Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.04.2020
ԱՇԽԱՐՀ


ԱՄՆ-ն ու Չինաստանը մեղադրում են միմյանց

«Միջազգային հարաբերությունների օրենքները ենթակա չեն մարդկային բարոյականությանը»

Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը ենթադրել էր, որ կորոնավիրուսն Ուհանում կարող էր հայտնվել ամերիկյան զինվորականների մեղքով։ Հարց է առաջացել՝ ինչպե՞ս բացատրել փաստը, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսը հայտնաբերել են 2019 թ., երբ Չինաստանում դրա մասին նույնիսկ չգիտեին։ Ի դեպ, Պեկինն ավելի ուշ հերքեց իր դիվանագետի խոսքերը։ Այդուհանդերձ, համացանցում «Իզվեստիա» թերթի 1981 թ. օգոստոսի 12-ի համարից մի հատված է «զբոսնում», որում խոսվում է այն մասին, որ իսպանական Տորրեհոն դե Արդոս քաղաքում ամերիկյան ավիաբազայի հարեւանությամբ ոչ տիպիկ թոքաբորբի բռնկում է եղել։ Այլ տեղեկություններով՝ զանգվածային հիվանդության պատճառը տոքսիկ յուղից թունավորումն էր։ Սակայն շատերը հավատացել էին «ամերիկյան հետքին»…
Կորոնավիրուսի համավարակի ֆոնին ԱՄՆ—ն ու Չինաստանը բառային պատերազմ են սկսել։ Չինացի դիվանագետների կարծիքով՝ հիվանդությունն այդ երկիր բերել են ամերիկյան զինվորականները։ ԱՄՆ—ն, իր հերթին, չինացիներին, նրանց հետ՝ ռուսներին ու իրանցիներին մեղադրում է վիրուսի վերաբերյալ ֆեյքերի տարածման մեջ։

Նախընտրական աղմուկ

«Ինչքան էլ որ ես հարգեմ Չինաստանը եւ նախագահ Սի Ցզինպինին, անկեղծ ասած՝ մի քիչ նեղացած եմ Չինաստանից»,–հայտարարել է Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում։ Նրա կարծիքով՝ Պեկինը Վաշինգտոնին չի զգուշացրել լուրջ համաճարակի սկսվելու մասին։ Վարակակիրների թվով ԱՄՆ—ն երրորդն է՝ Չինաստանից ու Իտալիայից հետո (33 հազար վարակակիր)։ Բայց եթե Չինաստանում համաճարակն անկում է ապրում (մարտի 20—ին այնտեղ առաջին անգամ ոչ մի վարակակիր չի եղել, վարակ բերել են միայն արտասահմանից եկածները), ապա ԱՄՆ—ում այն դեռ զարգանում է։ Մարտի 18—ին Թրամփը հանդես է եկել ժողովրդին դիմումով՝ քաղաքացիներին կոչ անելով առանց անհրաժեշտության դուրս չգալ փողոց։ Երկրում տնտեսական ուժեղ անկում է արձանագրվել, որն արդեն ազդում է համաշխարհային ողջ տնտեսության վրա։ Նույնիսկ ընտրական քարոզարշավն է հիմա անկարեւոր, չնայած ապագայում հենց կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունքները վճռորոշ նշանակություն կունենան նախագահական արշավի ելքի վրա։ Մրցակիցների նկատմամբ Թրամփի առավելությունը տնտեսության մեջ նվաճումներն էին, սակայն ճգնաժամի սկսվելուց հետո նա կարող է կորցնել այդ հաղթաթուղթը։ Բացի այդ, ամերիկացիների միայն 41 տոկոսն է կարծում, որ նախագահական վարչակազմը լավ է պայքարում համավարակի դեմ։
Ոչ ուրախալի այս նորությունների ֆոնին Սպիտակ տունն ավելի, քան երբեւէ, քննադատաբար է տրամադրված իր հակառակորդների նկատմամբ։ Այդ երկրում համաճարակի մեջ մեղադրում են եւ Չինաստանին, եւ Ռուսաստանին, նույնիսկ Իրանին, որը նույնպես շատ ուժեղ է տուժում հիվանդությունից։ Եվ եթե Դոնալդ Թրամփը բավական զուսպ է արտահայտվել Չինաստանի մասին՝ կապված համավարակի բռնկման հետ, ապա պետքարտուղար Մայքլ Պոմպեոն շատ ավելի կտրուկ է։ Նրա խոսքերով՝ Ռուսաստանը, Չինաստանն ու Իրանը վիրուսի մասին ապատեղեկատվություն են տարածում, որպեսզի «վարկաբեկեն» ամերիկյան իշխանությունների գործողությունները հիվանդության դեմ պայքարի գործում։
Չինաստանում շատ կոշտ արձագանքեցին այդ մեղադրանքներին։ «ԱՄՆ—ն փորձում է լուրերի տարածման միջոցով կասկածները գցել ուրիշների վրա, ինչը ծիծաղելի է»,–մամուլի համար ասուլիսում հայտարարել է Չինաստանի պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը։
Թրամփի խոսքերը նաեւ չինական իշխանությունների տարակուսանքն են առաջացրել։ Կորոնավիրուսի համավարակի հենց սկզբից շատ երկրներ աջակցում էին Պեկինին, մինչդեռ ԱՄՆ—ն ոչ միայն ոչ մի էական օգնություն չցուցաբերեց, այլեւ, ընդհակառակը, առաջինն Ուհանից տեղափոխեց իր հյուպատոսության աշխատակիցներին, առաջինը ցանկություն հայտնեց Չինաստանից դուրս բերել իր դեսպանության աշխատակիցների մի մասին եւ լիովին արգելեց Չինաստանի բոլոր քաղաքացիների մուտքը ԱՄՆ։ Պեկինում նման պահվածքը որակեցին որպես խուճապային։
Չինաստանում նույնիսկ ենթադրեցին, ու վիրուսը Ուհանում կարող էր հայտնվել ամերիկյան զինվորականների կողմից։ Թրամփը, իր հերթին, հայտարարեց, որ Չինաստանն ինքն է հրաժարվել ամերիկյան օգնությունից՝ ելնելով «ազգային հպարտությունից»։ Նրա խոսքերով՝ «աշխարհը շատ մեծ գին է վճարում» այն պատճառով, որ Չինաստանը համաշխարհային հանրությանը ժամանակին չի տեղեկացրել համավարակի բռնկման մասին։
Երկու երկրի վեճը նույնիսկ ձեւակերպումներից է սկսվել։ Թրամփը համառորեն վիրուսն անվանում է «չինական»՝ դա բացատրելով այն հանգամանքով, որ այն Չինաստանում է առաջացել, իսկ ահա Պեկինում ու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում քննադատում են այդ ձեւակերպումը։ Այնտեղ կարծում են, որ վիրուսն ազգային սահմաններ չունի եւ չի կարող նույնացվել այս կամ այն երկրի հետ։

«Միշտ կմեղադրեն միմյանց»

«Ցավոք, ցանկացած իրադարձություն, անկախ նրա ողբերգականությունից, սրում է պայքարը ուժեղագույն տերությունների միջեւ։ Դա միջազգային հարաբերությունների օրենքն է, որը ենթակա չէ մարդկային բարոյականությանը։ Ուստի կորոնավիրուսի համավարակի հետ կապված պատմությունը համաշխարհային ասպարեզում Չինաստանի ու ԱՄՆ—ի պայքարի ուժեղացման շատ կարեւոր գործոն կդառնա»,–«aif.ru»—ին հայտնել է «Վալդայի ակումբի» ծրագրային տնօրեն Տիմոֆեյ Բորդաչեւը։ Նրա խոսքերով՝ կողմերը միեւնույն ժամանակ փորձում են լուծել իրենց ներքաղաքական խնդիրները։
«Սպիտակ տունը փորձում է իրենից հեռացնել կորոնավիրուսի բռնկման պատասխանատվությունն ու նախագահական ընտրությունների ֆոնին այն դնել Պեկինի վրա։ Չինացիները շեղում են ուշադրությունն այն բանից, որ դեկտեմբերի վերջին Ուհանում հայտնված նոր վիրուսին չեն արձագանքել պահանջվող օպերատիվությամբ»,–նշել է Բորդաչեւը։
Չի կարելի բացառել, որ այս վեճը կավարտվի միմյանց հանդեպ սանկցիաներով, չնայած դժվար թե դրանք լուրջ լինեն՝ հաշվի առնելով տնտեսական լուրջ իրավիճակը ողջ աշխարհում։
Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

25-03-2020





09-04-2020
Հնարավոր է նվազագույն կորուստներով չեզոքացնել վնասները
Այդ նպատակով ի՞նչ լուծումներ են առաջարկում հայ տուրօպերատորները



09-04-2020
«Այդ նյութերն իմ հայ ժողովրդից եմ վերցրել եւ նրան էլ վերադարձնում եմ»
Սերունդներին են փոխանցվել հայրենազրկված եւ ունեզրկված հայ գաղթականների ...


09-04-2020
Հոգեւոր անկյուն
Եթե չկա հստակ նպատակամղվածություն առ աղոթքը, ապա մարդը թողնվում ...


09-04-2020
Նոր իրական հնարավորություններ
Գիտություն-տնտեսություն շղթայի ձեւավորման համար

Սովորաբար դժվարին իրավիճակները հաղթահարվում ...


09-04-2020
Մեր այս օրերը կարող ենք դարձնել տանելի, նույնիսկ հետաքրքիր
Տանը մնալով՝ ինչ-որ մարտավարական հնարքներ բանեցնելու միջոցով

Կորոնավիրուսի ...


09-04-2020
Հայաստանն ավելացրել է կոնյակի արտահանման ծավալները
2019 թ. 10 ամսվա արտահանումը գերազանցել է 2018 ...


09-04-2020
Բանականության սահմանից այն կողմ
ՍԻԱՄԱՆԹՈ (Ատոմ Հովհաննեսի Յարճանյան). բանաստեղծ, գրող, լրագրող, քաղաքական գործիչ ...



09-04-2020
Վերանորոգվում է Մելիքատունը
Աղավնո-Արքունագետ գետի ափին է հայոց պատմական ...

09-04-2020
Նա ապրում էր իր զարմանալի խոհերով…
Մեծանուն հայագետ Ղեւոնդ Ալիշանի ...

09-04-2020
Լիբիայի ԱՀԿ-ի պարտությունը հարված կլինի նաեւ Թուրքիայի հեղինակությանը
Ազգային բանակը ռազմական ակնհայտ ...

09-04-2020
Ռոնալդինյոյի խափանման միջոցը փոխել են
Կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակում ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +11... +13

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO