Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

08.04.2020
ԼՂՀ


Այդ պատմությունն այլեւս երբեք չի կրկնվի

Լրացավ Շուշիի կոտորածների 100-ամյակը

1918 թ. սկզբին, երբ թուրքական բանակն արշավեց Անդրկովկաս, հայերի դեմ գործողություններն ամենուր էին։ Եվ որքան թուրքերը հաջողություններ էին արձանագրում դեպի Բաքու իրենց ճանապարհին, այնքան Արցախում ակտիվանում էին կովկասյան թաթարները։ Թուրքիան ձգտում էր ավարտին հասցնել Հայոց ցեղասպանությունը, իսկ թաթարները, որոնք ավելի շատ մտածում էին ոչ թե պետականության, այլ դեպի սարերը անասունների քոչի մասին, ցանկանում էին տիրանալ Արցախին, Սյունիքին ու Նախիջեւանին։
Եվ Արցախը, եւ Սյունիքը հերոսական պայքար մղեցին թաթարների եւ նրանց օգնող թուրքական բանակի ու քրդական բաշիբոզուկների դեմ։ Արցախը, ցավոք, կտրված էր հայաստանյան մյուս շրջանների ու Հայաստանի հետ կապից եւ ստիպված թույլատրեց թուրքական ստորաբաժանումների մուտքը երկրամաս։ Ջամիլ Ջահիդ բեյը 9 դաշտային թնդանոթով, գնդացիրներով ու զրահապատ մեքենայով մտավ Շուշի, ինչը, բնականաբար, խանդավառությամբ ընդունեցին տեղի թուրքերն ու թաթարները։ Առանց թուրքական բանակի աջակցության նրանք համարձակություն չէին ունենա դուրս գալ հայ ժողովրդի դեմ։ Եվ հասկանալի են թաթարների ոգեւորության պատճառները. եկել էր թալանելու եւ սպանելու ժամանակը։
Շուշին, որը գտնվում էր Մեծ Հայքի Արցախ նահանգի Վարանդա գավառում, շնորհիվ իր անմատչելի դիրքի՝ վերածվել էր անառիկ ամրոցի։ 1720—ական թվականներին, երբ հայ ժողովուրդը Սյունիքում եւ Արցախում սկսեց ազատագրական շարժումը նախ իրանական խաների, իսկ այնուհետեւ՝ օսմանյան թուրքերի դեմ, Ավան հարյուրապետը վերակառուցեց եւ ամրացրեց բերդը։ 18—րդ դարի կեսերին թուրքական սարըջալու անվանված քոչվոր ցեղի ղեկավար Փանահ Ալին տիրացավ Շուշիի բերդին ու իրեն հռչակեց Ղարաբաղի խան՝ օգտվելով այն հանգամանքից, որ Արցախի մելիքությունների մեջ ներքին տարաձայնություններ կան։ Փոքր—ինչ ուշ՝ 1797 թ., իրանական զորքերը գրավեցին Շուշին, իսկ 1812 թ. ռուս—պարսկական պատերազմից հետո, որն ավարտվեց 1813 թ. Գյուլիստանի պայմանագրով, հայկական այդ քաղաքում հաստատվեց ռուսական մի զորամաս։
Չնայած թուրքական, իրանական, թաթարական ու քրդական ասպատակություններին՝ Շուշին չկորցրեց իր ազգային դեմքը։ Բավական է հիշել, որ 1883 թ. մարդահամարի տվյալներով քաղաքում ապրում էր 25656 մարդ, որի 57 տոկոսը հայերն էին, 43 տոկոսը՝ կովկասյան թաթարներ, իսկ 3 տոկոսը՝ ռուսներ եւ հրեաներ։ Ըստ 1916 թ. մարդահամարի՝ Շուշիի 44 հազար բնակչից 22 հազարը հայեր էին, 18 հազարը՝ կովկասյան թաթարներ, մնացածը՝ ռուսներ եւ այլազգիներ։ Արդեն 1930 թ. Շուշիում ապրում էր 300 հայ։
1918—1920 թթ. թուրքերն ու Ադրբեջան կոչված արհեստական պետության զինված հրոսակները Շուշիում, ինչպես նաեւ հարակից գյուղերում նոր ջարդեր ու կոտորածներ իրականացրին. 1919 թվականի հունիսի 5—ին եւ 1920 թ. մարտի 22—26—ը կոտորեցին հազարավոր հայերի…
Ադրբեջանի կառավարության 1919 թ. հունվարի 15—ի որոշմամբ Շուշիի, Զանգեզուրի, Ջեբրայիլի եւ Ջիվանշիրի գավառների գեներալ—նահանգապետ հռչակված Խոսրով բեկ Սուլթանովը 1919 թ. հունիսի սկզբներին կարգադրեց գանձարանը եւ հեռագրատունը Շուշիի հայկական մասից տեղափոխել քաղաքի թուրքական մաս։ Դա չէր կարող չանհանգստացնել հայերին, քանի որ այդ հիմնարկներում աշխատողների մեծ մասը հայ կանայք էին, ուստի նրանց համար դժվար կլիներ աշխատել թուրքական մասում։ Բոլոր արժեթղթերի 90 տոկոսը՝ 600000 ռուբլի, պատկանում էր հայերին, ինչպես նաեւ խնայողական դրամարկղի 3 մլն ռուբլին։ Հայերն օգնության խնդրանքով դիմեցին անգլիական ներկայացուցչությանը։ Չնայած վերջինս խոստացավ արգելել դա, հունիսի 2—ին Սուլթանովը առանց նախազգուշացման կատարեց նշված տեղափոխությունը։ Նույն օրը նա Շուշիի թուրքական թաղամաս մտցրեց 3000 հոգուց կազմված մի քրդական բանդա, ինչպես նաեւ 1500 զինված թաթար քոչվորներ։ Հունիսի 2—ին, ինչպես նաեւ հաջորդ օրը թաթարները գաղտնի հեռացան հայկական թաղամասից։ Հունիսի 3—ին թուրքական զորամասերը փակեցին Գորիսից Շուշի տանող ճանապարհը (ծանոթ ձեռագիր է, այնպես չէ՞)։ Հունիսի 4—ի առավոտյան Սուլթանովի հրամանով գնդակոծվեց հայկական թաղամասը։ Թուրքական թաղամաս աշխատանքի մեկնած 50 հայից միայն 7—ը վերադարձավ, իսկ մնացածներին քրդերը գազանաբար հոշոտեցին։ Գնդակոծությունը տեւեց մոտ 16 ժամ։ Այնուհետեւ թուրքական, թաթարական ու քրդական հրոսակները ներխուժեցին հայկական թաղամաս։ Այդ օրերին քաղաքի միայն թուրքական մասում մորթվեց 40 հայ։
Հունիսի 5—ի գիշերը մոխրակույտի վերածվեց Շուշիի հարեւանությամբ գտնվող Ղայբալիշեն գյուղը, որը 70 տուն ուներ։ Հարյուրավոր մարդիկ, որոնց մեծ մասը կանայք էին, երեխաներ ու ծերեր, սրի քաշվեցին։ Ըստ այդ դեպքերը քննող հանձնաժողովի արձանագրության՝ Ղայբալիշենի կործանման ժամանակ մորթվել է 500 մարդ։ Ըստ այլ աղբյուրների՝ գյուղի 700 բնակչից փրկվել է 100—180 մարդ։ Մուսավաթական ու քրդական բանդաները, նրանց հետ՝ թաթարական խուժանը, ավերածություններ ու կոտորած կազմակերպեցին նաեւ քաղաքամերձ Կրկժան, Փահլուր, Ջամիլու գյուղերում։ Արցախում զոհվեց 600—620 մարդ։
Սոսկալի էր Շուշիիի հայ ազգաբնակչության՝ 1920 թ. մարտի 23—ի սպանդը։ Կոտորվեց քաղաքի հայ բնակչության մեծ մասը…
Թաթարները պատրաստվում էին նշել 1920 թ. Նովրուզ բայրամը՝ Ամանորը։ Տոնակատարությանը մասնակցելու պատրվակով զորքը մտցվեց Շուշի։ Այնտեղ էին նաեւ Աղդամի թուրք բեկերը, բազմաթիվ մուսուլմաններ։
Շուշիի հայությանը կարգադրված էր մինչեւ մարտի 22—ը հանձնել զենքերը։ Զինվորները շրջում են հայկական թաղամասում եւ խուզարկում տները։ Սպայի գլխավորությամբ մի պահակախումբ մտնում է մի հայի տուն ու պահանջում հանձնել զենքերը։ Սպան քստմնելի առաջարկություն է անում երիտասարդ մի հարսի։ Նրա տաքարյուն ամուսինը հրացանով սպանում է թուրքին, իսկ ասկյարները սպանում են երիտասարդին ու նրա կնոջը, մորը, քրոջը։ Այս դեպքը Սուլթանովը բացատրում է այնպես, թե, իբր, հայկական մի ջոկատ մտել է Շուշի եւ զինաթափում է ասկյարներին, ուստի հրամայում է հիմնահատակ կործանել հայկական թաղամասը, որում 7 հազար տուն կար։ Մուսուլմանները մի ամբողջ օր՝ մարտի 23—ին, ուղիղ 100 տարի առաջ, արյան խրախճանք կատարեցին Շուշիում։ Սրի քաշվեց հայ բնակչության մեծ մասը։ Զոհվեց ավելի քան 20000 մարդ։ Զոհվեցին նաեւ Ալեքսանդր Ծատուրյանը, Արցախի թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոսը, բժիշկ Յարամիշյանը, բանաստեղծներ Ջանումյանը, Փիրջանյանը, ուսուցիչներ Թավրիզյանը, Տեր—Գաբրիելյանը, գիտության ու մշակույթի այլ ներկայացուցիչներ։ Մահից փրկված հայության բեկորները փախան Վարանդա ու Դիզակ։
«Հայոց արեւելից կողմանց»՝ Արցախի ամենածանր տարիներն էին սրանք, եւ հենց այդ տարիներին էր, որ Արցախը դարձավ «վիճելի» տարածք եւ այսօր էլ շարունակում է մայր հայրենիքին վերամիավորվելու պայքարը։
Չխոսելով Շուշիի կոտորածին արձագանքների մասին՝ մեջբերենք միայն մեկը։ Ադրբեջանցի կոմունիստական գործիչ Մուսաեւը գրել է. «Անխնա ոչնչացնում էին անպաշտպան կանանց, երեխաների ու ծերերի։ Հայերը ենթարկվել են զանգվածային կոտորածի։ Հայ գեղեցիկ աղջիկները բռնաբարվում էին, այնուհետեւ գնդակահարվում։ Սուլթանովի հրամանով ջարդերը շարունակվեցին վեց օր, հայկական մասի տները թալանվեցին եւ վերածվեցին մոխրի։ Սուլթանովը այդ ժամանակ խոսում էր Ջիհադի մասին եւ մարդկանց կոչ էր անում վերջ տալ Շուշիի հայերին՝ չխնայելով կանանց եւ երեխաներին»։
Ուղիղ 100 տարի առաջ կատարված Շուշիի ջարդերը ցեղասպանություն էին։ Ոչ միայն հայերը կոտորվեցին, ոչ միայն թալանվեց նրանց ունեցվածքը, այլեւ կործանվեցին հայկական մշակութային ժառանգության բացառիկ գոհարները, ճարտարապետական կոթողները։ Եվ այդ ամենը ծրագրված էր Ադրբեջանի իշխանությունների կողմից։
Թուրքերի, թաթարների ու քրդերի կողմից հայ բնակչության անխնա կոտորածը, միլիոնավոր մարդկանց զոհվելը հնարավոր դարձան այն պատճառով, որ հայը նախորդ դարի սկզբներին կորցրել էր կապն իր անցյալի հետ։ Թուրքական իշխանությունները դարերի ընթացքում ամեն ինչ արել էին, որպեսզի հայը չկրթվի, չիմանա իր պատմությունը, նրա մեջ ներարկել էին, որ ոչինչ չունի, ստրուկ է եղել եւ այդպիսին պիտի մնա միշտ։ Բացառություններ կային, որոնք մի շարք վայրերում կազմակերպված ու հերոսական պայքար մղեցին բարբարոսների դեմ։ Սակայն նրանց գործողությունները տարերային էին, կազմակերպված չէին մեկ կենտրոնից, չունեին մեկ ճակատ, ուստիեւ արդյունավետ չէին՝ անկախ իրենց հերոսականությունից։
Արցախյան նորօրյա հերոսամարտը, Շուշիի ազատագրումը, Մեծ հաղթանակը նվեր են մեր միլիոնավոր նահատակներին։ Նորօրյա սերունդը, որն ուղղել է իր մեջքը, գիտի իր պատմությունը եւ հպարտանում է նրանով, գիտի՝ ով է ինքը, հիմա որտեղ է եւ դեպի ուր պետք է գնա, ծանր հարված է հասցրել իր ինքնությանը սպառնացող թաթարական սնապարծությանը։ Ադրբեջանցիները շարունակում են հուսալ, որ թուրքերը կրկին կշարժվեն դեպի Անդրկովկաս։ Հավանաբար, կհանգստանան միայն այն ժամանակ, երբ գիտակցեն, որ մենակ են մնացել հայերի դեմ…
Անցյալին վերադարձն այլեւս հնարավոր չէ, եւ փառք Աստծո։ Հնարավոր է միայն հայկական նժույգի սլացքը մեր անծայրածիր տարածություններում…
Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆ

24-03-2020





07-04-2020
«Ոչ տեր եմ ունեցել, ոչ ծանոթ, բայց վերեւում Աստված կա»
«Հիմա ինձ հաղթող եմ զգում, որովհետեւ ինձ համար ...


07-04-2020
Աջակցության փաթեթներն ընդգրկում են ամենամեծ սոցիալական խմբերը
Քաղաքացին կարող է ընտրել այն ծրագիրը, որն իր ...


07-04-2020
Կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն ավելացել է 20-ով, առողջացել է ևս 25 քաղաքացի
Հայաստանում առաջին անգամ կորոնավիրուսից մեկ օրում առողջացած պացինտների թիվն ...


07-04-2020
Հայոց սպորտի հմայքն ու հպարտությունը
Կանայք բազմիցս են ապացուցել, որ լինելով նուրբ եւ փխրուն ...


07-04-2020
Տասնհինգ արտահայտություն այն մասին
Թե ինչ է նշանակում լինել մայր

Աշխարհում մայրն է ...


07-04-2020
Շնորհավո՛ր տոնդ, հայ կանգուն
Երբ արդեն այն տարիքին էի, որ ամառային մի ...


07-04-2020
«Հայրենասիրությունը արժանապատվության խնդիր է»
Սվազլյան գերդաստանի հավատամքը

Հարցազրույց հայ բանագետ, ժողովրդագետ, բանահավաք, ...



07-04-2020
Երազում էր մայր դառնալ, որից զրկված էր 7 երկար տարի
Հրաշքով այսօր բազմազավակ մայր ...

07-04-2020
Արցախում տեղի ունեցած ընտրությունները
Կայացած քաղաքական համակարգի մասին են ...

07-04-2020
Մարիամ Աստվածածին
Նրան տարբեր անուններով են կոչում. Աստվածամայր, ...

07-04-2020
Ոսկե միջինի բանաձեւը
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO