Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.04.2020
ԼՂՀ


Կարեն Ավետիսյանի եւ Վարդան Հովակիմյանի հիշատակի օրը՝ մարտի 22

Արցախյան շարժման սկզբում հավատում էինք Խորհրդային Միության անաչառությանը եւ որ առանց մարտական գործողությունների կհասնենք մեր երազանքին՝ Արցախ-Մայր հայրենիք ՄԻԱՑՈՒՄ-ին։ Սակայն շուտով պարզվեց՝ պատերազմելու ենք։
Սկզբնական շրջանում ստեղծվեցին կամավորական ջոկատներ, հատկապես աֆղանական պատերազմն անցած տղաների մասնակցությամբ։ Կարեւորվեց նաեւ՝ նախ Մայր հայրենիքն ազատել թուրքերից, որոնք, խորհրդային տարիներին ունենալով Կրեմլի աջակցությունը, տարածվել էին Հայաստանի Խորհրդային Հանրապետության տարբեր շրջաններում, հատկապես՝ սահմանային գոտիներում։ Նման բնակավայրերից էր մեր երկրի հարավային՝ Մեղրիի շրջանի Նյուվադի գյուղը (այժմ՝ գ. Նռնաձոր, Սյունիքի մարզ)։ 1989—1990—91 թթ. մի քանի անգամ մեր կամավորական ջոկատները մարտնչեցին Նյուվադին ազատագրելու համար։ 1990 թ. մարտի 22—ին նույնպես մարտական գործողություններ սկսվեցին այս բնակավայրի մոտակայքում։
Այստեղ էր աֆղանցիների ջոկատը, որի կազմում էր Կարեն Ժորայի Ավետիսյանը, ով առաջին կամավորականներից էր։ Ծնվել է 1969—ի հուլիսի 13—ին Երեւանում, 1987—89 թթ. ծառայել խորհրդային բանակում։ Կենտրոնական հավաքակայանում իմացել է՝ իրենց զորակոչը Աֆղանստան է գնալու, բարեկամները համոզել են հետ մնա, բայց չի համաձայնել։ «Բա կռվել չիմանա՞նք, մեկ էլ վաղը պետք կգա,–ասել է Կարենը եւ ժպտալով շարունակել,–հետո, ինձ գնդակ չի կպչի…»։ Արցախյան գոյամարտի սկզբում մասնակցել է տարբեր մարտերի, աչքի ընկել։ Սակայն չիրականացավ նրա ասածը՝ ինձ գնդակ չի կպչի, նահատակվեց մարտական ընկերոջ՝ Վարդան Հովակիմյանի հետ։
Վարդանը ծնվել է 1955 թ. սեպտեմբերի 23—ին ՀԽՍՀ Սիսիանի շրջանի Բազարչայ գյուղում (այժմ՝ Գորայք, Սյունիքի մարզ)։ Հերոսների շիրիմները սրբատեղի են դարձել հարազատների, մարտական ընկերների եւ մեր ժողովրդի համար առհասարակ։ Հերոսների շիրիմները գտնվում են կողք կողքի՝ Երեւանի Նոր Նորքի պանթեոնում։ Կարենը նաեւ ստեղծագործում էր. «Այսօր երազիս, մամ, քեզ եմ տեսել։ Դու զենք ունեիր ձեռքիդ։ Չէ, ոչ թե ձեռքիդ, այլ պայուսակիդ մեջ, հետո հանեցիր, տվեցիր ինձ ու համբուրեցիր»։ 8.12.87 թ., Չիրչիկ—Ուզբեկստան։
Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի երկրագիտական թանգարանի փառքի սրահում կա Կարենին ու Վարդանին նվիրված անկյուն, որտեղ նրանց անձնագրերն են, այլ անձնական իրեր։ Քաշաթաղի շրջվարչակազմի առաջին ղեկավար Ալեքսան Հակոբյանը տեղեկացնում է. «Նիւվադի մեկնելու նախորդ երեկոյեան աֆղանցիների ջոկատի տղաները մի—մի «Կալաշնիկով» էին ստացել ՀՀՇ շտաբից՝ Տեխնիկայի տան առաջին յարկից, փոխարէնը թողնելով, ինչպէս ընդունուած էր, մարտիկների անձնագրերը։ Տարիներ անց, երբ ՀՀՇ խորհուրդը տեղափոխւում էր Տեխնիկայի տնից ուրիշ շէնք, փաստաթղթերի մի թղթապանակում մեր աղջիկները գտել էին Կարէնի ու Վարդանի անձնագրերը եւ հասկացել, որ դրանք զէնքի փոխարէն թողնոածներն էին։ Զանգեցին ինձ Բերձոր, եւ յաջորդ շաբաթ այդ անձնագրերն ի պահ տրուեցին Քաշաթաղի նորաբաց Երկրագիտական թանգարանի Փառքի սրահին։ Յետոյ դժուարութեամբ համոզեցինք տղաների ծնողներին, որ յետ չվերցնեն անձնագրերը, այլ թողնեն մեր թանգարանում ի յաւերժ յիշատակ։ Յաւե՜րժ...»։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ


24-03-2020





09-04-2020
Հնարավոր է նվազագույն կորուստներով չեզոքացնել վնասները
Այդ նպատակով ի՞նչ լուծումներ են առաջարկում հայ տուրօպերատորները



09-04-2020
«Այդ նյութերն իմ հայ ժողովրդից եմ վերցրել եւ նրան էլ վերադարձնում եմ»
Սերունդներին են փոխանցվել հայրենազրկված եւ ունեզրկված հայ գաղթականների ...


09-04-2020
Հոգեւոր անկյուն
Եթե չկա հստակ նպատակամղվածություն առ աղոթքը, ապա մարդը թողնվում ...


09-04-2020
Նոր իրական հնարավորություններ
Գիտություն-տնտեսություն շղթայի ձեւավորման համար

Սովորաբար դժվարին իրավիճակները հաղթահարվում ...


09-04-2020
Մեր այս օրերը կարող ենք դարձնել տանելի, նույնիսկ հետաքրքիր
Տանը մնալով՝ ինչ-որ մարտավարական հնարքներ բանեցնելու միջոցով

Կորոնավիրուսի ...


09-04-2020
Հայաստանն ավելացրել է կոնյակի արտահանման ծավալները
2019 թ. 10 ամսվա արտահանումը գերազանցել է 2018 ...


09-04-2020
Բանականության սահմանից այն կողմ
ՍԻԱՄԱՆԹՈ (Ատոմ Հովհաննեսի Յարճանյան). բանաստեղծ, գրող, լրագրող, քաղաքական գործիչ ...



09-04-2020
Վերանորոգվում է Մելիքատունը
Աղավնո-Արքունագետ գետի ափին է հայոց պատմական ...

09-04-2020
Նա ապրում էր իր զարմանալի խոհերով…
Մեծանուն հայագետ Ղեւոնդ Ալիշանի ...

09-04-2020
Լիբիայի ԱՀԿ-ի պարտությունը հարված կլինի նաեւ Թուրքիայի հեղինակությանը
Ազգային բանակը ռազմական ակնհայտ ...

09-04-2020
Ռոնալդինյոյի խափանման միջոցը փոխել են
Կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակում ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +11... +13

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO