալ ու ...


02-04-2020
Հեռավար կրթությո՞ւն, թե՞ առցանց դասախոսություն
Ինչ առանձնահատկություններ ունի կրթության այս եղանակը

Հայաստանում արտակարգ ...



02-04-2020
Հայաստանը ձեռք է բերել 23 օդերեւութաբանական գերժամանակակից ավտոմատ կայան
Այս ոլորտի տեղեկատվությունը հասանելի ...

02-04-2020
Մարդկությունը կշահի միայն միասնականության շնորհիվ
Ինչպիսին կլինի աշխարհը կորոնավիրուսից ...

02-04-2020
Արցախում ընտրությունները մրցակցային էին
Ժողովրդի մեջ ընտրությամբ փոփոխության ...

02-04-2020
Տոկիոյի օլիմպիադան վերջնականապես վտանգված է
Համաճարակի պայմաններում, երբ թվում է մարդկությունը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO