Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.04.2020
ԱՇԽԱՐՀ


Կորոնավիրուսն ու նովրուզյան տոները

Մարտի 20-ը համընկնում է իրանական Ամանորին՝ Նովրուզին։ Այն արեգակնային տարվա 1399 թ. առաջին ամիս ֆարվարդինի 1-ն է, որը համապատասխանում է աստղագիտական օրացույցի Խոյի առաջին օրվան։ Նովրուզը տարածում է գտել իրանական քաղաքակրթության ոլորտի ողջ տարածքում։ Այն Իրանում տոնում են շուրջ 2600-2700 տարի, իսկ դրանից առաջ տոնվել է, թե ոչ, հայտնի չէ։
2008 թ. փետրվարի 23-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստում հաստատվել է մի բանաձեւ, որի համաձայն՝ Նովրուզը համարվում է համաշխարհային տոն, ուստի այն գրանցվել է ՄԱԿ-ի անդամ երկրների պաշտոնական օրացույցներում։ ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ աշխարհում Նովրուզն ավելի քան 300 միլիոն մարդ նշում է իբրեւ նոր տարի։ Այն իրանցիների ամենասիրած տոնն է, եւ դիմավորում են մեծ շուքով։
Այս առիթով Իրանի ռազմաքաղաքական առաջին դեմքը՝ հեղափոխության առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին իր շնորհավորական ուղերձում 1399 թ. անվանել է «Արդյունաբերության թռիչքի» տարի։ Նա երախտիքի խոսք է ուղղել նաեւ բոլոր բուժաշխատողներին, որոնք ինքնազոհաբար մարտնչում են կորոնավիրուսի դեմ, ինչպեսեւ կամավորական խմբերին, մասնավորապես համալսարանական ու կրոնական հաստատությունների ուսանողներին։ Իսկ նախագահ Հասան Ռոհանին իր շնորհավորական ուղերձում շեշտել է, որ նոր տարին միասնության, համախմբման ու բարոյականության տարի է, որը կարող է իրանցիների համար դառնալ լավ տարի։ Նա հավելել է նաեւ, որ 1399 թ. կլինի խոշոր նախագծերի իրականացման եւ ժողովրդի կյանքում լուրջ բարեփոխումների տարի։
1399 թ. Նովրուզն իրանցիները դիմավորել են բավական բարդ իրավիճակում՝ ոչ միայն այդ երկրի դեմ կիրառված սահմանափակումների պատճառով սոցիալ—տնտեսական ծանր պայմաններում, այլեւ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, ինչն Իրանում դեռեւս բավական արագ է տարածվում։ Այստեղ մարտի 19—ի դրությամբ, պաշտոնական տվյալների համաձայն, 1284 մարդ մահացել է, իսկ վարակակիրների թիվը 18 հազար 408—ն է։ Սակայն այս տվյալները կասկածի տակ են դրվում՝ տարբեր թվեր ներկայացվելով։ Այսուհանդերձ, թեեւ Իրանում ուսումնական հաստատությունները փակ են, չեղարկվել են բազմամարդ միջոցառումները, այդ թվում՝ ուրբաթօրյա աղոթքները, միաժամանակ երկրի ղեկավարությունը հորդորում է տանը մնալ, շփումները սահմանափակել, սակայն որեւէ կարանտին, երթեւեկության սահմանափակում չի կիրառվել։ Ավելին՝ նախագահ Ռոհանին մարտի 15—ին անդրադառնալով այս առնչությամբ տարածված լուրերին՝ հայտարարել է, որ Իրանում կարանտին չկա, ոչ Նովրուզից առաջ եւ ոչ էլ հետո՝ ոչ մի քաղաքում, գործարարության ոչ մի ոլորտում ու առեւտրի օբյեկտներում երթեւեկության սահմանափակում չի կիրառվում։
Սա այն դեպքում, երբ Իրանի առողջապահության նախկին հինգ նախարար եւ 17 հայտնի բժիշկ—պրոֆեսորներ բաց նամակով դիմել են Ռոհանիին, պահաջել վարակը վերահսկելի դարձնելու նպատակով սահմանափակել ուղեւորություններն ու երթեւեկությունը, որոնք տարածման ամենավտանգավոր միջոցներից են, փակել խոշոր առեւտրի կենտրոններն ու արտադրամասերը՝ նախազգուշացնելով, որ հակառակ դեպքում համաճարակի պատճառած անդառնալի վնասները շատ մեծ են լինելու։ Իսկ Իրանի առողջապահության նախարարության հասարակության հետ կապերի պատասխանատու Քիանուշ Ջահանփուրը, անդրադառնալով մարտի 18—19—ի վիճակագրական տվյալներին, նշել է, թե Իրանում յուրաքանչյուր 10 րոպեում «COVID—19»—ից մեկ մարդ է մահանում, իսկ յուրաքանչուր ժամում 50 մարդ դառնում է վարակակիր։
Նովրուզյան տոներն ավարտվում են ֆարվարդինի 13—ին, այդ օրը նշում են հատուկ ծեսերով։ Իրանցիներն ավանդաբար սիրում են նովրուզյան երկշաբաթյա տոներն անցկացնել ուղեւորություններում՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում։ Հայտնի պատճառներով արտագնա ուղեւորությունները բացառվել են, իսկ ներերկրյա ուղեւորությունները կրճատվել են շուրջ 50 տոկոսով, ինչը ճանապարհային ոստիկանության պետ, գեներալ Թեմուր Հոսեյնին անբավարար է գնահատել, կրկին հորդորել հրաժարվել ուղեւորություններից, ինչը մեծ վտանգ են համարում իրանցի պաշտոնյաները, այդ թվում՝ Թեհրանի կորոնավիրուսի դեմ գործողությունների կառավարման պետ Ալի Ռզա Զալին։ Նա մարտի 19—ին լրագրողների հետ հանդիպմանը շեշտել է, թե նովրուզյան ճանապարհորդությունը «մահվան ընդառաջ գնալ է» նշանակում եւ ընդգծել, որ այդ ուղեւորությունները կորոնավիրուսի տեղաշարժի հզոր հորձանք են ստեղծում, որը կվարակի տարբեր նահանգների բնակիչներին։
Բացի այդ, զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության նախագահը, նամակ հղելով Իրանի զբոսաշրջության եւ մշակույթի ժառանգության նախարարին, ակնարկելով կառավարության պատասխանատվության մասին՝ նշել է, որ նովրուզյան ներքին ճամփորդությունները կասետային ռումբի էֆեկտով սաստկացնելու են վիրուսի տարածումը։
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am

21-03-2020





09-04-2020
Հնարավոր է նվազագույն կորուստներով չեզոքացնել վնասները
Այդ նպատակով ի՞նչ լուծումներ են առաջարկում հայ տուրօպերատորները



09-04-2020
«Այդ նյութերն իմ հայ ժողովրդից եմ վերցրել եւ նրան էլ վերադարձնում եմ»
Սերունդներին են փոխանցվել հայրենազրկված եւ ունեզրկված հայ գաղթականների ...


09-04-2020
Հոգեւոր անկյուն
Եթե չկա հստակ նպատակամղվածություն առ աղոթքը, ապա մարդը թողնվում ...


09-04-2020
Նոր իրական հնարավորություններ
Գիտություն-տնտեսություն շղթայի ձեւավորման համար

Սովորաբար դժվարին իրավիճակները հաղթահարվում ...


09-04-2020
Մեր այս օրերը կարող ենք դարձնել տանելի, նույնիսկ հետաքրքիր
Տանը մնալով՝ ինչ-որ մարտավարական հնարքներ բանեցնելու միջոցով

Կորոնավիրուսի ...


09-04-2020
Հայաստանն ավելացրել է կոնյակի արտահանման ծավալները
2019 թ. 10 ամսվա արտահանումը գերազանցել է 2018 ...


09-04-2020
Բանականության սահմանից այն կողմ
ՍԻԱՄԱՆԹՈ (Ատոմ Հովհաննեսի Յարճանյան). բանաստեղծ, գրող, լրագրող, քաղաքական գործիչ ...



09-04-2020
Վերանորոգվում է Մելիքատունը
Աղավնո-Արքունագետ գետի ափին է հայոց պատմական ...

09-04-2020
Նա ապրում էր իր զարմանալի խոհերով…
Մեծանուն հայագետ Ղեւոնդ Ալիշանի ...

09-04-2020
Լիբիայի ԱՀԿ-ի պարտությունը հարված կլինի նաեւ Թուրքիայի հեղինակությանը
Ազգային բանակը ռազմական ակնհայտ ...

09-04-2020
Ռոնալդինյոյի խափանման միջոցը փոխել են
Կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակում ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +11... +13

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO