Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

04.07.2020
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


«Կորոնավիրուսի բռնկման շրջանը ժամանակավոր է»

Անվանի թոքաբան Անդրանիկ Ոսկանյանն իր դիտարկումներն ունի

«Այսօրվա կորոնավիրուսը տարին մեկ անգամ ի հայտ եկող, սակայն տարբեր անվանումներով բժշկությանը հայտնի վիրուսի տեսակ է, եւ դրա փոխակերպման պատճառով է, որ մարդու իմուն համակարգը չի կարողանում այն իսկույն ճանաչել՝ սկսելով նոր տեսակի վիրուսի դեմ պայքարը»,-«ՀՀ»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թոքաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անդրանիկ Ոսկանյանը՝ հորդորելով հանրությանը չդիտարկել այն վտանգավոր վիրուսների շարքում։
Աշխարհում բժշկագիտությանը հայտնի է գրիպի եւ տարատեսակ սուր շնչառական վարակների ավելի քան 300 տեսակ, որոնցից որոշներն ունեն սեզոնային բնույթ եւ սովորաբար ակտիվանում են հունվարից եւ չեզոքանում՝ մինչեւ մարտ—ապրիլ ընկած ժամանակահատվածը։ Կորոնավիրուսի դեպքում էլ թոքաբանն իր դիտարկումն ունի եւ վստահ է, որ ինչպես ցանկացած վարակ, կորոնավիրուսը եւս կարող է անէանալ կայուն տաք ջերմաստիճանային պայմաններում։ Այս մասին փաստում է այն դեպքում, երբ նույնիսկ համաշխարհային բժշկությունը վարակի նկատմամբ ջերմակայուն լինելու կամ չլինելու մասին տեսակետը պաշտոնապես դեռ չի շտապում հաստատել։
«Ցուրտ ժամանակ մարդու օրգանիզմը կորցնում է պայքարելու ունակությունը, եւ դա լավ պայմաններ է ստեղծում, որ վարակը օրգանիզմ ներթափանցի։ Օրգանիզմը մշակել է այն համակարգը, որ վարակի փոխանցման ժամանակ մարմնի ջերմությունը բարձրանա եւ սկսի արդյունավետ պայքարել հիվանդության դեմ։ Ուստի կայուն տաք միջավայրում վիրուսը գոյատեւել չի կարողանա։ Խոսքը վերաբերում է 29—30 ջերմաստիճանային պայմաններին»,–նշեց Անդրանիկ Ոսկանյանը՝ հաստատելով, որ կորոնավիրուսի բռնկման շրջանը ժամանակավոր բնույթ ունի։
Ովքե՞ր են խոցելի խմբում. թոքաբանն ունի մասնագիտական նույն դիրքորոշումը։ «Եթե հիվանդը տկար է, ապա այս վարակը նրան փոխանցվելու դեպքում կարող է պատճառ դառնալ իր հիմնական հիվանդության սրացման, ընդհուպ՝ հանգեցնել մահվան։ Սա օրինաչափ է բոլոր վարակների դեպքում, ուստի արձանագրվող մահերը հիմնականում լինում են այն մարդկանց շրջանում, ովքեր տարեց են եւ ունեն տարբեր քրոնիկ հիվանդություններ»,–ասաց նա՝ հորդորելով բոլոր կանխարգելիչ գործողություններին հետամուտ լինել եւ անձնական հիգիենային հետեւել՝ անկախ վարակի բռնկման շրջանից։
Ո՞ր դեպքում է կորոնավիրուսն ախտահարում թոքերը եւ ինչո՞վ է տարբերվում սովորական թոքաբորբից։ Մասնագետի պարզաբանմամբ՝ բոլոր վիրուսային թոքաբորբերը սովորաբար ընթանում են ավելի ծանր, քան պարզապես թոքաբորբն է, եւ դարձյալ ախտահարում է քրոնիկ հիվանդներին։ Եթե սովորական թոքաբորբի ժամանակ բորբոքվում է թոքի հյուսվածքը, ապա վիրուսային թոքաբորբի դեպքում հյուսվածքն ախտահարվում է։ Ուստի խոցելի խմբում գտնվողներին թոքաբանը հորդորում է պահպանել առավելագույն զգուշավորություն եւ հետեւել վարակի կանխարգելման բոլոր պաշտոնական հրահանգներին։
Շնչուղային սուր վարակները յուրաքանչյուրի մոտ տարբեր կերպ են դրսեւորվում։ Անդրանիկ Ոսկանյանը նկատեց՝ աշխարհում մարդկանց 30 տոկոսը տարեկան նվազագույնը մեկ կամ երկու անգամ վարակվում է սուր շնչառական վիրուսով, սակայն շատ հեշտ հաղթահարում է եւ ապաքինվում։ Իսկ խոցելի խմբի մոտ այն կայծակնային զարգացում է ունենում, նույնն էլ՝ կորոնավիրուսի դեպքում։ Ինչ վերաբերում է հիվանդացության եւ դրանից մահացության համաշխարհային ցուցանիշներին, ապա պրոֆեսորը մահացության 2 տոկոսը համարում է օրինաչափ բոլոր տիպի վարակների դեպքում՝ պնդելով, որ խուճապն անհարկի է։ Փոխարենն ուրախ է նկատել, որ վարակի համակարգված կանխարգելիչ գործընթացներում ակտիվորեն ներգրավված է նաեւ բնակչությունը՝ վարակից պաշտպանվելու իր բարձր ինքնագիտակցությամբ։
Նշենք, որ Հայաստանում սուր շնչառական վարակների հիվանդացությունը սովորաբար աճում է՝ սեզոնային բնույթով պայմանավորված։ Դրանք ակտիվանում են հունվարին։ Նախորդ ամսվա համաճարակաբանական դիտարկման համաձայն՝ հիվանդացության աճ է գրանցվել ամբուլատոր—պոլիկլինիկական, հիվանդանոցային կազմակերպություններ դիմելիության եւ շտապօգնության կանչերում։
Ըստ ԱՆ տեղեկատվության, հանրապետությունում դեռեւս շրջանառվում են գրիպի Ա H1N1 ենթատեսակը եւ Բ տեսակը, ինչպես նաեւ շնչառական այլ վարակների հարուցիչներ (ռինովիրուս, բոկավիրուս, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուս, ադենովիրոս)։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am

21-03-2020





04-07-2020
Ջրերի որակի մոնիտորինգի նոր դիտացանց է առաջարկվում
Եվ մակերեւութային ջրերում էլ թունաքիմիկատների դիտարկման կարիք կա



04-07-2020
ՀՀ ոչ մի բուժհաստատություն չպետք է անմասն մնա համավարակի դեմ պայքարից
Մասնագետը հորդորում է մահճակալային ֆոնդն ավելացնել

ՀՀ-ում նոր ...


04-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 580 նոր դեպք, առողջացել է 451 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


04-07-2020
Ծնողների օրհնության ուժը երեխաների կյանքում
Աստվածաշնչում բազմիցս կոչ է արվում աղոթել։ Դա չի նշանակում, ...


04-07-2020
ՀՀ ոչ մի բուժհաստատություն չպետք է անմասն մնա համավարակի դեմ պայքարից
Մասնագետը հորդորում է մահճակալային ֆոնդն ավելացնել

ՀՀ-ում նոր ...


04-07-2020
Պոեզիան՝ որպես աղոթք եւ հոգու ժամանակ
«Քի՜չ մըն ալ դեռ, ա՜հ, շողա՜, շողա՜, բարի՜ ...


04-07-2020
Ամենածիծաղելի ողբերգակը
«Ինձի ձեռ չտաս՝ Աստծուն կըսեմ...» («Հին օրերի երգը»)




04-07-2020
Կենսոլորտը պետք է պաշտպանվի
Մարդն ինչպես է հարաբերվում մայր բնության ...

04-07-2020
Մհեր Մկրտչյան փառահեղ լեգենդը
Նրա արվեստում որտեղ է վերջանում ...

04-07-2020
Էրդողանի հերթական ոտնձգությունը
Նրա ձգտումը՝ վերանայելու տաճարի ...

04-07-2020
Աննախադեպ կոռուպցիոն բացահայտում հայկական ֆուտբոլում
Նախօրեին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +30... +32

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO