Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

08.04.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Դերասանուհին՝ փոքրիկ տղայի դերում

Հետահայաց՝ Վարդուհի Վարդերեսյանի ծննդյան տարեդարձի առթիվ

Չարաճճի, կենսուրախ, շարժուն. այսպես կարելի է բնորոշել Վարդուհի Վարդերեսյանի Ջոնիին (Վ. Սարոյան, «Իմ սիրտը լեռներում է», ռեժ.՝ Վ. Աճեմյան, 1960 թ., հեռուստաֆիլմից պատառիկներ)։ Բեմի անկյունում՝ փայտե տնակ, հեռապատկերում՝ մթագնած երկինք, որոնք այլ գույներ են ստանում, երբ բեմ է ներխուժում փոքրամարմին տղան (Ջոնի-Վ. Վարդերեսյան)։ Շոգեքարշի ձայնը լսելով՝ աչքերով «գնում» է այդ ձայնի ուղղությամբ, որի ընթացքում մարմինը ձեռք է բերում աճպարարի տեսք։ Նրա ամեն շարժումը խաղ է, որը բնորոշում է փոքրիկ տղայի մանկական աշխուժությունը՝ սանդուղքից ցատկոտելով իջնելը, գլուխկոնծի տալը, վազվզելը։ Ջոնի-Վ. Վարդերեսյանը գլուխը պարզում է «մռայլ» երկինք՝ երկար եւ հիացած լսում թռչունների երգ-ձայնը։ Սա հակադրվում է այն մռայլ իրականությանը, որի ներսում փոքրիկ տղան է։ Նրա անբիծ մանկական հոգին կարողանում է հաղթել շրջապատող գորշ իրականությանը. այն, ինչ Վարդուհի Վարդերեսյանը փոխանցում է իր հանդիսատեսին։
Ամեն փոքրիկ պատահմունքից զարմանում, հրճվում է Ջոնի—Վարդերեսյանը։ Փոստատարի սուլոցը նրա մոտ արթնացնում է հետաքրքություն, թե այդ ի՞նչ հրաշք է, որ մարդու ձայնն այդ երանգն է ստանում։ Իր արագաշարժությամբ Ջոնի—Վարդերեսյանը «շրջափակում» է փոստատարին, խնդրում՝ իրեն էլ սովորեցնի սուլել, եւ երբ մի փոքր ստացվում է, հրճվում է, երջանկանում։
Հանդիսատեսի աչքի առաջ փոքրիկ տղան «մեծանում» է, երբ փոստատարին սկսում է պատմել, որ չեն աշխատում, հայրը պոետ է, գումար չունեն, որ լրագիր գնեն։ Այս խոսքերը Ջոնի—Վարդերեսյանն արտասանում է ծալապատիկ նստած, մանկական անմեղ ձայնով, միամիտ աչքերի արտահայտությամբ. կարծես ոչինչ էլ չի պատահել, «կարեւորը»՝ նրա մոտ շուտով սուլել կստացվի։ Դերասանուհու խաղի նման մոտեցումը ստեղծում էր մի իրականություն, որտեղ բարությունն էր՝ մանկության տեսքով։
Ջոնի—Վարդերեսյանը երջանկանում է ոչ միայն իրեն շրջապատող միջավայրից, հորից, մանկական խաղերից, այլ հենց նա է դառնում այդ շրջապատի լույսը։ Երբ բեմի անկյունում դրված մահճակալի վրա կիսաթավալ գալով՝ հայրը (Բեն—Ալեքսանդր—Բաբկեն Ներսիսյան) երջանկացած հայտնում է որդուն իր նոր գրած բանաստեղծության մասին՝ Ջոնի—Վարդերեսյանն ուրախության ճիչ է արձակում։ Դերասանուհին դիմում է խոսքի սեղմությանը՝ հույզերն արտահայտելով դիմախաղով, արտաքին շարժումով։ Սա դերասանախաղի բարդագույն եղանակներից մեկն է՝ միմոսի գաղափարը։
Վ. Վարդերեսյանի Ջոնին լավատես է։ Նա հավատում է, որ ամեն բան հրաշալի է լինելու, չնայած անգամ գումար չունեն՝ նպարավաճառից սնունդ գնելու։ Բեմի անկյունում անհանգիստ կանգնած՝ Ջոնի— Վարդերեսյանն անհամբեր նայում է այն նամակին, որը քիչ առաջ բերեց Փոստատարը։ «Անտլանտիկ» ամսագրից այդ նամակը հուսահատեցնում է հորը, իսկ ահա Ջոնին մանկան անհամբեր հայացքով սպասում է, որ հայրը վերջապես բացի ծրարը, որ անպայմանորեն նրա բանաստեղծությունները գնել են։ Բեմի մթնոլորտը խտանում է երկու տարբեր տրամադրությամբ՝ հուսահատության եւ հավատի։ Ջոնի—Վարդերեսյանն ատամների տակից դուրս է կորզում «մի հուսահատվիր, պապա» բառերը։ Նա հավատում է, որ աշխարհն այնքան էլ «նեղ» չէ, ինչպես իր հայրն է մտածում, որ ամեն բան առջեւում է՝ պետք է հավատալ եւ հուսալ։ Վարդուհի Վարդերեսյանի Ջոնին հենց այս լավատեսական նոտան է «Իմ սիրտը լեռներում է» ներկայացման մեջ։
…Հեշտ չի եղել Վ. Վարդերեսյանի՝ Ջոնիի կերպարի հետ անցած ուղին։ «Վարդուհի, քեզ համար մի սքանչելի դեր կա»,— հայտնել է Վարդան Աճեմյանը նրան։ Սակայն այդ ժամանակ դերասանուհին սպասել է իր երկրորդ զավակին եւ ստիպված է եղել հրաժարվել Ջոնիի դերից։ Ռեժիսորը չի շտապել նոր դերակատար փնտրելու, այլ մեկ տարի սպասելուց հետո՝ Վ. Վարդերեսյանին է վստահել այդքան սպասված Ջոնիի դերը։
Վարդուհի Վարդերեսյանն առաջին անգամ Ջոնիի կերպարանքով բեմ է բարձրացել երեսուներեք տարեկանում. «Ջոնիի կերպարում ես իմ անարեւ մանկությունն էի դրել, իմ որբացած հոգին։ Ինձ համար Ջոնիի ամեն մի խոսքը, ամեն բառը սոսկ բառ չէր, մի ամբողջ աշխարհ էր, մեր ժողովրդի կենսափիլիսոփայությունը, իմաստությունը»,–տարիների հեռվից խոստովանել է դերասանուհին «Իմ կյանքի հեքիաթը» գրքում։
Դերասանուհին Վիլյամ Սարոյանի պիեսի հերոսին խաղացել է տասնյոթ տարի. «Երբ հասա հիսունին, զգացի, որ ինչ—որ բան է կատարվում իմ Ջոնիի հետ։ Այդ ինչ—որ բանը իմ մեջ չէր, առնչված չէր կենսական ուժերիս նվազման հետ։ Սակայն ինչ—որ մի բան անհանգստացնում էր ինձ։ Ի՞նչը։ Ծերացել էր ներկայացումը, մաշվել։ Ու որքան էլ կայտառ լիներ իմ Ջոնին, մաշված ներկայացման մեջ չէր կարող պահել իր նախկին փայլը։ Ու մի օր էլ… հրաժեշտ տվի իմ հոգու զավակին, իմ խելոք, փիլիսոփա մանչուկին եւ ճիշտ վարվեցի»։
Արվեստագետները բարձր են գնահատել դերասանուհու խաղը Ջոնիի կերպարում, թե ինչպես է դերասանուհին կարողացել այդքան համոզիչ մարմնավորել փոքրիկ տղայի կերպարը. «Քիթը փոքրացել էր ու դարձել քթիկ, սեւ աչքերը, որոնց խորքում միշտ առկա են անցյալի տառապանքի մոխրացած ցոլքերը, դարձել էին չարաճճի, հետաքրքրությամբ իր շուրջի աշխարհը հետազոտող պճլտուն աչուկներ։ Երկար հասակը կարճացել էր, եւ իր ներքնաշխարհով ու արտաքինով դարձել էր հում—հում կրծվելու չափ մի մանչուկ»,–գրել է Վահրամ Փափազյանը, իսկ Պարույր Սեւակը Վ. Վարդերեսյանի Ջոնիին համեմատել է լույսի, պայծառության հետ, որն անդրադարձել է հանդիսատեսի հոգում…
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

19-03-2020





07-04-2020
«Ոչ տեր եմ ունեցել, ոչ ծանոթ, բայց վերեւում Աստված կա»
«Հիմա ինձ հաղթող եմ զգում, որովհետեւ ինձ համար ...


07-04-2020
Աջակցության փաթեթներն ընդգրկում են ամենամեծ սոցիալական խմբերը
Քաղաքացին կարող է ընտրել այն ծրագիրը, որն իր ...


07-04-2020
Կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն ավելացել է 20-ով, առողջացել է ևս 25 քաղաքացի
Հայաստանում առաջին անգամ կորոնավիրուսից մեկ օրում առողջացած պացինտների թիվն ...


07-04-2020
Հայոց սպորտի հմայքն ու հպարտությունը
Կանայք բազմիցս են ապացուցել, որ լինելով նուրբ եւ փխրուն ...


07-04-2020
Տասնհինգ արտահայտություն այն մասին
Թե ինչ է նշանակում լինել մայր

Աշխարհում մայրն է ...


07-04-2020
Շնորհավո՛ր տոնդ, հայ կանգուն
Երբ արդեն այն տարիքին էի, որ ամառային մի ...


07-04-2020
«Հայրենասիրությունը արժանապատվության խնդիր է»
Սվազլյան գերդաստանի հավատամքը

Հարցազրույց հայ բանագետ, ժողովրդագետ, բանահավաք, ...



07-04-2020
Երազում էր մայր դառնալ, որից զրկված էր 7 երկար տարի
Հրաշքով այսօր բազմազավակ մայր ...

07-04-2020
Արցախում տեղի ունեցած ընտրությունները
Կայացած քաղաքական համակարգի մասին են ...

07-04-2020
Մարիամ Աստվածածին
Նրան տարբեր անուններով են կոչում. Աստվածամայր, ...

07-04-2020
Ոսկե միջինի բանաձեւը
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO