Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.04.2020
ԱՇԽԱՐՀ


Ջրի խնդիրը դառնում է լուրջ սպառնալիք

«Միջին Արեւելքում նավթի պատերազմը տեղը կզիջի ջրի պատերազմին»

21-րդ դարում համամարդկային բնույթ կրող ջրի խնդիրը վերածվել է միջազգային կարեւորագույն հիմնահարցի։ ՄԱԿ-ը, դեռեւս անցյալ դարի 80—ականներից, լուրջ ջանքեր է գործադրում այդ խնդրի լուծման եւ արդյունավետ ռազմավարություն մշակելու ուղղությամբ։ Տեղի են ունենում խնդրո առարկային նվիրված բազմաթիվ համաժողովներ, որոնցում ահազանգեր են հնչեցվում խնդրի շուտափույթ կարգավորման վերաբերյալ։ 1992 թ. Ռիո Դե Ժանեյրոյում տեղի ունեցած ՄԱԿ—ի՝ բնապահպանման ու զարգացման (UNCED) 21—րդ համաժողում որոշում ընդունվեց մարտի 22—ը նշել որպես ջրի համաշխարհային օր, ինչը նաեւ վկայում է այդ հարցի կարեւորության մասին։ Համաժողովը բոլոր երկրներին նաեւ կոչ է արել այն նշել որպես մարդկանց ջրի մասին տեղեկություններ տալու օր՝ մամուլում թղթակցություններ հրապարակելով, սեմինար, համաժողովներ եւ ցուցահանդեսներ կազմակերպելով։ Բացի այդ, 1994—ից ի վեր ընտրվում է նաեւ տվյալ տարվա ջրի խնդիրների վերաբերյալ կարգախոսը։ 2020 թ. համար ընտրվել է «Ջուրը եւ կլիմայի փոփոխությունը» կարգախոսը։
Այս առնչությամբ հայտարարությամբ հանդես է եկել ՄԱԿ—ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ), որտեղ նախազգուշացվում է, որ սակավաջրությունն ու երաշտը թեւակոխել են վտանգավոր փուլ։ Այսօր, քովիդ—19—ի համաճարակի պայմաններուն, երբ շուտ—շուտ լվացվելը կենսական անհրաժեշտություն է, ջրային ճգնաժամում հայտնված ու աղքատ երկրներում երկրագնդի բնակչության 40 տոկոսը՝ շուրջ 3 միլիարդ մարդ, զրկված է այդ հնարավորությունից։ Ներկա դրությամբ աշխարհում 900 միլիոն դպրոցական զրկված է ձեռքերը օճառով լվանալու հնարավորությունից։ Մարտի 22—ի առիթով ՄԱԿ—ի հրապարակած զեկույցում նշվում է, որ կլիմայական փոփոխությունները վտանգավոր ձեւով ազդել են ջրի քանակի ու որակի վրա, մինչդեռ ջրի սպառումը 100 տարվա համեմատությամբ 6 անգամ ավելացել է։ Բացի այդ, տնտեսական փոփոխություններն ու բնակչության աճը տարեկան մեկ տոկոսով ավելացնում են ջրի սպառումը։ ՄԱԿ—ի զեկուցագրում կարեւորվում է նաեւ կոյուղու ջրերի վերականգնման հարցը՝ շեշտվելով, որ դրանց 90 տոկոսն անիմաստ կորչում է։
Ի սկզբանե սակավաջուր Միջին Արեւելքում, որտեղ քաղցրահամ ջրի պաշարների 15—60 տոկոսը գոլորշիանում է կամ նստվածք է տալիս, որտեղ առկա են նաեւ բնակչության աճի բարձր տոկոս եւ ջրի ընդհանուր պաշարների բաշխման շուրջ տարաձայնություններ, ջրի խնդիրը վերածվել է քաղաքական ու տնտեսական հզոր լծակի։ Ավելին, որոշ կանխատեսումների համաձայն՝ մինչեւ 2045 թ. Միջին Արեւելքում ջրի պահանջարկը 60 տոկոսով կաճի, մինչդեռ վերջին ուսումնասիրությունների համաձայն՝ մինչեւ 2050 թ. պաշարներն առնվազն 10 տոկոսով պակասելու են։ Այլ կերպ ասած՝ ջրի խնդիրը դառնում է լուրջ սպառնալիք տարածաշրջանի երկրների անվտանգության ու գոյատեւման համար, մանավանդ որ այդ երկրների ջրի սպառումը հաճախ տեղի է ունենում անխնա եւ առանց պլանավորման։ Այս առնչությամբ ահազանգ է հնչեցրել Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Ռաֆսանջանին (1989—1997 թթ.), ով դեռեւս 1992 թ. Ղոմ քաղաքի ջրամբարտակի բացմանը նվիրված իր ելույթում ընդգծել էր. «Միջին Արեւելքում նավթի պատերազմը տեղը կզիջի ջրի պատերազմին»։
Իրանի շուրջ 1,5 միլիոն քկմ տարածքի գրեթե 80 տոկոսը անապատային եւ կիսանապատային է, հետեւաբար, թեեւ այն դասվում էր սակավաջուր երկրների թվին, սակայն մինչեւ 21—րդ դարի սկիզբը ջրի խնդիրը օրհասական չէր, եւ երկրի առջեւ ծառացած չէին լուրջ մարտահրավերներ։ Այսուհանդերձ, դեռեւս անցյալ դարի վերջին տասնամյակում արդեն մասնագետները, նկատի ունենալով այդ երկրում բնակչության աճի բարձր տոկոսը, ինչպեսեւ քաղաքային բնակչության աճը, ջրի կուտակումների ոլորտում բավարար ներդրումներ չկատարելու փաստը եւ ստորգետնյա ջրերի չարաշահումը, նախազգուշացնում էին, որ եթե ջրի արդյունավետ օգտագործման ասպարեզում լուրջ միջոցառումներ չձեռնարկվեն, եւ պաշարների ոչ արդյունավետ օգտագործումը շարունակվի նույն տեմպերով, ապա 20 տարի հետո այդ երկիրը եւս կհայտնվի վտանգավոր գոտում, ինչը եւ տեղի է ունեցել։ Բայց եւ այնպես, ինչպես շեշտում են ոլորտի իրանցի փորձագետները, սայլը տեղից չի շարժվել, եւ այսօր էլ իրանցիները շռայլորեն են օգտագործում ռազմավարական մեծ նշանակություն ունեցող ջուրը։
Ըստ միջազգային ստանդարտների՝ մեկ օրում յուրաքանչյուր մարդու անհրաժեշտ է 120 լ ջուր, մինչդեռ Իրանում այդ թիվը 250—290 լ է կազմում։ Բացի այդ, Երկրի գլոբալ տաքացումը, գումարվելով վերոհիշյալին, պատճառ է դառնում, որ Իրանում ոչ միայն ջրի հարցը տագնապային համարվի, այլեւ վերածվի ազգային անվտանգության սպառնալիքի։ Թեեւ արդեն երկրորդ տարին է, ինչ շարունակվող երաշտից հետո տարեկան տեղումները գերազանցում են նորման, սակայն, մասնագետների կարծիքով, եթե ջրի սպառումը նույն տեմպերով շարունակվի՝ հաշվի առնելով նաեւ կլիմայի փոփոխության լուրջ ազդեցությունը ջրի պաշարների վրա, ապա Իրանի կենտրոնական բարձրավանդակի զգալի հատվածները վերածվելու են անապատի, որոնց վերականգնումն անհնար կդառնա։ Ոլորտի մասնագետ Իրաջ Ֆաթհիի կարծիքով՝ լուրջ թերություններ կան ջրի կառավարման հարցում, ինչպեսեւ չեն ուսումնասիրվում կլիմայի փոփոխության ազդեցությունները ջրի պաշարների վրա, ինչը պետք է շարունակական գործընթաց լինի, եւ ըստ այդմ էլ ծրագրվի պաշարների ճիշտ օգտագործումը։ Մասնագետները, որպես ջրի վատ կառավարման օրինակ, մատնանշում են նաեւ գյուղատնտեսության ոլորտում ջրի մեծ կորուստները, շեշտում, որ այն կազմում է հատկացված ջրի շուրջ 77 տոկոսը։
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am

24-03-2020





09-04-2020
Հնարավոր է նվազագույն կորուստներով չեզոքացնել վնասները
Այդ նպատակով ի՞նչ լուծումներ են առաջարկում հայ տուրօպերատորները



09-04-2020
«Այդ նյութերն իմ հայ ժողովրդից եմ վերցրել եւ նրան էլ վերադարձնում եմ»
Սերունդներին են փոխանցվել հայրենազրկված եւ ունեզրկված հայ գաղթականների ...


09-04-2020
Հոգեւոր անկյուն
Եթե չկա հստակ նպատակամղվածություն առ աղոթքը, ապա մարդը թողնվում ...


09-04-2020
Նոր իրական հնարավորություններ
Գիտություն-տնտեսություն շղթայի ձեւավորման համար

Սովորաբար դժվարին իրավիճակները հաղթահարվում ...


09-04-2020
Մեր այս օրերը կարող ենք դարձնել տանելի, նույնիսկ հետաքրքիր
Տանը մնալով՝ ինչ-որ մարտավարական հնարքներ բանեցնելու միջոցով

Կորոնավիրուսի ...


09-04-2020
Հայաստանն ավելացրել է կոնյակի արտահանման ծավալները
2019 թ. 10 ամսվա արտահանումը գերազանցել է 2018 ...


09-04-2020
Բանականության սահմանից այն կողմ
ՍԻԱՄԱՆԹՈ (Ատոմ Հովհաննեսի Յարճանյան). բանաստեղծ, գրող, լրագրող, քաղաքական գործիչ ...



09-04-2020
Վերանորոգվում է Մելիքատունը
Աղավնո-Արքունագետ գետի ափին է հայոց պատմական ...

09-04-2020
Նա ապրում էր իր զարմանալի խոհերով…
Մեծանուն հայագետ Ղեւոնդ Ալիշանի ...

09-04-2020
Լիբիայի ԱՀԿ-ի պարտությունը հարված կլինի նաեւ Թուրքիայի հեղինակությանը
Ազգային բանակը ռազմական ակնհայտ ...

09-04-2020
Ռոնալդինյոյի խափանման միջոցը փոխել են
Կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակում ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +11... +13

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO