Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

08.04.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Երջանկության «հայկական բանաձեւը»

Տուն, ընտանիք, ապրելու հարմարավետ պայմաններ, կրթված երեխաներ...

Աշխարհում մարդկության համընդհանուր նպատակներից ամենատարածվածը, թերեւս, երջանիկ լինելու ձգտումն է։ Մեզանից յուրաքանչյուրը գիտակցական իր ողջ կյանքի ընթացքում փորձում է գտնել երջանկության իր սեփական բանաձեւը։
Մարտի 20—ն աշխարհում նշվում է որպես Երջանկության միջազգային օր։ Տոնը 2012 թ. սահմանել է ՄԱԿ—ի Գլխավոր ասամբլեան՝ եւս մեկ անգամ կարեւորելով, որ երջանկությունը բնական երեւույթ է, որին ձգտելը բնորոշ է յուրաքանչյուր մարդու։ Իսկ ի՞նչ է նշանակում լինել երջանիկ։ Ըստ որոշ տեսաբանների՝ երջանկությունը հարմարավետ կյանք ունենալու եւ «լավ ապրելու» մեջ է։ Ոմանց կարծիքով՝ հաճույքների եւ ցավերի համադրությունն ինքնին երջանկություն է։ Համադրելով կարծիքները, կարող ենք փաստել, որ երջանկությունը հասարակության բավարարվածության աստիճանն է՝ կյանքի հիմնական բաղադրիչներից։
Ընդ որում, մասնագետների դիտարկմամբ, երջանկությունն անորսալի երեւույթ է, իսկ Էրիխ Մարիա Ռեմարկի խոսքերով՝ երջանկությունն աշխարհի ամենաանորոշ ու թանկարժեք բանն է։ Այն ավելի շատ հատուկ է երեխաներին, քան մեծահասակներին։ Միաժամանակ հասուն մարդիկ կարող են հասնել իրական երջանկության՝ կատարելով հոգեւոր բնույթի լուրջ աշխատանք։ Հոգեբանների կարծիքով, երջանիկ լինելու հարցում մարդուն խանգարում են սեփական անձի ու շրջապատի մշտական վերահսկողությունը, ինչպես նաեւ նյութական արժեքների վրա ուշադրության կենտրոնացումը։
Ի՞նչ է անհրաժեշտ մարդուն երջանիկ լինելու համար, ո՞րն է հայ մարդու երջանկության բանաձեւը, որքանո՞վ է երջանիկ մեր հասարակությունը... Եթե փորձելու լինենք այս հարցերի պատասխանները փնտրել մեր շրջապատում, ապա, հավատացնում ենք, քիչ մարդկանց կհանդիպենք, ովքեր իրենց հաջողակ ու երջանիկ կհամարեն։ Հայ մարդու մտածելակերպին դա այնքան էլ հարիր ու ընդունելի չէ։ Սոցիոլոգիական հետազոտությունների համաձայն՝ հայը կողմնորոշվելիս ընտրում է միջին չափանիշները, ձգտում է ապրել այնպես, ինչպես մյուսներն են ապրում։
Մեր հասարակության շրջանում տարածված է համայնքային մտածողությունը, համայնքային արժեքներն են ամենակիրառելին։ Ապրել, ինչպես ողջ համայնքն է ապրում՝ սա դարձել է մարդկանց համար երջանկության չափանիշ։ Տուն, ընտանիք, հաջող ամուսնություն, համեստ կին, աշխատանք ունենալու համար կրթություն. սրանք այն միջին չափանիշներն են, որոնք Հայաստանում նախընտրելի են։
Մասնագիտական դիտարկումները վկայում են նաեւ, որ մեր ընտանիքներում հաճախ անձնական նպատակները ստորադասվում են, անձնական երջանկությունը զոհաբերվում է ընտանիքի համար։ Մարդիկ իրենց կյանքը նվիրում են երեխաներին, թոռներին ավելի բարեկեցիկ կյանքով ապահովելու համար, եւ անձնական երջանկությունը հայտնվում է երկրորդ պլանում։ Ավանդապաշտ ընտանիքներում երեխաների թիվն է որոշում ընտանիքի բարեկեցությունն ու երջանկությունը։
Բոլորի վերջնական նպատակը երջանկությունն է, սակայն միշտ գտնվում է ինչ—որ բան, որը հեռացնում է մեզ այդ վերջնական նպատակից։ Այդ «ինչ—որ բանը» մենք ենք, ավելի ճիշտ՝ այն սահմանափակումները, որոնք խանգարում են մեզ ապրել լիարժեք եւ վայելել երջանկության բերկրանքը։ Երջանկությունն այն չէ, որ ունենաք այն, ինչ ցանկանում եք, այլ՝ ցանկանաք եւ գնահատեք այն, ինչ ունեք։ Իսկ ամենահրաշալի վայրն այն վայրն է, ուր մարդը երջանիկ է...
Վաչագան ՍԱՐԳՍՅԱՆ
v.sargsyan@hhpress.am

20-03-2020





07-04-2020
«Ոչ տեր եմ ունեցել, ոչ ծանոթ, բայց վերեւում Աստված կա»
«Հիմա ինձ հաղթող եմ զգում, որովհետեւ ինձ համար ...


07-04-2020
Աջակցության փաթեթներն ընդգրկում են ամենամեծ սոցիալական խմբերը
Քաղաքացին կարող է ընտրել այն ծրագիրը, որն իր ...


07-04-2020
Կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն ավելացել է 20-ով, առողջացել է ևս 25 քաղաքացի
Հայաստանում առաջին անգամ կորոնավիրուսից մեկ օրում առողջացած պացինտների թիվն ...


07-04-2020
Հայոց սպորտի հմայքն ու հպարտությունը
Կանայք բազմիցս են ապացուցել, որ լինելով նուրբ եւ փխրուն ...


07-04-2020
Տասնհինգ արտահայտություն այն մասին
Թե ինչ է նշանակում լինել մայր

Աշխարհում մայրն է ...


07-04-2020
Շնորհավո՛ր տոնդ, հայ կանգուն
Երբ արդեն այն տարիքին էի, որ ամառային մի ...


07-04-2020
«Հայրենասիրությունը արժանապատվության խնդիր է»
Սվազլյան գերդաստանի հավատամքը

Հարցազրույց հայ բանագետ, ժողովրդագետ, բանահավաք, ...



07-04-2020
Երազում էր մայր դառնալ, որից զրկված էր 7 երկար տարի
Հրաշքով այսօր բազմազավակ մայր ...

07-04-2020
Արցախում տեղի ունեցած ընտրությունները
Կայացած քաղաքական համակարգի մասին են ...

07-04-2020
Մարիամ Աստվածածին
Նրան տարբեր անուններով են կոչում. Աստվածամայր, ...

07-04-2020
Ոսկե միջինի բանաձեւը
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO