Ամփոփվել է գյուղոլորտին օժանդակության միջոցառումների ծրագիրը, քննարկվել են սոցիալական աջակցության ուղղությունները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում երեկ կայացել է հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման միջոցառումները։ Ներկայացվել է, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտի միջոցառումների ծրագրի ամփոփիչ տարբերակը, որում ներառվել են թեմայի առնչությամբ երեկ եւ նախորդ շաբաթ տեղի ունեցած քննարկումների արդյունքները։ Լրացուցիչ արծարծվել են գյուղոլորտին օժանդակության մեխանիզմներին վերաբերող մի շարք հարցեր։ Ամփոփելով՝ վարչապետը հանձնարարել է հանրային քննարկման դնել նախագիծը եւ նշել, որ կառավարությունը ծրագրի արդյունավետության մոնիթորինգ է իրականացնելու՝ անհրաժեշտության դեպքում արագ արձագանքելու եւ ծրագիրը կատարելագործելու նպատակով։ Հաջորդիվ անդրադարձ է եղել սոցիալական աջակցության ուղղություններին եւ հնարավորություններին։ Քննարկումը ծավալվել է, մասնավորապես, թիրախային խմբերը հստակեցնելու, ռեսուրսները հասցեական եւ արդարացի բաշխելու ուղղությամբ քայլերի եւ գործիքակազմի շուրջ, ներկայացվել են մի շարք դիտարկումներ։ Ընդգծվել է, որ պետության օժանդակության թիրախում պետք է լինի աշխատող մարդը, ու ինստիտուցիոնալ խողովակներով պետք է խրախուսել ու աջակցել նրան։ Վարչապետը հանձնարարել է միջգերատեսչական աշխատանքային խմբի շրջանակում, հիմք ունենալով վերոնշյալ բանաձեւը, քննարկել սոցիալական աջակցության միջոցառումների փաթեթը, ամփոփել առաջարկությունները եւ առաջիկա օրերին ներկայացնել կառավարություն։
25-03-2020
|

փակել >>
|