Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

02.04.2020
ԱՇԽԱՐՀ


Աշխարհը թեւակոխել է վերադասավորումների շրջան

Կշահեն ժամանակին արդիականացող պետություններն ու հասարակությունները

Աշխարհաքաղաքական առումով թեւակոխում ենք նոր փուլ՝ տեղի են ունենում վերադասավորումներ, ձեւավորվում է նոր աշխարհ, իսկ թե ինչպիսին կլինի այն կորոնավիրուսից հետո, դժվար է ասել հարափոփոխ պայմաններում։ ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը «ՀՀ»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ մինչ օրս գործող միջազգային համակարգն անկատար էր, իսկ այսօր այն գրեթե չի էլ գործում։ Մեկ բան, սակայն, հստակ է, որ համավարակն ամենաշատը վնաս է հասցնելու փոքր ու միջին պետություններին, մինչդեռ մեծ պետությունների հնարավորությունները շատ են, եւ նրանք ավելի հեշտ դուրս կգան ստեղծված իրավիճակից։ Համավարակը ցույց տվեց, թե որքան կազմակերպված է Չինաստանը եւ որքան արդյունավետ է կարողանում համախմբել մարդկային ու մյուս ռեսուրսները։
Ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ աշխարհի ինքնամեկուսացումը սիրիական ճգնաժամի վրա։ Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ ստեղծված պայմաններում Սիրիան փաստացի մեկուսացվել է ԱՄՆ—ի, ԵՄ—ի, Թուրքիայի կողմից, ինչը մի կողմից՝ ծանր է երկրի տնտեսության համար, մյուս կողմից՝ հնարավորություն է ընձեռում ավելի հեշտ պաշտպանվել կորոնավիրուսից։ «Դրա շնորհիվ այն տարածքներում, որոնք Բաշար Ասադի կառավարման ներքո են, կարծես, ոչ մի դեպք չի արձանագրվել։ Ինչ վերաբերում է Սիրիայի վերականգնմանը, ապա արդեն հաղորդագրություններ կան, որ երկիրը վերականգնվում է այն կորուստներից, որ ունեցավ ռազմական գործողությունների շրջանում։ Որոշ ժամանակ անց միգուցե անցնի հարձակման, որպեսզի իր տարածքը ազատագրի զավթիչներից՝ թուրքերից, եթե ստանա Ռուսաստանի աջակցությունը։ Ի դեպ, Ռուսաստանի դիրքերը Մերձավոր Արեւելքում ուժեղանում են, որովհետեւ Միացյալ Նահանգները ուզում է դուրս գալ տարածաշրջանից, իսկ ռուսները չեն ուզում»,–կարծիք հայտնեց նա։
Բավականին լուրջ է իրադրությունը Մերձավոր Արեւելքի համար. այս երկրների տնտեսությունը, հիմնված լինելով նավթի եւ որոշ չափով նաեւ գազի վրա, մեծ վնասներ կրեց ռուս—սաուդաարաբական նավթային պատերազմի հետեւանքով, որը հանգեցրեց նավթի գների կտրուկ անկման։ Մյուս հանգամանքը կորոնավիրուսի տարածման պատճառով զբոսաշրջության կրած վնասներն են։ «Զբոսաշրջության ոլորտն էլ կենսական նշանակություն ունի այդ երկրների համար, օրինակ՝ դադարեցվում է հաջին, որի ժամանակ մի քանի միլիոն հավատացյալ այցելում էր Մեքքա եւ Մեդինա, որի շնորհիվ մեծ գումարներ էին հոսում այս տարածաշրջան»,–ասաց թուրքագետը՝ նկատելով, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը, որն առաջացել է կորոնավիրուսի պատճառով, դեռ չի հասել իր գագաթնակետին եւ հետագայում ավելի մեծ ազդեցություն է ունենալու Մերձավոր Արեւելքի վրա։ Մասնավորապես, մարտի սկզբին Սաուդյան Արաբիայի իշխանություններն անորոշ ժամանակով հետաձգել էին ումրան՝ փոքր հաջը, թագավորության հպատակների եւ երկրում բնակվող օտարերկրացիների համար։ Սահմանափակումներ էին մտցվել նաեւ օտարերկրյա ուխտագնացների ումրայի իրականացման համար։ Այն, ի տարբերություն մեծ հաջի, կարելի է կատարել տարվա ցանկացած ժամանակ։
Պետություններն այս շրջանում կրճատում կամ վերացնում են սոցիալական ծրագրերը, երիտասարդության շրջանում ավելանում է գործազրկությունը, ինչն էլ, ըստ Ռ. Սաֆրաստյանի, կհանգեցնի այն բանին, որ երիտասարդության ավելի ստվար հատվածներ կնախընտրեն անդամակցել ջիհադիստական, ծայրահեղական կազմակերպություններին։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am

24-03-2020





01-04-2020
Արցախում քվեարկել են ազատության, արդարության ու խաղաղության համար
Նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները կայացան

Երեկ կայացած ...


01-04-2020
Ապրիլյան քառօրյա
Մեզ պարտադրված պատերազմում կրկին հաղթեցինք

Չորս տարի առաջ ...


01-04-2020
Համակարգը կհամալրվի նոր սարքավորումներով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի ...


01-04-2020
Քայլերը՝ որոշումների տեսքով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում կայացել է հերթական խորհրդակցությունը, ...


 
01-04-2020
«Առ ու տուր են ասել, ոչ թե առ ու կուլ»
Այս եւ փոխանակային հարաբերություններին առնչվող մյուս ասացվածքները վկայում ...


01-04-2020
Գեղեցիկ սիրո պատմություն
Որն ընդհատվեց ողբերգական պատահարի հետեւանքով

Մարտի 31-ի կեսգիշերն ...


01-04-2020
Միաժամանակ մի քանի խնդիր է լուծվում
Կառավարության կողմից վարձու աշխատողներին տրամադրվող ֆինանսական աջակցության միջոցով




01-04-2020
Ինչն է խոչընդոտում մեր գինեգործական արտադրանքի շուկայահանմանը
Եվ երբ բացակայում են լաբորատոր ...

01-04-2020
20 հազար աշակերտ եւ ուսուցիչ հեռավարի համար չունեն էլեկտրոնային սարքեր
Դեռ վաղ է չափել կրթության այս եղանակի ...

01-04-2020
«...Որ մեռնում եմ քաջի նըման՝ կռիվ տալով մինչեւ վերջ»
3. Խորեն Աբրահամյան. երբ ծովը ցամաքում ...

01-04-2020
Անկաշառ նվիրում գիտությանը, անսահման աշխատասիրություն ու խստապահանջություն
Ակադեմիկոս Գեւորգ Ջահուկյանի 100-ամյա հոբելյանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO