Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.04.2020
ԼՂՀ


Նոր կինոպատում Արցախի մասին

Բաքվի քարոզչամեքենայի հերթական խայտառակ ձախողումը

Մարտի 11-ին Մոսկվայում տեղի ունեցավ Արցախի ազատության ու խաղաղ կյանքի համար մղվող պայքարի մասին պատմող «Վերադարձ» վավերագրական կինոնկարի պրեմիերան։ Ֆիլմի հեղինակներն են ռուսաստանցի հեռուստալրագրող Սվետլանա Կուլչիցկայան եւ ռեժիսոր Պավել Մեդվեդեւը։ Միջոցառումը կայացավ Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների կենտրոնական տանը։
Հաշվի առնելով ֆիլմի թեման՝ կարելի էր ակնկալել, որ այն հատուկ ուշադրության կարժանանա մեր հարեւանների կողմից։ Այդպես էլ ստացվեց։ Պրեմիերայից մի քանի օր առաջ պաշտոնական Բաքվի հրահանգով ադրբեջանական ԶԼՄ-ները հերթական հակահայկական հիստերիան ձեռնարկեցին։ Պատրաստվեց հոդվածների մի ամբողջ շարք, որոնք աղաղակում էին, թե, իբր, հայերը հերթական սադրանքն են նախապատրաստում Ադրբեջանի դեմ։ Ցուցադրման օրը՝ մարտի 11-ին, «vesti.az» լրատվական գործակալության կայքում հայտնվեց «Այսօր Մոսկվայում կարող են հավատալ հայկական հեքիաթին՝ ՄԻ՞ ԹԵ ՍՈՒՏԸ ԿՀԱՂԹԻ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆԸ» հոդվածը, որի հեղինակը (նա «համեստորեն» թաքնվել էր Տամերլան Օնեգին մականվան տակ), հայերին որակելով սադրիչներ ու սուտասաններ, մեզ մեղադրում է այն բանում, որ մենք՝ անամոթներս, պատմական ադրբեջանական հողերն անվանում ենք «Արեւելյան Հայաստան», իսկ Ղարաբաղի մասին սուտը տարածում ենք ողջ աշխարհով մեկ, այդ թվում՝ նաեւ Հայաստանում։
Այնուհետ գործին միացավ Ռուսաստանի ադրբեջանական սփյուռքը։ Դրա իրեղեն ապացույցը, մասնավորապես, դարձան «Մոսկվայի ադրբեջանական համայնք» ՀԿ—ի նախագահ Շամիլ Թագիեւի ստորագրությամբ Մոսկվայի մշակույթի դեպարտամենտի ղեկավար Ալեքսանդր Կիբովսկուն եւ ՌԴ կինեմատոգրաֆիստների միության նախագահ Նիկիտա Միխալկովին հասցեագրած նամակները՝ նշված կինոնկարի պրեմիերան չեղարկելու սպառնալի պահանջով։
—Սակայն այդ աղմկարարությունը մնաց ապարդյուն,–փաստում է «Ռուս—հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդ» ռուսաստանյան ՀԿ—ի փոխնախագահ, իրավաբան եւ ռազմական լրագրող Արամ Խաչատրյանը։–«Վերադարձ» ֆիլմի պրեմիերան ցուցադրվեց մեծ հաջողությամբ, ինչը կարելի է գնահատել որպես գնալով ավելի ու ավելի սաստկացող հայ—ադրբեջանական տեղեկատվական պատերազմում մեր զգալի ու նշանակալի առաջխաղացումը։ Ձախողվեցին ե՛ւ Ադրբեջանի քարոզչական մեքենայի, ե՛ւ Շամիլ Թագիեւի ջանքերը։ Ի դեպ, այդ անձնավորության առօրյա գործունեության հիմնական նպատակը հակահայկական սադրիչ հայտարարությունների, նամակների եւ այլնի տարածումն է, Մոսկվայում ու ողջ Ռուսաստանում ազգամիջյան երկպառակության սերմանումը։
Արդեն մարտի 12—ին հիշատակված «vesti.az»—ն իր կայքում տեղադրեց «Հայերին չհաջողվեց ադրբեջանցիներին դավադրել Մոսկվայում» վերնագրով հոդվածը, որի հեղինակ Զաուր Նուրմամեդովը, աղավաղելով փաստերը, հրամցնում է բացարձակ կողմնապահական մոտեցում։ Դասական ու քաջ հայտնի ադրբեջանական տեղեկատվական գործելաոճ…
Այսպես, Նուրմամեդովը գրում է, թե ֆիլմի շնորհանդեսին եկել էր ընդամենը 50 հանդիսատես։ Երկու տարեց ադրբեջանցի էլ կային, որոնց հայազգի եկածները, իբր, «չէին ցանկանում ներս թողնել», սակայն կազմակերպիչները խնդիրը կարգավորեցին։ Իսկ հակաադրբեջանական սադրիչ հայտարարություններ չհնչեցվեցին միմիայն Սվետլանա Կուլչիցկայայի շնորհիվ, ով այդ «սադրիչներին», իբր, անձամբ էր սանձահարում։
–Այդ ամենը, շատ մեղմ ասած, անպատկառ խաբեություն է,–նշում է Արամ Խաչատրյանը։–Նախ ոչ թե 50 հանդիսատես էր եկել, այլ 157, այսինքն՝ դահլիճի գրեթե կեսը։ Ֆիլմի ցուցադրման ավարտից հետո կինեմատոգրաֆիստների կենտրոնական տան պատասխանատու ներկայացուցիչը շատ բարձր գնահատական տվեց այդ ցուցանիշին։ Ըստ նրա, վերջին ժամանակներս նման միջոցառումները հավաքում են 20—30 մարդուց ոչ ավելի։ Ինչ վերաբերում է հիշատակված երկու տարեց ադրբեջանցիներին, ապա ես նրանց անձամբ ճանաչում եմ։ Նրանց ներս մտնելը ոչ ոք չէր խոչընդոտում։ Ցուցադրումից հետո զրուցեցի նրանցից մեկի հետ, եւ նա ասաց, որ «նորմալ ֆիլմ է», եւ նույնիսկ քննադատեց ադրբեջանական ԶԼՄ—ներին եւ Մոսկվայի ադրբեջանական համայնքին՝ ֆիլմի ցուցադրման դեմ կազմակերպած արշավի համար։
Հատկանշական փաստ՝ Մոսկվայի իշխանությունները, ի դեպ, դիմել էին իրավապահ մարմիններին, եւ միջոցառման ընթացքում Կինոյի տան մոտ ոստիկանների խումբ էր հերթապահում։ Զրուցակցիս խոսքերով, նա մոտեցավ նրանց ու մի փոքր զրուցեց։ Պարզվեց, որ ադրբեջանցի եւ ոչ մի պիկետորդ այդ օրն այդտեղ չէր եկել։
Արդյունքում ի՞նչ է ստացվում։ Մոսկվայի ադրբեջանցիների ներկայիս ամբիցիոզ առաջնորդ Շամիլ Թագիեւը ամպագորգոռ գրություններ է ուղարկում ՌԴ մայրաքաղաքի կառավարություն, ինչ—որ վերջնագրեր ներկայացնում, ցույցերով սպառնում, իսկ իրականում… «երկու տարեց ադրբեջանցի» է միայն ուղարկում։ Բա համայնքի ակտիվիստներն ի՞նչ եղան։ Թագիեւի սպառնալիքները լուրջ ընդունելով՝ մեկ տասնյակ ոստիկան, հատուկ տեխնիկայով հանդերձ, մոտ չորս ժամ հերթապահեցին Կինոյի տան մոտ։ Երեւի իմաստ կա հարցնել՝ այդ ամենի ծախսերն ո՞վ է հատուցելու։
Նման գործողություններով մեկ բան հստակ ապացուցեց Թագիեւը։ Այն է՝ իր ղեկավարած կազմակերպությունը ոչ ավելին է, քան ֆիկցիա եւ մի քոռ կոպեկ էլ չարժե։
Հիշեցնենք նաեւ, որ մի քանի տարի առաջ դատական որոշմամբ վերջ դրվեց համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսի գործունեությանը՝ իր կանոնադրական դրույթները չպահպանելու համար։ Իսկ Ռուսաստանում հակահայկական միջոցառումների ակտիվ կազմակերպիչներից եւ համակարգողներից մեկը՝ Գուդսի Օսմանովը, ով նաեւ «համատեղության կարգով» ՌԴ—ում Ադրբեջանի փոխդեսպանն էր, Ռուսաստանի տարածքում դիվանագիտական կարգավիճակին չհամապատասխանելու կապակցությամբ ստիպված եղավ երկիրը լքել։
Վերադառնալով «Վերադարձ» ֆիլմի պրեմիերային՝փաստենք, որ այն Ղարաբաղի մասին մի ազնիվ ու անաչառ կինոպատմվածք է։ Քսանութ տարի առաջ եւ մեր օրերին նկարահանած կինոնյութերը ներկայացնում են Արցախի Հանրապետության անցած ուղին, այժմյան կյանքը։ Ֆիլմում ընդգրկվել են ռուս հանդիսատեսին համեմատաբար քիչ հայտնի փաստեր այն մասին, թե 1990—ականներին Ադրբեջանն ինչպես էր լայնամասշտաբ ագրեսիա իրականացնում Լեռնային Ղարաբաղի դեմ՝ բնակավայրերի հրթիռակոծումներ, խաղաղ բնակչության կանխամտածված սպանություններ։ Մասնավորապես, ֆիլմում տեղ է գտել ողբերգական պատմություն արցախյան Տող գյուղի մի մեծ ընտանիքի մասին, որին գրեթե ամբողջովին ոչնչացրել են ադրբեջանական ավազակ—մարդասպանները, միայն երկու փոքրիկ երեխա է ողջ մնացել…
Արժեքավոր փաստագրություն են նաեւ Ստեփանակերտում ժամանակին տեղակայվող խորհրդային (հետագայում՝ ռուսաստանյան) ԶՈՒ—ի 366—րդ մոտոհրաձգային գնդի զինծառայողների հանդեպ կատարած հանցագործությունները բացահայտող տեսադրվագները։ Քսանութ տարի առաջ նկարահանած խրոնիկայում երեւում է, թե ինչպես ադրբեջանական կողմից ձեռնարկված հրետակոծման հետեւանքով ավերվել են զինվորականների ընտանիքների տները, իսկ զինվորականներից մի քանիսը զոհվել են։ Ստեփանակերտի շրջափակման պատճառով 366—րդ գնդի հրամանատարությունը երկար ժամանակ ի վիճակի չէր նրանց դիակները տեղափոխել Ռուսաստան։
Դրա հետ մեկտեղ, Արցախի խաղաղ կյանքն էլ է ներկայացված. ինչպես բազմաչարչար, բայց հպարտ ու կայուն ժողովուրդը վերականգնում եւ բարեկարգում իր հայրենի օրրանը։ Արցախցիներն իրենց ապագան են կառուցում։ Նրանց ընկճելը, ծնկի բերելն անհնար է։ Եվ ցանկացած ագրեսորի անխուսափելի ու արժանի հակահարված է սպասվում...
–Անշուշտ, հարկավոր է շնորհակալություն հայտնել այս վավերագրական ֆիլմի հեղինակներին,–նշում է Արամ Խաչատրյանը։–Կարծում եմ, «Վերադարձի» պրեմիերան Մոսկվայում դարձավ ռուսաստանյան վավերագրական կինոյի ակնառու հաջողություն։ Լիահույս եմ, որ կշարունակի իր հաղթարշավը Ռուսաստանում, ԱՊՀ երկրներում, գուցե նաեւ հեռավոր արտերկրում՝ արժանահավատ տեղեկություններ մատուցելով Արցախի կյանքի մասին եւ իսպառ հերքելով ադրբեջանական պետքարոզչության ողջ խաբեությունը։
Այդ առումով, ընդգծում է Ա. Խաչատրյանը, դրվատանքի խոսքերի են արժանի Մոսկվայի կառավարության մշակույթի դեպարտամենտի ղեկավար Ալեքսանդր Կիբովսկին եւ ՌԴ կինեմատոգրաֆիստների միության նախագահ Նիկիտա Միխալկովը, ովքեր չընդառաջեցին «Վերադարձ» վավերագրական կինոնկարի պրեմիերան չեղարկելու վերաբերյալ Մոսկվայի ադրբեջանական համայնքի սադրիչ պահանջներին։
Աշոտ ԳԱՐԵԳԻՆՅԱՆ

21-03-2020





09-04-2020
Հնարավոր է նվազագույն կորուստներով չեզոքացնել վնասները
Այդ նպատակով ի՞նչ լուծումներ են առաջարկում հայ տուրօպերատորները



09-04-2020
«Այդ նյութերն իմ հայ ժողովրդից եմ վերցրել եւ նրան էլ վերադարձնում եմ»
Սերունդներին են փոխանցվել հայրենազրկված եւ ունեզրկված հայ գաղթականների ...


09-04-2020
Հոգեւոր անկյուն
Եթե չկա հստակ նպատակամղվածություն առ աղոթքը, ապա մարդը թողնվում ...


09-04-2020
Նոր իրական հնարավորություններ
Գիտություն-տնտեսություն շղթայի ձեւավորման համար

Սովորաբար դժվարին իրավիճակները հաղթահարվում ...


09-04-2020
Մեր այս օրերը կարող ենք դարձնել տանելի, նույնիսկ հետաքրքիր
Տանը մնալով՝ ինչ-որ մարտավարական հնարքներ բանեցնելու միջոցով

Կորոնավիրուսի ...


09-04-2020
Հայաստանն ավելացրել է կոնյակի արտահանման ծավալները
2019 թ. 10 ամսվա արտահանումը գերազանցել է 2018 ...


09-04-2020
Բանականության սահմանից այն կողմ
ՍԻԱՄԱՆԹՈ (Ատոմ Հովհաննեսի Յարճանյան). բանաստեղծ, գրող, լրագրող, քաղաքական գործիչ ...



09-04-2020
Վերանորոգվում է Մելիքատունը
Աղավնո-Արքունագետ գետի ափին է հայոց պատմական ...

09-04-2020
Նա ապրում էր իր զարմանալի խոհերով…
Մեծանուն հայագետ Ղեւոնդ Ալիշանի ...

09-04-2020
Լիբիայի ԱՀԿ-ի պարտությունը հարված կլինի նաեւ Թուրքիայի հեղինակությանը
Ազգային բանակը ռազմական ակնհայտ ...

09-04-2020
Ռոնալդինյոյի խափանման միջոցը փոխել են
Կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակում ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +11... +13

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO